Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
Արդարադատության նախարարությունից մարդ կա ակումբում /եթե չեմ սխալվում moj անունով/ չէ? Հետաքրքիր կլիներ իր վարկածը կարդալ

Եթե նույնիսկ արդարադատության նախարարությունից եմ, ապա այդ նախարարությունը լիազորված չէ վարկածներ ունենալու, վարկածներն ունենում ու ստուգում են նախաքննական մարմինները, տվյալ դեպքում զինվորական դատախազությունը:

Իսկ իմ կարծիքը հետևյալն է...
Ըստ էության քննարկմանը մասնակցող բոլոր անդմները իրավացի են, մեկն ասում է որ այդ դեպքով չի կարելի բանակի մասին կարծիք կազմել, մյուսն ասում է, որ կարելի է քանի որ բարձրաստիճան սպաների ուշադրությունից դուրս են մնացել հոգեկան խանմգարումով սպաները... երկուսի հետ ել համաձայն եմ, բայց ավելի ճիշտ կլինի, որ կոնկրետ զորամասի և դրա կուրատոր բարձրաստիճան սպայից պատասխան ու պատասխանատվություն պահանջենք:

Այն, որ այդ լեյտենանտը հոգեկան խանգարում ունի չեմ ուզում կասկածի տակ դնել, քանի որ իր արարքը դրա վառ ապացույցն է, իսկ այն, որ նրան ցանկանում են պատժել մեղմ` դա օրենքի պահանջն է:

Մի խոսքով ցավակցում եմ այդ ընտանիքին և հույս հայտնում, որ արդարությունն իսկապես կայցելի և կլուսավորի իրենց:

Շնորհակալ եմ կարծիքս ուշադրության արժանացնելու համար: