Լէգնա-ի խոսքերից
Բարև սիրելի'ս, արի' նստենք գիշերվա հետ:
Հիշո՞ւմ ես, առավոտյան քեզ արթնացրեց խոհանոցից սիրային ելևէջների ակորդները` Ես քթիս տակ երգում էի ու թեյ պատրաստում:Հետո Դու համբուրեցիր Քո բազկի տակ, երազում ժպտացող մեր կորյունի աչուկները և եկար ինձ գարունելու:Հիշո՞ւմ ես` վերելակում հայտնաբերեցիր իմ հերթական քառատողը քո գրպանում. սեր էի մանել քեզ համար ու գրտնակել թղթին:Դու ժպտացիր,իսկ Ես զգացի, որ ժպիտդ տունս արթնացրեց սիրո քնից ու ինձ հրեց դեպի քո գրասեղան: Ես քո բույրը առա գրքերիցդ, նկարներիցդ ինձ ժպտացող իմ իսկ նկարից` քո մատների քնքշությունը համտեսեցի: Հիշո՞ւմ ես` աշխատանքային գրասեղանիդ հայտնաբերեցիր փոքրիկ արկղ, որտե~ղ ի զարմանս քեզ` վարդիս թերթիկներն էին, թիթեռներով կցված. գրասենյակդ լցվեց թիթեռներով, հիշո՞ւմ ես...
Ա~խ, ների'ր, այս ամենը դու չես կարող հիշել, ինքս էլ չեմ կարող, այս ամենը մի բույլի շող էր իմ երազից, պատմում եմ քեզ, որ Լույս իջնի քո աչքերին, դեռ չտեսված աչքերին: Այս ամենը ուղարկում եմ Քեզ, որ դեմքդ լցվի գարնան շնչով, որ Քո ոտնատեղերում ծաղկեն բոլոր տատասկները և Դու քայլես դեպի ինձ: Հարազա'տս, երբեք չտխրես, Ես միշտ ճանկռոտում եմ Քեզ մոտեցող ամեն մի տխրություն, հետո նրանց համեմում իմ ժպիտով: Գարո~ւնս մի բարկացի'ր, որ Քեզ կտրեցի աշխարհից ու անիմաստ, հեքիաթային տողերից եմ կախել, ների'ր պարզապես ուզում էի ասել, որ
Ես Սիրում եմ Քեզ:
Հ.Գ. Համբուրում եմ քո հայքյան աչքերը, տաք հագնվի'ր`չմրսես, մինչ հանդիպենք ու երկուանանք:
Էջանիշներ