Ու՞ր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ՝ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ՝ վեր բարձրացնում արևի լույսին:
Կամ ստիպում մեկ-մեկ անհույս մեռյալիս
Խելագար ձայնով երկի՜նքը պատռել,
Կամ՝ խելապատառ արևին ձգտել,
Քայլեր…
Գալիս են նրանք պատմության խորքից,
Մերթ տրորելով մեր բախտը դաժան,
Մեր հոգին տխուր, մեր սիրտը վհատ,
Մեր երազն, ու մերթ՝ հույսը հավաքում:
Տանում են նրանք իրենց ետևից
Ե՛վ զորավորին, և՛ խեղճ տկարին,
Որ վերջում կյանքի անդու՛նդը նետեն
Քայլերը նաև հզոր քանքարի:
Ահագնանալով, դղրդումն՝ անհագ,
Խլացնում են ձա՜յնը մեր սրտի,
Դոփելով գալիս, դոփելով գնում,
Անցնում են դեպի սահմանը անհայտի...
Ու՞ր են տանում քայլերն անխելք,
Եվ չեն ենթարկվում անզոր ուղեղին,
Կամ՝ խորը թաղում ճահճի հատակում,
Կամ՝ վեր բարձրացնում արևի լույսին...
Էջանիշներ