Լավ է, որ թեև կարծես ոչ մի լավ դեռ բան չի եղել այսօր, բայց մտքովս անցավ այս թեմայում գրել... Առաջադիմում եմ...
Լավ է, որ թեև կարծես ոչ մի լավ դեռ բան չի եղել այսօր, բայց մտքովս անցավ այս թեմայում գրել... Առաջադիմում եմ...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ապրիր հենց էս վարկիանտ էս ակնթարթդ ու սիրիր դրանց, հետո զղջալու էս որ չես ապրել քո կյանքը այլ տառապել էս մտածմունքներով ու հիշողություններով, չէ որ անցիալի ու ապագայի արանքում ընդհամենը ակնթարթ կա ու սիրիր կյանքը... եթե սիրես՝ ինքն էլ քեզ կսիրի, հիշի որ սերը փոխադարձ սերա ծնում, տիեզերքի օրենքնա դա: Էս կյանքում սխալ բան չկա, միայն գոյություն ունի համապատասխան հետադարձ կապ քո արարքներին, էս կեանքը Նյուտոնի 3-րդ օրենքնա... :
Որպեսզի կյանքտ երջանիկ դարձնես, պետքա սիրես ամենօրյա մանրուքները, ղամիշների սվսվոցը, ամպերի ընթացքը, գորտերի կռկռոցը, անցորդների դեմքերը, ամենօրյա այդ մանրուքների մեջից պետքա բարձրագույն հաճույք ստանալ սովորես, անգամ պետքա սիրես գիշերվա ինքնաթիռի ուժեղ հռնդոցը՝ գոնե մենակ հենց նրա համար, որ էդ ինքնաթիռով քո հայրենակիցնա տուն վերադառնում ու մի քանի րոպեից գրկախառնվելույա իր սիրելիներին իր բալիկներին: Փորձեք ու կտեսնեք որ ամեն բանից էլ կարելիյա հաճույք ստանալ, իսկ 1000 հաճույքի գումարելին հավասարա ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ:
Կյանքը այդպես չի ինչպես կա, նա այնպեսա ինչպէս մենք ենք այն կառուցում: Շատ մարդիք վախենում են որ սխալ որոշում կայացնեն, բայց սխալ որոշում չի լինում, հենց այն պարզ պատճառով՝ որ դուք որոշում եք հնարավորներից մեկ տարբերակը, դրա համար էլ դուք չեք կարող իմանալ ինչպես կգնար ձեր կյանքը եթե ուրիշ ձև որոշեիք, ճիշտը մենակ նայա որ մենք երբեք չենք իմանա, սա էր արդյո՞ք լավ ճանապարհը, թե նա որը մենք չնտրեցինք: Մի վախեցեք որոշում կայացնելուց: Քո դիմաց կարևոր հարցա դրաված՝ պիտի ընտրես, կամ դու կորոշես նվագել քո հաջողության սիմֆոնիան, որտեղ դու կլինես դիրիժորը, կամ էլ դու կգերադասես քո հետ գերեզման տանել քո գրած երաժշտությունը, որը հստակ գոյություն ունի քո հոգու մեջ, բայց այդպես էլ կմնա չնվագված ու ոչ մեկի կողմից չլսված:
Դու կհաղթահարես ամեն դժվարություն եթե ոչ մի բանից չվախենաս, դու պիտի երջանիկ ու լավ ապրես խոստացիր ինձ: ԵՎ նա խոստացավ: Այս խոսքերով դիմեցի այն ժամանակ դեռ՝ ընկըրուհուս ու հեռացա Հայաստանից, տարիներ հետո խոստովանեց որ մինչև այսօր այդ նախադասությունը զնգումա ականջներին ու դարձելա իր փարոսը:
Միտքը դա շոշափելի առարկայա, մենք պետքա մեր մտքերին էմոցիաներին գիտակցաբար կուլտուրա տանք, սա բոլորիս ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱ: Հաջողության մտքերը հաջողություն են բերելու: էս կյանքում ինչ տեղիյա ունենում քո հետ, թե լավ, թե վատ դա ուղիղ համեմատականա քո արարքներին քո մտքերին:
Կյանքը դա նայա որ ինչ ուզել էս ստացել էս, կյանքը դա ուրախությունա երջանկությունա, կյանքը դա (դրախտա) եթե այս ամենը չկա, ուրեմ դա կյանք չի դա (դժոխքա) ձեր սեփական, ձեր անձնական (դժոխքը) որը դուք ինքներտ էք կառուցել:
Մի խորհուրդ եմ ուզում տալ բոլորին ով չի ուզում թող չընդունի:
Հավատա որ դու պարզապես քարկապված էս հաջողության հետ, դու չես կարող փախչել հաջողություններից , ամեն տեղ նրանք կրնկակոխ հետևելու են քեզ:
Ես հիվանդագին լավատես եմ:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ինչ լավն էր այս օգոստոսը: Ինչ լավն էին բոլոր այն մարդիկ, ովքեր իմ օգսոտոսում էին: Բոլորին պահել եմ սրտիս մեջ ու տանելու եմ հետս: Գիտեմ, որ նոր օգոստոսներ են լինելու, գուցե ավելի լավը: Բայց այս մեկը միշտ իր հատուկ անկյունը կունենա հոգուս խորքում: Պաչիկներ բոլոր նրանց, ովքեր իմ օգոստոսն այսպիսին դարձրեցին: Սիրում եմ ձեզ:
երանի բոլոր հաջորդ օգոստոսներն էսպիսին լինեն
Լավ է, որ ուզում եմ էս թեման թարմացնել:
Հետո՞ ինչ, որ ուրիշ բան էս պահին չունեմ գրելու:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մի՞թե հրաշալի չէ, որ մենք կանք, գոյություն ունենք, ապրում ենք, սիրում ու երազում ենք:
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
Հրաշալին էն ա, որ Էլմոն ու Անուշը էսօր մամա պապա են դառել
When life gives you lemons, make lemonade
Էս էլ որերորդ անգամ վերջին ամիսներին մտնում եմ էս թեման ու ուզում եմ մի բան գտնեմ-գրեմ… Ախր միշտ էլ մի լավ բան կա… Բայց ոնց մտածում եմ, չեմ գտնում գրելու բան ու էլի դուրս եմ գալիս նույն հաջողությամբ, ինչպես մտել էի:
Բայց մի լավ բան կա. հիմա թեման կթարմանա, մարդիկ գրառումներ կանեն, իսկ ես կկարդամ ու կհասկանամ, թե ինչի մասին էի մոռանում գրել այդ բոլոր անգամները:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ապրես դու: Չգիտեի, որ սենց թեմա կա
Մաման ու պապան ինձ նոութբուք են նվեր արել: Կես տարի է փող էի փորձում կուտակել, որ առնեմ, էն էլ էսօր իմացա տան շպիոներից/ տատիկս ա/ , որ հեսա նվեր եմ ստանալու: Լավաաա: Էս մատերիալիստական կողմից:
Հարազատ մարդկանցիցս մեկը բուժվում էր ու հաղթահարեց դեպրեսիան ու լավ ա
Էսօր մի հատ փոքրիկ բալիկ մառշռուտկայում մատս նենց պինդ բռնեց ու նենց ժպտաց, ու ես լավատեսությունս բազմապատկեցի 2-ով:
Հ.Գ. Նենց հանգիստ վիճակ է մոտս, սենց հոգեկան հավասարկշռվածություն վաղուց չէր եղել, լավ է ու ավելի լավ կլինի
Եկել եմ՝ ասեմ… Գարուն ա, ժողովո՜ւրդ…
Ու «Սուպերսթարի» համերգն էլ, չնայած՝ կեսից եմ նայել, բայց… Էնքան դրական լիցքեր եմ ստացել…
Ու համ էլ… 3 տարի առաջ էս օրը էնքա՜ն ուրախ էի… Շա՜տ… Երևի առաջին անգամ կյանքում իսկապես զգացի ու գնահատեցի ԳԱՐՈՒՆը…
Է՜խ
…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
լավ է, երբ լավ ընկերներ ունես, որոնց հետ միշտ ուրախ է ու հիշելու շատ բան կա: ու ամենալավն են է, որ հեչ կարևոր չի վերջին անգամ իրար տեսել եք երեկ, մի տարի առաջ, թե ավելւի շուտ, նույն անկեղծ աչքերն են, նույն անկեղծ ժպիտները ու նույն անկաշկանդ մթնոլորտը
սիրում եմ իմ ընկերներին
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Էսօր քրոջս աղջիկը առաջին անգամ "Մամա" ասեց: Էնքան հուզիչ էր: Հիմա էլ, որ հիշում եմ մարմինս փշաքաղվումա:
Գարուն, շնորհակալ եմ նվերի համար
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Եվ եթե կա Դժգոհի անկյուն, ապա պետք է լինի լավատեսի անկյունը, որ իր դրական ու բարի օրագրային գրառումներով կլցնի այս թեման
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ համաձայն «Օրագրեր» բաժնի կանոնների մեկնաբանություններն ու քննարկումներն արգելվում են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Tig (21.05.2010)
Մրջյունը շնչասպառ բրինձի կտոր էր հետևից քարշ տալիս դեպի իր բույնը…վերցրեցի բրինձը և մի անգամից դրեցի բնի մոտ…նրան մնաց միայն ներս մտցնելը…կարծում եմ,եթե մի փոքր մեծ լիներ,ապա կտեսնեի ինչպես էր ինձ ժպտում…Հետո գլխավերևումս ծլվլոց լսվեց, մեղմ քամին սկսեց խաղալ մազերիս հետ ու համբուրել այտերս,գլխավերևիս ծլվլոցը քիչ քիչ վերածվեց ծլվլոցների…Խոտերը հանդարտ տարուբերվում էին…հետո այրող արևից թեթևակի գլխապտույտ առաջացավ և ես հենվեցի ծառին ,նայեցի վերև. երկինքը ժպտում էր, ես էլ ժպտացի…թևերս պարզեցի և աներևույթ ինչ որ տարածք գրկեցի…Ես այդ պահին անմահ էի…ես գեղեցկությունը գրկեցի…
Դրախտը մեզ մոտ է' ներքևում…
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ariadna (21.05.2010), Chuk (21.05.2010), cold skin (22.05.2010), E-la Via (04.06.2010), impression (17.08.2011), Meme (21.05.2010), My World My Space (21.05.2010), Tig (21.05.2010), Ungrateful (24.05.2010), Yevuk (25.05.2010), Երվանդ (21.05.2010), Ինչուիկ (21.05.2010), Հենրիկ Բաբաջանյան (28.05.2010), Ուլուանա (21.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ