Ի՞նչ կարծիք ունեք այս շոուի մասին: Ես ընդհանրապես չեմ սիրում: Գողացված, տափակ, անհումոր, անհամ: ComedyClub-ի անհաջող xerox, 32 ատամի անհամ տարբերակ:
Ի՞նչ կարծիք ունեք այս շոուի մասին: Ես ընդհանրապես չեմ սիրում: Գողացված, տափակ, անհումոր, անհամ: ComedyClub-ի անհաջող xerox, 32 ատամի անհամ տարբերակ:
32 ատամից որ լավնա
Տեսնես «PS.» ասելով նկատի ունեն Հետգրառո՞ւմ...
Գոնե թեմա բացելուց նշեք, ո՞ր ալիքով է, ե՞րբ ու քանիսի՞ն:
Ժողովուրդ, 2 րոպե առաջ էդ հաղորդումն էի նայում: Ուզում էի հատուկ մի թեմա բացեի, բայց լավ էր, որ արդեն բացել էիք:
Գրառմանս նպատակն այն է, որ էդ ապուշային P.S. Club-ի հեղինակները հանկարծ Գուգլ -ով իրանց հաղորդման անունը սըրչ տան հանկարծ իմ գրածն էլ պատահաբար աչքներով ընգնի, թող իմանան, որ իրանց նման անհամ, անիմաստ, հավայի, տափակ ու անկապ, ժավել քցած հումոր կարելի ա մեկ էլ եսիմորտեղ գտնել: Նայում ես, ընենց դիշովկա, անհամ տափակություններ են դուրս տալի, որ հանկարծ շփոթվես շրջապատում տենց մի բան ասես, առնվազն դեբիլի տեղ կդնեն
Տղեք, քանի շուտ ա ախպերական փակեք էդ հաղորդումը: Էն Հովո կոչվածին էլ թե կարաք մի հատ չռփեք
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
P.S.-ները, 32-ները, "օտար խաղերը", "բեռնարդոները" եւ նմանատիպ այլ հաղորդումներն ու սերիալները մեր ողբերգությունն են:Այո,էսա կասեք,չեք սիրում`մի նայեք: Չեմ էլ նայում առանձնապես: Բայց մեր բազմաթիվ հայրենակիցներ դիտում են առանձնակի հաճույքով:Այս հաղորդումները ողողված են հակաազգային, անիմաստ, տափակ մարդկանցով ու սցենարներով: Հիմնական դեմքերը իրականում իրենցից ոչինչ չներկայացնող,անտաղանդ, "քուչայական մտածելակերպով" անհատներ են: Սցենարները կենցաղային, ցածրորակ, հեռուստադիտողին ոչինչ չտվող,հակառակը`հեռուստադիտողի ճաշակը եւ ազգային ու համամարդկային արժեքայինը ցածրացնող,սպանող գործողությունների տափակ սիստեմ է:
Շատերը կմտածեն, որ հեռուստադիտողի մակարդակից է,որ նմանատիպ հաղորդումները տեղ ունեն մեր էկրաններին:Կարծում եմ`ոչ: Հեռուստադիտողն ամեն դեպքում մնալու է հեռուստաէկրանին գամված,եթե նույնիսկ այդ ծրագրերի փոխարեն եթերում լինեն մեր հասարակության մակարդակին եւ ցանկություններին առաջին հայացքից անհամարժեք բարձրորակ հաղորդումներ: Հենց այսպես էլ փոխվում է հասարակությունը... դեպի լավը: Ուղղակի մեր այսօրվա պետությունը չունի հստակ քաղաքականություն, ընդհակառակը ամեն կերպ խթանում է, որ մեր հայ հասարակությունը դիտի հենց այսպիսի բաներ... եթե հարկ կլինի կասեմ ինչու? Սակայն կարծում եմ մեծամասնությանը պարզ է:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.05.2008, 16:02:
Smokie (16.08.2017)
Ինչ էլ նայելու բանա էս PS ախմախությունը...
Ինչքան տափակ հաղորդում կա, արմենիայից կհելնի...
Վատը չի, նայվումա, Հովոն որ հումորովա:
Բայց աչքիս Հովոն,Մենչն ու Գրիշը հելել են:
Էս վերջին անգամ ոչ մեկ չկար:
Աստված իմ, այդ հաղորդումը մեղմ ասած հիմարությունա ու հայ ազգի համար կատարյալ ամոթ: Եվ դա ոչ միայն վերաբերվում է P.S. Club-ին, այլև 32 Ատամին: Ամոթ է: Ես ինքս Comedy club-ը մեծ հաճույքով նայում էի, բայց այս 2 հաղորդումները ուղղակի թյուրիմածություն է: Բա հա մարդը նման տափակ ու անբարոյական կատակներ կանի, բա ամոթ չի: Արդեն ամերիկացիներից ել ենք իջել...........
Չեմ սիրում, լուրջ իմ համար ապուշ հումարա, ավելի շուտ հումոր չկա, անհաջող կատակներ են փորձում անել ու որ պլեճա հաստատա
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
մի անգամ նկարահանմանն եմ գնացել, թե չէ հեռուստացույցով տեսած չկամ, ոչ էլ հավանել եմ էդ մի անգամը
32ը ինձ համար հաստատ ավելի լավն է
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ