Այստեղ գրենք այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում Երևանում:
Օրինակ՝
Այսօր օպերայի շրջակայքում տեղի ունեցավ մի կռիվ (չհասկացա, ո՞վ, ու՞մ, ինչի՞ համար…)
Այդ նույն պահին Հյուսիսային պողոտայի նոր կառուցվող շենքերից մեկը հրդեհվել էր: Հրշեջների ջանքերը չափից դուրս ապարդյուն էին: Նրանց օգնության հասավ բնությունը՝ անձրևը, որի օգնությամբ մեր հրշեջները կարողացան բարձր պահեն իրենց «պատիվը»: Ի վերջո կրակը մարվեց:
Հետաքրքիրն այն է, որ մեր ժողովուրդը կանգնած հիանում էր այդ հրդեհով՝ հնչում էին բարձր ծափահարություններ, սուլոցներ… շատ հումորով ազգ ենք: Տխրության ժամանակ միակ ելքը ուրախանալն է: