User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Հերթական սպանությունը բանակում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Հերթական սպանությունը բանակում

    Սպանվել է ծիծաղելու համար. զինվորի սպանությունը ցույց է տալիս, որ բանակում զինակոչիկներին սպառնացող վտանգները չեն վերացել

    21-ամյա Գեղամ Սերգոյանը բանակում երդվել էր անձնուրաց ծառայել Հայաստանի Հանրապետությանը, սակայն գնդակահարվեց ոչ թե երդումն ուրանալու, այլ պարզապես ծիծաղելու համար:

    Այս տարվա ապրիլի 5-ը Սերգոյանի վերջին երեկոն էր. Ստեփանակերտի 56 հոգանոց ցուցադրական զորամասի հերթապահ մասում ընկերոջ հետ հեռուստացույց էր դիտում, երբ ներս է մտել զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Հենրիխ Գրիգորյանն ու կասկածելով, որ Սերգոյանը իր վրա է ծիծաղում, 15 սմ հեռավորությունից կրակել է զինվորի գլխին:

    «Բառիս բուն իմաստով գնդակահարել են որդուս, ինչի՞ համար, թշնամի՞ էր»,- իր հարցի պատասխանը 7 ամիս անց էլ սպանված զինվորի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, չի ստացել:

    Ասկերանի շրջանի զինդատախազության իրականացրած նախաքննության արձանագրության մեջ նշված է, որ մեղադրյալ Հենրիխ Գրիգորյանը զինմասից ստանալով «Մակարով» տեսակի ատրճանակ` դուրս է եկել ստուգման:

    Վերադառնալով հերթապահ մաս` տեսել է, որ Սերգոյանը և մեկ այլ զինվոր հեռուստացույց են նայում ու ծիծաղում: Ներս է մտել, հարցրել Սերգոյանին, թե ինչո՞ւ է հողաթափերով և ոչ թե համազգեստին համապատասխան կոշիկներով: Սերգոյանը պատասխանել է, որ թույլտվություն ունի, քանի որ մի քանի օր առաջ են բութ մատի եղունգը հեռացրել: Այնուհետև մեղադրյալը սկսել է բղավել, թե ինչո՞ւ եք ծիծաղում:

    Պատասխանել են` հեռուստացույցով զվարճալի ծրագիր է: Լեյտենանտն ասել է` չէ, ինձ վրա եք ծիծաղում, ու Սերգոյանին քաշելով պատի մոտ` կրակել է գլխին` ձախ ականջից ներքև:

    Տեղի հոսպիտալում չեն կարողացել գնդակը հանել զինվորի ողնուղեղից և ՀՀ ՊՆ հոսպիտալից ավտոմեքենա են պահանջել ու նրան տեղափոխել Երևան:

    «Բժիշկներն ասացին` ձեր տղան 99 տոկոսով մահացած է, պետք է պայքարենք մեկ տոկոսի համար: Գիշերվա 2-ին սկսեցին վիրահատությունը, ավարտվեց առավոտյան 8-ին, բայց դա էլ չփրկեց»,- ասում է վշտահար հայրը:

    Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Գրիգորյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

    Որդու մահից հետո Միրզոյանների ընտանիքն ապրում է արդարության հույսով, որն այս ամիսների ընթացքում քիչ-քիչ նվազել է:

    «Հիմա ամեն ինչ անում են, որ մարդասպանի մեղքը մեղմացնեն: Քննությունն այնպես են սարքում, իբր սպանողը հոգեկան հիվանդ է կամ էլ վիրավորանքից դրդված է արել: Մեռածից փող չեն պոկի, իսկ մարդասպանից կարող են փող վերցնել, դա է մեր դատավարության չգրված օրենքը, և ամեն ինչ կանեն, որ շատ չնստի: Համ էլ ղարաբաղցի է, դատն էլ Ղարաբաղում է լինելու»,- զայրանում է Միրզոյանը:

    Նա կասկածում է նաև տեղազննության հավաստիությանը, քանի որ դեպքի վայրի զննությունը ներկայացվել է էսքիզով, և ոչ թե լուսանկարներով:

    }«Ամբողջ Ստեփանակերտում մի լուսանկարչական սարք չկա՞ր, որ նաև նկարեին»,- ասում է Միրզոյանը` զայրանալով, որ հրամանատարները դեպքից հետո էլ շարունակում են պաշտոնավարել:

    «Ո՞ւր էին նայում, չէի՞ն ստուգում` ինչ լեյտենանտներ են ընդունում ծառայության ու պետության հաշվին դրանց 150.000 դրամ ($450) աշխատավարձ վճարում: Ես ընդամենը երեք օրվա ընթացքում պարզեցի, որ այդ մարդասպանը զենքը միշտ մատի վրա պտտեցնելով է ման եկել, բա էդ հրամանատար-գեներալները չէի՞ն տեսնում, ինչո՞ւ նրանց էլ պատասխանատվության չեն ենթարկում»:

    Զայրույթն ու արցունքները խեղդում են որդեկորույս հորը, որն անգամ գումար չունի փաստաբան վարձելու համար, իսկ մարդասպանին պաշտպանելու է Հայաստանի լավագույն ու ամենաթանկ փաստաբաններից մեկը` Ռուբեն Ռշտունին:

    «Չեմ հավատում արդար դատավճռին: Եթե ես վերահսկող զինդատախազ Ռուբեն Սարգսյանին հարցնում եմ, ախր ո՞նց են ծիծաղելու համար սպանում, նա, շարունակելով ժպտալ, ինձ ասում է` դե, էնպես է ծիծաղել, որ մարդը չի դիմացել, վերցրել` խփել է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու, ես էլ ինչ սպասեմ նրանցից»,- անհույս ասում է Միրզոյանը ու պահանջում, որ գոնե դատը տեղափոխեն Հայաստան:

    Նա տարբեր ատյաններ է դիմել այդ պահանջով, զինդատախազությանը նման խնդրանքով դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, սակայն առայժմ դրական պատասխան չկա:

    «Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամներն ամեն անգամ Ղարաբաղ հասնելու և մնալու հնարավորություն չունեն: Դեռ հայտնի էլ չէ, թե քանի ամիս կձգվի դատավարությունը, նրանց վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ փաստաբան չեն կարող վարձել»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

    Օրենքը պահանջում է, որ դատավարությունն ընթանա այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բայց սպանվածի հայրը հարցնում է, թե ինչ օրենքով են իր որդուն տարել Ղարաբաղ:

    «Ի՞նչ օրենք, չկա նման օրենք, իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը: Գիտե՞ք` քանի պաշտոնյայի եմ ասել` ցույց տվեք ինձ էն օրենքը, որով իմ երեխային տարել եք Ղարաբաղ: Ոչ ոք չի կարողացել պատասխանել, քանի որ չկա նման օրենք»,- ասում է Միրզոյանը:

    ՀՀ բանակում ժամկետային զինծառայողների սպանությունների դեպքերը բավական շատ են: Ըստ Իշխանյանի` ոչ պաշտոնական տվյալներով 2005-ին խաղաղ պայմաններում մահացել է 153 զինծառայող, պաշտոնական տվյալներով` 89-ը:

    «Ամենասարսափելին այն է, որ մարդասպանների մեծ մասն այսօր ազատության մեջ է,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը: - Հիմնականում դատվում են անմեղ երեխաներ, քանի որ չկա վերահսկողություն, քանի որ հրամանատարները նման սպանություններից հետո պաշտոնանկ արվելու փոխարեն կոչումի բարձրացում են ստանում»:

    Գայանե Աբրահամյան
    «ԱրմենիաՆաուի» թղթակից
    http://www.armenianow.com/?action=vi...g=arm&IID=1156

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Ամեն տեղ էլ կան հոգեկան հիվանդներ: Քաղաքացիական կյանքում էլ լինում են այսպիսի սահմռկեցուցիչ դեպքեր, երբ մի խանգարված մարդ սկսում է աջ ու ձախ կրակել, ուղղակի բանակում այդպիսի դեպքերը ավելի մեծ հնչեղություն են ստանում:

    Պետք չէ թացը չորի հետ խառնել: Մի քանի անձերի խանգարվածությունը վերագրել ամբողջ բանակին ու վարկաբեկել Բանակը որպես ինստիտուտ դա շատ դեստռուկտիֆ գործելակերպ է իսկ Սակունցին խորհուրդ կտայի օդից թվեր չկրակել:

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Ցավալի դեպք է , հուսանք որ հանցագործը կստանա համապատասխան պատիժը, հակառակ դեպքում պետք է քայլեր ձեռնարկել..
    "իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը" այս մասը ըստ իս ուղղակի ամոթ է
    ...

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն տեղ էլ կան հոգեկան հիվանդներ: Քաղաքացիական կյանքում էլ լինում են այսպիսի սահմռկեցուցիչ դեպքեր, երբ մի խանգարված մարդ սկսում է աջ ու ձախ կրակել, ուղղակի բանակում այդպիսի դեպքերը ավելի մեծ հնչեղություն են ստանում:

    Պետք չէ թացը չորի հետ խառնել: Մի քանի անձերի խանգարվածությունը վերագրել ամբողջ բանակին ու վարկաբեկել Բանակը որպես ինստիտուտ դա շատ դեստռուկտիֆ գործելակերպ է իսկ Սակունցին խորհուրդ կտայի օդից թվեր չկրակել:
    1. Նշեմ որ Սաքունցի խոսքերում թվեր չկան: Թվերից խոսում է Իշխանյանը, ընդ որում, ըստ նրա խոսքերի, 89-ը` պաշտոնական աղբյուրներից:

    2. Դու ավելի հավաստի տվյալներ ունե՞ս, թե՞ պարզապես չես սիրում բանակի մասին վատ բաներ լսել:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալի դեպք է , հուսանք որ հանցագործը կստանա
    համապատասխան պատիժը, հակառակ դեպքում պետք է քայլեր ձեռնարկել..
    "իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը" այս մասը ըստ իս ուղղակի ամոթ է
    Ես իմ ծառայության տարիներին (2001-2003թ) զրուցել եմ Ղարաբաղում ծառայած բազմաթիվ մարդկանց հետ, և ես երբեք ամոթանք չեմ տա այն մարդուն, որը կհրաժարվի պաշտպանել Ղարաբաղը:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 23.10.2007, 10:36: Պատճառ: Գրառման ավելացում
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեր բանակի վիճակը իրոք ողբերգական ա: Ես էլ նմանատիպ դեպք գիտեմ, երբ բանակում մի տղայի սառնասրտորեն կախել են (ստիպել են կախվի ու աթոռը բրդել են ոտքի տակից), իսկ դատել են ուրիշ մարդկանց: Իսկ քննիչը այնքան կաշառակեր էր, որ դեպքերից 3 ամիս անց գործ էր հարուցել այն բանի համար, որ ավագը ճաշարանի հերթապահից պահանջել էր իրեն հասանելիքը և չստանալով այն ապտակել էր այդ տղային: Մեղադրանքը ձևակերպել էր մոտավորապես այսպես. Լինելով ավագ չարաշահել է իր պաշտոնական դիրքը, իր խոցված ինքնքսիրությունը վերականգնելու համար դաժանաբար ծեծել է այդ տղային:
    Այսքանից հետո արի ու հավատա, որ Հայաստանում արդարություն կա:

    Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանում!!!
    Վերջին խմբագրող՝ Fantazy: 23.10.2007, 10:52: Պատճառ: Գրառման ավելացում
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  6. #6
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ թացը չորի հետ խառնել: Մի քանի անձերի խանգարվածությունը վերագրել ամբողջ բանակին ու վարկաբեկել Բանակը որպես ինստիտուտ դա շատ դեստռուկտիֆ գործելակերպ է իսկ Սակունցին խորհուրդ կտայի օդից թվեր չկրակել:
    Մինչև ինձ արդեն նշվեց, որ Սաքունցը թվերի հետ կապ չունի, ուստի դրան չեմ անդրադառնա:
    Խոսքը նրա մասին է, որ մեղմ ասած շատ դեպքերում բանակում կատարված հանցագործության համար պատասխանատվություն են կրում անմեղ զինվորները: Հրամանը քննարկում են միայն այն կատարելուց հետո, եթե ստացվի, եթե կենդանի մնաս, եթե… Ես անձամբ գիտեմ դեպք, երբ դատել են զինվորի, որը հրաման է կատարել: Հրամանատարին 2 անձի կյանք խլող ու 15 ի առողջությանը վնաս հասցնող հրաման տալու համար ոչինչ էլ չպատահեց, մի բան էլ խրախուսելու առիթ գտան, իբր թե փորձել է փրկել մարդկանց կյանքը… Ես տուժողներից մեկն եմ, դատավարության ժամանակ ներկա չգտնվեցի, քանի որ ծանր վիճակում հոսպիտալացված եմ եղել, բայց գտնվող տղաների խոսքերից ստացվեց, որ նրանց խոսքը դատարանը "շան տեղ" չի դրել:
    Հիմա, եթե կարելի է, մի փոքր ավելի պարզ բացատրիր, թե որ ասվածի հետ համաձայն չես:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Անկեղծ, կարելի չէ չցաւիլ ու չտառապիլ...ոչ մի հատուցում չի կարող ամոքել ծնողաց վիշտը, սակայն ես կասկածում եմ յօդուածը մէջբերողի մտադրութեան վրայ: Ինչու՞ այս պարագան.-
    Այս տարվա ապրիլի 5-ը Սերգոյանի վերջին երեկոն էր
    Արձանագրեց եւ ոչ այլ պարագայ մը...
    Քանզի այստեղ ներքոյիշեալ տողը կար, մի տող որն ուզում են սրսկել հայի ուղեղում:
    Օրենքը պահանջում է, որ դատավարությունն ընթանա այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բայց սպանվածի հայրը հարցնում է, թե ինչ օրենքով են իր որդուն տարել Ղարաբաղ:

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն տեղ էլ կան հոգեկան հիվանդներ: Քաղաքացիական կյանքում էլ լինում են այսպիսի սահմռկեցուցիչ դեպքեր, երբ մի խանգարված մարդ սկսում է աջ ու ձախ կրակել, ուղղակի բանակում այդպիսի դեպքերը ավելի մեծ հնչեղություն են ստանում:
    Ու դա լրիվ օբյեկտիվ է։ Երբ երկու ընկեր իրար ծեծում են հայրենի քուչում, մեծ աղմուկ հանելու կարիք չկա։ Բայց երբ մարդ են ծեծում/սպանում միլիցիայությունում, սա արդեն պետական խնդիր է ու պետք է աղմուկ բարձրացնել, քանի դեռ պրոբլեմը չի վերացել(չնայած միլիցիայությունում ծեծ ուտելն հասարակության կողմից արդեն որպես նորմալ երևույթ է ընկալվում)։
    Նույն ձևով, երբ մեկը սպանվում է քաղաքացիական, անձնական կյանքում, այլ է, քան պետական կառույցներում սպանությունը։ Քանի դեռ նման սպանություններ են լինում, հասարակությունը պարտավոր է բողոքել ու պայքարել դրանց դեմ։ Մի տարում հարյուրին հասնող սպանությունները Հայաստանի պես փոքր երկրի բանակում մեղմ ասած փոքր թիվ չեն։ Ու քանի դեռ չեն պատժվում մեղավորները, նման սպանությունները շարունակվելու են։ Քանի դեռ «սովորական» են նման սպանությունները, մարդիկ մասսայական խուսափելու են բանակից։ Իսկ այդպիսի պայմաններում մարտունակ բանակ չի կարող լինել։

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չէ թացը չորի հետ խառնել: Մի քանի անձերի խանգարվածությունը վերագրել ամբողջ բանակին ու վարկաբեկել Բանակը որպես ինստիտուտ դա շատ դեստռուկտիֆ գործելակերպ է իսկ Սակունցին խորհուրդ կտայի օդից թվեր չկրակել:
    Հարգելի՛ Marduk, ոչ ոք այստեղ չի վարկաբեկել բանակը որպես պետական ինստիտուտ։ Բողոքում ենք այն խիստ բացասական երևույթների դեմ, որոնք կան բանակում ու որոնք իսկապես վարկաբեկում են բանակը ու ընդհանրապես պետական ապարատը։ Գլուխներս ջայլամի պես ավազի մեջ մտցնելով պրոբլեմները չեն վերանում։ Ինչքան էլ լռենք, փորձենք կոծկել նման դեպքերը, դրանից բանակն ավելի մարտունակ չի դառնում։ Բանակ գնացած զինվորից չես կոծկի իր շուրջը, իր հետ կատարվածը։ Դուխից ընկած զինվորը մեր չխոսելով ավելի մարտունակ չի դառնա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    После меня могила!!! Tigran Adunts-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Գորիս և Երևան կամ Երևան և Գորիս
    Տարիք
    35
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Պետք չի հայկական բանակին մեղադրել կատարվածի մեջ: Անտեղի սպանություններ ցանկացած տեղ էլ լինում են: Հայկական բանակի վիճակը տարածաշրջանի համեմատ ՇԱՏ ԼԱՎ վիճակում է գտնվում:
    Ինչքան էլ կանոնավոր լինի բանակը, մեկա նման դեպքեր պատահում են(((
    Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!

  10. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեջբերում Belomorkanal-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի հայկական բանակին մեղադրել կատարվածի մեջ: Անտեղի սպանություններ ցանկացած տեղ էլ լինում են: Հայկական բանակի վիճակը տարածաշրջանի համեմատ ՇԱՏ ԼԱՎ վիճակում է գտնվում:
    Ինչքան էլ կանոնավոր լինի բանակը, մեկա նման դեպքեր պատահում են(((
    Միայն բանակում է (համենայն դեպս հայկական), որ անտեղի սպանությունների 99%-ի դեպքում կամ ոչ-ոք չի պատժվում, կամ պատժվում է որևէ քավության նոխազ:

    Երբ մի զինվորն սպանում է 4 այլ զինվորների և ինքնասպան լինում, երբեք չեն մեղադրում ղեկավարությանը: Պրոբլեմը վերագրվում է միջանձնային սխալ հարաբերություններին, առանց քննարկելու թե ինչու առաջացան նման հարաբերությունները:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 23.10.2007, 16:17:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Ցավալի բան ա,հասկանում եմ,որ հոր վիճակն էլ ա ցավալի, էտ էլ եմ հասկանում: Բայց ինչ ուզում եք ասեք, ավելի ցավալի ա մեր էս մտածելակերպը
    Համ էլ ղարաբաղցի է, դատն էլ Ղարաբաղում է լինելու
    «Ի՞նչ օրենք, չկա նման օրենք, իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը: Գիտե՞ք` քանի պաշտոնյայի եմ ասել` ցույց տվեք ինձ էն օրենքը, որով իմ երեխային տարել եք Ղարաբաղ: Ոչ ոք չի կարողացել պատասխանել, քանի որ չկա նման օրենք»,- ասում է Միրզոյանը:
    Ղարաբաղցին ու Հայաստանցին ո՞րն ա:Լավ ա չի ասում,թե իրա տղան երդվել էր պաշտպանել Երևանը (տարբերությունը ո՞րն ա)

    ՀՀ բանակում ժամկետային զինծառայողների սպանությունների դեպքերը բավական շատ են: Ըստ Իշխանյանի` ոչ պաշտոնական տվյալներով 2005-ին խաղաղ պայմաններում մահացել է 153 զինծառայող, պաշտոնական տվյալներով` 89-ը:
    Հա, հասկացանք,որ էտքան զինվոր ա սպանվել մեր բանակում 2005-ին,բայց ով ա ասում,որ բոլորը հայերի ձեռքով ,հը՞,բա պատերազմի մեջ ենք, ի՞նչ եք ուզում

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից
    Միայն բանակում է (համենայն դեպս հայկական), որ անտեղի սպանությունների 99%-ի դեպքում կամ ոչ-ոք չի պատժվում, կամ պատժվում է որևէ քավության նոխազ:
    Իա:Lավ է էտ որտեղից քեզ էտ հաշվետվությունը
    Վերջին խմբագրող՝ Array: 23.10.2007, 16:26: Պատճառ: Գրառման ավելացում
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    ձուկը գլխից է հոտում... եթե այսօրվա մեր Ազատ Անկախ ՀՀ– ում նույնիսկ փողոցով քայլելիս քաղաքացու կյանքն անգամ վտանգված է , որովհետև նա կարող է որևիցէ քաղաքական հաշվեհարդարի անմեղ զոհ դառնալ , ապա էլ ուր մնաց որ այդ ժանտախտով չվարակվեն նրա կողմից վերահսկվող կառույցները.
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Չեմ կարծում թե շատ օրիգինալ միտք եմ հայտնում, բայց քանի դեռ սպան կարող է զինվորի հետ վարվել ինչպես անասունի հետ և մնալ անպատիժ, հաստատ կգտնվեն այդպիսի կիսամարդ «պագոնավորներ»: Իսկ ինչու՞ չեն ուզում երկրի ղեկավարները բանակը սարքել ոչ այդքան սարսափելի: Միգուցե չե՞ն ուզում հրաժարվել միլիոններից, որոնք ծախսում են մարդիկ բանակից ազատվելու, արձակուրդ վերցնելու, համեմատաբար նորմալ զորամասում ծառայելու և այլնի համար: Բացի այդ բանակը շատ լավ լծակ է որոշ մարդկանց վրա ազդելու համար՝ «խելոք մնա թե չէ տղայիդ բանակ կտանեմ»: Կամ միգուցե կան բոբո-բանակ պահելու այլ դրդապատճառներ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ բանակում կան խնդիրներ, որոնք մի շաբաթում կարելի է լուծել ու չեն լուծվում կամ լուծվում են 10 տարում:

  14. #14
    Լիարժեք անդամ Lider2006-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    erevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն տեղ էլ կան հոգեկան հիվանդներ: Քաղաքացիական կյանքում էլ լինում են այսպիսի սահմռկեցուցիչ դեպքեր, երբ մի խանգարված մարդ սկսում է աջ ու ձախ կրակել, ուղղակի բանակում այդպիսի դեպքերը ավելի մեծ հնչեղություն են ստանում:
    :
    Բայց ետ աննոռմալին որ զենք եին տալիս, լեիտենենտի կոչում էին տալիս, ու հլ մի բան ել զենքով ուղարկում էին ստուգման, չգիտեին որ մեղմասած հոգեկան հիվանդա: քաղաքացիական կյնքում գոնե մարդ կարա իրա սենյակ մտած աննոռմալին ծեծի լարի, կամ չթողի որ իրա տուն մտնի: համել քաղ. կյանքում դժվարա զենք ճարելն ու պահելը: Ստացվեց որ ետ անասունին կոչում ու զենք տվողնա մեզավոր: Ետ տղու հոր տեղը լինեի դրան նստել հելնելուց հետո նույն ձևով կսպանեի,ու եթե դատի ժամանակ ասեի թե խի եմ սպանել հազիվ ել 3-4տարի տային:
    Քանի դեռ Աստված ապագալի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը պարփակված է երկու բառի մեջ.
    Սպասել և հուսալ

  15. #15
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հերթական սպանությունը բանակում

    Ես իմ ծառայության տարիներին (2001-2003թ) զրուցել եմ Ղարաբաղում ծառայած բազմաթիվ մարդկանց հետ, և ես երբեք ամոթանք չեմ տա այն մարդուն, որը կհրաժարվի պաշտպանել Ղարաբաղը:
    Ղարաբաղը կազմում է ՀԱՅԱՍՏԱՆԻ մաս: Եվ եթե ինչ որ մեկը ինձ փորձի ապացուցել որ Ղարաբաղը Հայաստան չի ես նրան ուղղակի հայ չեմ համարի: Այնպես որ այստեղ ամոթի խնդիր չի: Այստեղ Հայ լինել չլինելու խնդիր է:

    Բանակում տեղի ունեցած ցանկացած սպանություն դատապարտելի է, և բոլոր հանցագործները պետք է ՊԱՏԺՎԵՆ, իսկ եթե չեն պատժվում ապա հասարակությունը կամ զոհերի հարազատները իրավունք ունի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ հաշվեհարդար տեսնել բացահայտ մարդասպանների հետ եթե դա չի անում պետական համակարգը:

    Ինչ վերաբերվում է Իշխանյանին ու Սակունցին ապա ես այդ մարդկանց չեմ վստահում, այն պարզ պատճառով որովհետև նրանց կազմակերպությունները դրսից սնուցվող կազմակերպություններ են: Այսինքն նրանք օբյեկտիվ չեն, հատկապես բանակին վերաբերվող հարցերում:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպանությունը / Forbrydelsen
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.01.2017, 19:09
  2. Կարեն Վարդանյանի անհետացումն ու սպանությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 14
    Վերջինը: 02.04.2016, 15:21
  3. Բանակում
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 220
    Վերջինը: 29.06.2012, 11:59
  4. Փոխոստիկանապետի սպանությունը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 13.03.2009, 18:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •