User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել

  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել

    Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել
    Ատամը հանելու համար 6 անգամ տարել-բերել են
    84-ամյա Կալիպսե Մաթեւոսյանի շարժվող ատամը հանելիս նրան արնաքամ են արել, ինչ է թե նա միամտաբար բժշկին զգուշացրել է, որ ինքը թոշակառու է եւ իրեն պետք է կարգի համաձայն անվճար սպասարկեն:
    Տեղեկանալով, որ իր բնակավայրին մոտ գտնվող «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանում կարող է պետպատվերով բուժում ստանալ, Կ. Մաթեւոսյանը հաճախել է այդ բուժհիմնարկ: Նշենք, որ ատամնաբուժարանի պատին փակցված հիշեցման համաձայն՝ թոշակառուների բուժսպասարկումն անվճար է:
    «8 հազար դրամ թոշակ եմ ստանում ու հազիվ յոլա եմ գնում: Հնարավոր է, որ ամիսը մի քանի անգամ ատամնաբույժի մոտ գնամ, եթե ինձ անվճար սպասարկում է հասնում, ինչո՞ւ պետք է ես գումար վճարեմ»,- ներկայացրեց օրերես «Առավոտի» խմբագրություն եկած Կ. Մաթեւոսյանը: Երբ կինը փորձել է անվճար բուժսպասարկման իր իրավունքից օգտվել, բժիշկ Մելս Հարությունյանը վրդովված պատասխանել է. «Վերեւից ներքեւ նալոգ եմ տալիս, դրա համար էլ ինձ գումար է պետք»: Նկատենք, որ թոշակառու Կ. Մաթեւոսյանի համար պետությունը «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանի հաշվին 23 հազար դրամ փոխանցել է:
    Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Կ. Մաթեւոսյանը, բժիշկը չհամակերպվելով, որ գումարն առձեռն չի ստացել, իր ողջ զայրույթը կնոջ վրա է թափել. «Ծնոտս քերեց, լինդս փոս գցեց: Ատամս հանելուց հետո երբ բժիշկը ինձանից հեռացավ՝ ամբողջ հագուստը, ձեռքերն արյուն էին, իմ 2 թաշկինակները, որոնցով մաքրում էին բերանս, որ քամեիր՝ արյուն կթափվեր»: Նա ասաց նաեւ, որ այդ ցավից պրծնելու համար ի վերջո 4000 դրամ վճարել է. «Իմ այսքան բողոքներից ու լացից հետո վերադարձրեց միայն 3000-ը»: Տիկին Կալիպսեն մի քանի անգամ փորձել է ուրիշ բժշկի մոտ գնալ, սակայն նրան մերժել են՝ ասելով, թե որ բժիշկը գործը սկսել է՝ նա էլ պիտի ավարտի: Քանի որ տիկին Կալիպսեի «գործն» արդեն հասել էր կենտրոնի տնօրենին՝ Զոհրապ Հարությունյանին, վերջինս խոստացել էր մնացած ատամնաբուժական աշխատանքները պահել իր հսկողության տակ եւ պրոթեզավորումն իրականացնել անվճար, սակայն տիկին Կալիպսեն նախընտրել է գնալ ուրիշ բժշկի մոտ:
    Երեկ «Առավոտը» պարզաբանման համար դիմեց «Դենտա-Էլիտա» ատամնաբուժական կենտրոնի տնօրենին: Նրա աշխատասենյակում էր նաեւ Կալիպսե Մաթեւոսյանը: Մեր ներկայությամբ Մ. Հարությունյանը տիկին Կալիպսեին հորդորում էր հետ վերցնել «Առավոտին» տված բողոքը, քանի որ, ըստ նրա՝ «Թոշակառու տատիկ ես, մի բան պատահի՝ կրկին մեր կենտրոն ես դիմելու»: Մ. Հարությունյանը տեսնելով, որ չի կարողանում կնոջը համոզել եւ ստիպված է իր արարքի վերաբերյալ պարզաբանումներ տալ, ասաց. «Ամեն մարդու օրգանիզմ յուրովի է եւ տարբեր պատճառներով կարող էր տիկին Կալիպսեի ատամի հեռացումն այդքան դժվար ստացվել: Հնարավոր է նա ցավի ազդեցությամբ է այդքան զայրացել եւ դիմել ձեզ»: Կ. Մաթեւոսյանն էլ ավելացրեց. «Այդքան ցավ քաշելուց հետո ես ո՞նց գայի, վախեցա: Դրա համար էլ գնացի ուրիշ տեղ»:
    «Նալոգների» առնչությամբ էլ «Դենտա-էլիտայի» տնօրենն ասաց. «Եթե ես այս կենտրոնի 100 տոկոսանոց սեփականատերն եմ եւ դրամարկղ մտնող բոլոր գումարներն իմն են, ինչպե՞ս կարող եմ իմ գումարից աշխատողներիցս նորից նալոգ պահանջել»:
    ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
    Տեղեկությունները վերձված են այստեղից
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 19.10.2007, 17:41: Պատճառ: ուղղում

  2. #2
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել

    Ատամնաբույժ չի եղել, այլ մսագործ!!!
    ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես են վարվում անվճար/պետության կողմից վճարվող/ հաճախորդների հետ: իմ կարծիքով պետության թույլ վերահսկողությունից է դա գալիս:
    ...ներկերս վերջացել են...

  3. #3
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրա համար էլ Բաբայանն ասում ա բժիշկը պիտի մաթ. անալիզ սովորի (բժշկականի ուսանողները կհասկանան)
    The cake is a lie.

  4. #4
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    56
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մեկն իր իրավունքին պետք ա տեր կանգնի, մեկ-մեկ էլ՝ միավորվելով, որ մեկ-մեկ էլ ատամնաբույժի ու մյուս «իրավունք բանացնողների» քթից արյուն գա։
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է արել Աստված քո կյանքում
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 331
    Վերջինը: 30.06.2023, 22:09
  2. Շաաատ շտապա օգնեք,խնդրում եմ...տատու եմ արել
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2010, 00:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •