User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Քննարկումներ Աստվածաշնչից

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քննարկումներ Աստվածաշնչից

    Մոդերատորական: Այս թեմայում քննարկում ենք մեզ հետաքրքրող աստվածաշնչյան համարները և հատվածները։

    Թեմայի հեղինակի հետ համաձայնեցնելով, թեմայի նախնական պայմանը՝ ըստ որի թեմայում գրառումներ պետք է կատարեն միայն նրանք ովքեր ընդունում են Աստվածաշնչի հեղինակությունը, հանված է։


    Չնայած դժվար թեմաեմ ընտրել, բայց այս հարցն ինձ հետաքրքրում է: Անկեղծ ասած, ես Հայտնության գիրքը չեմ կարողանում կարդալ, միշտ խուսափում եմ: Բայց երեկ ոսկե հազարամյակի մասին էինք խոսում, և ես ստիպված եղա Հայտնություն 20-ը բացել: Ոսկե հազարամյակի մասին բոլոր երեք տեսակետներն էլ ինձ չբավարարեցին, ու ես անընդհատ մտածում եմ: Դուք ի՞նչ կարծիք ունեք: Ե՞րբ է ոսկե հազարամյակը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (27.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Եկեք քննարկենք այս հատվածը
    http://www.armenianchurchlibrary.com...bible/Job.html
    ...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LImo (28.07.2010), յոգի (15.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Մի՞թե Հոբի ամբողջ գիրքը նկատի ունես, թե՞ կոնկրետ հատված:
    Անկեղծ ասած, ես լրիվ չեմ կարդացել այդ գիրքը: Կեսերում ինչ-որ տեղ կանգ եմ առել:

  6. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե Հոբի ամբողջ գիրքը նկատի ունես, թե՞ կոնկրետ հատված:
    Անկեղծ ասած, ես լրիվ չեմ կարդացել այդ գիրքը: Կեսերում ինչ-որ տեղ կանգ եմ առել:
    մոտավորապես առաջին 10 գլուխը
    ...

  7. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախօրոք մի խնդրանք. այս թեմայում թող գրառումներ անեն միայն նրանք, ովքեր ընդունում են Աստվածաշնչի հեղինակությունը և համարում են, որ այնտեղ գրվածը ճշմարտություն է:
    Այսինքն այստեղ քննարկում ենք, ոչ թե կրոնի պատմությունը, այլ բուն գիրքը. Հասկացա.

    Չնայած դժվար թեմաեմ ընտրել, բայց այս հարցն ինձ հետաքրքրում է: Անկեղծ ասած, ես Հայտնության գիրքը չեմ կարողանում կարդալ, միշտ խուսափում եմ: Բայց երեկ ոսկե հազարամյակի մասին էինք խոսում, և ես ստիպված եղա Հայտնություն 20-ը բացել: Ոսկե հազարամյակի մասին բոլոր երեք տեսակետներն էլ ինձ չբավարարեցին, ու ես անընդհատ մտածում եմ: Դուք ի՞նչ կարծիք ունեք: Ե՞րբ է ոսկե հազարամյակը:
    Իսկ ես հայտնությունը մի քանի անգամ եմ կարդացել, չնայած շուտ.
    Ինչքան հիշում և հասկացել եմ, ոսկե հազարամյակը սկսվելու է արմագեդեոնից հետո և տևելու է հազար տարի. Մենք հիմա չգիտենք արմագեդեոնը երբ է լինելու, որպեսզի կարողանանք ասել երբ կլինի ոսկե հազարամյակը.

    Ոսկե հազարամյակի ողջ խորհուրդը կայանում է նրանում, (ինչքան հասկացել եմ) որ աստվածաշնչի միաստվածությունը (Եհովան) մարդկանց նախապատրաստլու է սատանայի երկրորդ գալստին և մարդիկ ոսկե հազարամյակում ապրելու են նոր երկրում և նոր երկնքում (ճիշտն ասած, նոր երկիր և երկինք բառերի իմաստը կարդալու ժամանակ վստահ չեմ, որ ճիշտ ընկալեցի) այնտեղ կարդալու են նոր գրքեր և ուսանելու նոր բաներ, որոնք մեր աշխարհին ծանոթ չեն և միայն սատանայի երկրորդ գալուստից և պարտությունից հետո կսկսվի մարդկությանը խոստացված հավերժությունը.

    Ի դեպ, հայտնությունում գրված է, որ սատանայի երկրորդ գալուստը ավելի ուժեղ է լինելու, քան արմագեդեոնը և որոշ մարդիկ, որոնք արմագեդեոնի ժամանակ կլինեն աստծու հետ, սատանայի երկրորդ գալուստի ժամանակ կանցնեն չարի կողմը և սատանան կպարտվի վերջնական.

    Այնտեղ նաև գրված էր, որ այդ հազար տարիների ընթացքում սատանային փագելու են ինչ որ տեղ և ապա բաց են թողելու, իսկ նրա վերջնական պարտությունից հետո, նրա վրա կնիք են դնելու, որպեսզի նա էլ ոչ ոքի խաբել չկարողանա...

    Հ. Գ.
    Ճիշտն ասած աստվածաշնչում գրվածը տեսականորեն մի փոքր դժվար եմ պատկերացնում.
    Ուրախ գրառում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    վրեժ62 (06.03.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Դե սա տարբերակներից մեկն էր: Երկու ուրիշ մեկնաբանություն էլ կա: Կուզեի դրանց մասին էլ խոսվեր:

  10. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Glendale, CA
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Սիրելի Բյուրակն ասեմ որ մեր շատ Հավատացյալ Աստվածաբանների քննարկումներով Քրիստոսի Հազարամյա Թագավորությունը պետք է լինի Մեծ Նեղությունից հետո, այսինքն Աստծո Եկեղեցին որը կազմված է Ճշմարիտ Հավատացյալներից, որը պետք է հափշտակվի Քրիստոսի գալու ժամանակ, այնուհետև 7 տարվա նեղություն պետք է լինի աշխարհի վրա որի վրա տիրելու է Նեռը (666), իհարկե այդ ժամանակ պետք է Գառնուկի հարսանիքը լինի երկնքում, այսինքն Քրիստոսի և Ճշմարիտ Հավատացյալների, որը գրված է Աստվածաշնչում: Այնուհետև Մեծ Նեղությունից հետո Քրիստոս իր եկեղեցու, այսինք ովքեր որ փրկվել են Գառան, այսինքն Հիսուս քրիստոսի արյունով, կրկին աշխարհ պետք է գան և թագավորեն Քրիստոսի հետ միասին 1000 տարի այս նույն աշխարհի վրա և սատանան ( այսինք բանսարկուն որ խաբեց Ադամին և Եվային ) պետք է շղթայվի և նետվի անդունդը, դա Կրակի Լիճը չէ հանկարծ չշփոթեք, 1000 տարուց հետո սատանան նորից պետք է արձակվի և շատերին նեղություն պատճառի իսկ այդ 1000 տարվա թագավորությունից հետո Քրիստոս իր գահը պետք է հանձնի Հորը և Աստված վերջին պատերազմը մետք է անի սատանայի և իր հրեշտակների հետ ( որը շատերը կոչում են Արմագեդոն ) և վերջնականապես նետի նրանց Կրակե Լճի մեջ: Այնուհետև կսկսի Մեծ Դատաստանը՝ ովքեր ապրել են Աստծո կամքի համաձայն դեպի Հավիտենական Կյանք, ովքեր ոչ դեպի հավիտենական մահ: Իսկ բոլորի վերջում Աստված կստեղծի նոր երկինք և նոր երկիր, որտեղ ոչ մի մահ, հիվանդություն, սուգ, նեղություն, տրտմություն, անհանգստություն, ստություն, կռապաշտություն և շատ ուրիշ բաներ, նաև սատանան չեն լինելու և մենք կապրենք հավիտյան Տեր Հիսուսի հետ:
    Հույսով եմ կարողացա բացատրել Բյուրակն ջան:
    Հարգանքներով Հայ Քրիստոնյա
    Վերջին խմբագրող՝ Հայ Քրիստոնյա: 19.10.2007, 05:01:

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Ճիշտն ասած, այս տարբերակն էլ եմ լսել: Սրան ավելի շատ եմ հակված հավատալու, բայց որովհետև ինքս չեմ կարողանում Հայտնության գիրքը կարդալ և հենց այնտեղ գտնել պատասխաններս, դրա համար ուզում եմ պարզապես քրիստոնյաների կարծիքներ լսել:

  12. #9
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    38
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Առաջին անգամ եմ լսում, որ հայտնությունը երեք տարբերակով գրված լինի.
    Ուրախ գրառում:

  13. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Առաջին անգամ եմ լսում, որ հայտնությունը երեք տարբերակով գրված լինի.
    Հայտնությունը մի տարբերակով է գրված, բայց որովհետև այնքան էլ պարզ չէ, երեք մեկնաբանություն կա:

  14. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քննարկումներ Աստվածաշնչից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնությունը մի տարբերակով է գրված, բայց որովհետև այնքան էլ պարզ չէ, երեք մեկնաբանություն կա:
    Հայտնությունը ես մի քանի անգամ կարդացել ու նույնիսկ պատկերացրել եմ այդ կատաստրոֆիկ վիճակը։ Իմ թշվառ երևակայությամբ ի վերջո բարձրյալը կամ գուցե բարձրյալները կամ գերզարգացած քաղաքակրթությունը՝ որը մեզ ստեղծել է, ո՞վ գիտի (մեր կարծիքով՝ Աստված) մեր նման ողորմելի քաղաքակրթությանը վերջ է տալու ու մեզնից հավագելու է նմուշներ։ Այնտեղ ասվում է թե՝ պատրաստ եղեք (դե որպես նմուշ վերցվելու ու ըստ այդմ փրկվելու), ու եղբայրներից նրան ենք վերցնելու, ով պատրաստ կլինի, ով որ կտուրին է, և այլն, ու նույնիսկ այստեղ խոսք չի գնում հավատացյալներին կամ բարեպաշտներին փրկելու մասին, այլ միայն պատրաստների… ես անկեղծորեն հավատում եմ որ այստեղ իսկապես վերջն է նկարագրված… մի խոսքով վերջում պուլպուլակ էլ չի լինելու

  15. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարմնի ճրագը աչքն է... (Մատթ. 6.23-24)

    Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի։ Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի։ Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի։

    Ինչի՞ մասին է խոսում Քրիստոս այս դրվագում, դուք ինչպե՞ս եք հասկանում այս խոսքերը։

  16. #13
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնի ճրագը աչքն է... (Մատթ. 6.23-24)

    Գեղեցիկ մեջբերում է: Իմ կարծիքով, այն հոգևոր լույսի և խավարի մասին է խոսում, սակայն դրա իմաստը ավելի հստակեցնելու համար, ես մի փոքր կառարկայացնեի այն:
    Աշխարհում կան պարզ ճշմարտություններ, եթե մենք այդ ճշմարտությունները արհեստական կերպով բարդացնենք և խճճված ընկալենք դրանք, ապա ինչպե՞ս պետք է վերաբերվենք գոյություն ունեցող բարդ և խճճված իրավիճակներին, որոնց ընկալելը պարզապես անհնար կամ շատ դժվարին կլիներ:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  17. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մարմնի ճրագը աչքն է... (Մատթ. 6.23-24)

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ մեջբերում է: Իմ կարծիքով, այն հոգևոր լույսի և խավարի մասին է խոսում, սակայն դրա իմաստը ավելի հստակեցնելու համար, ես մի փոքր կառարկայացնեի այն:
    Ի՞նչ ձևով։ Այսինքն, պարզապես՝ աչքը մարմնի տեսողական օրգա՞նն է։

    Իմ կարծիքով, սա, իրոք, փոխաբերություն է։ Աստված յուրաքանչյուր մարդու ստեղծել է իր պատկերով։ Ոմանք այդ պատկերը շատ են խամրացրել, իսկ ոմանց մեջ այն հստակ երևում է, բայց բոլորի մեջ էլ կա ի սկզբանե։ Իմ կարծիքով «եթե քո աչքը խավար է» արտահայտությունը նշանակում է «եթե դու ուրիշների մեջ Աստծո պատկերը չես տեսնում», լավը, բարին չես նկատում, այլ միայն թերություններն են աչքիդ երևում։ Այդ դեպքում ողջ մարմինդ (այստեղ, կարծում եմ հոգու և մտքի իմաստն ունի) խավարում է։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (14.09.2009)

  19. #15
    Լիարժեք անդամ Karina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.12.2006
    Գրառումներ
    95
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հունձքը շատ է, բայց մշակները քիչ

    Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ: Արդ՝ աղաչեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանե իր հունձի մեջ:

    Մատթ. 9:37-38

    Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը: Ո՞վքեր են այսօր այդ մշակները:
    Խնդրում եմ թեմայից չշեղվել: Նախապես շնորհակալություն
    ՀԻՍՈՒՍԸ նույնն է երեկ, այսօր և հավիտյան

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 17.06.2018, 03:30
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38
  3. Օրագրային քննարկումներ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 16.02.2012, 12:43
  4. Կինոռեվյու. քննարկումներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 10:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •