User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Լավատեսի անկյուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան շատ բան է ինձ ու քեզ տվել բնությունը հենց այսօր՝ 2010 թվականի հուլիսի 1-ին։ Այսօր, ինչպես և մեր կյանքի բոլոր անցած օրերում մենք ստացել ենք լիիիիքը պարգևներ, նվերներ։ Պարզապես պետք է նկատել այդ պարգևները։ Դրանք թվում են շատ հասարակ բաներ, այնքան հասարակ, որ շատ հաճախ չենք էլ նկատում։ Բայց իրականում դրանք հենց այն են, առանց ինչի գոյություն չէր ունենա աշխարհի ամենաթանկ արժեքներից մեկը՝ կյանքը։

    Օրինակ այսօր նայում եմ կապույտ ու պարզ երկնքին, որտեղ շողում է արևը ու հասկանում եմ, որ եթե չլիներ արևի ջերմությունը ես գոյություն չէի ունենա։ Ճիշտ ա, արևը երեկ կար, ինձ ինչ հիշում եմ, արևին էլ եմ հիշում բայց կարար չէ՞ էսօր չլիներ։ Օրինակ կարար պայթեր, կարար թուլանար ջերմությունը։ Բայց, չէ կա՝ այսօր էլ կա։ Ու դրա շնորհիվ ես էլ կամ, դու էլ կաս Ու նայում եմ արևին ու ուրախանում որ այն կա։ Եթե չմտածեի, հաստատ չէի ուրախանա։ Ի՞նչ կա ուրախանալու, ամեն օր տեսնում ենք էլի....

    Հետո խորը շունչ եմ քաշում ու առավոտվա դեռ չախտոտված մաքուր օդը լցվում են թոքերս։ Ի՜նչ թարմություն եմ զգում։ Նույնիսկ ուրախություն։ Չգիտեմ ինչու, չեմ կարա բացատրեմ։ Բայց տրամադրությունս բարձրանում է «հասարակ» մաքուր օդից։ Ու մտածում եմ, որ էտ օդն էլ կարար չլիներ, բայց կա։ Չէ՞ որ կան միլիարդավոր մոլորակներ, որոնց վրա չկա թթվածին։ Բայց մեր Երկրի վրա կա։ Ես շնչում եմ։ Առանց հաշվի, առանց հարկի (համենայն դեպս առայժմ այդպես է )։ Շնչում եմ այնքան ինչքան ուզում եմ։ Ու ես ու դու էսօր կանք հենց էն բանի շնոհիվ, որ կա թթվածին

    Հետո առավոտյան մեղմ քամին է փչում։ Իմ համար դա գերագույն հաճույքներից մեկն է։ Երբ զգում ես, թե ինչպես է քամին խառնում մազերդ, երբ մաշկդ զգում է քամու հպումը Գիտես, շատերը քամին ասոցացնում են աղետների և դժբախտությունների հետ, նույնիսկ անուններ են տալիս այդ քամիներին։ Այո՛, ցավոք այդպես էլ է պատահում Բայց միևնույնն է քամին շատ խորը ու վեհ երևույթ ու հասկացություն է։ Քամին ստեղծում է էկոլոգիապես մաքուր էներգիա։ Քամին մի բան է՝ մի «միջավայր», որը ստեղծում և տարածում է ձայներ, պատկերներ, երազներ.... Քամին թռցնում է թռչուններին, ցրում է ծուխը, մաքրում է աղտոտված օդը, քամին մեր կյանքի բոլոր լավ ու վատ բաների կապն է։ Քամին մեր կյանքն է։ Գիտեմ, որ գրածներս ռոմանտիկա են ու մանկական մտորումներ, բայց ես այդպես եմ զգում այս օրը։

    Ու հիմա իրոք անչափ երջանիկ եմ այսօրվա գեղեցիկ օրվա համար Իսկ երեկոյան էլ պատրաստվում եմ դուրս գալ ու զգալ ուժեղ Երևանյան քամին

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), erexa (22.11.2011), Farfalla (01.07.2010), Tig (01.07.2010), Yeghoyan (01.07.2010), Yellow Raven (01.07.2010), Արևածագ (01.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (01.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (01.07.2010), Մանուլ (12.07.2010), ՆանՍ (26.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •