Էքսքլյուզիվ հատուկ «Դար» ակումբի համար(սենց սմայլիկներ եմ դնում, որովհետև զոհեր չեն եղել)
Հունվարի 7-ին, առավոտ շուտ Հրազդան կիրճում, Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է մի ավտոմեքենա։ Որքան հասկացա մեջը մարդ չկար, բայց այդպես էլ չիմացա վթար էր եղել, թե՞ գողացել էին, թալանել ու գցել գետը։
Բայց հետաքրքիր էր, որ ժամերով այդ մեքենան գետի մեջ էր, ու ոչ մի փրկարար չէր գալիս։ Մեքենան հայտնաբերվել է առավոտյան ժամը 6:00-ին, բայց մի 6-7 ժամ հետո նոր հայտնվեցին «փրկարարները»։
Ես նկատեցի, որ մի քանի մեքենաներ, կանգ առան, վարորդները իջան տեսան, բայց ոչ մեկը այդպես էլ չզանգեց ոստիկանություն։ Անկեղծ ասած չեմ մեղադրում
Մի անգամ ձմռանը, երբ նոր էի ամուսնացել, կնոջս հետ քայլում էինք փողոցով և մեր աչքի առաջ մի տարեց կին ընկավ և ձեռքը ջարդեց։ Կանգառի մոտ էինք և բոլորը շուտ եկան, այդ կնոջը բարձրացրեցին, շտապ օգնություն զանգեցին, բայց դե գիտեք.... Մոտ մեկ ժամ շտապ օգնություն չկար, իսկ կինն էլ գնալով վատանում էր։ Մենք կնոջս հետ տաքսի բռնեցինք ու շուտ տարանք հանրապետական հիվանդանոց, պայմանավորվեցին բժիշկների հետ, նույնիսկ վճարեցինք բուժօգնության համար, քանի որ պարզվեց, որ խեղճ կինը ոչ մի հարազատ չունի։ Ու սենց ուրախ, որ մի բարի գործ արեցինք, հիվանդանոցից ուզում ենք դուրս գալ, մեկ էլ հայտնվեցին կոպերը, է՜ կոպերը ամերիկայում են՝ միլիցեքը։ Այդ օրը անցկացրեցինք քաղմասում, քանի որ մեր վրա ուզում էին հարուցել քրեական գործ կնոջը միտումնավոր վնաս հասցնելու համար
Դե հիմա, էսքանից հետո ձեր կարծիքով, ես զանգեցի՞ միլիցիա կամ շտապօգնություն....
Իսկ այս մեքենայի պատմության միակ նկարահանողները ես ու ընկերս էինք իր ֆոտոխցիկով։ Այնպես որ այս կադրերը տեսնում եք միայն դուք։
c բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են «Դար» ակումբին։
Էջանիշներ