User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Բանաստեղծը սա հումոր կընդուներ , փիլիսոփան լուրջ , բայց սերն իր նկատմամբ իրականում մարդու առաջին պարտականությունն է : Ոչ ոք , իհարկե , չի սիրում ինքնահավաններին : Բայց իրեն բոլորովին չսիրող մարդը սարսափելի է :Միայն նա , ով վստահորեն , առանց կոտրատվելու սիրում է իրեն,ի վիճակի է սիրելու ուրիշներին.նայեք ամենահմայիչ , բարի և պարզ մարդկանց ու դուք կհամոզվեք , որ դա այդպես է : Նրանք այնպես հանգիստ են սիրում իրենց , որ հարկ չեն զգում այդ սերը պահել ոչ մի ինքնահաստատմամբ . նրանց պետք չէ ծածկել թերությունները և չափից դուրս վախենալ ծաղրից ու քննադատություններից : Այդ սերը բնական է , նրանում ոչինչ տանջահարված չէ , դրա համար էլ աննկատ է : Այդպիսի մարդիկ միշտ սիրել են և ապացուցում են , որ սեփական եսի նկատմամբ տածած սերը ոչինչ ընդհանուր չունի ինքնահավանության հետ ու բոլորովին այն չէ , ինչն անվանում են եսասիրություն , եսակենտրոնություն :
    Արտահայտեք ձեր կարծիքները
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 20.10.2007, 15:13:
    Чеширский КотЭ

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանաստեղծը սա հումոր կընդուներ , փիլիսոփան լուրջ , բայց սերն իր նկատմամբ իրականում մարդու առաջին պարտականությունն է : Ոչ ոք , իհարկե , չի սիրում ինքնահավաններին :
    Մի բան կարող եմ ասել որ եսասերների ամենաչսիրած բանը այն է երբ դիմացիննել միքիչ իր ես-ն է սիրում։ Իմ կարծիքով ուղղակի պետք չե լարվել, այդ սերը բնազդների մակարդակով պետք է որ կարգավորվի ..
    ...

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ես ինձ սիրում եմ,ինչպես իմ մտերիմը չի կարող ինձ սիրել:
    Ես սիրում եմ իմ մտերիմին,ինչպես մտերիմս չի կարող իրեն չսիրել:

    հ.գ.չեմ սիրում իրենց չսիրող մարդկանց:

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:

  5. #5
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:
    Ես էլ չեմ կարծում, որ մարդ կարող է իրեն չսիրել(իհարկե, մարդ կարող է իր մեջ բնավորության որևէ գիծ կամ արտաքինի մեջ ինչ-որ բան չսիրի), բայց ես համաձայն չեմ այն մտքին, որ ինքնասպանության եզրին կանգնած մարդիկ իրենց չեն սիրում: Առայժմ այսքանը:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ի՞նչ ասել է սիրել ինքտ քեզ: Սիրել քո օրգաննե՞րը /ասենք լյարդը /, կամ ուղեղի պարունակությու՞նը, կամ մա՞շկտ : Չէ, դա սեր չէ: Դա սովորական ինքնապահպանման բնազդ է, կամ մի ուրիշ բան: Բայց ոչ երբեք սեր:
    Սերը ենթադրում է սուբեկտի գոյությունը: Իսկ անձը ամբողջությանմբ, հենց իր հանդեպ սուբեկտ չի կարող հանդիսանալ:
    Հիշեք են զգացմունքը, որ ունեցել եք ձեր սիրելիի հանդեպ, և մտաբերեք, արդյոք երբևէ նման զգացմունք ուեցե՞լ եք ձեր սեփական անձի հանդեպ /ընդուպ մինչև մարմնական սիրո զգացմունքը/: Եթե այո, ուրեմն դուք առնվազն երկրորդ Նարցիզն եք, և ձեզ պետք է շտապ հանդիպել հոգեբույժին :

    էս բառակապակցությունը՝ "սիրել ինքտ քեզ" սխալ է տրամաբանորեն, և ճիշտ կլինի օգտվենք ավելի համապատասխան բառից, որը կբնորոշեր դա, թէ ինչ էինք ուզում ասել: Դրանից հետևելով անտրամաբանական բառ եմ համարում նաև "եսասեր" բառը: Դա սխալ բառ է: Դրա համար էլ ում որ ասես եսասեր ես, նա ասում է ՝ ոչ: Ու նա ճիշտ է :
    Սերը լինում է միայն ուրիշի /ուրիշների/ հանդեպ:

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:
    դե իրանք էլ են իրանց սիրում

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    *e}|{uka*, գրառումդ կարծեմ Դեյլ Կարնեգիից մեջբերում է, չէ՞։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Անհասկանալի Paradise-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Շատերն են փնտրում
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ մարդ ընդհանրապես պետք է առաջին հերթին սովորի ինքն իրեն սիրել ու հարգել, որ կարողանա ուրիշներին սիրի ու հարգի, և ուրիշներն էլ իրեն սիրեն ու հարգեն: Դե ես էլ չասեմ էս աշխարհում ում եմ ամենաշատը սիրում:
    Վերջին խմբագրող՝ Selene: 16.01.2008, 23:27:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ТИЦ-ը
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2013, 16:41
  2. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  3. «Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 88
    Վերջինը: 05.05.2011, 22:35
  4. Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել
    Հեղինակ՝ armenisa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.01.2008, 04:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •