
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Բոլոր բառերն ել նման կետադրական նշաններով` տգե՛ղ են։ Ճիշտ կլիներ համակարգչում սարքեին ոչ թե մի-մի հատ խեղճ ու կրակ շեշտի, հարցականի կամ երկարացման նշաններ, այլ ամեն ձայնավորից` վրա արդեն նշանը դրած, որպեսզի տառերը իրարից չհեռուանան, ինչպես, օրինակ, սաքել են լատինական տառերը` á, é, ù, ú, à...։
Չուկ, իսկ ձեռքով գրելուց էլ ե՞ս գրում «ու՞», թե՞ էդ դեպքում գրում ես «ո՞ւ», եթե գաղտնիք չի։![]()

Դե գիտես ոնց, ինտերնետային հաղորդակցության համար համապատասխան բան չկա, բայց օրինակ գրքեր սարքելիս, էջադրելիս պրոֆեսիոնալների արած գործերում քո ասած խնդիրը չկա, իսկ «ու»-ն շարունակում է տգեղ մնալ
Անձամբ ես որ սարքում եմ, շեշտի նշանը լինում «ւ»-ն սիմվոլի ուղղահայաց գծին շատ մոտ, գրեթե «ո»-ի մոտ ու բավական գեղեցիկ է ստացվում: Ոսկե միջին, կարելի է ասել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աբե՛ր, երազումդ ե՞ս տեսել, որ ժամանակակից հայերենում ւ՝ վյուն տառ կա: Դպրոցներում լցոնվող աղբի մասին տրամաբանելու փոխարեն այբուբենը սովորիր: Քո ասելով՝ «ուս» բառը երեքտառանի է, հա՞: Ու-ն եղել է ո և ւ տառերի կապակցությունը գրաբարի ժամանակ. հիմա էդպիսի բան էլ չկա՛: եւ էլ չկա, ի դեպ: Իսկ շեշտը դրվում է էնտեղ, որտեղ պիտի դրվի՝ տառից հետո. ու՛:
Գրեցի, հետո տեսա:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.01.2009, 00:36:
DIXIcarpe noctem
Կետադրության նշանները դնում եմ այսպես՝ «ո՞ւ», «ո՜ւ», «ո՛ւ»: Ոչ մի տգեղ բան այստեղ չեմ տեսնում /ճաշակին ընկեր չկա/: Համաչափության տեսանկյունից ավելի ընդունելի է թվում, քանի որ կետադրական նշանը դրվում է տառի մեջտեղում /ինչպես, օրինակ ա տառի կետադրական նշանը ձեռաքիր տեքստում դնում եմ տառի մեջտեղում/: Նաև այն /սակավաթիվ, պետք է խոստովանեմ/ հայալեզու գրքերի մեջ, որոնք կարդացել եմ, հանդիպել եմ այս տարբերակին:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Rammstein (10.01.2009)

Օրենքը երևի այն է, որ մեկ տառի վրա՞ է դրվում շեշտը: Բայց չէ՞ որ «ու»-ի մեջտեղում կետադրական նշան դնելիս այ տառը չի տրոհվում երկու տառի՝ «ւ» տառ ժամանակակից հայերենում չկա, և պարզ, որ շեշտված է «ու»-ն, այլ ոչ «ո»-ն, որին հտևում է «ւ»-ը:
Հայկ ջան, թույլ տուր սկեպտիկորենԻսկ բոլոր գրքերը չափանիշ համարվել չեն կարող, ցավոք:վերաբերվել ասածիցդ հետևող այն մտքին, որ այդքան գրքերի խմբագիրներ չեն իմացել կետադրման կանոնները:
Ա՛յ քեզ չափանիշ՝ տառը կախելՄի տառը ճեղքում ես, բաժանում երկու անհավասար մասերի: Հիմա փորձի մեջտեղում դրածդ շեշտից պարանից կախել տառը: Շատ ավելի գեղեցիկ է կախվում, եթե տառի ծերից ես կախում (ինչպես մյուս տառերը):Ես «ա»-ն /«Ա»-ն/ «կախում» եմ մեջտեղից, երբ ձեռագիր է /ինձ այդպես ավելի գեղեցիկ է թվում/:
Մի բան էլ հարցնեմ, ժողովուրդ. համակարգչային որոշ տառատեսակներում «և»-ը գրվում է այսպես՝ «եւ»: Հիմա դուք այսպիսի «և»-ը շեշտելիս ինչպե՞ս եք կետադրում՝ «ե՛ւ», թե՞ «եւ՛»:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Ինչպես նկատեցիր այս հարցում մի կողմ եմ դրել կանոնները ու խոսում եմ գեղագրությունից: Ես չգիտեմ, թե իմ նկարագրած պատկերավոր համեմատությունը որքանվ պատկերացրիր: Այուսհանդերձ դա ընդամենը արտաքին գեղեցկության վրա ուշադրություն հրավիրելու փորձ է: Իմ համար, իրականում, այս հարցում կա մենակ մի չափանիշ. մենք ունենք «ու» տառ, որը համակարգչային աշխարհում ինչ-ինչ պատճառներով գրվում է երկու սիմվոլով, և ունենք «և» տառ, որը համակարչային որոշ ֆոնտերում այդ ֆոնտերի հեղինակների բացարձակ սխալ գործողությունների արդյունքում բացակայում է: Ու ես ելնում եմ նրանից, որ շեշտը պետք է դրվի տառի վերջում: Միաժամանակ ես փորձում եմ ցույց տալ, որ այդպես շատ ավելի գեղեցիկ է, տառը չի՛ ճեղքվում, չի՛ կիսվում:
Միաժամանակ ուզում եմ առաջարկել բերել որևէ օրենք, ըստ որի շեշտը պետք է դրվի տառի մեջտեղում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շատ լավ, տվյալ հարցում մեր պատկերացումները գեղեցկության վերաբերյալ խիստ տարբերվեցին: Անցնենք առաջ
Այսինքն՝ «եւ՛»: Հասկանալի է:Իմ համար, իրականում, այս հարցում կա մենակ մի չափանիշ. մենք ունենք «ու» տառ, որը համակարգչային աշխարհում ինչ-ինչ պատճառներով գրվում է երկու սիմվոլով, և ունենք «և» տառ, որը համակարչային որոշ ֆոնտերում այդ ֆոնտերի հեղինակների բացարձակ սխալ գործողությունների արդյունքում բացակայում է: Ու ես ելնում եմ նրանից, որ շեշտը պետք է դրվի տառի վերջում:
Չգիտեմ նման կանոն: Ավելին, չգիտեմ որևէ օրենք, որը մատնանշի շեշտի, հարցական կամ բացականչական նշանների ճշգրիտ տեղը ձայնավորի նկատմամբ: Իմ իմացած կանոնում ասվում է, որ «շեշտը դրվում է... ձայնավորի վրա»: /առանց հետագա ճշգրտումների/Միաժամանակ ուզում եմ առաջարկել բերել որևէ օրենք, ըստ որի շեշտը պետք է դրվի տառի մեջտեղում:
Հիմա խնդրում եմ ցույց տալ օրենք, որը ստույգ նշում է շեշտի դիրքը շեշտվող ձայնավորի նկատմամբ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Շնորհակալություն:
Իսկ հիմա մտովի շեշտ դիր «ա» տառի վրա, ապա «ի» տառի վրա, դրանից հետո «ո» տառի վրա, փորձիր գրել, ապա խնդրում եմ ինձ ասա, թե որ մասում ես դնում:
Ես օրինակ, կարող եմ ասել, թե որտեղ եմ դնում՝ վերին աջ եզրի մոտ, բայց ոչ ամենածայրում, այլ ավելի դեպի կենտրոն: Նույնն անում եմ նաև «և» ու «ու» տառերի դեպքում: Նույնն անում եմ թե համակարգչով գրելիս (խոսքս ինտերնետի մասին չի), թե ձեռագիր գրելիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Չէ՛, Ա՛րս, այսինքն՝ և՛: եւ-ը արևելահայերենում սխալ է:
Կանոն-մանոն հարկավոր չէ իմանալ. հարկավոր է քթի գոնե մեկ բաց ծակ: Տպելիս շեշտը վրա չես կարող դնել, կարող ես դնել առաջ կամ հետո: Իսկ եթե առաջ, ապա ինչպե՞ս կշեշտես «վերցնել» բայի «առ» հրամայական եղանակը
: Մնում է հետոն:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ