И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հայկօ (10.01.2009)
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ուրեմն Հայկօ ջան, նախ այբուբենիս իմացության մասին կարաս չմտածես, քանի որ ես այբուբենը գիտեմ ոչ թե դպրոցի անցած կակոյ նիբուձյ աբըգըդեզը-ով, այլ իրական այբուբեն։
Հետո, էդ ո՞վ եւ ի՞նչ իրավունքով է «ո» եւ «ւ» տառերը միացրել իրար սարքել մի տառ։ Լավ, ժամանակին արել են, ջհանդամ, բայց գոնե հիմա մարդիկ գիտակցեն, որ տենց չէր կարելի։
«Եւ»-ի մասին ընդհանրապես չեմ ասում։ Եթե «ու»-ն մի հնչյուն է, ապա «եւ»-ը երեք հնչյուն է(յ է վ)։ Դա էլ հերիք չի, մի հատ էլ պիտի մի տառ լինի՞ (և)։ Տառ, որը բաղկացած է 3 հնչյունից...
Աւելին, մի ազգի համար, որը մինչեւ հիմա չի որոշել, թէ որն է իր ուղղագրութիւնը, ոչ մի գիրք չափանիշ համարուել չի կարող։
Մ՞իթէ կարելի էր մեկ գրչի հարւածով գլխիվայր շրջել այն ուղղագրութիւնը, որը բազում դարեր մնացել է կայուն։ Ինչո՞ւ հիմա մարդիկ չեն ուզում ետ բերել կորցրածը։ Վախենում են, որ դժւա՞ր կլինի։ Անպայման չէ կտրուկ փոխել, ինչպէս 1922-ին էր։ Կարելի է քիչ-քիչ անել։ Մի խօսքով, թեմայից շատ չշեղւեմ։ Ինձ համար ներկայումս ոչ մի արժեք չունեն մեր ներկայիս լեզուի կանոնները, չնայած` ես դրանց մեծ մասը գիտեմ։
Պանդուխտ (10.01.2009)
Rammstein, ճիշտն ասած լեզուն նախասիրություններով շարժվելու բոստան չի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ճիշտ այդպես։ Բայց փաստն այն է, որ հազար ինը հարյուր քսանականներին որոշ մարդիկ մեր` Հայոց լեզուն դրել էին իրենց բոստանի տեղը, ու ոնց ուզում մշակում էին։
Այն ժամանակ բախտներս բերեց այնքանով, որ մինչեւ վերջ չկարողացան այդ բոստանի փոխարեն էլիտար շենք սարել (լեզուն չսարքեցին latinatar), նույնիսկ հետագայում մի քիչ այդ շենքը քանդեցին (Յերեվանը դարձրին Երեւան), բայց երկաթբետոնե հիմքը մնաց։
Այդ հիմքը մեր լեզվի համար չէ, այն լատինատառ հայերենի համար է, բայց այժմ շահագործվում է, որպես մեր լեզվի հիմք։
Մինչեւ այդ հիմքը չքանդվի, տեղում ուրիշ բան կառուցել չի լինի։
Պանդուխտ (10.01.2009)
Քո ասաշ «որոշ» մարդիկ Աբեղյանն էր, Աճառյանը, մյուսները: Եթե իրենց արած փոփոխությունները չլինեին, վստահ եղիր, որ այսօր հայերը իննսուն տոկոսը անգրագետ էր լինելու: Իսկ եթե քո ասածով փոխեն ուղղագրությունը, հարյուր տոկոսն էլ անգրագետ կդառնան:
Ակումբում կարծեմ «Հին և նոր ուղղագրութուններ» կամ նման մի բան կար, հարկավոր է այնտեղ տեղափոխվել:
DIXIcarpe noctem
Տգեղության առումով համաձայն եմ, ինքս էլ նախընտրում եմ «ու՛» ձևը, դրա մասին գրել էի նախորդ գրառումներիցս մեկում։ Բայց իմ տեսած բոլոր գրքերում (Սովետի ժամանակվա գրքերը նկատի ունեմ, քանի որ հիմա ով ինչպես ուզում տպում է, դա չափանիշ համարել չարժե երևի) «ո՛ւ» ձևն եմ հանդիպել։ Միայն ուրախ կլինեմ, եթե պարզվի, որ հիմա փոխվել է։ Բայց հայտնի՞ է այդպիսի օրենք։ Ու ընդհանրապես կանոն գոյություն ունի՞ դրա վերաբերյալ։ Եթե հստակ կանոն չկա, ու զուտ ճաշակի ու գեղագրության հարց է, ապա ես նախընտրում եմ գրել «ու՛»։ Բայց եթե կանոն կա, ապա անկախ իմ կամ ուրիշների ճաշակներից՝ պետք է առաջնորդվել կանոնով։
Հետաքրքիր կլիներ լսել այդ «ուրիշ» պատմությունը։
Ռամշտայն ջան, իսկ ո՞վ է որոշողը՝ ով իրավունք ունի, ով՝ ոչ։ Ցանկացած լեզու էլ ժամանակի ընթացքում փոփոխվում է՝ հարմարեցվելով որոշակի պայմանների։ Այդ ո՞ր լեզուն է իր ստեղծման օրվանից նույնը մնացել, որ դու էլ բողոքում ես հայերենի փոփոխություններից։ Բայց էդ հարցը, կարծում եմ, չարժե հիմա քննարկել։ Հիմա լավ են արել, թե վատ՝ արդեն նշանակություն չունի։ Փաստն այն է, որ մենք հիմա դա՛ ունենք ու չենք դժգոհում։ Եթե նույնիսկ վատ են արել, ապա հիմա նորից հետ փոխելը հաստատ անհամեմատ ավելի վատ կլինի, հաստատ իմացիր։
Ի դեպ, հետաքրքիր է. այդքան պաշտպանում ես հին ուղղագրությունը ու փնովում նորը։ Որ այդքան խորշում ես նորից, ինչու՞ ինքդ միշտ այդ ուղղագրությամբ չես գրում, ինչպես, օրինակ, Պանդուխտն է անում։Կարելի է քիչ-քիչ անել։ Մի խօսքով, թեմայից շատ չշեղւեմ։ Ինձ համար ներկայումս ոչ մի արժեք չունեն մեր ներկայիս լեզուի կանոնները, չնայած` ես դրանց մեծ մասը գիտեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չեմ ուզում վստահ պնդել, բայց իմ իմանալով կանոն չկա և մնում է «օգտագործողի» հայեցողությանը: Ես (մենք) օգտագործում եմ (ենք) «ւ» տառից հետո գրելու տարբերակը, բայց այնպես, ինչպես ցույց եմ տվել մի քանի գրառում վերևում բերածս նկարում: Ինչպես տեսնում եք այս տարբերակում շեշտը «ւ»-ն տառից հեռու չի թռնում, գտնվում է ուղղահայաց գծիկին շատ մոտ ու անհամաեմատ ավելի գեղեցիկ է նայվում, քան տառը ճեղքող շեշտը կամ տառից հեռու թռած շեշտը:
Ընդամենը նկատի ունեի, որ տարբեր հարցեր են:Հետաքրքիր կլիներ լսել այդ «ուրիշ» պատմությունը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
«և»-ի մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://spitak.blogspot.com/
երբ որ որոշեք վերջնականապես ձևը - կարող եք էջ սարքել վիքի-ում դրա վերաբերյալ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ