Կներես, բայց իմ անձնական զինվորական ուղին քննարկելու կարիք չկա:
Հ.Գ. Այժմ իմ այդ նշած մոտիկներից մեկը ակադեմիայում 6 ամսյա վերապրաստում է անցնում: Հարցեր ունե՞ս, կարող եմ կիրակի կազմակերպել հատուկ քո համար հանդիպում նրա հետ: Ասեմ, որ նա արդեն 15 և ավել տարի է, ծառայում է Ասկերանի զորամասում:
Հ.Գ. Ոչ մեկի սիրտն էլ ճմռելու ցանկություն չունեի, առավել ևս, հաշվի առնելով, որ գրականության բաժնում չենք: Գրել եմ այն, ինչ գիտեմ: Կարող եմ գրել նաև 1995թ. Արցախում գործարկված լազերի հետ կապված Արցախյան բանակի կադրային սպաների հետ իմ երկարատև շփման լիքը մանրամասներ: Եթե հետաքրքիր է: Սակայն դա ուրիշ թեմայի նյութ է:
Ես ղարաբաղցի եմ։ Ծնվել ու ապրել եմ Երևանում։ Պապս՝ Բագրատ Ուլուբաբյանը, ղարաբաղյան շարժման հիմնական նախաձեռնողներից ու ոգեշնչողներից մեկն է եղել։ Դժվար թե գտնվի որևէ ղարաբաղցի, որ չճանաչի նրան։ Ամբողջ կյանքում պայքարել ու ստեղծագործել է Արցախի ու Հայաստանի համար։ Բազմաթիվ մարդկանց համար նա ղարաբաղցու ու հայի էտալոն է եղել։
Ես ինձ միշտ ղարաբաղցի հայ եմ համարել։ Ու խորապես թքած ունեմ բոլոր նրանց վրա, ովքեր ղարաբաղցուն, գորիսեցուն կամ աբարանցուն հայ չեն համարում։
Աթեիստ, իսկ են, որ այսօրվա քաղաքական իրավիճակում ղարաբաղցին ՀՀ քաղաքացիություն չունի, քեզ ոչ մի հիմք չի տալիս նրան հայ չհամարելու։ Վաղը եթե անձնագիրդ մեկը գողանա, չես դադարելու հորդ տղեն լինել։ Թե՞ դադարելու ես։
Հ. Գ.
Գտնում եմ, որ այս վեճում մոդերատորական միջամտությունը տեղին չի լինի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Aspara ջան, իմ տեղեկությունները ԼՂՀ բանակից իմ ծառայության տարիներից չեն, ավելի թարմ են: Ես էլ ծառայել եմ ոչ թե ԼՂՀ, այլ ՀՀ բանակում, բայց ոչ ՀՀ-ում, ոչ էլ ԼՂՀ-ում, այլ գրաված տարածքում: Ավելի պարզ ասած ՀՀ զորքն էր, բայց քանի որ պաշտոնապես ՀՀ բանակը չէր մասնակցում պատերազմին, դիտորդների համար դա ԼՂՀ բանակն էր ու դրա համար գրպանում պահում էի ԼՂՀ բանակի տարբերիչ նշաններ՝ պետք եկած ժամանակ հագուստին ամրացնելու համար:
Մականուն;
Նույնը նաև քո նշած դեպքում: Բազմաթիվ ծառայող պատանիներ են վերադարձել Արցախից: Բողոքները եղել են ստանդարտ, ամբողջ բանակին վերաբերվող:
Զինվորը ամեն տեղ էլ զինվոր է: 18 տարեկան պատանի /երեխա/:
Միշտ էլ դեմ եմ եղել այդ տարիքում երեխային /այո ՝ երեխային, քանի որ 18 տարեկանում տղան հլա դեռ երեխա է/ բանակ զորակոչելուն: Դա պետք է արվի ավելի բարձր տարիքում /գոնե 21,22, 23/: Իսկ ավելի լավ է արվի ամեն տարի: Ու բոլորս տարեկան 1- 2 ամիս ծառայենք բանակում: Շվեցարական բանակի նման:
Դրանով շատ հարցեր կլուծվեր:
Պետք է հիշել, որ 18 տարեկան զորակոչը կրկնօրինակվել է սովետական բանակից, որտեղ կառավարման միակ ընդունված ձև դա զինվորին վախեցած պահելն էր:
Մեր բանակը պետք էր կառուցել ուրիշ սկզբունքի վրա: Առաջին հերթին իր տունը, ընտանիքը, երկիրը պահողի, պաշտպանողի արժանապատվության վրա: Փոքր, փոքրաթիվ երկիր ենք: Պետք է պարզ հասկանանք, որ եթե մեր երեխան 2 տարի, իր մարդկային կազմավորման շրջանում գտնվում է վախի միջավայրում, ապա դրա արդյունքների վրա վաղը, քաղաքացիական կյանքում լաց ենք լինելու:
Մեզ զոմբիներ բանակում պետք չեն: Մեզ պետք են մտածող, արժանապատիվ զինվորներ, քաղաքացիներ:
Apsara ջան, իմ տեղեկությունները ԼՂՀ բանակից իմ ծառայության տարիներից չեն, ավելի թարմ են: Ես էլ ծառայել եմ ոչ թե ԼՂՀ, այլ ՀՀ բանակում, բայց ոչ ՀՀ-ում, ոչ էլ ԼՂՀ-ում, այլ գրաված տարածքում: Ավելի պարզ ասած ՀՀ զորքն էր, բայց քանի որ պաշտոնապես ՀՀ բանակը չէր մասնակցում պատերազմին, դիտորդների համար դա ԼՂՀ բանակն էր ու դրա համար գրպանում պահում էի ԼՂՀ բանակի տարբերիչ նշաններ՝ պետք եկած ժամանակ հագուստին ամրացնելու համար:
Չեմ կարծում որ գտնվի մեկը որը ղարաբաղցուն, գորիսեցուն կամ աբարանցուն հայ չի համարում, ուղակի շատ շատերը որ մի «կես ժամ » առաջ են եկել տարբեր շրջաններից իրանց Երևանցի են համարում ու շատ քչերն են որ քո պես հպարտորեն ասում են «Ես ինձ միշտ ղարաբաղցի հայ եմ համարել» : Դու շատ ճիշտ ես անձնագիրը ուղակի փաստաթուղթա,շատ Երևանում ծնվածներ ու անձնագրով հայեր կան որ լավա ծնված լինեին Կիրգիզիայում , կարևորը էնա ինչ որ զգում ես:
Վերջին խմբագրող՝ Script: 24.10.2007, 17:00:
Արա, ընկեր ջան, ես գիտեմ,թե որը իմ համար ավելի ցավալի կլինի,որ չիմանայի չէի գրի:Օրեկան քանի՞ մարդու տղայա մեռնում,խաբար ե՞ս:Սաղս էլ մեռնելու ենք էթանք վերջը, բայց էս մտածելակերպի պատճառով վաղը հայ ազգն ա մեռնելու:Թե որն ա ավելի ցավալի,դու ասա:dvgray-ի խոսքերից
Իսկ էս տողերիդ ,ավելի լավ ա,չպատասխանեմ:Լրիվ վայրենացե՞լ եք ի՞նչ է:
Ցինիկ վուլգարությունն էլ սահման ունի, խելքի եկեք:
Մարդը զավակ է կորցրել, իսկ դուք արվեստի ճյուղերից եք ճոռոմաբանում :
Կարող ա բառերի ու արտահայտությունների իմաստները չես ջոգում: Հայրենիքը քո համար արվեստի ճուղ ա՞: Մի հատ բառարանում նայի,ոնց որ խառնում ես:
Վերջին խմբագրող՝ Array: 24.10.2007, 17:11:
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Համամիտ եմ, բայց գորիսեցիների անունը ի՞նչի հատուկ նշեցիր
3-4 տարի է արդեն Երևանում եմ ապրում, բայց նույնիսկ չեմ էլ մտածել ինձ երևանցի կոչեմ ու հպարտ եմ, որ ԳՈՐԻՍԵՑԻ եմ:
Թող մեկը փորձի իմ մոտ մեկը արտահայտվի, որ գորիսեցիները հայ չեն, էտ ժամանակ ինքը հաստատ կփոշմանի, որ ....... (մնացածը ամոթա գրեմ)
Վերջին խմբագրող՝ Tigran Adunts: 24.10.2007, 17:22:
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
Ժող, բայց տարօրինակ մտածելակերպ ունեքԲանակում սպանությունների շարանի քննարկումը դարձավ հայ լինելու կամ չլինելու մասին քննարկում:
![]()
Հա? Դե որ սաղս էլ մեռնելու ենք գնանք, հիմի ինչ? Էլ մեր ապրելը իմաստ չունի? Ուրիշ բան, որ դու ապրելու իմաստ չունես, ուրիշ բան, որ մենք դեռ նպատակներ ունենք կյանքում, թեկուզ հենց նման դեպքերի կանխմանը նպաստելը: Իսկ եթե քո համար միևնույն է, որ զինվորը սպանվում է ու հենց իր հրամանատարի ձեռքով, ուրեմն չեզոք դիրք գրավի ու իրավիճակը մի բարդացրու:
Այս թեման վերածվել է <<Ղարաբաղցին հայ է?>> թեմայի: Դե իհարկե հայ է: Դրանում ոչ մի կասկած: Դե ես էլ կյանքում Ղարաբաղում չեմ եղել, որ սեփական կարծիք հայտնեմ, միայն ուրիշների պատմելով եմ պատկերացում կազմում, բայց խոսքը մեր մեջ լավ բաներ չեմ լսել
Արդարադատության նախարարությունից մարդ կա ակումբում /եթե չեմ սխալվում moj անունով/ չէ? Հետաքրքիր կլիներ իր վարկածը կարդալ
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 24.10.2007, 20:08:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ