Հետաքրքիր է, ես ուշադրություն չէի դարձրել այդ տողերին: Իսկապես, մարդիկ սիրում են լսել այն քարոզները, որոնք իրենց ցանկություններին դեմ չեն: Օրինակ, մարդը հոժարությամբ կարող է լսել, որ գողություն կամ պոռնկություն անել չի կարելի, եթե նա իրականում գող կամ պոռնիկ չէ, բայց եթե նա ունի հնդկական կուռք իր տան մեջ, կամ աֆրիկայի կախարդների կողմից հմայած ինչ որ թալիսման վզից կախված եվ խորհուրդ տրվի նրան ազատվել դրանցից, ապա այդ մարդը կփնտրի մեկ ուրշ քարոզիչ որը թույլ կտա նրան ցանկացած թալիսման եվ կուռք պահելուն: Ես օրինակը կոպիտ բերեցի առավել պարզ ցույց տալու համար: « Եթե մի մարդ թեթեվաբարո եվ ստապատում ասե քեզ գինիի եվ օղիի վերայ մարգարեանամ , ահա նա կլինի այս ազգի մարգարեն(Միքիա 2:11): Ռուսերենում՝ «Если бы какой-либо ветреник выдумал ложь и сказал: "я буду проповедывать тебе о вине и сикере", то он и был бы угодным проповедником для этого народа»(Мих.2:11) .
հովարս (03.07.2011)
Այո, օրինակ շատերը չեն սիրում կամ վախենում են կարդալ Հայտնության գիրքը, որովհետև այնտեղ նրանց ականջների համար հաճելի բաներ չեն գրված: Ինչևէ, ես կուզեի ձեր կարծիքները լսել Ժողովող 3:19-21 հատվածի վերաբերյալ, այն է՝ "Նորա համար, որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է: Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. եւ ամենքի շունչը մէկ է. եւ մարդս անասունից մի առավելութիւն չ'ունի. որովհետեւ ամենն էլ ունայն է: Ամենը գնում է մէկ տեղ, ամենը հողից է եղել եւ ամենը հող է դաենալու: Ո՞վ գիտէ թե մարդկանց որդիների հոգին վերեւ է գնում, եւ անասունի ոգին ցած է գնում գետինը":
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Skeptic (03.07.2011), VisTolog (03.07.2011), Դատարկություն (03.07.2011), հովարս (04.07.2011)
Կներեք, եթե պատասխանս հաճելի չլինի, ամեն դեպքում փորձեմ պատասխանել: Մարդկանց կյանքը ունայն է, եթե այն չի տարբերվում անասունների կյանքից՝ աշխատել, ուտել, սերունդ տալ: Շատերի կյանքում աշխատելն էլ է բացակայում: Աստծո կամքի համեմատ ապրելու դեպքում միայն կյանքը ունայն չի լինում: Հիսուս Քրիստոսը ճիշտ ապրելու օրինակն է ծառայում մարդկանց:
Ժողովողը ցույց է տալիս առանց Աստված ապրած կյանքի ունայնությունը:
Ameli (04.07.2011)
Եթե նկատեցիք, վերջին նախադասությամբ Սողոմոն Իմաստունը մի տեսակ թերահավատություն է ցուցաբերում երկնային կյանքի նկատմամբ, ըստ իս դա նրանից է, որ նրա համար ամեն ինչ բացահայտ չէր, ինչպես Քրիստոսի ժամանակակիցների և մեր համար, քանզի մենք հաստատ գիտենք, որ մարդկանց որդիները, իհարկե նրանք, ովքեր ճշմարիտ քրիստոնյաներ են երկինքն են ժառանգելու:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
luys747 (10.04.2015)
Ամելի ջան, շատ բարդ գիրք ես ընտրել, եթե միտքը քեզ հասկանալի լինի, ապա կարդա նույն գլխի 16րդ համարից, և քեզ հասկանալի կդառնա, թե ինչու է մարդը ''հավասար'' անասունի, քանի որ աշխարհի մեջ անարդարություն կա, բարեպաշտության տեղ՝ ամբարշտություն, և արդարության տեղ՝ անօրենություն կա, ինչպես Առակացում է ասվում.«...Մարդը իր ողջ եղած ժամանակ եթե պատվի մեջ չմնա անասունի է հավասար»: Ուրեմն, սա չի նշանակում որ մարդը և անասունը մեկ են , այլ այն դիրքը, որը մարդն ունի Աստծուց, երբ չի պահում, արժանանում է նույն վախճանին: Ամեն դեպքում մարդն/հոգին Աստծու առջև պետք է կանգնի: Միտքս ավելի պարզ դարձնելու համար ավելացնեմ այս մեջբերումները. «Ո՛վ երիտասարդ, քու մանկությանդ մեջ ուրախ եղիր ու երիտասարդությանդ օրերի մեջ սիրտդ թող քեզ զվարճացնի և քու սրտիդ ճանբաներով ու աչքերիդ նայվածքով քայլի. բայց իմացի թե այս ամենի համար Աստված քեզ դատաստանի պիտի կանչի»:(ժող.11:9) և «Այս բոլոր խոսքերի ավարտը լսենք: Աստծուց վախեցի՛ր ու նրա պատվիրանները պահի՛ր, որովհետև մարդու բոլոր պարտականությունը սա է: Որովհետև Աստված ամեն գործ, ամեն ծածուկ բաների հետ, թե՛ բարին և թե՛ չարը դատաստանի պիտի բերի»:(ժող12:13-14)
Իհարկե, Սողոմոն Իմաստունը շատ բաներ չգիտեր, սակայն դժվար թե Ժողովողը գրվեր Աստվածաշնչում միայն նրա թերահավատությունը ցույց տալու համար: Պատկերացրեք, ես պատասխանելու ընթացքում միայն հասկացա, որ ունայնությունները, որոնց մասին գրել է Սողոմոն Իմաստունը, վերաբերվում է հենց առանց Աստծո ապրելուն: Դրա համար էլ Ժողովողի վերջին տողերում ասվում է. Աստվածանից վախեցիր եվ նորա պատվիրանքները պահիր. որովհետեվ սա է ամեն բան մարդիս համար (Ժողովող 12:13):
Շատ հետաքրքիր մի հատված. «Ուրեմն, թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու, տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում, որոնք գալիք բաների ստուերներն են. բուն մարմինը Քրիստոսն է։ Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով։ Այդպիսին չի կարող կապուած լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, յօդերով եւ յօդակապերով հաղորդակցուած եւ միակցուած, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է»: (Կող. Բ, 16-19)
Ա. Թող ոչ ոք ձեզ չդատապարտի ուտելու կամ խմելու հարցում:
Գինի խմել չի կարելի՝ ըստ բողոքական և այլ տարբեր հարանվանությունների հետևորդների (խարիզմատներ, հոգեգալստականներ, Եհովայի վկաներ):
Բ. ... տօնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում:
5 րոպե զրուցեք 7-րդ օրվա ադվենտիստների հետ և նրանք «շաբաթը չպահելու» համար Ձեզ տեղ կհատկացնեն դժոխքում:
Գ. Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով...
Կիսաշրջազգեստից բացի ոչ մի ուրիշ հագուստ կանանց համար (մնացածը «սատանայից է»)՝ ի նշան խոնարհության, բազմաթիվ «տեսիլքներ» (չտեսած բաների մասի՞ն)՝ իբրև երկնայինի հետ կենդանի կապի ապացույց. հիսունականներ, խարիզմատներ:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Moonwalker (06.07.2011), հովարս (06.07.2011)
Հա՞, չգիտեի: Ներողություն ապատեղեկատվության համար այդ դեպքում:
Միգուցե, բայց ոչ բոլորը: ԿԽ-ի անդամները (խարիզմատներ) և հիսունականները չեն խմում: Ու ինչ ասես չեն անում հաղորդության գինու հետ այդ արգելքի պատճառով: Սկսած խաղողի հյութով փոխարինելուց, ջուր խառնելուց, վերջացրած եռացնելով:Բողոքականները նույնպես շատ քիչ ընդունում են:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
հովարս (06.07.2011)
Արս, իրոք Դիտարանի հասարակության (Եհովայի վկաների), պաշտոնական կայքն իրոք արգելք չի դնում ընդհանրապես ալկոհոլի ու մասնավորապես գինու վրա: Սովորական չափավոր պահպանողական մի տեսակետ:
ars83 (07.07.2011)
Հովիվներն իրենք իրենց բտեցին պարարտացրին և իմ հոտերը չարածեցրին, այսպես է ասում Տեր Աստված. «Ահավասիկ ես այդ հովիվներին դեմ եմ ու հոտերս վերցնելու եմ դրանց ձեռքից» (Եզեկ. ԼԴ 8-10): Ըստ Ադրիանապոլսեցու մեկնությամբ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ