User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Բանաստեղծը սա հումոր կընդուներ , փիլիսոփան լուրջ , բայց սերն իր նկատմամբ իրականում մարդու առաջին պարտականությունն է : Ոչ ոք , իհարկե , չի սիրում ինքնահավաններին : Բայց իրեն բոլորովին չսիրող մարդը սարսափելի է :Միայն նա , ով վստահորեն , առանց կոտրատվելու սիրում է իրեն,ի վիճակի է սիրելու ուրիշներին.նայեք ամենահմայիչ , բարի և պարզ մարդկանց ու դուք կհամոզվեք , որ դա այդպես է : Նրանք այնպես հանգիստ են սիրում իրենց , որ հարկ չեն զգում այդ սերը պահել ոչ մի ինքնահաստատմամբ . նրանց պետք չէ ծածկել թերությունները և չափից դուրս վախենալ ծաղրից ու քննադատություններից : Այդ սերը բնական է , նրանում ոչինչ տանջահարված չէ , դրա համար էլ աննկատ է : Այդպիսի մարդիկ միշտ սիրել են և ապացուցում են , որ սեփական եսի նկատմամբ տածած սերը ոչինչ ընդհանուր չունի ինքնահավանության հետ ու բոլորովին այն չէ , ինչն անվանում են եսասիրություն , եսակենտրոնություն :
    Արտահայտեք ձեր կարծիքները
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 20.10.2007, 15:13:
    Чеширский КотЭ

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանաստեղծը սա հումոր կընդուներ , փիլիսոփան լուրջ , բայց սերն իր նկատմամբ իրականում մարդու առաջին պարտականությունն է : Ոչ ոք , իհարկե , չի սիրում ինքնահավաններին :
    Մի բան կարող եմ ասել որ եսասերների ամենաչսիրած բանը այն է երբ դիմացիննել միքիչ իր ես-ն է սիրում։ Իմ կարծիքով ուղղակի պետք չե լարվել, այդ սերը բնազդների մակարդակով պետք է որ կարգավորվի ..
    ...

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ես ինձ սիրում եմ,ինչպես իմ մտերիմը չի կարող ինձ սիրել:
    Ես սիրում եմ իմ մտերիմին,ինչպես մտերիմս չի կարող իրեն չսիրել:

    հ.գ.չեմ սիրում իրենց չսիրող մարդկանց:

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:

  5. #5
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:
    Ես էլ չեմ կարծում, որ մարդ կարող է իրեն չսիրել(իհարկե, մարդ կարող է իր մեջ բնավորության որևէ գիծ կամ արտաքինի մեջ ինչ-որ բան չսիրի), բայց ես համաձայն չեմ այն մտքին, որ ինքնասպանության եզրին կանգնած մարդիկ իրենց չեն սիրում: Առայժմ այսքանը:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ի՞նչ ասել է սիրել ինքտ քեզ: Սիրել քո օրգաննե՞րը /ասենք լյարդը /, կամ ուղեղի պարունակությու՞նը, կամ մա՞շկտ : Չէ, դա սեր չէ: Դա սովորական ինքնապահպանման բնազդ է, կամ մի ուրիշ բան: Բայց ոչ երբեք սեր:
    Սերը ենթադրում է սուբեկտի գոյությունը: Իսկ անձը ամբողջությանմբ, հենց իր հանդեպ սուբեկտ չի կարող հանդիսանալ:
    Հիշեք են զգացմունքը, որ ունեցել եք ձեր սիրելիի հանդեպ, և մտաբերեք, արդյոք երբևէ նման զգացմունք ուեցե՞լ եք ձեր սեփական անձի հանդեպ /ընդուպ մինչև մարմնական սիրո զգացմունքը/: Եթե այո, ուրեմն դուք առնվազն երկրորդ Նարցիզն եք, և ձեզ պետք է շտապ հանդիպել հոգեբույժին :

    էս բառակապակցությունը՝ "սիրել ինքտ քեզ" սխալ է տրամաբանորեն, և ճիշտ կլինի օգտվենք ավելի համապատասխան բառից, որը կբնորոշեր դա, թէ ինչ էինք ուզում ասել: Դրանից հետևելով անտրամաբանական բառ եմ համարում նաև "եսասեր" բառը: Դա սխալ բառ է: Դրա համար էլ ում որ ասես եսասեր ես, նա ասում է ՝ ոչ: Ու նա ճիշտ է :
    Սերը լինում է միայն ուրիշի /ուրիշների/ հանդեպ:

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ես չեմ հավատում, որ կան մարդիկ, ովքեր իսկապես չեն սիրում իրենք իրենց. չենք հաշվում միայն նրանց, ովքեր ինքնասպանության եզրին են:
    դե իրանք էլ են իրանց սիրում

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    *e}|{uka*, գրառումդ կարծեմ Դեյլ Կարնեգիից մեջբերում է, չէ՞։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Դիմացինին սիրելու համար՝ ինչպես սեփական անձը, նախ պատկերացնել ա պետք թե ինչքան ենք սիրում սեփական անձը: Հնարավոր ա, որ քո սերը դիմացինի հանդեպ արդեն ադեկվատ ա քո սիրուն քո հանդեպ:

  10. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ով ինչ ուզումա ասի, մեկա մարդ ինքն իրեն ավելի շատ է սիրում, քան ցանկացած մնացած մարդկանց կամ մտերիմներին, դա սովորական կյանքում գուցե չերևա, բայց էքստրեմ պատահարները ցույց են տալիս, որ դա այդպես է…
    Այստեղ միակ բացառությունները մայրերն են, որոնք իրենց կյանքն էլ կզոհեն իրենց երեխաների համար, դա թե մարդկանց մոտ թե կենդանիների մոտ այդպես է:

    Հա ի դեպ ինքնասպանները ամենաշատն են իրենց սիրում, այնքան շատ են իրենց սիրում, որ ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել կյանքում տիրող "անարդարության" հետ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Փորձենք ուշադիր կարդալ ու հասկանալ այս հանրաճանաչ միտքը իր ողջ խորությամբ.
    <<Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ>>

    Մի մեջբերում կատարեմ <<Էգոիզմ>> թեմայում կատարածս գրառումից.

    Էգոիստը՝ եսամոլն է, այլ ոչ թե եսասերը, որոնք հակադիր, տարբեր բևեռներում գտնվող բաներ են: Եսամոլը ունակ չէ սիրելու՝ ի տարբերություն գոյություն ունեցող կարծիքի, թե եսամոլը միայն իրեն է սիրում, իսկ ըստ էության դա սեր չէ այլ վախի մի տեսակ, որի սարսափից անվերջ հոգում է միայն իր անձի մասին ու ամեն բանում իր շահը փնտրում: Եսասերն այդպիսին չէ, նա սիրում է իրեն (ինչը բնական է)՝ սիրելով նաև այլ մարդկանց: Եվ պատկերացրեք մի մարդու, որն իրեն չսիրի, ասել է թե չունենա հարգանք ինքն իր նկատմամբ, էլ ինչպե՞ս կարող է ուրիշ մեկը սիրի կամ հարգի նրան: Ուշադիր կարդացեք շատերիս սիրած տողերը. <<Սիրիր մերձավորիդ՝ ինչպես ինքդ քեզ>> այսինքն արդարացի կլնի "ինչպես" բառի փոխարեն մենք կարող ենք հավասարման "=" նշան դնել: Ստացվում է, որ եթե մի մարդ չի սիրում ու հարգում ինքն իրեն նա չի կարողանա սիրել ու հարգել մերձավորին:

    Եսամոլությունը բնական բան է մինչ մարդկային մակարդակում գտնվողների համար (բակտերիա, ապառ, բույս, կենդանի) քանզի դա օգնում է նրանց՝ պահպանելով իրենց գոյությունը, նաև զարգանալ ու առաջ շարժվել իրենց էվոլուցիոն սանդղակում և բացի դա մինչ մարդկային մակարդակը գտնվողները, բոլորն էլ օժտված են, ի տարբերություն մարդու, ո՛չ թե անհատական գիտակցությամբ, այլ կոլեկտիվ, խմբակային, այդ տեսակին հատուկ միասնական գիտակցությամբ և նրանց մոտ եսամոլության դրսևորվում է ասես ոչ թե հենց իրենց համար (վերջնական իմաստում), այլ ամբողջ այդ տեսակի պահպանման ու զարգացման համար: Կարճ դա կարելի է արտահայտել հրացանակիրների կարգախոսով. <<Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի>>:

    Մարդը՝ լինելով իր անցյալի կրողը, իր մեջ ունի այդ եսամոլությունը, քանի դեռ չի զարգացել մինչ այն մակարդակը, որ հասկանա, որ հիմա եսամոլությունը իրեն ոչ թե օգնում է, այլ ընդհակառակը՝ խանգարում ու դանդաղեցնում էվոլուցիոն սանդղակով իր առաջ գնալու հետագա փորձերը: Մարդկային փուլում նրան առաջ է տանում ո՛չ թե եսամոլությունը, այլ սերը՝ մերձավորի, ինչպես նաև իր հանդեպ: Այլ կերպ ասած մարդ առաջ է շարժվում իր այս փուլում ոչ թե վերցնելով և ուրիշներին ճնշելով ու շահագործելով (ինչպես ցածր փուլերում է), այլ տալով, սիրելով ու ծառայելով դիմացինին, մերձավորին (այս պահին մերձ-մոտ գտնվողին ու մեր օգնության կարիքը զգացողին):

    Պլատոն. <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:

    Ուստի, մարդուն առաջ տանող ուժը՝ Սերն է, մաքուր, իսկական ու անշահախնդիր Սերը, որ պետք է արտահայտվի, դրսևորվի մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների տեսքով մեր մերձավորների հանդեպ՝ չմտածելով դրա հետ կապված ոչ մի սպասվելիք փոխադարձ հոգեկան կամ նյութական օգուտի մասին և, եթե կուզենաք նաև՝ ինքնազոհաբար՝ տալով, գործադրելով ջանք, էներգիա, ծախսելով սեփական կյանքիդ ժամերն ու օրերը մերձավորիդ համար, ցուցաբերելով անշահախնդիր Սեր:

    Այստեղ մեջբերում եմ կատարում կուրսային աշխատանքիցս մի հատված, որը կա Ակումբում ևս համապատասխան վերնագրով թեմայում.

    Էրիխ Ֆրոմմը և նրա “Սիրելու արվեստը” ու “Լինել և ունենալ” սկզբունքների հետ դրա կապը
    (սիրո բնույթի հետազոտություն)

    ԻՆՔՆ ԻՐ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ

    Լայն տարածում ունի այն կարծիքը, որ ուրիշ մարդկանց սիրելն առաքինի է, իսկ ինքն իրեն սիրելն՝ արատ։ Համարվում է, որ այն չափով, որքանով ես սիրում եմ ինձ՝ ես չեմ սիրում ուրիշներին, որ իր հանդեպ սերը համանիշ է եսամոլությանը։ Նույնիսկ ռուս-հա՚յերեն բառարանում <<себялюб>> կամ <<себялюбец>> և <<эгоист>> կամ <<эгоизм>> բառերի թարգմանությունը գրեթե նույնն են. երկուսն էլ թարգմանվում են որպես <<եսասիրություն>> կամ <<եսամոլություն>>՝ չտեսնելով այս երկու հասկացությունների հոգեբանական տարբերությունը։ Այս տեսակետն արևմտյան փիլիսոփայության մեջ չափազանց հին է։ Կալվինը մարդու ինքն իր հանդեպ սիրո մասին խոսում էր որպես <<ժանտախտի>>։ Նույնպիսի իմաստ էր պարունակում նաև Զ. Ֆրոյդի եզրահանգումները՝ չնայած նա դիմում էր հոգեբուժական տերմինների օգնությանը։ Ըստ նրա իր հանդեպ սերը նույն նարցիսիզմն է՝ լիբիդոյի ուղղումն ինքն իր վրա։ Նարցիսիզմն իրենից ներկայացնում է մարդկային զարգացման սկզբնական, վաղ փուլը և մարդը, որը հետագա կյանքամ վերադառնում է դեպի նարցիստական փուլը, ընդունակ չէ սիրելու. ծայրահեղ դեպքերում այն տանում է դեպի խելագարության։ Ֆրոյդը պնդում էր, որ եթե լիբիդոն ուղղված է ուրիշ մարդկանց վրա, ապա դա <<սեր>> է, իսկ եթե իր կրողի վրա, ապա դա <<սեր է իր հանդեպ>>։ Հետևաբար <<սերը>> և <<սերն իր հանդեպ>> փոխադարձ բացառում են իրար այն իմաստով, որ որքան շատ է առաջինը, այնքան քիչ է երկրորդը։ Եթե իրեն սիրելը վատ է, ապա այստեղից հետևում է, որ իրեն չսիրելն առաքինի է, լավ է։

    Սակայն այստեղ մի շարք հարցեր են ծագում. 1) հաստատու՞մ է արդյոք հոգեբանական հետազոտությունն այն թեզը, որ կա էական հակասություն իր հանդեպ սիրո և ուրիշ մարդկանց հանդեպ սիրո միջև. 2) սերն իր հանդեպ դա նու՞յնն է, ինչ էգոիզմը (եսամոլությունը), թե՞ նրանք հակադիր են. 3) արդյո՞ք եսամոլն ընդհանրապես ընդունակ է սիրելու՝ այդ թվում նաև իրեն։

    Մինչ եսամոլության և իր հանդեպ սիրո հոգեբանական կողմի քննարկումը սկսելն անհրաժեշտ է նշել առկա տրամաբանական սխալներն այն ձևակերպման մեջ, որ ուրիշների հանդեպ սերը և իր հանդեպ սերը փոխադարձաբար հակասում, բացառում են մեկը մյուսին։ Եթե քո մերձավորին, որպես մարդկային էակ, սիրելն առաքինի է, ապա պետք է առաքինի լինի (և ոչ թե արատ) նաև իրեն սիրելը, քանզի ես նույնպես մարդկային էակ եմ։

    Աստվածաշնչում ներկայացված պատվիրանը՝ <<սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ>>, ի նկատի ունի, որ սեփական ամբողջության և եզակիության հանդեպ հարգանքը, սերն ինքն իր հանդեպ և իրեն հասկանալը չեն կարող անջատ լինել ուրիշ անհատի հանդեպ հարգանքից, հասկանալուց և սիրելուց։ Իր սեփական <<ես>>–ի հանդեպ սերն ամբողջությամբ կապված է ցանկացած այլ էակի հանդեպ սիրո հետ (սիրիր մերձավորիդ = ինչպես = ինքդ քեզ)։

    Այժմ մենք մոտեցանք հոգեբանական հիմնական նախադրյալներին, որոնց վրա են հիմնված մեր դատողությունների եզրահանգումները։ Հիմնականում այդ նախադրյալներն այսպիսին են. ոչ միայն ուրիշները, այլև մենք ինքներս մեր զգացմունքների և դիրքորոշումների օբյեկտներ ենք հանդիսանում՝ դիրքորոշումներն ուրիշների և ինքներս մեր հանդեպ ոչ միայն չեն հակասում, այլև հիմնովին կապված են։ Մեր քննարկման պրոբլեմի տեսանկյունից, սերը ուրիշների և իր հանդեպ երկընտրանք չեն հանդիսանում։ Հակառակը՝ իր հանդեպ սիրո դիրքորոշումը կհայտնաբերվի բոլոր նրանց մոտ, ովքեր ընդունակ են ուրիշներին սիրելու։ Իսկական սերը՝ դա ստեղծագործականության արտահայտումն է և այն ենթադրում է՝ հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և գիտելիք։ Դա աֆեկտ չէ (ինչ-որ մեկի ներգործությանը ենթարկվելու իմաստով), այլ սիրած մարդու զարգացման և երջանկության համար մղվող ակտիվ պայքար է, որը բխում է հենց սիրելու ընդունակությունից։ Սերը ինչ-որ մեկի հանդեպ՝ սիրելու ընդունակության կենտրոնացումն ու իրագործումն է։ Սիրո մեջ պարունակվող հիմնական լիցքը, եռանդը ուղղված է սիրած մարդու վրա, որպես էական անձնային որակների մարմնավորում։ Սերը մի մարդու հանդեպ ենթադրում է՝ սերը մարդու հանդեպ, որպես այդպիսին։ Սերը մարդկանց հանդեպ հանդիսանում է ոչ թե հետևանք, ինչպես հաճախ ենթադրում են, այլ ինչ-որ մի կոնկրետ մարդու հանդեպ սիրո նախադրյալ։ Սրանից հետևում է, որ իմ սեփական <<ես>>–ը պետք է լինի իմ սիրո նույնպիսի օբյեկտ, ինչպես և ուրիշ մարդը։ Սեփական կյանքի հաստատումը, երջանկությունը, զարգացումը, ազատությունը արմատավորված է իմ սիրելու ընդունակության մեջ, այսինքն՝ հոգատարության, հարգանքի, պատասխանատվության և գիտելիքի մեջ։ Եթե անհատն ի վիճակի է, ընդունակ է ստեղծագործաբար սիրել, ապա նա սիրում է նաև իրեն, իսկ եթե նա սիրում է միայն ուրիշներին՝ նա ընդհանրապես չի կարող սիրել։ Համարելով, որ իր հանդեպ սերը և ուրիշների հանդեպ սերը սկզբունքորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես մենք կբացատրենք եսամոլությունը, որը ակներև բացառում է ցանկացած իսկական հետաքրքրությունն ուրիշների հանդեպ։ Եսամոլ մարդուն հուզում է միայն սեփական <<ես>>–ը, նա ամենայն լավը ցանկանում է միայն իր համար՝ բավարվածություն է զգում ոչ այն ժամանակ, երբ տալիս է, այլ երբ վերցնում է։ Նա արտաքին աշխարհին նայում է այն տեսանկյունից, թե նա ինչ կարող է իր համար ստանալ նրանից։ Այդպիսի մարդը ուրիշ մարդկանց պահանջմունքների, կարիքների հանդեպ անտարբեր է, նա չի գնահատում նրանց արժանապատվությունը և ամբողջականությունը։ Նա սկզբունքորեն ունակ չէ սիրել։ Չի՞ ապացուցում արդյոք դա, որ ուրիշների և իր հանդեպ հետաքրքրականությունն անխուսափելիորեն երկընտրանքային, այլընտրանքային են։ Դա այդպես կլիներ, եթե եսամոլությունը և իր հանդեպ սերը լինեին նույնական։ Սակայն այդպիսի ենթադրությունն էլ հենց հանդիսանում է այն մոլորությունը, որը բերում է կապված մեր քննարկվող պրոբլեմի հետ այդքան շատ սխալ եզրահանգումների։ Եսամոլությունը և իր հանդեպ սերը ոչ մի դեպքում չլինելով նույնիմաստ՝ հանդիսանում են ուղիղ հակապատկեր։ Եսամոլ մարդն իրեն սիրում է ոչ թե շատ ուժեղ, այլ շատ թույլ. ավելին՝ ըստ էության նա իրեն ատում է։ Ստեղծագործականության բացակայության պատճառով, որը թողնում է նրան ամայացած, լքված և ֆրուստրացված, նա անխուսափելիորեն դժբախտ է և այդ պատճառով ջղաձգորեն տքնում է կյանքից պոկել հաճույքներ, որոնց ստացմանը հենց ինքն էլ խոչընդոտում է։ Թվում է, թե նա չափից ավելի է տարված ինքն իրենով, բայց իրականում դրանք միայն անհաջող փորձեր են իր սեփական <<ես>>–ի մասին խնամքի ձախողումները ծածկելու և հնարավորինս փոխհատուցելու համար։

    Իր հանդեպ սիրո այդ գաղափարները չի կարելի ավելի լավ ձևակերպել, քան դա կատարել է Ի. Էկխարտը. <<Եթե դու սիրում ես քեզ՝ դու սիրում ես ամեն մի մարդու նույնպես՝ ինչպես և քեզ։ Իսկ եթե դու սիրում ես ուրիշ մարդու ավելի քիչ, քան քեզ, ապա իրականում դու չես առաջադիմել քո հանդեպ սիրո մեջ, բայց եթե դու սիրում ես բոլորին հավասարաչափ՝ ներառյալ և քեզ, դու կսիրես նրանց որպես մի անձնավորություն ու այդ անձնավորությունը և՛ Աստվածն է, և՛ մարդը։ Հետևաբար, նա է մեծ և բարեպաշտ անձնավորությունը, որը սիրելով իրեն՝ սիրում է բոլորին հավասարաչափ>>:
    Արևելյան իմաստությունն ասում է. <<Սիրած էակի համար չէ, որ թանկ է ինձ համար սիրած էակը, այլ՝ Աստվածային Ես-ի համար>>: Եվ նաև. <<Ես՝ դուք եք, դուք՝ Ես եմ, Աստվածային Ես-ի մասնիկներն ենք>>:
    ------------------------
    Եվ ընդհանրապես կարծում եմ, որ Սերը մարդու Էության, Սրտի ամենակարևոր ու էական հատկանիշն է և պայմանավորված է մարդու այդ հատկանիշի զարգացման կամ բացահայտման աստիճանից ու այդ դեպքում այն ոչ թե մի ուղղություն է ունենում այլ ընդգրկում է իր մեջ ամեն բան ու ամեն ոք:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Եթե մարդը չկարողանա սիրել իր սեփական անձը, ապա այն սերը, որ նա ցույց է տալիս դիմացինի հանդեպ, հաստատ կեղծ է, անհնար է սիրել, չիմանալով թե ի՞նչ է սերը: Իսկ իսկական սիրո մասին պատկերացում կազմելու համար անհատը նախ պետք է սիրի ինքն իրեն, այսինքն կարողանա մի մակարդակի վրա դնել մարդկային բոլոր դրական և բացասական հատկանիշները, որոնց համադրումն է հենց սիրո իսկական արժեքը: Պետք է մարդ կարողանա գնահատի իր բացասականն ու դրականը, որպեսզի հետագայում դիմացինի մեջ կարողանա այդ նույնն անել: Սակայն սիրել դիմացինի դրականը երբ քո բացասականը չես ուզում տեսնել, դա սեր չէ: Պետք չէ սեր խաղալ, սերը պետք է զգալ:

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ես կասեի սիրիր և գնհատիր քեզ , որպեսզի սիրես և գնհատես մտերիմներիտ և ստանաս փոխադարձը:Չեմ կարծում , որ որևէ մեկը իրեն չի սիրում : Ամեն ինչ հիմնված է սիրո վրա : Իսկ եսամոլը աընքան է տարվում ինքն իրենով , որ ուրիշներին չի էլ տեսնւմ ուր մնաց թե սիրի:

  14. #14
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    *e}|{uka*, գրառումդ կարծեմ Դեյլ Կարնեգիից մեջբերում է, չէ՞։
    ՉԷ Արշակ ջա~ն Դեյլ Կարնեգին չէ,առաջին նախադասությունը միայն իմը չի
    Чеширский КотЭ

  15. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրի՜ր քեզ,ինչպես քո մտերիմին...

    Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ТИЦ-ը
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2013, 16:41
  2. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  3. «Սիրի ինձ, թե չէ ինձ կկախեմ...»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 88
    Վերջինը: 05.05.2011, 22:35
  4. Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել
    Հեղինակ՝ armenisa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.01.2008, 04:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •