Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Բոլոր բառերն ել նման կետադրական նշաններով` տգե՛ղ են։ Ճիշտ կլիներ համակարգչում սարքեին ոչ թե մի-մի հատ խեղճ ու կրակ շեշտի, հարցականի կամ երկարացման նշաններ, այլ ամեն ձայնավորից` վրա արդեն նշանը դրած, որպեսզի տառերը իրարից չհեռուանան, ինչպես, օրինակ, սաքել են լատինական տառերը` á, é, ù, ú, à...։
Չուկ, իսկ ձեռքով գրելուց էլ ե՞ս գրում «ու՞», թե՞ էդ դեպքում գրում ես «ո՞ւ», եթե գաղտնիք չի։
Դե գիտես ոնց, ինտերնետային հաղորդակցության համար համապատասխան բան չկա, բայց օրինակ գրքեր սարքելիս, էջադրելիս պրոֆեսիոնալների արած գործերում քո ասած խնդիրը չկա, իսկ «ու»-ն շարունակում է տգեղ մնալ
Անձամբ ես որ սարքում եմ, շեշտի նշանը լինում «ւ»-ն սիմվոլի ուղղահայաց գծին շատ մոտ, գրեթե «ո»-ի մոտ ու բավական գեղեցիկ է ստացվում: Ոսկե միջին, կարելի է ասել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աբե՛ր, երազումդ ե՞ս տեսել, որ ժամանակակից հայերենում ւ՝ վյուն տառ կա: Դպրոցներում լցոնվող աղբի մասին տրամաբանելու փոխարեն այբուբենը սովորիր: Քո ասելով՝ «ուս» բառը երեքտառանի է, հա՞: Ու-ն եղել է ո և ւ տառերի կապակցությունը գրաբարի ժամանակ. հիմա էդպիսի բան էլ չկա՛: եւ էլ չկա, ի դեպ: Իսկ շեշտը դրվում է էնտեղ, որտեղ պիտի դրվի՝ տառից հետո. ու՛:
Գրեցի, հետո տեսա :
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.01.2009, 00:36:
DIXIcarpe noctem
Կետադրության նշանները դնում եմ այսպես՝ «ո՞ւ», «ո՜ւ», «ո՛ւ»: Ոչ մի տգեղ բան այստեղ չեմ տեսնում /ճաշակին ընկեր չկա/: Համաչափության տեսանկյունից ավելի ընդունելի է թվում, քանի որ կետադրական նշանը դրվում է տառի մեջտեղում /ինչպես, օրինակ ա տառի կետադրական նշանը ձեռաքիր տեքստում դնում եմ տառի մեջտեղում/: Նաև այն /սակավաթիվ, պետք է խոստովանեմ/ հայալեզու գրքերի մեջ, որոնք կարդացել եմ, հանդիպել եմ այս տարբերակին:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Rammstein (10.01.2009)
Օրենքը երևի այն է, որ մեկ տառի վրա՞ է դրվում շեշտը: Բայց չէ՞ որ «ու»-ի մեջտեղում կետադրական նշան դնելիս այ տառը չի տրոհվում երկու տառի՝ «ւ» տառ ժամանակակից հայերենում չկա, և պարզ, որ շեշտված է «ու»-ն, այլ ոչ «ո»-ն, որին հտևում է «ւ»-ը:
Հայկ ջան, թույլ տուր սկեպտիկորեն վերաբերվել ասածիցդ հետևող այն մտքին, որ այդքան գրքերի խմբագիրներ չեն իմացել կետադրման կանոնները:Իսկ բոլոր գրքերը չափանիշ համարվել չեն կարող, ցավոք:
Ա՛յ քեզ չափանիշ՝ տառը կախել Ես «ա»-ն /«Ա»-ն/ «կախում» եմ մեջտեղից, երբ ձեռագիր է /ինձ այդպես ավելի գեղեցիկ է թվում/:Մի տառը ճեղքում ես, բաժանում երկու անհավասար մասերի: Հիմա փորձի մեջտեղում դրածդ շեշտից պարանից կախել տառը: Շատ ավելի գեղեցիկ է կախվում, եթե տառի ծերից ես կախում (ինչպես մյուս տառերը):
Մի բան էլ հարցնեմ, ժողովուրդ. համակարգչային որոշ տառատեսակներում «և»-ը գրվում է այսպես՝ «եւ»: Հիմա դուք այսպիսի «և»-ը շեշտելիս ինչպե՞ս եք կետադրում՝ «ե՛ւ», թե՞ «եւ՛»:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ինչպես նկատեցիր այս հարցում մի կողմ եմ դրել կանոնները ու խոսում եմ գեղագրությունից: Ես չգիտեմ, թե իմ նկարագրած պատկերավոր համեմատությունը որքանվ պատկերացրիր: Այուսհանդերձ դա ընդամենը արտաքին գեղեցկության վրա ուշադրություն հրավիրելու փորձ է: Իմ համար, իրականում, այս հարցում կա մենակ մի չափանիշ. մենք ունենք «ու» տառ, որը համակարգչային աշխարհում ինչ-ինչ պատճառներով գրվում է երկու սիմվոլով, և ունենք «և» տառ, որը համակարչային որոշ ֆոնտերում այդ ֆոնտերի հեղինակների բացարձակ սխալ գործողությունների արդյունքում բացակայում է: Ու ես ելնում եմ նրանից, որ շեշտը պետք է դրվի տառի վերջում: Միաժամանակ ես փորձում եմ ցույց տալ, որ այդպես շատ ավելի գեղեցիկ է, տառը չի՛ ճեղքվում, չի՛ կիսվում:
Միաժամանակ ուզում եմ առաջարկել բերել որևէ օրենք, ըստ որի շեշտը պետք է դրվի տառի մեջտեղում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շատ լավ, տվյալ հարցում մեր պատկերացումները գեղեցկության վերաբերյալ խիստ տարբերվեցին: Անցնենք առաջ
Այսինքն՝ «եւ՛»: Հասկանալի է:Իմ համար, իրականում, այս հարցում կա մենակ մի չափանիշ. մենք ունենք «ու» տառ, որը համակարգչային աշխարհում ինչ-ինչ պատճառներով գրվում է երկու սիմվոլով, և ունենք «և» տառ, որը համակարչային որոշ ֆոնտերում այդ ֆոնտերի հեղինակների բացարձակ սխալ գործողությունների արդյունքում բացակայում է: Ու ես ելնում եմ նրանից, որ շեշտը պետք է դրվի տառի վերջում:
Չգիտեմ նման կանոն: Ավելին, չգիտեմ որևէ օրենք, որը մատնանշի շեշտի, հարցական կամ բացականչական նշանների ճշգրիտ տեղը ձայնավորի նկատմամբ: Իմ իմացած կանոնում ասվում է, որ «շեշտը դրվում է... ձայնավորի վրա»: /առանց հետագա ճշգրտումների/Միաժամանակ ուզում եմ առաջարկել բերել որևէ օրենք, ըստ որի շեշտը պետք է դրվի տառի մեջտեղում:
Հիմա խնդրում եմ ցույց տալ օրենք, որը ստույգ նշում է շեշտի դիրքը շեշտվող ձայնավորի նկատմամբ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Շնորհակալություն:
Իսկ հիմա մտովի շեշտ դիր «ա» տառի վրա, ապա «ի» տառի վրա, դրանից հետո «ո» տառի վրա, փորձիր գրել, ապա խնդրում եմ ինձ ասա, թե որ մասում ես դնում:
Ես օրինակ, կարող եմ ասել, թե որտեղ եմ դնում՝ վերին աջ եզրի մոտ, բայց ոչ ամենածայրում, այլ ավելի դեպի կենտրոն: Նույնն անում եմ նաև «և» ու «ու» տառերի դեպքում: Նույնն անում եմ թե համակարգչով գրելիս (խոսքս ինտերնետի մասին չի), թե ձեռագիր գրելիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ՛, Ա՛րս, այսինքն՝ և՛: եւ-ը արևելահայերենում սխալ է:
Կանոն-մանոն հարկավոր չէ իմանալ. հարկավոր է քթի գոնե մեկ բաց ծակ : Տպելիս շեշտը վրա չես կարող դնել, կարող ես դնել առաջ կամ հետո: Իսկ եթե առաջ, ապա ինչպե՞ս կշեշտես «վերցնել» բայի «առ» հրամայական եղանակը : Մնում է հետոն:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ