User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարց Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից: Համենայն դեպս ինձ մոտ այդպիսի տպավորություն է առաջացել: Խոսքը տվյալ դեպքում ազատ ու անկախ մամուլի մասին չէ: Ամենևին: Այն, որ նրանք վախենում են ազատ ու անկախ մամուլից պարզից էլ պարզ է: Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ հենց այն, որ Քոչարյանի նախագահության ընթացքում փակվեց Ա1+-ը, իսկ բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ ենթարկվում են սիստեմատիկ հարձակման: Էլ չեմ խոսում նրա մասին, որ Քոչարյանն ու Սերժը գոնե մեկ հատ հարցազրույց չեն տվել ազատ ու անկախ ԶԼՄ-ներին: (Չհաշված Սերժի վերջերս «Ազգ» օրաթերթի խմբագրին տրված հարցազրույցը):

    Խոսքը նրա մասին է, որ նրանք վախենում են ազատ խոսքից ընդհանրապես: Հայաստանի հասարակության մոտ այս 10 տարիների ընթացքում առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պարտավոր են տալ Քոչարյանն ու Սերժը: Հենց թեկուզ հոկտեմբերի 27-ի հարցերը կախված են օդում մինչ օրս: Քոչարյանա ու Սերժախոնարհ «Հ1», «հ2», «Առմենիա» ալիքներին տրվող շոուն հարցազրույց չէ, ինչպես նաև հարցազրույց չէ վերևում նշված մարդկանց կողմից ԵՊՀ ում անցկացվող շոուն, որտեղ հարցերը նախորոք որոշված, իսկ դերերը բաժանված են:

    Եվ այսպես, ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից: Ինչո՞ւ չեն տալիս պատասխաններ այն բազմաթիվ հարցերին, որոնք առաջացել են հասարակության մոտ: Ի՞նչ հարցեր են առաջացել ձեզ մոտ, որոնց պատասխանը մինչ օրս դուք չունեք: Եվ վերջապես, ի՞նչ կարծում, Դուք երբևէ կստանա՞ք այդ հարցերի պատասխանը:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Եվ վերջապես, ի՞նչ կարծում, Դուք երբևէ կստանա՞ք այդ հարցերի պատասխանը:
    Ընդհանրապէս պատասխան կայ, բայց ոչ գոհացուցիչ: Այդպէս լինում են ամէն երկիրներում. Պետական գաղտնիք է մնում մի շարք խնդիրներ: Երբեմն ալ պատասխան ստանում ենք, սակայն ձեւացնում, իբր անպատասխան մնացած:
    Անձնապէս փափաքիմ Հ1 հեռուստակայանում հետեւիլ քաղաքական բանավէճերի: Պետական այդ կայանը չունի նման յայտագրեր, բացառութեամբ թերեւս Արթուր Բախտամեանի յայտագիրը...
    Չկան կլոր սեղաններ, քաղաքական զրոյցներ, որտեղ պատասխանատու անձինք. ընդանուրին ներկայացնեն պատասխանտու խօսքն իւրանց:
    Փափաքելի է ունկնդրել ընդդիմութեան տեսակէտը, ներհայաստանեան եւ արտաքին քաղաքական կեանքի վերաբերեալ: Արդ, ցանկալի է ակումբում ունենալ Հ.Հ.Շ-ի եւ Հ.Ժ.Կ.-ի եւ մնացեալների պաշտօնական տեսակետները, քանզի սփիւռքահայը անտեղեակ է նրանցից այժմ:
    Թող ամէն ոք ճանչցուի, իր իսկութեամբը:
    Վերը Արտգէոն հարց է տալիս, թէ՝ ինչի՞ց են վախենում: Մի քանի օր առաջ. ուրիշ մի անձ, հարց էր տալիս` առաջին հանրապետութեան տարիների ընթացքին տեղի ունեցած ռազմական անկիւնադարձ մի պարտութեան մասին (որին յաջորդել է դիւանական պարտութիւն). Հայերն ունեցել են բաւարար զինամթերք, բարւօք դիրք, թշնամուն համահաւասար զօրք:
    Հիմա չգիտեմ, ո՞վ, ու՞մից եւ ե՞րբ է վախենում: Ասեմ երբ կը վախենամ ես, եթէ լինեմ Վարչապետ կամ Նախագահ:
    Կը վախենամ նրանցից եւ նմաններից, որոնք համաշխարհային աշխատաւորութեան միութիւնը (կեղծ, անխելք եւ անիրական գաղափար) ապահովելու համար Հայաստանի մանուկ Հանրապետութեան (առաջին) տարածքին բարձրացրին ներքին խռովութիւն, հայ բանակում տարածեցին դասալքութիւն. բարոյազրկելով ազգութեան եւ Հայրենիքի միասնութեան գաղափարը եւ նախապատրաստելով Հայաստանի բանակի եւ պետութեան պարտութիւնը, ճիշտ այն պահին, երբ իրերի տրամաբանութեամբ, Հայաստանը պիտի նուաճեր Սեւրով Հայաստանի յատկացուած արեւմտահայ հողերը+արեւելեան Հայաստանից (Ռուսական կայսրութիւնից) թուրքերի գրաւած հողերը: Այդ ժամանակ թուրքիան պարտուած եւ յանձուած էր դաշնակից պետութեանց կամքին:
    Վերստին կարդացէք պատմութիւնը. նորովի կը մեկնաբանէք զայն:
    Թուրք բանակում, ի պատիւ նրանց, չկար այսպիսի իրողութիւն, այլ լիակատար հնազանդութիւն էր:
    Այժմ ալ կան նմանօրինակ խռովարարներ, որոնք ամէնուրէք յորդորում են ժողովուրդին անհնազանդ լինել (ըստ ժողովուրդի տրամադրութեան. ուժեղանում կամ տկարանում է հակապետական քարոզչանքը): Տեղ մը ասում են՝ «Հայաստանը Արցախ չէ, Ստեփանակերտը Երեւան չէ», ուրիշ տեղ մը ասում են՝ «ազգային գաղափարախօսութիւն չկայ», ուրիշ առթիւ՝ «Հայաստանի պաշտպանութիւնը, նրա անպաշտպանութեան մէջ է (բանակ պէտք չէ)» եւայլն:
    Կարելի է երկարել հակահայկական (հակահայաստանեան) գաղափարների շարքը, որոնք ներարկւում են ամէն տեղ:
    Եթէ լինէի Վարչապետ կամ Նախագահ. Կ'արգիլէի նման քարոզչութեանց տարածումը:
    Սա ազատ խօսքի իրաւունք չէ, այլ՝ երկիր քանդելու ազատութիւն:
    Տեղ մի, խելացի մի ակմբակից արձանագրել էր. «ցնցումներ չեմ ուզում լինի Հայաստանում»: Այս խօսքը համարում եմ ամէնաճիշտը այժմ:

    Չմոռանալ որ թշնամիք անհամբեր սպասում են այդ պահը, երբ պիտի յարձակին Հայաստանի վրայ: Եթէ ուզում էք թուրքերի հետ հաշտ ու սիրով ապրել. ապա ամուր պետութիւն եւ սպառազէն բանակ կերտենք, որպէսզի հերթական պարտութիւնը չկրենք. Մանաւանդ Արցախեան հպարտութիւնից ետք: Փա՜ռք Արցախի հերոսներին, անկցին Հայ ազգի արտաքին (թրչունիա-ազղընջաբինիսք) եւ ներքին թշնամիները (տականքները):

  3. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Ինչու պատասխանեն եթե ազգի համար միևնույն է.. եթե մեր ազգը իրոք ուզեր պատասխաններ նա ոչ թե կխնդրեր այլ կպահանջեր և չեր հանդուրժի որ իրեն անտեսեն չպատասխանելով։
    ...

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապէս պատասխան կայ, բայց ոչ գոհացուցիչ:
    Ոչ գոհացուցիչ պատասխան և պատասխանի բացակայություն տարբեր բաներ են։ Առաջինի դեպքում գործ ունենք կամ կիսատ պատասխանի կամ էլ բացարձակ ստի հետ, իսկ երկրորդի դեպքում պատասխան պարզապես չկա։

    Պետական գաղտնիք է մնում մի շարք խնդիրներ:
    Օրինակի համար պետական գաղտնի՞ք է, թե ի՞նչ արժե «գերազանց» գնահատականը ԵՊՀ-ում։ Արդյո՞ք պետական գաղտնիք է, որ Մայր բուհում կա կոռուպցիա, արդյո՞ք պետական գաղտնիք է, որ մի շարք նախարարություններ չեն կատարում իրենց պարտականությունները, արդյո՞ք պետական գաղտնիք է այն, որ մի շարք չինովնիկներ իրենց պաշտոնները օգտագործում են անձնական շահի համար, արդյո՞ք պետական գաղտնիք է, որ ԿԲ-ն չի կատարում իր պարտականությունները, իսկ ԿԲ-ի նախագահը ընդամենը ոչ մի քննադատության չդիմացող հայտարություններ է անում դոլրաի արժեզրկման վերաբերյալ։ Այս ամենը թե պետական գաղտնիք է, ապա ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը կոչվում «Հանրապետություն»։ Հիշեցնեմ, որ հանրապետությունը հանրության կողմից հսկվող պետությունն է։

    Երբեմն ալ պատասխան ստանում ենք, սակայն ձեւացնում, իբր անպատասխան մնացած:
    Ճիշտն ասած չգիտեմ, թե որ հարցերին եք պատասխան ստացել ու ձևացրել, որ չեք ստացել ու չեմ էլ հետաքրքրվում։ Համենայն դեպս, չեք ասի՞, ովքեր են այդ «մենքը»։
    Անձնապէս փափաքիմ Հ1 հեռուստակայանում հետեւիլ քաղաքական բանավէճերի: Պետական այդ կայանը չունի նման յայտագրեր, բացառութեամբ թերեւս Արթուր Բախտամեանի յայտագիրը...
    Չկան կլոր սեղաններ, քաղաքական զրոյցներ, որտեղ պատասխանատու անձինք. ընդանուրին ներկայացնեն պատասխանտու խօսքն իւրանց:
    Սկսեմ նրանից, որ Հ1-ի եթերում բանավեճ չկա ու չի էլ կարող լինել։ Բանավեճերում իշխանությունը ցույց է տալիս իր խղճուկ վիճակը, ինչը նաև գործով է ապացուցված։
    Ինչ վերաբերվում է Հ1-ին, ապա հարգելիս, դու հակասում ես ինքդ քեզ։ Եթե Հ1-ում չկա այն ամենը ինչը դու վերևում ես նշում, ապա ինչո՞վ է այդ ալիքը լավը։ Ըստ քեզ ի՞նչն է պատճառը իմ բողոքի այդ ալիքի նկատմամբ։ Զարմանում եմ, երբ մարդիկ համաձայն են իմ տեսանկյան հետ, սակայն մեկ է վիճաբանում են հետս։
    Փափաքելի է ունկնդրել ընդդիմութեան տեսակէտը, ներհայաստանեան եւ արտաքին քաղաքական կեանքի վերաբերեալ: Արդ, ցանկալի է ակումբում ունենալ Հ.Հ.Շ-ի եւ Հ.Ժ.Կ.-ի եւ մնացեալների պաշտօնական տեսակետները, քանզի սփիւռքահայը անտեղեակ է նրանցից այժմ:
    Համենայն դեպս սփյուռքահային Հայաստանի ներքին իրավիճակից անտեղյակությունը, իշխանության ու ընդդիմության մասին անտեղյակությունը, չգիտես ինչու, չի խանգառում իշխանությանը փառաբանել, իսկ ընդդիմության վրա աղբ լցնել։
    Թող ամէն ոք ճանչցուի, իր իսկութեամբը:
    Ամեն։
    հայ բանակում տարածեցին դասալքութիւն. բարոյազրկելով ազգութեան եւ Հայրենիքի միասնութեան գաղափարը
    Քո կարծիքով, ի՞նչ վիճակում է այսօրվա հայկական բանակը։ Մենակ խնդրում եմ, ծանոթացիր բանակի իրական վիճակին (ոչ Հ1-յան հերթական հիմարեցնող ծրագրից) և հետո ասա կարծիքդ:
    Վերստին կարդացէք պատմութիւնը. նորովի կը մեկնաբանէք զայն:
    Խոսքն այսօրվա մասին է, այսօրվա խնդիրների մասին, որոնք այնքան օրհասական են, որ ոչ թե Կիլիկիայի, այլ Հայաստան երկրի գոյության համար են վտանգավոր և պահանջում են շտապ ու խելացի լուծում:
    Կարելի է երկարել հակահայկական (հակահայաստանեան) գաղափարների շարքը, որոնք ներարկւում են ամէն տեղ:
    Սա ազատ խօսքի իրաւունք չէ, այլ՝ երկիր քանդելու ազատութիւն:
    Գողական իշխանությունն ու հայերը, Հայաստանը նույնը չեն, չեն եղել ու չեն լինի: Իշխանությունների ժողովրդի նկատմամբ կատարած դաժանությունները այսպիսի արդարացմամբ անընդունելի են:
    Եթէ լինէի Վարչապետ կամ Նախագահ. Կ'արգիլէի նման քարոզչութեանց տարածումը:
    Դու ո՞ր երկրում ես: Ի դեպ, լավ էլ արգելում են, առանց քո օգնության: Հայաստանում ազատ հեռուստաալիք չկա: Նրանք շատ լավ գիտեն, ովքեր են վտանգում իրենց գրպանին:
    Չմոռանալ որ թշնամիք անհամբեր սպասում են այդ պահը, երբ պիտի յարձակին Հայաստանի վրայ: Եթէ ուզում էք թուրքերի հետ հաշտ ու սիրով ապրել. ապա ամուր պետութիւն եւ սպառազէն բանակ կերտենք, որպէսզի հերթական պարտութիւնը չկրենք.
    Թշնամիները հանգիստ նստած նայում են, թե ինչպես է Հայաստանը ծնկի իջնում իր իսկ կոռուպացված ու անկամք իշխանության պատճառով ու վստահ եղիր, հենց կրիտիկական վիճակի հասնի Հայաստանը, արտաքին հարձակումները իրենց չեն սպասեցնի: Վերջին մի քանի տարում արտաքին հարձակումներն ի դեպ ավելի են շատացել ու ուժեղացել: Թեկուզ հենց Արցախի հարցում: 1998 թվականին Հայաստանը պարզապես օգնություն էր ցուցաբերել Արցախի ժողովրդին, որոնք ձգտում էին անկախության, քանի որ նրանց Ադրբեջանի տարածքում վտանգ էր սպառնում: Այսօր Հայաստանը Ադրբեջանի տարածքը գրավող երկիր է համարվում:
    Բանակի ուժեղացումը անշուշտ կարևոր և անհրաժեշտ է, հենց այդ պատճառով այն պիտի դառնա մասնագիտական և քաղաքացիական կյանքում երկրին ավելի մեծ օգուտ տվողները չպիտի ստիպողաբար կտռվեն իրենց արդյունավետ աշխատանքից: Սակայն բանակի հետ միասին պետք չէ մոռանալ դիվանագիտական խնդրի մասին, ինչը ցավոք, ներկա իշխանության մոտ նույնպես իսպառ բացակայում է:

    Ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից:
    Միայն ազատ խոսքի՞ց :
    ժողովուրդական ասացվածքը ասում է "գողի գլխին գլխարկը վառվում է /ազատ թարգմանություն/": Կամ Քաջ Նազարը ինչքան ավելի էր խորանում մութ անտառի մեջ, էնքան ավելի բարձր էր գոռում :
    Սրանք էլ, էնքան պատմեցին իրենց Արցախյան "քաջագործությունների", մաֆիոզ լինելու, հարց լուծող լինելու և նման բաների մասին, որ կարծես թե իրենք էլ սկսենցին հավատալ դրան : Իրականում "չելովեկ վ ֆուտլյարե" … իրենց իրական կերպարն էր, որինց ահագին հեռացել են, ու մնացել առանց "ֆուտլյարի"… անպաշտպան…
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի հասարակության մոտ այս 10 տարիների ընթացքում առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պարտավոր են տալ Քոչարյանն ու Սերժը:
    Ի՞նչ հարց տաս: Սրանց վերջի խոսքի իրավունք տալուց անգամ պետք է ականջները փակես… , որ գլուխտ շատ չցավացնեն:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջապես, ի՞նչ կարծում, Դուք երբևէ կստանա՞ք այդ հարցերի պատասխանը:
    Artgeo
    Հավատա, որ սրանց իշխանությունից հեռանալուց հետո ոչ ոք անգամ չի հիշելու, ուր մնաց հարցեր մնա սրանց իշխանության վերաբերյալ: Ամեն ինչ այնքան պչիմիտիվ ու վուլգառ է, որ սիրտտ է խառնում…

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Օրինակի համար պետական գաղտնի՞ք է, թե ի՞նչ արժե «գերազանց» գնահատականը ԵՊՀ-ում։ Արդյո՞ք պետական գաղտնիք է, որ Մայր բուհում կա կոռուպցիա, արդյո՞ք պետական գաղտնիք է, որ մի շարք նախարարություններ չեն կատարում իրենց պարտականությունները, արդյո՞ք պետական գաղտնիք է այն, որ մի շարք չինովնիկներ իրենց պաշտոնները օգտագործում են անձնական շահի համար, արդյո՞ք պետական գաղտնիք է, որ ԿԲ-ն չի կատարում իր պարտականությունները, իսկ ԿԲ-ի նախագահը ընդամենը ոչ մի քննադատության չդիմացող հայտարություններ է անում դոլրաի արժեզրկման վերաբերյալ։ Այս ամենը թե պետական գաղտնիք է, ապա ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը կոչվում «Հանրապետություն»։ Հիշեցնեմ, որ հանրապետությունը հանրության կողմից հսկվող պետությունն է։
    -Հանրապետութիւն է կոչւում, քանզի ցանկութիւն կայ ստեղծել հանրութիւն եւ պետութիւն, եւ ոչ լրտեսների կայան: Խօսքը գործի սկիզբն է:
    -Դոլարի արժէզրկումը միջազգային մակարդակով ընթանում է, լոկ Հայաստանի յատուկ չէ:
    -Կաշառակերութեան փտածութեան մասին միշտ համամիտ եղել եմ քեզ (կամ դու ինձ): Պետական գաղտնիքի մասին գրելիս նկատի ունէի Հոկտ. 27ի սպանդը, որը պետութեան դէմ գործուելիք ամէնածանր յանցագործութիւն կարելի համարել:
    Ճիշտն ասած չգիտեմ, թե որ հարցերին եք պատասխան ստացել ու ձևացրել, որ չեք ստացել ու չեմ էլ հետաքրքրվում։ Համենայն դեպս, չեք ասի՞, ովքեր են այդ «մենքը»։
    Այդ «մենքը» գուցէ դու ես: Իմ վրայ եմ վերցնել ձեր խնդիրները, որպէսզի շատ չծանրաբեռնեմ ձեզ քննադատութեամբ: Այսպիսով «դուք»ը դարձել է «մենք»: Քանիցս պատասխանել եմ քեզ այլ թեմաներում, իսկ դու չես կարողացել կամ չես ուզեցել պատասխանել: «Ճարպիկօրէն» փախչելու վարպետ ես, երբ նեղն ընկնես: Քանից քեզ հարցեր են ուղղել. քո հարցերին պատասխանելով, մինչ դու, քեզ ուղղուած սլաքները տարտղնել ես դես ու դեն, տպաւորութիւն տալով իբր պատասխանում ես, ասելով շատ բան, հասկացնելով ոչինչ:
    Ինչ վերաբերվում է Հ1-ին, ապա հարգելիս, դու հակասում ես ինքդ քեզ։ Եթե Հ1-ում չկա այն ամենը ինչը դու վերևում ես նշում, ապա ինչո՞վ է այդ ալիքը լավը։ Ըստ քեզ ի՞նչն է պատճառը իմ բողոքի այդ ալիքի նկատմամբ։ Զարմանում եմ, երբ մարդիկ համաձայն են իմ տեսանկյան հետ, սակայն մեկ է վիճաբանում են հետս
    Վերեւում նշեցի, տեսանկիւններ չի սեփականաշնորհենք (կամ՝ չի մասնաւորեցնենք): Հ1 կայանում ես տեսնում եմ շատ յաղորդումներ եւ յայտագրեր. ինձ որպէս հայի, ուրախութիւն են պատճառում: Անուններից նշեմ՝ «Զինուժ», «Մենք ենք մեր սարերը», Հայ լուրի թողարկումները, թանգարաններից, մշակոյթի տուներից, Արցախից, Արեւմտեան Հայաստանից (ի հեճուկս ոմանց) պատկերները, Հայ մեծերի (բանաստեղծ, գիտուն, դերասան, գեղանկարիչ) հետ հարցազրոյցները, «Կարօտ»ը եւ այլ շատ բան, որոնք ազգային տրամադրութիւն բարձրացնում են (ի հեճուկս որոշ անձերի հակահայ քարոզների):
    Համենայն դեպս սփյուռքահային Հայաստանի ներքին իրավիճակից անտեղյակությունը, իշխանության ու ընդդիմության մասին անտեղյակությունը, չգիտես ինչու, չի խանգառում իշխանությանը փառաբանել, իսկ ընդդիմության վրա աղբ լցնել։
    Ապատեղեկատւութիւնը խախտում է մարդկանց վստահութիւնը: Օրինակ այստեղ դու ասում ես, իշխանութեան եմ փառաբանում: Դու պիտի իմանաս տարբերութիւնը, իշխանութեան եւ պետութեան միջեւ, սա մէկ: Երկրորդ, լինելով չափազանց բծախնդիր, գուցէ ունեցած տեղեկութիւնս չի բաւարարում ինձ, արդար լինելու համար ուզում եմ խորը թափանցել, դրա համար ասում եմ՝ տեղեկացուած չեմ: Մինչ իմացածս ուրիշի համար կարող է լինել գերյագեցած տեղեկութիւն, պէտք եղածից աւելին: Ուրեմն՝ պարտիս ներկայացնել ընտրեալներիդ գաղափարները, որպէսզի «աղբ չլցնեմ» վրանին: Մինչեւ այսօր, «ակումբ.ամ»ում գրածդ քաղաքական տեսանկիւնները, եթէ իրօք, ընդդիմութեանն են, ապա շարունակելու եմ «աղբ լեցնել»:
    Յարգանք ունեմ ԱԺՄ եւ ԱԻՄ կուսակցութիւնների, շատ ու շատ քաղաքական ընդդիմադիր գործիչների հանդէպ: Իշխանամետ չեմ, պետականամետ եմ:
    Քո կարծիքով, ի՞նչ վիճակում է այսօրվա հայկական բանակը։ Մենակ խնդրում եմ, ծանոթացիր բանակի իրական վիճակին (ոչ Հ1-յան հերթական հիմարեցնող ծրագրից) և հետո ասա կարծիքդ:
    Եթէ իրապէս այդպէս է, ապա շնորհիւ Ձերդ Վեհափառութեան նմանների քարոզչութեանը:
    Այսօր բարեկամն ու թշնամին, խոստովանում են, որ այդպէս չէ: Ցանկութիւնը իրականի պէս մի ներկայացնի: Վառեակն իր երազում կորկոտ կը տեսնի:
    Խոսքն այսօրվա մասին է, այսօրվա խնդիրների մասին, որոնք այնքան օրհասական են, որ ոչ թե Կիլիկիայի, այլ Հայաստան երկրի գոյության համար են վտանգավոր և պահանջում են շտապ ու խելացի լուծում:
    ԽՆդիրները այժմէական են, բղխելով անցեալից: Մի՛ զրկէք ազգը. պատմական փորձառութիւնից օգտուելու իրաւոնքից: Այսօրուայ խնդիրները օրհասական չեն: Օրհասականի ինչ լինելը, դեռ եւս չգիտես դու: Ես գրել էի «Կարսի անկման պատճառներ» անունով թեմայի մասին: Ոգեպնդումը, տրամադրութիւնը, ազգային հպարտութիւնը, կարգապահութիւնը զինամթերքն առնթեր, շատ կարեւոր են յաղթող բանակ ունենալու համար:
    Արգէո՛, աշխատիր հայը բարձր պահել, գնահատելով լաւը, քննադատելով վատը, որպէսզի թուլութեան որոմները տեղ չգնեն մեր հայրենիքում (իմ Հայրենիքն է, իսկ քո՞..):
    Գողական իշխանությունն ու հայերը, Հայաստանը նույնը չեն, չեն եղել ու չեն լինի: Իշխանությունների ժողովրդի նկատմամբ կատարած դաժանությունները այսպիսի արդարացմամբ անընդունելի են:
    Հասկացանք գողական են (առանց քո ամէնօրեայ յիշեցմանը. գիտէինք արդէն): Ինձ ասա. ո՞վ գողական չէ: Հ.Հ.Շ՞, ՀԺԿ: Ի՞նչ հաւաստիք կարող ես տալ, եթէ նրանք գան իշխանութեան. Չեն գողանալու պետական միջոցները, այնպէս որ արեցին անցեալում: Իսկ նրանք, ովքեր առաջին անգամ են հասնելու իշխանութեան, ամէն ինչ սկիզբից պիտի սկսեն: Այլ խօսքով՝ նորից պիտի կառուցեն պալատներնին այնտեղ թէ այլուր: Ներկայ իշխանութեան այրերը, կառուցել են իրենց պալատները, միայն ներքին յարդարանք է մնացել անկատար: Սա քո տրամամաբութեամբ գրեցի, զի հասկանալի լինի:
    Գալով դաժանութեան, ժողովուդը ի՛նք թող ընտրի դաժաններից ամէնամեղմը ապագայում կայանալիք ընտրութեամբ: Այլ կերպ չկայ:
    Գունաւոր կամ անգոյն յեղափոխութիւն պիտի չի լինի: Հայաստանը Ուքրաինա չէ, Հայը Վիր չէ:
    Ի դեպ, լավ էլ արգելում են, առանց քո օգնության: Հայաստանում ազատ հեռուստաալիք չկա: Նրանք շատ լավ գիտեն, ովքեր են վտանգում իրենց գրպանին:
    Երբ սովորենք պատասխանատւութեամբ գրել, այնժամ ազատութեան արժանի կը լինենք: Կարդացի քո մէջբերած մի գրութիւն, «ներկայ իշխանութիններ» թեմայում, որտեղ ի՞նչ ասես չի գրուել: Յօդուածագիրը հիացմունք պատկճառեց ինձ՝ իր գաղտնի ոստիկանական վերլուծութիւններով0, բայց չկարողացայ հաւատալ իր գաղտնի ոստիկանի հանգամանքին: Վերեւ գրածիս պէս, հաւն իր երազում կորկոտ կը տեսնի: Իշխանութեան ներկայացուցիչները ատողներն էլ ամէն վատ բան վերագրում են նրանց, մինչ տեղի ունեցած քաղաքական սպաննութիւնների մեծ մասը, կատարուած էին Հ.Հ.Շի տարիներին:
    Եթէ «ազատ լրատւութիւն» ասելով հասկանում ես «սուտ լրատութիւն», ապա նախընտրեմ պետութեան «սուտ»ը:
    Թշնամիները հանգիստ նստած նայում են, թե ինչպես է Հայաստանը ծնկի իջնում իր իսկ կոռուպացված ու անկամք իշխանության պատճառով ու վստահ եղիր, հենց կրիտիկական վիճակի հասնի Հայաստանը, արտաքին հարձակումները իրենց չեն սպասեցնի:
    Հայաստանը ծնկի չի իջնում: Վստահ եմ ազգի ներսում գտնւում են լաւ մարդիկ (չեմ ասում լաւ հայեր), որոնք կկարողանան ջոկել՝ ցեխը ջրից, թացը չորից, Հայրենիքը փորձուած կեղծ խոստումներից:
    Այդ թշնամիները ամէն պատճառ ունեն հանգիստ չլինելու:
    1998 թվականին Հայաստանը պարզապես օգնություն էր ցուցաբերել Արցախի ժողովրդին, որոնք ձգտում էին անկախության, քանի որ նրանց Ադրբեջանի տարածքում վտանգ էր սպառնում: Այսօր Հայաստանը Ադրբեջանի տարածքը գրավող երկիր է համարվում:
    Տասը տարով սխալել ես: «ադրբեջան»ի տարածքը դու ես այդպէս համարում: Իմ կարծիքով՝ Ատրպատականը այժմ գտնւում է բարեկամ (առ այժմ) Իրանի տարածքում: Այն ինչ ազրբեջան ես կոչում ես չեմ ճանաչում, քանզի նա Հայաստանի տարածքային ամբողջութիւնը չի ճանաչում, չի ճանաչում նաեւ 800-1000 տարի մեր ազգի հանդէպ գործուած Ցեղասպանութիւնը, որի հետեւանքով կարծում են Արցախը իրենցն է: Եթէ ուզես, գնանք՝ «Արցախը չի եղել «ազրբ» կազմում» թեմա եւ այնտեղ շարունակենք:
    Արտգէո, բոլոր յաղթող ազգերը այսպէս մտածելով յաղթում են, իսկ պարտւող ազգերը՝ քո նման մտածողների պատճառով պարտւում են: Նախ պիտի յաղթես ինքդ քեզ, որ կարենաս պաշտպանուելով յաղթել թշնամուդ: Հիմա ինձի մի փաստաբաներ «Միջազգային ընտանիք» ու «միջազգային օրէնք»ի մասին: Գիտցողը գիտէ, ի՞նչ է միջազգային ընտանիքը:
    Փա՜ռք, Հայաստանի դիրքը լաւ է նաեւ այնտեղ:
    Բանակի ուժեղացումը անշուշտ կարևոր և անհրաժեշտ է, հենց այդ պատճառով այն պիտի դառնա մասնագիտական և քաղաքացիական կյանքում երկրին ավելի մեծ օգուտ տվողները չպիտի ստիպողաբար կտռվեն իրենց արդյունավետ աշխատանքից: Սակայն բանակի հետ միասին պետք չէ մոռանալ դիվանագիտական խնդրի մասին, ինչը ցավոք, ներկա իշխանության մոտ նույնպես իսպառ բացակայում է:
    «Մասնագիտական բանակ» սա երեւի թուրքերի համար կը լինի հիանալի նուէր: Շատ չերկարեմ՝ Հայաստանի նման փոքր երկրի համար մասնագիտական բանակ չի կարելի լինել:
    «Մասնագիտական բանակ» գիտես ի՞նչ է զԱրտ գէո, այսինքն կամաւորներ միայն լրացնելու են բանակը, գուցէ թիւերնին չանցնի 10 հազարը, իսկ մնացեալ բնակչութիւնը առհասարակ հեռու մնալու է զէնքից ու ռազմական գաղտնիքից: Իմ կարծիքով՝ մասնագէտ զինւորների հետ միատեղ պարտադիր զինւորական ծառայութիւն պէտք է լինի երկրում: Արտգէո, մոռանու՞մ ես Հայաստանի դիրքը քարտէսում:
    Ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար:
    Թագաւորը դու ես այստեղ: Ներողութիւն խնդրելու կարիք չկայ թեմայի վերաբերեալ, որովհետեւ շեղումներ չկան: Խօսքը չի կարելի չի համեմել, ուղղակի եւ անուղղակի կապ ունեցող թեմաների հետ:

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,315
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Artgeo-ին.
    Կարծում եմ միայն այն փաստը, որ Պանդուխտը դիտում է "Զինուժ" այսպես կոչված 'հաղորդումը', քեզ իրավունք է տալիս անտեսել նրա գրածները:
    Ցավոք սրտի նա միակ սփյուռքահայը չի, որ Հ1-ի հիման վրա կազմել է ինչ-որ կարծիք և միամտորեն փորձում է նույնը համոզել հայաստանաբնակներին:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    -Հանրապետութիւն է կոչւում, քանզի ցանկութիւն կայ ստեղծել հանրութիւն եւ պետութիւն, եւ ոչ լրտեսների կայան: Խօսքը գործի սկիզբն է:
    -Դոլարի արժէզրկումը միջազգային մակարդակով ընթանում է, լոկ Հայաստանի յատուկ չէ:
    -Կաշառակերութեան փտածութեան մասին միշտ համամիտ եղել եմ քեզ (կամ դու ինձ): Պետական գաղտնիքի մասին գրելիս նկատի ունէի Հոկտ. 27ի սպանդը, որը պետութեան դէմ գործուելիք ամէնածանր յանցագործութիւն կարելի համարել:
    - Չգիտեի, որ հանրությունը դա հլու հնազանդ ոչխարների բազմթություն է, որը բողոքելու և իշխանություններից օրենքի գերակայություն և արժանապատիվ կյանք պահանջելու դեպքում դառնում է լրտեսների կայան:
    - Որևէ մեկը չի մերժել այն փաստը, որ դոլարը ամբողջ աշխարհով մեկ է արժեզրկվել, սակայն տարօրինակ և խիստ կասկածելի է, որ Հայաստանում դոլարը արժեզրկվել է երկու (որոշ երկրների համեմատությամբ նաև երեք) անգամ ավելի շատ:
    - Կաշառակերությունը հենց առաջին արատն է, որի դեմ ես պայքարում էի թե՛ մինչ համալսարանը և թե՛ համալսարանում: Հետագայում էլ միտք չունեմ հետ կանգնելու:
    Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ին, ապա այն, որ այդ սպանդի հեղինակները իշխանության մեջ են որևէ կերպ չի ներում նրանց այդ հանցագործությունը: Եվ որևէ վտանգ Հայաստանի համար այստեղ չեմ տեսնում: Հակառակը, շատ ավելի մեծ վարկանիշ ձեռք կբերի Հայաստանը, եթե մեղավորները պատժվեն, այլ ոչ ցինիկաբար 27-ի նախօրյակին համերգ կազմակերպեն:
    Այդ «մենքը» գուցէ դու ես: Իմ վրայ եմ վերցնել ձեր խնդիրները, որպէսզի շատ չծանրաբեռնեմ ձեզ քննադատութեամբ: Այսպիսով «դուք»ը դարձել է «մենք»: Քանիցս պատասխանել եմ քեզ այլ թեմաներում, իսկ դու չես կարողացել կամ չես ուզեցել պատասխանել: «Ճարպիկօրէն» փախչելու վարպետ ես, երբ նեղն ընկնես: Քանից քեզ հարցեր են ուղղել. քո հարցերին պատասխանելով, մինչ դու, քեզ ուղղուած սլաքները տարտղնել ես դես ու դեն, տպաւորութիւն տալով իբր պատասխանում ես, ասելով շատ բան, հասկացնելով ոչինչ:
    Համաձայն եմ, որ քո (էլի մի քանիսի) գրածներին հաճախակի չեմ պատասխանում, քանի որ, չեմ թաքցնի, չեմ գտնում նպատակահարմար ժամանակ վատնելու: Ի սկզբանե վստայ եմ, որ նպատակդ նոր բան լսելն ու համաձայնվելու դեպքում ընդունելը չէ, այլ պարզապես պռովոկացիաներ կազմակերպելն է: Ինչո՞ւ եմ այսպես տրամադրված: Փնտրիր խնդիրը քո գրառումների մեջ:
    Հ1 կայանում ես տեսնում եմ շատ յաղորդումներ եւ յայտագրեր. ինձ որպէս հայի, ուրախութիւն են պատճառում: Անուններից նշեմ՝ «Զինուժ», «Մենք ենք մեր սարերը», Հայ լուրի թողարկումները, թանգարաններից, մշակոյթի տուներից, Արցախից, Արեւմտեան Հայաստանից (ի հեճուկս ոմանց) պատկերները, Հայ մեծերի (բանաստեղծ, գիտուն, դերասան, գեղանկարիչ) հետ հարցազրոյցները, «Կարօտ»ը եւ այլ շատ բան, որոնք ազգային տրամադրութիւն բարձրացնում են (ի հեճուկս որոշ անձերի հակահայ քարոզների):
    Սա է խնդիրը: Քեզ, որպես հայի ուրախություն են պատճառում Հ1-ի կողմից կեղծ ծրագրերը, որոնք իրականության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն: Իսկ ինձ, որպես հայի այդ ծրագրերը ցավ են պատճառում:
    Ես գիտեմ, թե քանի հոգի են ինքնասպանություն գործել կամ սպանվել հայոց բանակում, ես գիտեմ, թե ինչ խղճուկ վիճակում են մեր հայ տղեքը, ես գիտեմ, ես այս ամենը գիտեմ ու ցավում եմ, որ «Զինուժ»-ի ստերով է ուրախանում ինչ-որ հեռավոր երկրում նստած հայը, երբ իրականում հայոց բանակում հայ տղաների արյունն է հոսում: Ես ցավում եմ, որ նույն «Հայլուրը» երբեք չի խոսում դրա մասին, որ նույն հեռվում նստած հայը, հանկարծ չտխրի ու չփորձի պայքարել այն անօրինականությունների դեմ, որոնք տիրում են հայոց բանակում, միևնույն է նա երբեք չի գնա հայոց բանակ և իրականությունը չի տեսնի:
    Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը ուրախանում է Արևմտյան Հայաստանի (Արևելյան Թուրքիայի) բնության ու գյուղերի մասին պատմող տեսանյութեր նայելով և նույնիսկ չի կասկածում, որ Հայաստանի այսօրվա Հանրապետությունում հենց հայերի ձեռքով ոչնչացվում են թե՛ Երևան քաղաքը (որը մի ժամանակ «թանգարան էր, բաց երկնքի տակ»), թե՛ ամբողջ Հայաստանի բնությունը և թե՛ մեր պապական ժառանգությունը:
    Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը ուրախանում է Հ1-ի միջոցով հայտնի դարձաց հիմնականում անտաղանդ մարդկանցով, որոնք պարտադիր Հ1-ի կլանի բարեկամ ծանոթներն են: Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը չգիտի անգամ, թե իրականում որքան տաղանդավոր թե՛ մասնագետներ և թե՛ արվեստագետներ կան Հայաստանում, որոնք չեն կարողանում իրականում ցույց տալ իրենց տաղանդը, զուտ այն պատճառով, որ ՀՀԿ անդամ չեն, Սերժի PR-ով զբաղվել չեն ուզում և նույն Հ1-ի կլանի բարեկամ-ծանոթների շրջանից չեն:

    Մնացածի մասին խոսելը պարզապաես ժամանակի ավելորդ կորուստ եմ համարում: Ֆորումում կան մարդիկ, որոնց գրառումները ես չեմ կարդում ու պատասխանելու ժամանակ չեմ վատնում: Փաստորեն հենց սկզբում ընդունած որոշումս ճիշտ էր նաև քո դեպքում:
    Եթէ «ազատ լրատւութիւն» ասելով հասկանում ես «սուտ լրատութիւն», ապա նախընտրեմ պետութեան «սուտ»ը:
    Շարունակիր նախընտրել: Իսկ մենք արժանապատիվ ու հզոր Հայաստան երկիր ունենալ ցանկացողներս կշարունակենք պահքարել կեղտի ու աղբի դեմ: Մինչև կատարյալ երկիր: Ով չի հավատում, ճանապարհ տվե՛ք:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 22.10.2007, 21:27:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Չգիտեի, որ հանրությունը դա հլու հնազանդ ոչխարների բազմթություն է, որը բողոքելու և իշխանություններից օրենքի գերակայություն և արժանապատիվ կյանք պահանջելու դեպքում դառնում է լրտեսների կայան:
    Գրածիս իմաստը արհեստականօրէն մի փոխիր:
    Որևէ մեկը չի մերժել այն փաստը, որ դոլարը ամբողջ աշխարհով մեկ է արժեզրկվել, սակայն տարօրինակ և խիստ կասկածելի է, որ Հայաստանում դոլարը արժեզրկվել է երկու (որոշ երկրների համեմատությամբ նաև երեք) անգամ ավելի շատ:
    Ամէն մարդ գիտէ, նաեւ դու, որ արտասահմանից Հայաստան ուղարկուած օգնութեան հետեւանքով է:

    Կաշառակերությունը հենց առաջին արատն է, որի դեմ ես պայքարում էի թե՛ մինչ համալսարանը և թե՛ համալսարանում: Հետագայում էլ միտք չունեմ հետ կանգնելու:
    Ի՞նչ էիր անում:

    Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ին, ապա այն, որ այդ սպանդի հեղինակները իշխանության մեջ են որևէ կերպ չի ներում նրանց այդ հանցագործությունը:
    Ինքդ քեզ տուել ես եւ դատախազի, եւ դատաւորի, եւ հարցաքննող ոստիկանի իրաւունքը: Խօսի՛ր փաստերով:
    Եվ որևէ վտանգ Հայաստանի համար այստեղ չեմ տեսնում: Հակառակը, շատ ավելի մեծ վարկանիշ ձեռք կբերի Հայաստանը, եթե մեղավորները պատժվեն, այլ ոչ ցինիկաբար 27-ի նախօրյակին համերգ կազմակերպեն:
    Ո՞վ է մեղաւորը:
    Համաձայն եմ, որ քո (էլի մի քանիսի) գրածներին հաճախակի չեմ պատասխանում, քանի որ, չեմ թաքցնի, չեմ գտնում նպատակահարմար ժամանակ վատնելու:
    Այդպէս չէ, ասելիք չես գտնում պատասխանելու:
    Ի սկզբանե վստայ եմ, որ նպատակդ նոր բան լսելն ու համաձայնվելու դեպքում ընդունելը չէ, այլ պարզապես պռովոկացիաներ կազմակերպելն է: Ինչո՞ւ եմ այսպես տրամադրված: Փնտրիր խնդիրը քո գրառումների մեջ:
    Ոչ մի բանից վստահ մի եղիր:
    Սա է խնդիրը: Քեզ, որպես հայի ուրախություն են պատճառում Հ1-ի կողմից կեղծ ծրագրերը, որոնք իրականության հետ բացարձակապես ոչ մի կապ չունեն: Իսկ ինձ, որպես հայի այդ ծրագրերը ցավ են պատճառում:
    Թոյլ տուր, որպէս ժողովրդավար երիտասարդ, ամէն մարդ կայացնի իր տեսակէտը: Փոխարէնս դու մի որոշիր: Ստորագրութեամբդ վիրաւորում ես շատ անձերի, որոնք սիրում են դիտել, եւ այդ իրենց նախասիրութիւնն է:
    Ես գիտեմ, թե քանի հոգի են ինքնասպանություն գործել կամ սպանվել հայոց բանակում, ես գիտեմ, թե ինչ խղճուկ վիճակում են մեր հայ տղեքը, ես գիտեմ, ես այս ամենը գիտեմ ու ցավում եմ, որ «Զինուժ»-ի ստերով է ուրախանում ինչ-որ հեռավոր երկրում նստած հայը, երբ իրականում հայոց բանակում հայ տղաների արյունն է հոսում: Ես ցավում եմ, որ նույն «Հայլուրը» երբեք չի խոսում դրա մասին, որ նույն հեռվում նստած հայը, հանկարծ չտխրի ու չփորձի պայքարել այն անօրինականությունների դեմ, որոնք տիրում են հայոց բանակում, միևնույն է նա երբեք չի գնա հայոց բանակ և իրականությունը չի տեսնի:
    Քո կարծածի հակառակ. ես տեղեակ եմ: տեղեակ եմ ինքնասպանութիւններից եւ սպայի կողմից սպանուածից: Դու ուզում ես այդ տեսնել եւ տխրել, մինչ ես՝ տխրելով հանդերձ ուրախանում եմ նոր ձեռքբերուած զինամթերքով, կամ կայացած զինավարժութեամբ: Դու գնալու՞ ես հայոց բանակ:
    Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը ուրախանում է Արևմտյան Հայաստանի (Արևելյան Թուրքիայի) բնության ու գյուղերի մասին պատմող տեսանյութեր նայելով և նույնիսկ չի կասկածում, որ Հայաստանի այսօրվա Հանրապետությունում հենց հայերի ձեռքով ոչնչացվում են թե՛ Երևան քաղաքը (որը մի ժամանակ «թանգարան էր, բաց երկնքի տակ»), թե՛ ամբողջ Հայաստանի բնությունը և թե՛ մեր պապական ժառանգությունը:
    Շատ զգայացունց չէր գրածդ: Հ1ից տեղեկանում եմ «ոչնչացման» մասին:
    Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը ուրախանում է Հ1-ի միջոցով հայտնի դարձաց հիմնականում անտաղանդ մարդկանցով, որոնք պարտադիր Հ1-ի կլանի բարեկամ ծանոթներն են:
    Մի վախեցիր, գիտեմ զանազանել տաղանդաւորը անտաղանդից: Օրինակ դու, տաղանդաւոր բանավիճող ես:
    Ես ցավում եմ, որ հեռվում նստած հայը չգիտի անգամ, թե իրականում որքան տաղանդավոր թե՛ մասնագետներ և թե՛ արվեստագետներ կան Հայաստանում, որոնք չեն կարողանում իրականում ցույց տալ իրենց տաղանդը, զուտ այն պատճառով, որ ՀՀԿ անդամ չեն, Սերժի PR-ով զբաղվել չեն ուզում և նույն Հ1-ի կլանի բարեկամ-ծանոթների շրջանից չեն
    Ո՜հ այս որքան բան գիտես, որ ես չգիտեմ: Բրավո, մալադ(ձ)եց:
    Մնացածի մասին խոսելը պարզապաես ժամանակի ավելորդ կորուստ եմ համարում: Ֆորումում կան մարդիկ, որոնց գրառումները ես չեմ կարդում ու պատասխանելու ժամանակ չեմ վատնում: Փաստորեն հենց սկզբում ընդունած որոշումս ճիշտ էր նաև քո դեպքում:
    Հարց չկայ, մի կարդար: Իսկ ես կարդալու եմ քո գրառումները եւ պատասխանելու եմ ամէն առթիւ, այնքան ժամանակ որ վտարուած չեմ ակումբից:
    Շարունակիր նախընտրել: Իսկ մենք արժանապատիվ ու հզոր Հայաստան երկիր ունենալ ցանկացողներս կշարունակենք պահքարել կեղտի ու աղբի դեմ: Մինչև կատարյալ երկիր, ով չի հավատում, ճանապարհ տվեք:
    Պահքարիր կեղտի ու աղբի դէմ: Մինչեւ կատարեալ երկիր:
    Ի՞նչ է նշանակում կատարեալ երկիր...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2012, 16:44
  2. Ինչո՞ւ ենք վախենում ուրիշների կարծիքներից
    Հեղինակ՝ Werning, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 18.09.2010, 21:54
  3. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08
  4. Ինչու են հայերը վախենում սեքսից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 28
    Վերջինը: 12.05.2008, 17:41
  5. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •