User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Լավատեսի անկյուն

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լավատեսի անկյուն

    Այստեղ եկեք գրենք բոլոր այն լավ բաների մասին, որոնք կատարվում են մեր կյանքում, որոնք նկատում ենք կամ հույս ունենք տեսնել շուտով: Պատմենք լավ նորությունները՝ անձնական կամ հանրային:
    Մի խոսքով՝ ամեն ինչ միայն լավի մասին:



    Մոդերատորական. Նորաբաց «Լավատեսի անկյուն» թեման միացվել է 2007 թ.-ից գոյություն ունեցող «Լավատեսի անկյուն» թեմային՝ այդ թեմայի հեղինակի առաջարկով: Թեև հին թեմայի գրառումները մնացել են այն տեսքով, ինչ տեսքով որ կային, սակայն «Օրագրեր բաժնի կանոնների» համաձայն այս միավորված թեմայում արգելվում են մեկնաբանություններն ու մյուս գրառումներին արձագանքները, գրառումները պետք է կրեն օրագրային բնույթ:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.05.2010, 19:14:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Լավատեսի անկյուն

    ...
    Երազումս օրորոց էի տեսել,մեջը համով բալիկներ,իսկ արթնացա տղայիս կանչից.
    -ա~...ա~:
    Որդուս գրկած մտա հյուրասենյակ,սեղանին ամուսնուս կողմից թողնված հերթական նամակն էր սպասում,բացեցի ու կրկին երգեցի.
    -Ես էլ քեզ եմ սիրում:
    Այսպես օրս մեղրով լի անցավ աննկատելի,երբ երեկոյան նկարում էինք ամուսնուս հետ միասին ու հանկարծ մեր պստլոն.
    -Մա~մա:
    Ես այնքան երկար էի սպասում այդ եթերային բառին:
    ...

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (27.11.2010), My World My Space (28.05.2010), Էլիզե (04.06.2010), Ինչուիկ (01.07.2010), Մուշու (03.12.2014), Նիկեա (04.12.2014)

  4. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Այս պահին ակտիվ են: 52 (19 անդամ և 33 հյուր)
    Ու էդ անդամներից մի քանիսը էսօր հերթական անգամ ուղղակի հավաքվելու են

  5. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Լավ է, որ մեկ-մեկ քեզ լավ ես զգում:
    Լավ է, որ այսօր էլի արև է ու շա՜տ հաճելի (ես նույնիսկ կասեի՝ երջանկաբեր) եղանակ:
    Լավ է, երբ լավատես ես ու հավատում ես, որ ամեն ինչ լավ է… կամ գոնե շուտով կլավանա:
    Ու ոչի՜նչ, որ վարդս արդեն կամաց-կամաց կախում է իր հրաշք գլխիկը… Լավ է, որ հուսով եմ նրա փոխարեն նորը նվեր ստանալ:
    Լավ է, որ անկախ ամեն ինչից չեմ ընկճվում… կամ գոնե ինձ է այդպես թվում:
    Լավ է…

    Հ.Գ.
    Լավ է, որ ակումբում դրական լիցքեր հաղորդող ևս մի թեմա ավելացավ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    լսումեմ երաժշտություն և լավ է
    ...

  7. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Մեզ մոտ հիմա առաջին ձյունն է գալիս. էնքան սիրուն է, էնքան տաք...

  8. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Հարազատներս ողջ-առողջ են, դրանից այն կողմ էլ ինչ կա: Լավն ա կյանքը:
    Лучше Гор могут быть только Горы.

  9. #8
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Չե՛մ խմում...
    Չե՛մ ծխում...
    Սիրում եմ...
    Ապրում եմ...

    Դրանից էլ լավ բա՞ն...

  10. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Հերթական երկուշաբթին է ու կարծես մնացած երկուշաբթիների նման պիտի աննկատ անցներ դառնար երեքշաբթի, բայց մուտքի մոտ ինձ անակնկալի բերեց նա մի գեղեցիկ վարդ ձեռքին, ու այս երկուշաբթին դարձավ տոն
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Մի փոքրիկ աստղիկ, անունը՝ Մարիել, հայտնվեց լույս աշխարհ:
    Այսօր գնացել էի իրեն տեսակցության: Մինչ այդ երբեք չէի տեսել մի օրականից էլ փոքր բալիկ... Ամբողջ օրս լուսավորվել է իրենով: Էդ ոնց էր իր փոքրիկ թաթիկներով բռնում մամայի մատիկը, կիսաբաց աչուկներով նայում նոր աշխարհին, հորանջում ու անուշիկ քուն մտնում...
    Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում: Ո՞նց չեն լինում, լինում են. այսօր սեփական աչքերով եմ տեսել:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.12.2011), Էլիզե (04.06.2010), Նաիրուհի (11.02.2010)

  13. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն կամ լավատեսի նամակ

    Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
    Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
    Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
    Ես Սիրում եմ Քեզ:

    Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:

  14. #12
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    3 ցանկություններից մեկը իրականացավ` մանկությունիցս մեկ օր «վերադարձավ»:Ամբողջ օրը ձյուն եկավ: Ընտանիքով որոշեցինք դուրս գալ և քայլել մի քիչ:Քայլելը փոխարինվեց ձնագնդի խաղալու:Էնպես էինք գոռգոռում, , բայց արի ու տես մեր վրա ուշադրություն դարձնող չկար, քանի-որ բոլորն էլ խաղում էին և հասկանում` յուրաքանչյուրս հիշել ենք մեր մանկությունը, յուրովի, շնորհիվ ձյան և մեր երեխաների փայլփլացող աչքերի: Լավ չէր` հիասքանչ էր..

  15. #13
    Կյանքին Սիրահարված .... Undina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2007
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Լավատեսի անկյուն

    Նստել էի կողքին, ուղղակի գրկել էր ինձ ու բաց չէր թողնում: Խոսում էինք, թե ինչքան դժվարա սկզբում լինելու, հետո, թե ինչպիսին է լինելու մեր տունը: Բարձերն էինք նկարագրում, այն, որ ամեն երեկո նստելու ենք բազմոցին ու ժամերով խաղանք, խոսենք, հեռուստացույց նայենք…
    Լավը ոչ թե այն է, որ մենք դրա մասին խոսում էինք… լավը այն է, որ այդ ամենն ի սրտե էր ու մի օր դա իրոք կլինի.:
    Լավը այն է, որ նրա մի հայացքը կարող է ինձ մոտ ժպիտ արթնացնել…
    Сам Бог не собирается нас судить до нашей смерти!
    Так почему это можем делать мы???

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (13.12.2011), Մուշու (27.04.2015)

  17. #14
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն

    Լավ է, որ կա ակումբը
    Լավ է, որ կա այս թեման
    Լավ է, որ ես երջանիկ եմ ու կարողոմ երջանկացնել
    Լավ է, շատ լավ է
    լավ է, որ կան լավատես մարդիկ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  18. #15
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լավատեսի անկյուն կամ լավատեսի նամակ

    Մեջբերում Լէգնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
    Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
    Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
    Ես Սիրում եմ Քեզ:

    Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:
    ուզեցի սիրել... Հեղ, դու լավ ես գրում: Ապրես: Շատ լավն ես...

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •