Այ օրինակ էստեղ ինչո՞ւ ես բութ դրել, իհարկե զգում եմ, որ անպայման մի կետադրական նշան պետք է լինի, բայց ես ստորակետ դնեի …Uluana-ի խոսքերից
Այ օրինակ էստեղ ինչո՞ւ ես բութ դրել, իհարկե զգում եմ, որ անպայման մի կետադրական նշան պետք է լինի, բայց ես ստորակետ դնեի …Uluana-ի խոսքերից
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Իմ գրած նախադասության մեջ ստորակետ կլիներ, եթե «Ինձ թվում է» արտահայտությունից հետո գրեի «որ» կամ «թե» բառերը: Բայց քանի որ դրանք զեղչված են (չեմ գրել), փոխարենը բութ է դրվում, ոչ թե ստորակետ:Arm_Lionne-ի խոսքերից
Ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլիներ ...
կամ
Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլիներ ...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.07.2006, 01:25:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աաաաա պարզ է , շաղկապի սղման դեպքում բութ է դրվում ոչ թե ստորակետ - անգիր արեցինք ))
Աչքովս որ ընկնի, կամ էլ գրելուց չկողմնորոշվեմ նորից կհարցնեմ ...
Շնորհակալություն
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Չարժե:Arm_Lionne-ի խոսքերից
Ուրիշ ցանկացած հարց եթե ունենաս, անպայման գրիր:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինչ-ինչ, բայց կետադրությունից լավ եմ, էս վերջերս շատ եմ պարապել
A friend is someone,
Who knows the song in your heart
Who can sing it back to u
When u have forgotten the words!
Վույ ամաջեցի: Կետադռությունից շատ վատ եմ: Հայոցի դասերին ուղեղս չգիտես թե ուր էր:
Ես ունեմ մի ռեֆերատ «Հայոց Լեզվի Տրոհության նշանների ուղեցույց» անունով, բայց չգիտեմ ինչպե՞ս տեղադրեմ ֆորումում: Եթե ասեք ձևը կտեղադրեմ:
Լիովին համամիտ եմ Քեզ հետ:Ուլուանա-ի խոսքերից
Կարելի է ասել, որ կետադրությունը մեր երիտասարդության հիմնական խնդիրներից է, որը որ շատ ցավալի է:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.02.2007, 11:40:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Մեջբերվող խոսքի դեպքում, չակերտներից առաջ, հեղինակի խոսքից հետո, ստորակետ-գիծ է դրվու՞մ, թե՞ միայն ստորակետ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վա՜յ, միջակետի մասին մոռացել էի: Ավելի ճիշտ, էն էի հիշում, որ միջակետ դնում ենք այն դեպքում, երբ մեջբերվող խոսքը գրում ենք նոր տողից՝ գծիկով:
Շնորհակալություն, Ուլուանա ջան:
Շատ եմ նկատել տարբեր հայկական կայքերում չակերտների սխալ օգտագործումը։
Օրինակ՝ http://www.shoil.am/ կայքի երկրորդ նախադասությունը ասում է՝
Ինչպե՞ս ընտրել «իսկական» արևածաղկի ձեթ։
Ըստ վերը նշված կետադրական կանոնների այս դեպքում չակերտները օգտագործվում են հեգնական, ծաղրական երանգով կամ հակառակ իմաստով գործածվող բառերն անջատելու համար։ Օրինակ՝ Բայց շատ «խելոք» ես։
Այսինքն այդ նախադասության մեջ խոսքը գնում է կեղծ ձեթի մասին։ Սակայն ինձ չի թվում որ այդ կայքը պատրաստողները ուզում էին ասել որ իրենք վաճառում են կեղծ ձեթ։
Morpheus_NS (09.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ