Էդգար-ի խոսքերից
Շատերն են համոզուած, որ Հին Կտակարանը` հրէաների Թանախը ոչ այլ ինչ է, եթէ ոչ հրէա ազգայնականների ձեռքով գրուած գիրք: Սա թաքուն ընդունում եւ խոստովանում են նաեւ շատ ու շատ քրիստոնեայ հոգեւորականներ` պնդելով, սակայն, որ դա չի վերաբերում Նոր Կտակարանին: Ընդդիմադիրներն էլ հակադարձում են` բերելով մի շարք համարներ Նոր Կտակարանից, որոնցով փորձ են անում ապացուցել, որ նոյն շովինիստական մօտեցումն էր որդեգրել նաեւ Քրիստոսը` իրեն պահելով որպէս շարքայի թալմուդիստ: Այդ համարներից ամենածանրակշիռը Մատթէոս 12:21-28 է: Ահա այդ հատուածը.
21Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը։ 22Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ 23Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր hետեւից աղաղակում է»։ 24Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»։ 25Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»։ 26Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»։ 27Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»։ Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց։
Ընդդիմախօսներն այստեղ առանձնացնում են մի քանի էական մաս: Առաջինը «Դաւթի որդի» եզրն է, որն ապացուցում է Յիսուսի հրէականութիւնը, երկրորդը Յիսուսի` աշակերտներին տրուած պատասխանն է: Եւ ամենակարեւորը... Ըստ Թալմուդի հրէա բժիշկը պէտք է չբուժի գոյային` ոչ հրէային, սակայն կողմնակի անձանց ներկայութեամբ դա անելը պարտադիր է, որպէսզի ցոյց տայ հրէաների մարդասիրութիւնը: Այստեղ` սկզբում, Յիսուսը կարծես թէ կատարում է հէնց Թալմուդի այդ հատուածը:
Սա իմ կարծիքը դեռեւս չէ, ես ներկայացրի գրականութեան մէջ ինձ հանդիպած կարծիքները: Այժմ կը ցանկանայի լսել նաեւ ձեր կարծիքները այս համարների վերաբերեալ:
Հ.Գ. Կը խնդրէի քննարկել հէնց այս համարը եւ փորձել չանդրադառնալ ողջ քրիստոնէութեան մետաֆիզիկական յատկանիշների վերլուծութեանը կամ էլ հայոց պատմական ճակատագրի մէջ ունեցած նրա դերին:
Էջանիշներ