Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Կետադրություն

  1. #151
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,549
    Բլոգի գրառումներ
    8
    Ժողովուրդ ջան, մի բան հստակեցնենք...

    Եթե տեքստի մեջ հղում ենք կատարում որևէ այլ աղբյուրի, ապա այդ դեպքում ինչպե՞ս ենք կետադրում։ Մասնավորապես, խոսքը «տես»-ի մասին է։ Իմ հիշելով՝ «տես»-ից հետո բութ է դրվում, այնուհետ գրվում է աղբյուրը. տես՝ *****, էջ ****։

    Իսկ «տես»-ի վրա շեշտ չի՞ դրվում։

  2. #152
    ավագ մոդեր Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    10,882
    Բլոգի գրառումներ
    21
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, մի բան հստակեցնենք...

    Եթե տեքստի մեջ հղում ենք կատարում որևէ այլ աղբյուրի, ապա այդ դեպքում ինչպե՞ս ենք կետադրում։ Մասնավորապես, խոսքը «տես»-ի մասին է։ Իմ հիշելով՝ «տես»-ից հետո բութ է դրվում, այնուհետ գրվում է աղբյուրը. տես՝ *****, էջ ****։

    Իսկ «տես»-ի վրա շեշտ չի՞ դրվում։
    Շեշտ հաստատ դրվում է, քանի որ բայը հրամայական եղանակով է։ Իսկ բութ, համենայնդեպս, բառարաններում չեմ հիշում, որ երբևէ հանդիպած լինեմ։ Հաշվի առնելով հայերենի կետադրության անհստակությունն ու ու հատկապես «բթային» հարցերում բազմակարծությունը՝ կարծում եմ՝ կարելի է դնել, կարելի և չդնել։ Ցանկության դեպքում երկու ձևն էլ կարելի է հիմնավորել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (23.11.2011)

  4. #153
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Գրառումներ
    4

    Կոչական

    Ինչպես կետադրել հետևյալ նախադասությունը.
    Բարև Աննա ինչպես ես
    Բարև սիրելիս ինչպես ես

    Հատկապես հետաքրքրում է՝ բարև-ից հետո ստորակետ դրվո՞ւմ է, թե ոչ: Իմ կարծիքով չի դրվում, պետք է կետադրել էսպես.
    Բարև Աննա, ինչպե՞ս ես:
    Բարև սիրելիս, ինչպե՞ս ես:

  5. #154
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,467
    Բլոգի գրառումներ
    2
    Բարև, Աննա, ինչպե՞ս ես:

    Պետք է դրվի:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.03.2012)

  7. #155
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,501
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև, Աննա, ինչպե՞ս ես:

    Պետք է դրվի:
    Բայց ինչի?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. #156
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,048
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի?
    Որովհետև «Աննա»-ն, կոչական է, իսկ սովորոբար կոչականները նախադասության մյուս անդամներից առանձնանում են ստորակետներով, դեռ մի բան էլ ավելին՝ վրան պետք է շեշտ դրվի:
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 15.03.2012, 22:30:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.03.2012), Դավիթ (15.03.2012)

  10. #157
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Գրառումներ
    4
    Ես մտածում եմ, որ միայն շարադասությունը փոխելու դեպքում ստորակետ պետք է դրվի :

    Բարև Աննա, ինչպե՞ս ես:

    Բայց՝

    Աննա, բարև, ինչպե՞ս ես:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.03.2012)

  12. #158
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,501
    Մեջբերում Joanna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածում եմ, որ միայն շարադասությունը փոխելու դեպքում ստորակետ պետք է դրվի :
    Բարև Աննա, ինչպե՞ս ես:
    Բայց՝
    Աննա, բարև, ինչպե՞ս ես:
    Ես էլ էի տենց մտածում` կոչականից հետո են ստորակետը դնում: Բայց դպրոցից հիշում եմ, որ կոչականից առաջ էլ են դնում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #159
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2016
    Գրառումներ
    4
    Բարև Ձեզ,չեիք ասի որն ե ճիշտ տարբերակը. եթե խոսում ենք Տ տառի մասին,այն պետք ե գրենք չակերտներում առանց -ը տառի,թե միայն չակերտներում.

  14. #160
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2016
    Գրառումներ
    4
    Ռիո դե Ժանեյրոն գծիկով է գրվում ,թե ոչ.

  15. #161
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,500
    Մեջբերում klara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիո դե Ժանեյրոն գծիկով է գրվում ,թե ոչ.
    Առանց

    Մեջբերում klara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ,չեիք ասի որն ե ճիշտ տարբերակը. եթե խոսում ենք Տ տառի մասին,այն պետք ե գրենք չակերտներում առանց -ը տառի,թե միայն չակերտներում.
    Կարծում եմ «Տ» տառը սենց ա նորմալ։
    De gustibus et coloribus non est disputandum.

  16. #162
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    6,974
    Սրա հետ կապված ևս մեկ հարց - եթե Ռիո դե Ժանեյրոն գրվում է, ոնց ասվեց, "առանց", ապա այդ նույն տրամաբանությամբ պետք է գրվում ոչ թե Օնորեն Դ'Բալզակ, այլ` Օնորե դե Բալզակ կամ ոչ թե Դ'Արտանյան, այլ` դե Արտանյան...հը? Եվ ընդհանրապես, եթե կարող եք պարզաբանեք < ' > նշանի կիրառման առանձնահատկությունները
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #163
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,099
    Մեջբերում klara-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ,չեիք ասի որն ե ճիշտ տարբերակը. եթե խոսում ենք Տ տառի մասին,այն պետք ե գրենք չակերտներում առանց -ը տառի,թե միայն չակերտներում.
    Բարև Ձեզ:

    Քանի որ սա «Կետադրություն» թեման է, ապա չեմ կարող չասել հետևյալը (չնայած այդ մասին չեք հարցրել).

    Բարև Ձեզ: ՉԷի՞ք ասի՝ որն է ճիշտ տարբերակը. եթե խոսում ենք «Տ» տառի մասին, այն պետք է գրե՞նք չակերտներում առանց «ը» տառի, թե՞ միայն չակերտներում:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 20.01.2016, 09:41:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.01.2016)

  19. #164
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    29
    Գրառումներ
    19,538
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա հետ կապված ևս մեկ հարց - եթե Ռիո դե Ժանեյրոն գրվում է, ոնց ասվեց, "առանց", ապա այդ նույն տրամաբանությամբ պետք է գրվում ոչ թե Օնորեն Դ'Բալզակ, այլ` Օնորե դե Բալզակ կամ ոչ թե Դ'Արտանյան, այլ` դե Արտանյան...հը? Եվ ընդհանրապես, եթե կարող եք պարզաբանեք < ' > նշանի կիրառման առանձնահատկությունները
    Օնորե դը Բալզակ պիտի գրվի, Դ'Բալզակը սխալ է, բայց դ'Արտանյան: Բացատրեմ: Ֆրանսերեն de մասնիկը, որն արտասանվում է դը, ձայնավորից առաջ կորցնում "ը" հնչյունը, միաձուլվում հաջորդող բառին: Դրա համար՝ դը Բալզակ, բայց դ'Արտանյան:

    Իսկ Ռիո դե Ժանեյրոյի դեպքում ուղղակի գործ ունենք պորտուգալերենի հետ, դրա համար՝ դե, ոչ թե դը:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.01.2016), Mr. Annoying (20.01.2016), Tiger29 (20.01.2016), Աթեիստ (20.01.2016), Արէա (20.01.2016), Նիկեա (21.01.2016)

  21. #165
    Պատվավոր անդամ Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    6,342
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ:

    Քանի որ սա «Կետադրություն» թեման է, ապա չեմ կարող չասել հետևյալը (չնայած այդ մասին չեք հարցրել).



    վիպենդրյոժություն

Էջ 11 12-ից ԱռաջինԱռաջին ... 789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •