Ուսանողը ցած է նետվել 5-րդ հարկից



Հունվարի 19-ին, ժամը 10.20-ին, ՙպոլիտրավմա՚ ախտորոշմամբ ՀՀ ոստիկանության Ակադեմիայից ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, նա ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել ՀՀ ոստիկանության Ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկի լսարանից:

Վիլիկ Գրիգորյանն ընթացիկ ստուգարքները բարեհաջող էր հանձնել, առաջին քննությունից ստացել էր լավ գնահատական, և ըստ Ակադեմիայի ղեկավարության և դասախոսների` որևէ հոգեկան շեղում չի նկատվել նրա վարքագծում:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վիլիկ Գրիգորյանն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
...