Ու դա լրիվ օբյեկտիվ է։ Երբ երկու ընկեր իրար ծեծում են հայրենի քուչում, մեծ աղմուկ հանելու կարիք չկա։ Բայց երբ մարդ են ծեծում/սպանում միլիցիայությունում, սա արդեն պետական խնդիր է ու պետք է աղմուկ բարձրացնել, քանի դեռ պրոբլեմը չի վերացել(չնայած միլիցիայությունում ծեծ ուտելն հասարակության կողմից արդեն որպես նորմալ երևույթ է ընկալվում)։
Նույն ձևով, երբ մեկը սպանվում է քաղաքացիական, անձնական կյանքում, այլ է, քան պետական կառույցներում սպանությունը։ Քանի դեռ նման սպանություններ են լինում, հասարակությունը պարտավոր է բողոքել ու պայքարել դրանց դեմ։ Մի տարում հարյուրին հասնող սպանությունները Հայաստանի պես փոքր երկրի բանակում մեղմ ասած փոքր թիվ չեն։ Ու քանի դեռ չեն պատժվում մեղավորները, նման սպանությունները շարունակվելու են։ Քանի դեռ «սովորական» են նման սպանությունները, մարդիկ մասսայական խուսափելու են բանակից։ Իսկ այդպիսի պայմաններում մարտունակ բանակ չի կարող լինել։
Հարգելի՛ Marduk, ոչ ոք այստեղ չի վարկաբեկել բանակը որպես պետական ինստիտուտ։ Բողոքում ենք այն խիստ բացասական երևույթների դեմ, որոնք կան բանակում ու որոնք իսկապես վարկաբեկում են բանակը ու ընդհանրապես պետական ապարատը։ Գլուխներս ջայլամի պես ավազի մեջ մտցնելով պրոբլեմները չեն վերանում։ Ինչքան էլ լռենք, փորձենք կոծկել նման դեպքերը, դրանից բանակն ավելի մարտունակ չի դառնում։ Բանակ գնացած զինվորից չես կոծկի իր շուրջը, իր հետ կատարվածը։ Դուխից ընկած զինվորը մեր չխոսելով ավելի մարտունակ չի դառնա։
Էջանիշներ