Ռուբեն Հախվերդյան
ԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ
Ինձանից էլ ջահել իմ պապերը
Հրաժեշտ չտված հեռացան,
Վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը
Հանկարծ մի գիշերում ծերացան։
Իսկ հետո, երբ լսվեց կրակոցը,
Դույլի մեջ կաթն ասես սևացավ,
էդ շարժվեց մանկության օրորոցը,
էդ պստիկը քնից արթնացավ։
Օրորվիր մանկության օրորոց,
Կյանքը մութ փակուղով մի փողոց,
Կյանքն՝ իրար ուտելու փակ դպրոց,
Օրորվիր
Օրորվիր
Օրորվիր մանկության օրորոց։
Դա երագ էր, թե ոչ, բայց պապերս
Խստորեն ասացին՝ դիմացիր,
Հերթը քոնն է, էսպես է, ախպերս.
Ցավերդ երգելով հեռացիր։
Իսկ դրսում նոր կոփված տականքները
Թալանում ու գռփում են մարդկանց,
էս կեղտոտ, ասիական, մութ բարքերը
Ու դեմքերն ինչ սագում են սրանց։
Օրորվիր մանկության օրորոց,
Կյանքը բութ կրքերի աղբանոց,
Կյանքը լուռ վշտերի խենթանոց,
Օրորվիր
Օրորվիր
Օրորվիր մանկության օրորոց։
Ինձ կյանքում ծափեցին ընկերներս,
Իսկ հետո սուսուփուս հեռացան,
Ինչ ափսոս՝ երգեցի ես երգերս
Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան։
Օրորվիր, մանկության օրորոց,
Կյանքը՝ մութ կրքերի աղբանոց,
Կյանքն իրար ուտելու փակ դպրոց,
Օրորվիր
Օրորվիր
Օրորվիր մանկության օրորոց։ 
Էջանիշներ