User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Լավատեսի անկյուն

  1. #46
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան շատ բան է ինձ ու քեզ տվել բնությունը հենց այսօր՝ 2010 թվականի հուլիսի 1-ին։ Այսօր, ինչպես և մեր կյանքի բոլոր անցած օրերում մենք ստացել ենք լիիիիքը պարգևներ, նվերներ։ Պարզապես պետք է նկատել այդ պարգևները։ Դրանք թվում են շատ հասարակ բաներ, այնքան հասարակ, որ շատ հաճախ չենք էլ նկատում։ Բայց իրականում դրանք հենց այն են, առանց ինչի գոյություն չէր ունենա աշխարհի ամենաթանկ արժեքներից մեկը՝ կյանքը։

    Օրինակ այսօր նայում եմ կապույտ ու պարզ երկնքին, որտեղ շողում է արևը ու հասկանում եմ, որ եթե չլիներ արևի ջերմությունը ես գոյություն չէի ունենա։ Ճիշտ ա, արևը երեկ կար, ինձ ինչ հիշում եմ, արևին էլ եմ հիշում բայց կարար չէ՞ էսօր չլիներ։ Օրինակ կարար պայթեր, կարար թուլանար ջերմությունը։ Բայց, չէ կա՝ այսօր էլ կա։ Ու դրա շնորհիվ ես էլ կամ, դու էլ կաս Ու նայում եմ արևին ու ուրախանում որ այն կա։ Եթե չմտածեի, հաստատ չէի ուրախանա։ Ի՞նչ կա ուրախանալու, ամեն օր տեսնում ենք էլի....

    Հետո խորը շունչ եմ քաշում ու առավոտվա դեռ չախտոտված մաքուր օդը լցվում են թոքերս։ Ի՜նչ թարմություն եմ զգում։ Նույնիսկ ուրախություն։ Չգիտեմ ինչու, չեմ կարա բացատրեմ։ Բայց տրամադրությունս բարձրանում է «հասարակ» մաքուր օդից։ Ու մտածում եմ, որ էտ օդն էլ կարար չլիներ, բայց կա։ Չէ՞ որ կան միլիարդավոր մոլորակներ, որոնց վրա չկա թթվածին։ Բայց մեր Երկրի վրա կա։ Ես շնչում եմ։ Առանց հաշվի, առանց հարկի (համենայն դեպս առայժմ այդպես է )։ Շնչում եմ այնքան ինչքան ուզում եմ։ Ու ես ու դու էսօր կանք հենց էն բանի շնոհիվ, որ կա թթվածին

    Հետո առավոտյան մեղմ քամին է փչում։ Իմ համար դա գերագույն հաճույքներից մեկն է։ Երբ զգում ես, թե ինչպես է քամին խառնում մազերդ, երբ մաշկդ զգում է քամու հպումը Գիտես, շատերը քամին ասոցացնում են աղետների և դժբախտությունների հետ, նույնիսկ անուններ են տալիս այդ քամիներին։ Այո՛, ցավոք այդպես էլ է պատահում Բայց միևնույնն է քամին շատ խորը ու վեհ երևույթ ու հասկացություն է։ Քամին ստեղծում է էկոլոգիապես մաքուր էներգիա։ Քամին մի բան է՝ մի «միջավայր», որը ստեղծում և տարածում է ձայներ, պատկերներ, երազներ.... Քամին թռցնում է թռչուններին, ցրում է ծուխը, մաքրում է աղտոտված օդը, քամին մեր կյանքի բոլոր լավ ու վատ բաների կապն է։ Քամին մեր կյանքն է։ Գիտեմ, որ գրածներս ռոմանտիկա են ու մանկական մտորումներ, բայց ես այդպես եմ զգում այս օրը։

    Ու հիմա իրոք անչափ երջանիկ եմ այսօրվա գեղեցիկ օրվա համար Իսկ երեկոյան էլ պատրաստվում եմ դուրս գալ ու զգալ ուժեղ Երևանյան քամին

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.07.2010), erexa (22.11.2011), Farfalla (01.07.2010), Tig (01.07.2010), Yeghoyan (01.07.2010), Yellow Raven (01.07.2010), Արևածագ (01.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (01.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (01.07.2010), Մանուլ (12.07.2010), ՆանՍ (26.11.2010)

  3. #47
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նոր էի գրանցվել ակումբում, սկզբում հիմնական վախվորած ելումուտս միայն «Ստեղծագործողի անկյուն» ու «Գրականություն» բաժիններում էր: Մի կերպ գլխի ընկա (էստեղ են ասել՝ «սարից իջա ես քաղաք...»), որ «մոդերատոր» ասածը բաժնի խմբագիրներն են: Իմ գրանցման ժամանակ «մոդերատորներ» բառի կողքին գրված էր՝Վարպետ, Չուկ, Դայանա: Չուկի ու Դայանայի ներկայությունն անմիջապես զգացի՝ նաև իմ գրածները խմբագրելիս: Ու այդ ժամանակ, իմ կարճ խելքով որոշել էի, որ նրանք այնքան են այդ գործով զբաղվել, որ վարպետացել են, մանավանդ Չուկը: Դրա համար էլ իր անունից առաջ գրել է Վարպետ:
    Երեք ամիս էլ չքաշեց, մինչև գլխի ընկա, որ Վարպետ անունով մոդեր կա, նրա կազմակերպած գրական մրցույթներն ու համով գրառումներն աչքովս ընկան:
    Քանի անգամ մտքովս անցել է, որ գնամ «Բողոքի անկյուն» ու պահանջեմ ղեկավար կազմի լրիվ ներկայացչությունը ֆորումում:
    Համբերում էի:
    Նոր մի թեմայում տեսա՝ Վարպետը գրառում է արել: Դիմում եմ ՝«պահանջելու նման»: Ասեք, թող էլ չգնա:
    Ստորագրությանս ծաղիկներից մեկն իրենն է...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 01.07.2010, 13:55:

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.07.2010), Amaru (27.11.2010), Ariadna (01.07.2010), CactuSoul (01.07.2010), Chuk (01.07.2010), E-la Via (03.07.2010), impression (16.07.2010), Jarre (09.07.2014), KiLa (01.07.2010), Tig (01.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Երկնային (01.07.2010), Երվանդ (08.07.2010), Ժունդիայի (01.07.2010), Ինչուիկ (03.07.2010), Ձայնալար (27.11.2010), Նարե (01.07.2010), Ռուֆուս (01.07.2010), Վարպետ (02.07.2010), Ֆրեյա (01.07.2010)

  5. #48
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ նորը թակում է դուռդ, բացիր այն:

    Այսօր վերջապես սրտովս հարմար ստորագրություն գտա: Մտա ակումբ, որ խմբագրեմ ստորագրությունս, նկատեցի, որ այսօր լրանում է իմ Ակումբում գտնվելու մի ամյակը:

    Ուղիղ մեկ տարի առաջ` մի այսպիսի օր, երբ ես համացանցում որոնումներ էի կատարում, պատահաբար հանդիպեցի այս ֆորումին: Չգիտեմ` Ակումբը թակեց իմ դուռը, թե ես ակումբինը, բայց որ նորը բացվեց իմ առջև` դա փաստ է:

    Մեկ տարում կատարել եմ ընդամենը 160 գրառում, կարելի է ասել շատ պասիվ մասնակից եմ, ավելի շատ դիտորդի դերում եմ հանդես գալիս: Բայց գրել եմ, երբ ասելու բան եմ ունեցել, աշխատել եմ չկրկնվել:

    Իսկ , թե ինչի եմ ասյ գրառումն անում “Լավատեսի անկյունում”, հիմա կբացատրեմ:

    Նախ ասեմ, որ այս մեկ տարին ինձ համար եղել է ձեռքբերումների և կորուստների տարի, կյանքիս սև ու սպիտակ շերտերը մեծ արագությամբ են միմյանց հաջորդել: Ամենակարևոր ձեռքբերումներիցս մեկը հենց Ակումբի հետ է կապված:

    Կյանքիս մի նոր փուլի սկիզբ հանդիսացավ այս Ակումբում գրանցվելը: Այստեղ հայտնվելու առաջին իսկ օրվանից մի յուրահատուկ ջերմություն զգացի: Այստեղ ես հանդիպել եմ միմյանցից այդքան տարբեր, բայց ուրույն գույներով, համով ու հոտով ուժեղ անհատականությունների, որոնց մեջ հատուկ ուզում եմ առանձնացնել իմ վիրտուալ ընկերներին / դեռ վիրուալ /` Լիքը Դատարկությանը. որն, այդքան երիտասարդ լինելով հանդերձ, միևնույն ժամանակ այդքան հասուն անձնավորություն է, որին ես դեռ որպես մարդ շարունակում եմ բացահայտել: Յոգիին, որն այդքան մեծ համբերությամբ երկար նամանկներով մանրամասն պատասխանում էր իմ հարցերին: Սաֆարյանին/ ի դեպ նա այս վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, ևս մեկ անգամ աչքդ լույս Տաթևիկ ջան/, որի հետ շփվելիս, ներսումս, անկախ ինձանից, քնքշանք է առաջաում: Բա Tig-ը ? Հարազատ մարդկանց միանգամից ես ճանաչում չէ? Հենց այդպես էլ եղավ, երբ սկսեցի կարդալ նրա գրառումները: Նա իր մտածելակերպով, աշխարահայացքով շատ հարազատ մարդ է , այսպես ասած` իմոնքական է:

    Այստեղ կարող եմ մի շարք անուններ նշել, որնց գրառումները, ստեղծագործությունները կարդալիս, միշտ ինչ-որ բան ես ունենում քաղելու, սովորելու, բայց կարծում եմ դրա կարիքը չկա:

    Բայց որ ամենակարևորն է, այս Ակումբը ինձ տվեց մի յուրահատուկ մարդու ընկերությունը: Մի մարդու,որը մեր ծանոթությունից ի վեր, եղել է կողքիս թե դժվարոթյուններիս ժամանակ, թե լավ պահերիս, որի իմաստուն խոսքերը ինձ միշտ ճշմարիտ ուղին են մատնանշել, որից հսկայական ուժ եմ ստացել: Միայն մտածելով, որ աշխարհում կան նման մարդիկ, սիրտդ ուրախությամբ է լցվում, ու ցանկանում ես ապրել, պայքարել հանուն այդպիսի մարդկանց: Mark Pauler գիտեմ, երբ կարդաս այս տողերը կբարկանաս ու կսկսես կռիվ անել հետս, բայց մեկա պետք ա ասեմ , շնորհակալ եմ այս ամիսներին քո աջակցության ու իմ կողքին լինելու համար:

    Այս տողերը գրելիս` սիրտս շնորհակալանքի զգացողությամբ է լցվում նաև Ակումբը ստեղծողների հանդեպ:

    Եվ ահա ձեզ հարցնում եմ. "մի՞թե հիանալի չէ, որ այս վիրտուալ փոքրիկ, բայց մեծ սրտերով աշխարհում հավաքվել ենք մենք, գտել միմյանց,ընկերացել, ոմանք նույնիսկ սիրահարվել են ու ընտանիքներ կազմել: Մի՞թե այս ամենը մեզ չի ստիպում, որ ավելի լավատես լինենք, ավելի բարուն ձգտենք ու ավելի ստեղծագուրծ ու գեղեցիկ կյանքի համար պայքարենք:"

    Այժմ, այս գրառումս ընթեցող, փորձիր զգալ սրտիս ջերմությունը և ուրախությունը, որ այս տողերով ցանկանում եմ կիսել քեզ հետ և իսկապես գնահատել այն, ինչ ունես ու ձեռք ես բերել` Կյանքը, Սերը և Ընկերությունը: Ի վերջո մենք միայն դա ունենք :
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.07.2010, 01:15: Պատճառ: անհարկի թավատառի հանում
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.07.2010), cold skin (08.07.2010), einnA (08.07.2010), erexa (15.01.2013), Inna (06.04.2011), Mark Pauler (09.07.2010), murmushka (11.09.2010), SSS (08.07.2010), Tig (08.07.2010), Yeghoyan (08.07.2010), Yevuk (11.07.2010), Արևածագ (08.07.2010), Արևհատիկ (08.07.2010), Դատարկություն (08.07.2010), Դեկադա (08.07.2010), Երվանդ (08.07.2010), Ժունդիայի (08.07.2010), Ինչուիկ (08.07.2010), Լուսաբեր (08.07.2010), Մանուլ (08.07.2010), ՆանՍ (26.11.2010), Շինարար (08.07.2010), Ուլուանա (08.07.2010)

  7. #49
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ մի քանի օր առաջ որոշել էի, որ այսօր տնից դուրս չեմ գալու: Դե, ոչ մեկին շենքում չեմ ճանաչում: Պիտի խանութ գնայի, բայց որոշել էի երեկոյան 11-ի կողմերը գնալ, որ հանկարծ չջրվեմ :
    Այսօր ցերեկը քնել էի, երբ արթնացա, ահավոր վատ էի զգում շոգից: Որոշեցի ցերեկով խանութ գնալ, որ ջրեն, հովանամ :
    Մեր շենքի դիմաց այգի կա, էդ այգու միջով պիտի անցնեի ու հասնեի խանութ: Դուրս գալուց առաջ նայեցի դուրս, դրսում դեռ խաղում էին երեխեքը ու աղմուկ էր ահագին: Դուրս եկա, տեսա` մի քանի խումբ երեխեք կային: Այգու միջով գնում եմ, ոչ ոք մոտիկ չի գալիս, որ ջրի : Արդեն խանութ պիտի մտնեի, էդ կողմերը դույլերով երեխեք կային, էլի չջրեցին: Էդ խանութում ինձ պետք էկող բանը չկար, պիտի գնայի ուրիշ խանութ: Ուրախացա. միգուցե էստե՞ղ բախտս բերի : Գնացի դեպի մյուս խանութը, մի քիչ հեռու էլի դույլերով երեխեք կային, բայց մոտիկ չեկան : Մտա խանութ, նախանձով նայեցի վաճառողուհիներից մեկի թրջված բլուզին, գնեցի ինչ որ պետք էր, դուրս եկա: Խանութի դիմաց էլի երեխեք կային, բայց դույլեր չէին երևում: Մեկ էլ երեխեքից մեկը, խորամանկ ժպտալով, տեղից շարժվեց: Հույս արթնացավ մեջս : Դույլը թաքցրել էր, վերցրեց, շփեց վրաս : Հետո չգիտեմ` որտեղից էլի 2-3 հոգի եկան ու ոտքից գլուխ ջուր արեցին : Ես էլ ուրախ-ուրախ եկա տուն :

    Փոքր ժամանակվանից սիրել եմ Վարդավառը : Ափսոս, որ էս շենքում ոչ մի ծանոթ չունեմ:


    Հույսներդ մի´ կորցրեք, մարդիկ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.07.2010), Chuk (12.07.2010), E-la Via (11.07.2010), helium (11.07.2010), Nadine (14.07.2010), Tig (11.07.2010), unknown (11.07.2010), Yeghoyan (14.07.2010), Yevuk (11.07.2010), Արևածագ (12.07.2010), Արևհատիկ (11.07.2010), Դատարկություն (11.07.2010), Ժունդիայի (14.07.2010), Հայուհի (11.07.2010), Նաիրուհի (08.03.2011), ՆանՍ (26.11.2010), Շինարար (11.07.2010), Ուլուանա (11.07.2010)

  9. #50
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իսկապես նոր չէ ոչ թե հասկացա, այլ ուղղակի ... լավ վերջը երևի հասկացա, որ ուրախանալու, նոր լավ հույզերով լցվելու համար մի փոքր բան էլ հերիք է: Չեմ կարող ասել ինչքան ժամանակ է (երևի 1 տարի արդեն, գուցե ավել ) նույն ճանապարհով առավոտյան անցնում եմ մի շարք խանութներով լի մայթով մինչև կանգառ ու այդ խանութներից մեկի մոտ ամեն առավոտ սպասում եմ, սպասում եմ, որ կանգնած է լինելու ու գնում եմ, հասնում եմ, չի երևում, անհանգստանում եմ, բայց հետո ներքուստ հանգստացած, անտարբերության քողով քողարկված անցնում եմ նրա կողքով ու հետո միայն ժպտում : Ամեն առավոտ ինքն ինձ սպասում է, ես էլ իրեն, ու մենք այդպես առավոտախառը լուռ բարևում ենք միմյանց, ու սկսում է մեր օրը...
    Ուրախ եմ, որ ինչ-որ մեկն ինձ ամեն օր սպասում է, լուռ ճանապարհում մինչև կանգառ ու նորից անհետանում` մինչև մյուս առավոտ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.07.2010), Tig (14.07.2010), Դատարկություն (14.07.2010), Ժունդիայի (14.07.2010), Նաիրուհի (08.03.2011)

  11. #51
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր իմ երթուղայինում հնչում էր Ռախմանինով մինչև հիմա ուշքի չեմ գալիս,երթուղայինում Ռախմանինով...իսկ դուք ասում եք...
    Էսպես ,որ գնա երևի թե ընտրությունս կայացնեմ երթուղայինի վարորդի վրա
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (18.07.2010), ars83 (26.11.2010), E-la Via (16.07.2010), Legolas (16.07.2010), Tig (16.07.2010), Yevuk (10.09.2010), Արևածագ (16.07.2010), Դեկադա (16.07.2010), Նաիրուհի (08.03.2011), ՆանՍ (26.11.2010), Շինարար (16.07.2010), Ռուֆուս (16.07.2010)

  13. #52
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս գրառումը «Անկապ օրագրում» տեղադրելը մի-տեսակ անհարգալից թվաց ինձ: Այստեղ էլ այնքան տեղին չէ, քանի որ լավատեսության հետ կապ չունի, բայց ուրիշ հարմար տեղ չգտա:

    Այսպիսով, եկել եմ ահռելի չափերի շնորհակալություն հայտնելու չորս հոգու: Իհարկե, շատերին արժե շնորհակալություն հայտնել, բայց այս երկուսին հայտնում եմ երաժշտական ճաշակիս զարգացման համար: Այս երկու հոգու շնորհիվ բացահայտեցի դասական երաժշտության տիեզերքի մի հիանալի գեղեցիկ գալակտիկա:

    Ֆոտոնի շնորհիվ սկսեցի լսել Վ. Մոցարտի դաշնամուրային կոնցերտները (ամեն ինչ սկսվեց 23-րդ կոնցերտի ադաջիոն լսելու առաջարկից)՝ շատ գեղեցիկ և... չսիրված: Մոցարտն իմ սիրած (կամ հոգեհարազատ) կոմպոզիտորներից չէ, բայց, անխոս, հանճարեղ է: Բացի դրանից, Ջուլիայի հետ երբ խոսես վոկալ ստեղծագործություններից, քեզ Պուլենկի ստեղծագործությունները կառաջարկի: Այդպես սկսեցի լսել Պուլենկի «Ստաբատ Մատերը», որը հիանալի գեղեցիկ ստեղծագործություն է: Ջո՛ւլյա ջան, grand merci!

    Rhayader-ի շնորհիվ բացահայտեցի Գուստավ Լեոնարդ կատարողին, Քեյթ Ջարեթին՝ որպես Բախի Լավ տեմպերացված կլավիրի արտակարգ կատարողի: Բայանդուրը ծանոթացրեց ինձ նաև Առվո Պյարտի Բեռլինյան մեսսային, որը շատ հետաքրքիր ստեղծագործություն էր, Շնիտկեի հետ (որին դեռ պետք է ավելի մանրազնին ուսումնասիրեմ): Ներկայացրեց Դեբյուսիին, որին ես չսիրեցի (Նույն չսիրված Մացարտ, Շոպենների շարքից): Իսկ ամենա-ամենաարտակարգ բացահայտումը Ջ.Պ. Պալեստրինան էր: Նրա Missa brevis-ը ժամերով լսում եմ ու հիացմունքից հալվում: Բայանդո՛ւր ջան, grazie mille!

    Կյանքումս մի քանի անգամ եմ տորենտներից օգտվել (բոլոր աշխատավայրերումս արգելված է), դրանցից մեկը՝ Չուկի խորհրդով Չիկ Կորեայի համերգի տեսագրությունն եմ քաշել ու լսել: Հիանալի բան էր: (Բայց հետո ջնջվել է համակարգչիցս ) Դրանով, փաստորեն Արտակն ինձ սովորացրեց Չիկ Կորեա լսել (մինչև դա շատ քիչ էի լսել): Շատ շնորհակա՛լ եմ, Ա՛րտ ջան:

    Way to blue, Cello song, Time of No reply, Hazey Jane, Fruit tree... Այս բոլոր հարստությունից անհաս էի մնալու, եթե չլիներ Velvet Bride-ը: Անիի անվստահ առաջարկած Նիք Դրեյքի ստեղծագործությունները հիմա իմ փլեյերում իրենց տեղն են գրավել Մոցարտի սիմֆոնիաների և Պալեստրինայի մեսսաների արանքում: Անի՛ ջան, Thanks a lot!

    Խնդրում եմ շարունակել լուսավորչական աշխատանքն իմ նկատմամբ. ինձ համար անչափ հետաքրքիր ու հաճելի է:

    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (26.11.2010), AniwaR (26.11.2010), Chuk (26.11.2010), E-la Via (28.11.2010), Jarre (27.11.2010), Kita (26.11.2010), Tig (26.11.2010), Yeghoyan (26.11.2010), Yellow Raven (23.12.2010), Yevuk (26.11.2010), Արևածագ (26.11.2010), Ժունդիայի (26.11.2010), Ձայնալար (27.11.2010)

  15. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ դու գիտե՞ս, որ երբ մենք ամուսնանանք, մեր գումարային տարիքը 50 է լինելու... իսկ երբ նշենք մեր ամուսնության 25 տարին, երկուսիս ապրած տարիներն իրար հետ 1 դար է լինելու... ու մեկ է՝ երիտասարդ ենք լինելու

    Հըբը գիտեիր, թե ես չե՞մ կարող ռոմանտիկ լինել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.11.2010), A.r.p.i. (27.11.2010), ars83 (27.11.2010), E-la Via (28.11.2010), einnA (27.11.2010), helium (30.11.2010), Jarre (27.11.2010), Kita (27.11.2010), Legolas (27.11.2010), Lianik (27.11.2010), murmushka (27.11.2010), Nadine (20.08.2011), SSS (29.11.2010), Tianshi (23.12.2010), Ungrateful (30.11.2010), VisTolog (06.04.2011), Yeghoyan (26.12.2010), Yevuk (27.11.2010), Արևածագ (27.11.2010), Արևհատիկ (27.11.2010), Դարք (27.11.2010), Ժունդիայի (27.11.2010), Ձայնալար (27.11.2010), Մանուլ (27.11.2010), Նաիրուհի (27.11.2010), ՆանՍ (30.11.2010), Շինարար (27.11.2010), Ռուֆուս (27.11.2010)

  17. #54
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում գրելը, կարծես թե այդքան էլ մոդայիկ չի: Չնայած, ես էլ եմ նոր հասկանում, որ էս թեման կայֆն ա: Միգուցե ամբողջ գիշերը չքնելու արդյունք ա դա, սակայն տենց ստացվեց ու էդ էլ ա կայֆ, որտև էսօր էս թեմայի շնորհիվ որոշ ժամանակ էլ «սպանեցի»:
    Կայֆը ոչ հայկական բայց հայկական կենցաղում մեծ տարածում ունեցող բառը, հաճախ օգտագործվում է լտկի, ցենզուրայից դուրս և նմանատիպ մտքեր արտահայտելուց, սակայն էդ կայֆ կոչվածը կարելի է ստանալ չնչին առօրյա մանրուքներից… Ու էդ կայֆ ա: Կայֆ ա, որ տանը 2 օր լույս չունեի… Գիշերը 12-ին քնելու հնարավորություն, առավոտյան դպրոց գնացող երեխաներին տեսնելու հնարավորություն, որն վերջին անգամ ունեցել եմ դեռ այն ժամանակ, երբ ինքս էի դպրոցական: Կայֆ բան ա առավոտը, մի տեսակ օտար ա դարձել արդեն: Կայֆ ա, որ էլեկտրիկի դեմքին «ճպցնելու» կայուն ու հստակ նյութ ունես: Համակարգչին կարոտելն ու հետո էդ կարոտն առնելն էլ ա կայֆ:
    Կայֆ ա, որ էսօր հավես չունեմ՝ վաղը կանեմ ու էդ «հավես չունեմի» արդյունքում ես ոչինչ չեմ կորցնում: Ես ինքս ինձ լավատես համարել չեմ կարող, բայց կայֆ ա էս թեմայում սեփական մականունը տեսնելը ու կայֆ ա, որ հիմա ես հաճույքով անում եմ էդ թեմայի առաջին /ու մի փոքրիկ հույս ունեմ, որ ոչ վերջին/ գրառումս: Կայֆ ա, որ էսօր ամսի 29-նն ա… Վաղը ընկերս ա գալիս մոսկվայից, որին 1 տարուց ավել է չեմ տեսել ու կայֆ ա, որ էդ ընկերս ինձ ռուսական ծխախոտ ա բերում՝ 1 շաբաթ կայֆ կստանամ նորմալ սիգարետ ծխելով: Կայֆ ա, որ վաղը ամբողջ գիշեր չեմ քնելու՝ օդանավակայան եմ գնալու… Ես մի տիպի սիրում եմ էդ վայրը: Կայֆ ա, որ էսօր լավ առիթ կար հավաքվելու, խմելու իմ տանը՝ Էլ Կլասսիկոն ու ջանդամ, թե չկրվեցին, զատո ընտիր ժամանակ անցավ… Էդ դեպքում կայֆ չէր հարևաններիս... Ոչինչ, ներելի ա: Կայֆ ա, որ էն անտաղանդ գյադեն ներկայացավ հանրությանը՝ ֆեյսբուքամոլները, բլոգերները նոր տեղադրելու ու լայքեր հավաքելու նյութ ունեցան: Կայֆ ա, որ կան ինչ որ սփյուրքահայեր, որոնք չեն ալարում ձայնագրում ու տեղադրում են իրենց կայքերում հայկական բոլոր հեռուստաալիքների եթերը՝ էսօր մի քանի միշտ դիտվող հաղորդում նայեցի, որոնք չէի տեսել լույս չունենալու պատճառով; Կայֆ ա, որ ակտիվներից կան որոշ /մի քանի/ ակումբցիներ, որոնց գրառումների կողքով չեմ կարողանում անտարբեր, առանց կարդալու անցնել, չէ, էն կծողական պահով չէ… Այն մարդկանց, որոնց մտքերի հոսքը, արտահայտվելու ոճն ու օրիգինալ բառապաշարը ինձ դուր են գալի: Կայֆ ա, որ սուրճի բաժակս մեծ ա՝ երբ նայում եմ, մեջը 1 սիգարետի սուրջ դեռ մնացած ա լինում: Տուփիս մեջ 4 սիգարետ ա մնում՝ «լավ, էս էլ ծխեմ ու քնեմ, էն 3-ն էլ առավոտը կծխեմ, մինչև ուշքի գամ ու գնամ խանութ», 15 րոպեից՝ «լավ դե, էս էլ ծխեմ ու վերջ, 2 հատն էլ ա առավոտը հերիք» ևս 20 րոպեից՝ «կարևորը 1 հատ ծխեմ, հետը կոֆե խմեմ, դզվեմ ու իջնեմ խանութ», հետո՝ «ա, ջանդամ, չեմ մեռնի, չայ կխմեմ ու կպոկվեմ».. Ու էդ էլ ա կայֆ՝ առավոտ, բարլուսով ստիպում ա իմի գալ, հագնվել, ավելին՝ տնից դուրս գալ: Կարևորն էն ա, որ համոզվաց եմ՝ առավոտը առաջի սրտիս ուզածը մի լավ թոքերս սևացնելն ա լինելու, սակայն փորձում եմ ինքս ինձ համոզել… Ու ստացվում ա: Կայֆ բան ա ինքնախաբեությունը… Ու վօօբշե, կայֆոտ բաներ շատ կան՝ դրանք բռնացնելը, ֆիքսելը ու հիշելն ա դժվար /էլ ով խոսար…/:
    Հա, մի կայֆ բան էլ հիշեցի: Կայֆոտ ա, որ ԿԴվին-ով հայերեն գրել չի ստացվում ու վաղը, վերջապես շնչակտուր լինող հարիֆիս ֆորմատ կանեմ:
    Գնամ քնեմ, 3 օր ա առավոտս երեկոյան 6-ին չեմ սկսել՝ էդ էլ ա կայֆ:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (30.11.2010), Inna (06.04.2011), Jarre (30.11.2010), Philosopher (30.11.2010), Արևածագ (30.11.2010), Հայկօ (01.12.2010), Նաիրուհի (30.11.2010)

  19. #55
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եկա էս անկյունը։

    Մեկ-մեկ, որ ստաբիլ աշխատանք ու եկամուտ ես ունենում մի տեսակ ռոբոտանում ես, զգացմունքներդ մեռնում են, դեպրեսված ես ապրում..... Ոնց որ Սուրոյի օրը լինի, դե "День Суркан", էլի։ Կյանքդ ոնց որ մի օրից բաղկացած լինի, որը անընդհատ կրկնվում է.....

    Իսկ երբ կորցնում ես նման աշխատանքը կյանքի հանդեպ ազարտը վերականգնվում է. ո՞նց եմ մինչև ամսի 10-ը տան վարձը ճարելու, բա մինչև ամսի 20-ը ո՞նց եմ տալու կոմունալ վարձերը.....

    Ու կյանքը ընենց մի տեսակ հավես ու հետաքրքիր ա դառնում, որովհետև գիտես, որ ուզես չուզես մեկա պիտի ճարես ու վստահ ես, որ ճարելու ես կամ աշխատելու ես։ Բայց վստահ լինելու հետ մեկտեղ նաև ծիծաղդ ա ահավոր գալիս, որովհետև ջոգում ես, որ ընենց անկապ երկրում ես ապրում, որ կարող ա էտ ամեն ինչը ստանալու համար, վաղը Մարիոտում կոշիկ փայլացնող աշխատես։ Ու գիտես, որ կանես, որովհետև քո համար գործը գործ է ու ամոթ աշխատանք չկա, ամոթ ա չաշխատելը.... Ու խնդրտոցդ գցում ես գլուխդ ու համ մանթո, համ ուրախ, համ գիժ սկսում ես ծիծաղալ կյանքիդ վրա։

    Ու սենց կյանքը մի տեասկ սուր զգացողություններով լիքն ա լինում ու չի թողնում, որ ռոբոտանաս ու մեռնի կյանքի հանդեպ ազարտը ու սերը։

    ՀԳ՝ կյանքի դժվարություններից մուռ հանելու լավագույն միջոցը իրանց վրա ծիծաղալն ա

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (30.11.2010), AniwaR (30.11.2010), CactuSoul (30.11.2010), E-la Via (30.11.2010), erexa (09.03.2011), Kita (30.11.2010), murmushka (30.11.2010), Safaryan (30.11.2010), Tig (30.11.2010), Արևածագ (30.11.2010), Արևհատիկ (30.11.2010), ՆանՍ (30.11.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (30.11.2010)

  21. #56
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ստիպելով բերել եմ այս թեմա հա ի՞նչ... Յուրաքանչյուր ավարտ, նորի սկիզբն է... ահագին բան եմ ավարտում էս տարի, ուրեմն ինչի չասեմ, որ շաաատ սկիզբներ կան…կարծում եմ հաստատ առիթա այս թեմայում գրառում անելու… Չհաշված որոշ անհասկանալի իրադարձությունների, որոնք ևս փորձ էին ու գնահատվում են ի նպաստ, տարին համարում եմ հաջողակ ու լիքը, պարտադիր չի լիքը դրական էմոցիաներ լինեին, բայց դե դրականը ոնց նայում եմ գերակշռելա:
    Չէէէ, առիթը բաց չեմ թողնի ասել, որ սիրում եմ կյանքը
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  22. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (06.04.2011), E-la Via (22.12.2010), einnA (22.12.2010), erexa (09.03.2011), Jarre (22.12.2010), Legolas (23.12.2010), Lianik (22.12.2010), My World My Space (22.12.2010), Nare-M (08.03.2011), Tig (23.12.2010), Yeghoyan (26.12.2010), Yellow Raven (23.12.2010), Արևհատիկ (23.12.2010), Դատարկություն (22.12.2010), Հայուհի (22.12.2010), Ուլուանա (23.12.2010), Ռուֆուս (22.12.2010)

  23. #57
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղտնիք չի, որ մայրենի լեզվի անգրագիտությունը մեր մոտ բավական տարածված է: Բայց գոյություն ունի ավելի ցավալի երեւույթ` մեծամտություն, ինչը թույլ չի տալիս շատ-շատերին ընդունել իրենց սխալները:

    Հիմա ում մոտ որ աշխատում եմ (պայմանականորեն անվանենք շեֆ ) մեղմ ասած չի փայլում հայոց լեզվի իմացությամբ: Էն կարգի, որ էսօր հարցնում էր, թե «նախօրոք» բառը կլոր «օ»-ով ա գրվո՞ւմ, թե՞` չէ:
    Առաջին օրերին, որ սկսել էի աշխատել, բոլոր նախագծերում մի սխալ նկատեցի. «հովար» բառը (շենքերի մուտքերի վերեւում դրվող, արեւից ու տեղումներից պաշտպանող ծածկը) գրված էր երկու «հ»-ով` «հովհար»: Շեֆիս ասեցի, որ սխալ է, զանգեց իր «վստահելի» աղբյուրներից ճշտեց, որ իբր 2 հ-ով ա գրվում: Եկա տուն, ֆոտոապարատով նկարեցի ռուս-հայերեն բառարանի козырёк բառի թարգմանության հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր «հովար» ու հաջորդ օրը տարա ցուց տվեցի: Սկսեց չգիտեմինչեր խոսել, թե իբր ընդունված ձեւը իրա ձեւն ա ու որ իբր կարող ա պատահի մեկ այլ բառարանում էլ 2 հ-ով լինի:

    Օֆիսի հարեւան սենյակներում էլի տարբեր ընկերություններ են աշխատում, որոնցից մեկի աշխատողը վերջին անգամ մեր հետ եկել էլ Վայոց Ձոր ու էն տանիքները ես ու ինքն էինք չափագրում (էն տանքիների վրայի նկարներիս նկարողն էլ ինքն ա ): Էս մարդը նույնպես չի փայլում հայերենի իմացությամբ, սակայն ի տարբերություն շեֆիս` բավական հաճելի անձնավորություն է: Երեկ մի քանի նախագծերի մասնագրերն էր բերել, որ նախահաշիվները ճշտվեն: Մի երկու սխալ նկատեցի, մասնավորապես «տապաստ» բառը գրված էր «փ»-ով` «տափաստ», մյուսն էլ, որ ավելի կոպիտ էր, քիվը գրված էր ռուսերեն` «կառնիզ»: Մի պահ առանձին բռնացրեցի (շեֆիս հավեսրը չունեմ, քիթը ամեն տեղ պարտադիր խոթում ա ու իրա ասելիքն ա ասում) ու հարցրի, թե կառնիզը ինչու հայերեն չի գրում` քիվ:
    – Ո՞նց, քի՞վ… է՛ղավ, օկեյ…
    – Տապաստն էլ պ-ով ա գրվում:
    – Հա՞, չգիտեի… դե լավ, ապրես…

    Էսօր ֆլեշով նախագծերը բերեց: Բացեցի, քեֆս եկավ: Գրե թե բոլոր տեղերում ուղղել էր ինչպես տապաստը, այնպես էլ քիվը: Նենց եմ ուրախացել:

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2011), E-la Via (20.04.2011), einnA (09.03.2011), erexa (09.03.2011), Moonwalker (06.04.2011), Nare-M (08.03.2011), Shah (08.03.2011), Tig (06.04.2011), Ամպ (08.03.2011), Արևածագ (06.04.2011), Մանուլ (08.03.2011), Նաիրուհի (08.03.2011), Ներսես_AM (09.03.2011), Ռուֆուս (08.03.2011)

  25. #58
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ասում եմ լավատես լինելը լավա

    Հենց նոր նորից համոզվեցի, որ լավ մարդիկ ավելի շատ են, քան թե վատերը:
    Ուրեմն գնում եմ HSBC բանկ: Ասեմ որ շատ էի շտապում: Դռան կողքի բանկոմատից 30000 հազար եմ հանում ու քարտս վերցնելով արագ մտնում եմ բանկ: Մեկ էլ մեկը հետևիցս ուսիս ձեռք ա տալիս: Շրջվում եմ, տեսնում եմ 30000 մեկնում ինձ ու ժպտալով ասում ա՝ «Դու նոր բանկոմատից փող հանեցի՞ր»...
    Խառնվում եմ իրար... վերցնում եմ փողը ու ասում՝ «... կներեք»… Մինչև ուշքի եմ գալիս ու հասկանում, որ պիտի ասեի «շնորհակալություն»՝ էդ լավ մարդը դուրս ա գալիս...
    Այ հիմա ամբողջ ինետով հայտատարում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2011), CactuSoul (06.04.2011), Chuk (06.04.2011), Claudia Mori (06.04.2011), E-la Via (20.04.2011), einnA (07.04.2011), Gayl (06.04.2011), Jarre (09.07.2014), Moonwalker (06.04.2011), My World My Space (06.04.2011), Nadine (27.04.2011), Rammstein (06.04.2011), Shah (06.04.2011), VisTolog (06.04.2011), Անտիգոնե (06.04.2011), Արևածագ (06.04.2011), Արևհատիկ (08.04.2011), Դատարկություն (06.04.2011), Լուսաբեր (06.04.2011), Կաթիլ (06.04.2011), Նաիրուհի (06.04.2011), Ռուֆուս (07.04.2011)

  27. #59
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Միշտ էդպես ա, չես անում՝ թռնում են դեմքիդ: Անում ես՝ քար լռություն
    Բայց դա էական չի, որտև հազվադեպ ա լինում, որ ակումբի շապիկին նայելուց տրամադրությունս բարձրանա, իսկ էս մեկից բարձրանում ա, չգիտեմ թե ինչի


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (27.04.2011), Ariadna (12.08.2011), Claudia Mori (26.04.2011), E-la Via (26.04.2011), einnA (27.04.2011), impression (26.04.2011), Jarre (26.04.2011), matlev (26.04.2011), Nadine (27.04.2011), Nare-M (26.04.2011), Rammstein (27.04.2011), Tig (27.04.2011), Yevuk (26.04.2011), Արևհատիկ (27.04.2011), Դատարկություն (26.04.2011), Լուսաբեր (26.04.2011), Նաիրուհի (26.04.2011), Ուլուանա (26.04.2011), Ռուֆուս (27.04.2011)

  29. #60
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեմ ինչի ա Չուկը սիրում վերջին լոգոն
    Չուկ, հիշու՞մ ես, մի անգամ ասեցիր, որ փոքր հասակաից միշտ վախեցել ես զատիկներից, բայց միշտ ուզել ես զատիկ բռնել, կամ գոնե մատով կպնել: Էս նկարում զատիկից չես վախենում, դրա համար էլ դուրդ գալիս ա: :խելոք:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.04.2011), Jarre (27.04.2011)

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •