Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կետադրությունը մեր ֆորումում համատարած խնդիր է , որոշեցի բացել այս թեման, որտեղ կպարզաբանվեն հայերենի կետադրության վերաբերյալ այն բոլոր հարցերը, որ հետաքրքրում են ֆորումի անդամներին։
Փաստորեն, մեզ մոտ՝ ֆորումում, առավել տարածված է հարցական նշանի սխալ կիրառությունը, որի վերաբերյալ առայժմ մի բան կասեմ. նախ և առաջ, հիշե՛ք, որ հայերենում հարցականը, ինչպես և շեշտը, հիմնականում դրվում է բառի վերջին ձայնավորի վրա։ Բացառություններից մեկը «միթե» բառն է։
Մի՞թե չեք ուզում ճիշտ կետադրել։
Կրկնում եմ. հայերենի կետադրության վերաբերյալ ձեզ հուզող բոլոր հարցերն ու կասկածները գրեք այստեղ։![]()


Մեջբերել
ռուսականներում, մասնավորապես , շատ եմ դնում "!" նշանը, ավելի արտահայտիչ դարձնելու համար գրածս, իսկ այստեղ շատ եմ օգտագործում բազմակետը...հուսով եմ ինձ չեք ստիպի փոխվել, արդեն ուշ է...
Թե չէ ինչ այս թեման բացել եմ (արդեն մի քանի ամիս է), բոլորը միայն շնորհակալություն են հայտնում ու իրենց գոհունակությունն են արտահայտում այս թեմայի բացման կապակցությամբ, բայց հարցեր ինչ-որ չեմ տեսնում:

...

Էջանիշներ