Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից: Համենայն դեպս ինձ մոտ այդպիսի տպավորություն է առաջացել: Խոսքը տվյալ դեպքում ազատ ու անկախ մամուլի մասին չէ: Ամենևին: Այն, որ նրանք վախենում են ազատ ու անկախ մամուլից պարզից էլ պարզ է: Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ հենց այն, որ Քոչարյանի նախագահության ընթացքում փակվեց Ա1+-ը, իսկ բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ ենթարկվում են սիստեմատիկ հարձակման: Էլ չեմ խոսում նրա մասին, որ Քոչարյանն ու Սերժը գոնե մեկ հատ հարցազրույց չեն տվել ազատ ու անկախ ԶԼՄ-ներին: (Չհաշված Սերժի վերջերս «Ազգ» օրաթերթի խմբագրին տրված հարցազրույցը):
Խոսքը նրա մասին է, որ նրանք վախենում են ազատ խոսքից ընդհանրապես: Հայաստանի հասարակության մոտ այս 10 տարիների ընթացքում առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պարտավոր են տալ Քոչարյանն ու Սերժը: Հենց թեկուզ հոկտեմբերի 27-ի հարցերը կախված են օդում մինչ օրս: Քոչարյանա ու Սերժախոնարհ «Հ1», «հ2», «Առմենիա» ալիքներին տրվող շոուն հարցազրույց չէ, ինչպես նաև հարցազրույց չէ վերևում նշված մարդկանց կողմից ԵՊՀ ում անցկացվող շոուն, որտեղ հարցերը նախորոք որոշված, իսկ դերերը բաժանված են:
Եվ այսպես, ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից: Ինչո՞ւ չեն տալիս պատասխաններ այն բազմաթիվ հարցերին, որոնք առաջացել են հասարակության մոտ: Ի՞նչ հարցեր են առաջացել ձեզ մոտ, որոնց պատասխանը մինչ օրս դուք չունեք: Եվ վերջապես, ի՞նչ կարծում, Դուք երբևէ կստանա՞ք այդ հարցերի պատասխանը:
Էջանիշներ