Դեռ մի քանի օր առաջ որոշել էի, որ այսօր տնից դուրս չեմ գալու: Դե, ոչ մեկին շենքում չեմ ճանաչում: Պիտի խանութ գնայի, բայց որոշել էի երեկոյան 11-ի կողմերը գնալ, որ հանկարծ չջրվեմ:
Այսօր ցերեկը քնել էի, երբ արթնացա, ահավոր վատ էի զգում շոգից: Որոշեցի ցերեկով խանութ գնալ, որ ջրեն, հովանամ:
Մեր շենքի դիմաց այգի կա, էդ այգու միջով պիտի անցնեի ու հասնեի խանութ: Դուրս գալուց առաջ նայեցի դուրս, դրսում դեռ խաղում էին երեխեքը ու աղմուկ էր ահագին: Դուրս եկա, տեսա` մի քանի խումբ երեխեք կային: Այգու միջով գնում եմ, ոչ ոք մոտիկ չի գալիս, որ ջրի: Արդեն խանութ պիտի մտնեի, էդ կողմերը դույլերով երեխեք կային, էլի չջրեցին: Էդ խանութում ինձ պետք էկող բանը չկար, պիտի գնայի ուրիշ խանութ: Ուրախացա. միգուցե էստե՞ղ բախտս բերի
: Գնացի դեպի մյուս խանութը, մի քիչ հեռու էլի դույլերով երեխեք կային, բայց մոտիկ չեկան
: Մտա խանութ, նախանձով նայեցի վաճառողուհիներից մեկի թրջված բլուզին, գնեցի ինչ որ պետք էր, դուրս եկա: Խանութի դիմաց էլի երեխեք կային, բայց դույլեր չէին երևում: Մեկ էլ երեխեքից մեկը, խորամանկ ժպտալով, տեղից շարժվեց: Հույս արթնացավ մեջս
: Դույլը թաքցրել էր, վերցրեց, շփեց վրաս
: Հետո չգիտեմ` որտեղից էլի 2-3 հոգի եկան ու ոտքից գլուխ ջուր արեցին
: Ես էլ ուրախ-ուրախ եկա տուն
![]()
:
Փոքր ժամանակվանից սիրել եմ Վարդավառը: Ափսոս, որ էս շենքում ոչ մի ծանոթ չունեմ:
Հույսներդ մի´ կորցրեք, մարդիկ:
Էջանիշներ