User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Կետադրություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կետադրություն

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կետադրությունը մեր ֆորումում համատարած խնդիր է , որոշեցի բացել այս թեման, որտեղ կպարզաբանվեն հայերենի կետադրության վերաբերյալ այն բոլոր հարցերը, որ հետաքրքրում են ֆորումի անդամներին։
    Փաստորեն, մեզ մոտ՝ ֆորումում, առավել տարածված է հարցական նշանի սխալ կիրառությունը, որի վերաբերյալ առայժմ մի բան կասեմ. նախ և առաջ, հիշե՛ք, որ հայերենում հարցականը, ինչպես և շեշտը, հիմնականում դրվում է բառի վերջին ձայնավորի վրա։ Բացառություններից մեկը «միթե» բառն է։
    Մի՞թե չեք ուզում ճիշտ կետադրել։

    Կրկնում եմ. հայերենի կետադրության վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերն ու կասկածները գրեք այստեղ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից

    Uluana եթե դու ինձ ասես հարցական նշանը ոնց են դնում ես էլի բացառություն կասեմ բացիմիթե-ից

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Նկատի ունես, թե ինչպե՞ս են անում, որ հարցական նշանը հայերեն լինի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.08.2009, 00:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    ես լավ գիտեմ կետադրական կանոնները, բայց ֆոռումներում, հատկապես ռուսականշ, իմ վերաբերմունքը ավելի լավ շեշտելու համար երբեմն հաշվի չառնելով չարաշահում եմ կետադրական նշանների օգտագործումը... ռուսականներում, մասնավորապես , շատ եմ դնում "!" նշանը, ավելի արտահայտիչ դարձնելու համար գրածս, իսկ այստեղ շատ եմ օգտագործում բազմակետը...հուսով եմ ինձ չեք ստիպի փոխվել, արդեն ուշ է...

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Ստորկետից, վերջակետից և միջակետից հետո միշտ բացատ (space) է պետք դնել։
    Ստորկետից, վերջակետից և միջակետից առաջ բացատ չի դրվում։

    Այս ֆոռումում կան մարդիկ որոնք այս պարզ կանոնին չեն հետևում։

  6. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Ստորկետից, վերջակետից և միջակետից հետո միշտ բացատ (space) է պետք դնել։
    Ստորկետից, վերջակետից և միջակետից առաջ բացատ չի դրվում։

    Այս ֆոռումում կան մարդիկ որոնք այս պարզ կանոնին չեն հետևում։
    Ես էլ եմ սխալ գրողների մեջ. այսուհետև ավելի ուշադիր կլինեմ։

  7. #7
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Նշված սխալներից բոլորն էլ անում եմ, բայց ոչ այն պատճառով, որ չգիտեմ...պարզապես անուշադրությունից կամ էլ չգիտեմ ...երևի երկար ժամանակ հայերեն չգրելուց սկսել եմ անտեսել հայկական կետադրական նշանները: Հետո, երբ նոր գրառումներն եմ կարդում, աչքովս էլ հանկարծ իմն է ընկնում սխալներով ու վրիպումներով լի, այլևս ուղղելու հնարավորություն չի լինում:
    space-ն էլ ռեֆլեքս է դարձել մոտս: Մանավանդ երբ արագ-արագ տպում եմ ու հանկարծ մտքիս թելը կտրվում է... մի քանի անգամ space եմ անում մինչև նորից կենտրոնանամ:
    Uluana շատ կարևոր թեմա ես բացել: Անձամբ ես, միայն ֆորում եմ հայերեն գրում... էսքան տարիներից հետո վերհիշում եմ , նոր բաներ սովորում...էն օրը մինչև հիշել եմ ոնց են հայերեն մակբային մակբայ ասում...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Բա որ այդպես է, հարցեր տվեք: Թե չէ ինչ այս թեման բացել եմ (արդեն մի քանի ամիս է), բոլորը միայն շնորհակալություն են հայտնում ու իրենց գոհունակությունն են արտահայտում այս թեմայի բացման կապակցությամբ, բայց հարցեր ինչ-որ չեմ տեսնում:
    Գիտեմ (դե, գոնե գրառումներից երևում է), որ շատերը խնդիրներ ունեն՝ կապված կետադրության հետ, շատերը չգիտեն, թե որ դեպքում է պետք օգտագործել այս կամ այն կետադրական նշանը, բայց ոչ ոք հարց չի ուղղում, որ իմացողները պատասխանեն:
    Ինչու՞ չեք օգտվում այս հնարավորությունից:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (06.03.2011)

  10. #9
    Կարիճ,,, Scorpion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Ես օրինակ հայկական ֆորումներում երբեք կետադրւթյուն չեմ դնում քանի որ հավես չեմ անւմ այդքան ժամանակ ծախսել դրա վրա քանի որ ինետով դա մի տանջանք է:
    A friend is someone,
    Who knows the song in your heart
    Who can sing it back to u
    When u have forgotten the words!

  11. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Scorpion-ի խոսքերից
    Ես օրինակ հայկական ֆորումներում երբեք կետադրւթյուն չեմ դնում քանի որ հավես չեմ անւմ այդքան ժամանակ ծախսել դրա վրա քանի որ ինետով դա մի տանջանք է:
    Այո... երևում է, որ չես դնում:
    Scorpion, կետադրական նշանները ձևի համար կամ ինչ-որ մեկի քմահաճույքով չեն ստեղծվել: Դրանք իրենց դերն ունեն լեզվի մեջ, և լավ կլիներ, որ բոլորն էլ կարողանային ճիշտ կիրառել և կիրառեին դրանք: Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու բոլոր այն դեպքերի մասին, երբ կետադրական նշանների առկայությունը որոշակիորեն փոխում է նախադասության իմաստը: Իսկ այն դեպքերում, երբ չի փոխում, դրանց բացակայությունը հաճախ պարզապես դժվարընթեռնելի է դարձնում գրառումը:
    Իսկ ինչ վերաբերում է ինտերնետում գրելիս տանջանքին, ապա շատ հետաքրքիր է, թե ինչ տարբերություն կա ինտերնետում գրելու կամ սովորական թղթի վրա գրչով կամ մատիտով գրելու միջև: ԱՆձամբ ես տարբերություն չեմ տեսնում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #11
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Uluana ջան դե որ էդպես է, բութի ( ՝ ) կանոնների մասին չե՞ս հիշեցնի
    Չնայած լրիվ չեմ մոռացել, բայց կան դեպքեր, երբ սկսում եմ կասկածել արժե՞ ասենք այստեղ բութ դնել, թե՞ ոչ : Զգում եմ, որ մի կետադրական նշան պետք է դրվի, ու նման կասկածանաքների դեպքում միշտ ստորակետ եմ դնում
    Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 23.07.2006, 19:07:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  13. #12
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Ես կետադրում եմ այնպես,ինչպես խոսում եմ...շատ դեպքերում գիտեմ,որ այդ բազմակետը կամ ստորակետը կամ էլ բութը սխալ է,բայց դնում եմ կարծում եմ հասկացաք...

    ԿՅԱՆՔԸ ՀԱՍՔԱՆՉ Է ...

  14. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
    Uluana ջան դե որ էդպես է, բութի ( ՝ ) կանոնների մասին չե՞ս հիշեցնի
    Չնայած լրիվ չեմ մոռացել, բայց կան դեպքեր, երբ սկսում եմ կասկածել արժե՞ ասենք այստեղ բութ դնել, թե՞ ոչ : Զգում եմ, որ մի կետադրական նշան պետք է դրվի, ու նման կասկածանաքների դեպքում միշտ ստորակետ եմ դնում
    Լավ արի այսպես անենք. բութի բոլոր կիրառությունների մասին միանգամից ասել չեմ կարող։ Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլինի, եթե դու ինքդ հարցնես քեզ հետաքրքրող դեպքերի մասին։ Ասենք, քեզ հետաքրքրում է, թե տվյալ դեպքում որ կետադրական նշանն է պետք օգտագործել՝ բութ թե ստորակետ, և եթե բութ, ապա ինչու և այլն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #14
    Կարիճ,,, Scorpion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Այո... երևում է, որ չես դնում:
    Scorpion, կետադրական նշանները ձևի համար կամ ինչ-որ մեկի քմահաճույքով չեն ստեղծվել: Դրանք իրենց դերն ունեն լեզվի մեջ, և լավ կլիներ, որ բոլորն էլ կարողանային ճիշտ կիրառել և կիրառեին դրանք: Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու բոլոր այն դեպքերի մասին, երբ կետադրական նշանների առկայությունը որոշակիորեն փոխում է նախադասության իմաստը: Իսկ այն դեպքերում, երբ չի փոխում, դրանց բացակայությունը հաճախ պարզապես դժվարընթեռնելի է դարձնում գրառումը:
    Իսկ ինչ վերաբերում է ինտերնետում գրելիս տանջանքին, ապա շատ հետաքրքիր է, թե ինչ տարբերություն կա ինտերնետում գրելու կամ սովորական թղթի վրա գրչով կամ մատիտով գրելու միջև: ԱՆձամբ ես տարբերություն չեմ տեսնում:
    Ես չեմ ասում չեմ դնում ես ֆորումներում չեմ կետադրում մենակ, ուրիշ տեղեր միշտ էլ կետադրում եմ, ուղղակի շատ անհարմարա
    A friend is someone,
    Who knows the song in your heart
    Who can sing it back to u
    When u have forgotten the words!

  16. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կետադրություն

    Մեջբերում Scorpion-ի խոսքերից
    Ես չեմ ասում չեմ դնում ես ֆորումներում չեմ կետադրում մենակ, ուրիշ տեղեր միշտ էլ կետադրում եմ, ուղղակի շատ անհարմարա
    Դե, ես էլ խնդրեցի, որ բացատրես, թե ինչով է անհարմար:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •