Տենաս էս սոցքարտը ինչի՞ համար է...
Հա, ինչ էի ուզում ասեի: Կամաց կամաց նորմալ երկիր ենք դառնում:
Ընդմիջման ժամին գնացի սոցքարտս փոխելու: Մտնում եմ ներս՝ լիքը ժողովուրդ: Մտածում եմ. "է հէէէ...էսքան հերթա՞...": Մեկ էլ երկրորդ միտքը. "Բա էս խի՞ իրար չենք բրբրդում ու դրան մոտ կուտակված չեն...": Էդ պահին մեկը զարմացած դեմքիս վրայի հարցերը կարդալով ասումա. "Արի տղա ջան, համար վերցրու, կանգնի": Ու իրա ձեռքով պոկում տալիսա: Մեկ էլ հայացքով ցույց ա տալիս տաբլոյին: Նայում եմ գրվածա 125: Նայում եմ ձեռքիս թվին՝ 160: "Պահոոո..." մտածում եմ: Մեկ էլ՝ տզ - 126, տզ - 127: "Ավելի լավա գնամ, կուշանամ գործից": Մեկ էլ նորից՝ տզ - 128, տզ - ...: "Չէ, ոնցոր թե արագ ա, առաջ գնում հերթը, հլը սպասեմ":
20 րոպե չէր անցել ես սոցքարտս ձեռքիս արդեն երթուղայինի մեջ էի...
Էջանիշներ