User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    ՆԱԽՇԱԶԱՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

    Վերջերս հաճախ եմ մտածում էն մասին, որ ես, փաստորեն, երկու դար եմ տեսել, երկու հազարամյակ։

    Մենակ ես չէ, Հայաստանի բնակչության մեծամասնությունն ա անցած հազարամյակից տեղափոխվել էս մեկի մեջ։ Տեղափոխվել ու մնացել ա շփոթված։ Ոնց որ օտարական լինի սեփական երկրում։ Ոնց որ երկիրը գրաված լինեն՝ աննկատ ու անարյուն։ Եթե ես «դավադրության տեսություններին» գոնե մի կաթիլ հավատայի, նախորդ նախադասությունը կձեւակերպեի առանց «ոնց որ»‑ի։ Որովհետեւ երբ որ նայում ես Հայաստանի անունով` Հանրային, իսկ իրականում` պետական հեռուստատեսությունը, տեսնում ես, որ իրագործվում ա հայաստանցիների տոտալ ապուշացման ծրագիր։ Բոլոր դետալները մանրամասն մշակված են ու ենթարկվում են հիմնական կարգախոսին։ Իսկ էդ կարգախոսը պարզ ու հստակ ասում ա՝ «Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ»։ Դետալ որ ասում եմ, նկատի ունեմ, օրինակ, տաղավարների ձեւավորման ու հաղորդավարների հագնվելու ոճը։ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհիները երեւի մի քիչ ավելի են մերկ, քան «Հ1»‑ի «աստղերը» առավոտյան ու երեկոյան ծրագրերում, բայց վրաները շարած զարդերի ու դեմքներին լցրած շպարի պլպլունությամբ մերոնք հաստատ առաջ կլինեն։ Էս ինքն իրա՞ն ա սենց ստացվում։ Ինչ-որ մեկը սեփական մանկության չիրականացած երազա՞նքն ա փորձում մեր վզին փաթաթել՝ «Հ1»‑ից սարքելով գավառական Հոլիվուդ։ Դժվար թե մենակ սա լինի։ Եթե «Հ1»‑ի դեմքը ծածկող պլպլուն փառը բնական ճանապարհով գոյացած լիներ՝ որպես ընդամենը վատ ճաշակի արդյունք, գոնե մեկ‑մեկ ճաք կտար, որ արանքից մի կենդանի խոսք լսվեր, մարդկային մի ձայն։ Վատ ճաշակը հո վիրուս չի՞, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվի հեռուստաստուդիայի բոլոր աշխատողներին, անգամ եթե վիրուս լիներ, էլի փրկվածներ կլինեին։ Բայց չկան։ Եթե կան էլ, չեն երեւում։ Էս արդեն նշանակում ա, որ էդ փառը արհեստական ծագում ունի։ Ռեժիսոր ունի։ Ընդ որում` ցենզուրայի ոչ ստանդարտ տեխնոլոգիաների տիրապետող ռեժիսոր։ Որովհետեւ եթե ընդամենը ասեմ, որ «Հ1»‑ում կա տոտալ ցենզուրա, լրիվ պատկերը նկարագրած չեմ լինի։ «Հ1»‑ի ցենզուրան մի ուղղությամբ բացարձակ ա, իսկ մյուս ուղղությամբ ընդհանրապես սահմանափակում չկա։ Ինչ ուզում ես, խոսի՛ր, լեզվիդ ինչ գալիս ա, դո՛ւրս տուր, հանկարծ չվախենաս, որ խոսածդ թեմայից բան չես հասկանում, եւ ասածդ հիմարություն կլինի, հիմարությունից վնաս չկա՝ ո՛չ քո գրպանին, ո՛չ ազգի առողջությանը, վնասը կարող ա գալ մենակ սխալ ուղղությամբ մտածելուց, իսկ էդ վտանգից խուսափելու համար՝ սովորի՛ր եւ սովորեցրո՛ւ չմտածել։ Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ։ Էս կարգախոսը առաջին հայացքից ա մենակ ճակատային ու միանշանակ թվում, իրականում բավական ճկուն ա եւ բազմաշերտ։ Որովհետեւ հիմարությունն էլ ա տարբեր տեսակների լինում՝ բացահայտ ու թաքնված։ Վերջերս Հայաստանի «հանրային» հեռուստատեսությունը, իբր թե անսալով հասարակության ձայնին, դաստիարակիչ լայնամասշտաբ ակցիա ա ձեռնարկել՝ իրա «բարձրաճաշակ» գիրկն ա հրավիրում ռաբիզի «մոլորյալ գառներին», որ կրթի ու դաստիարակի։ Մենակ թե բան չի ստացվում։ Ու չէր կարող ստացվել։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վրդովվել էր, որ Թաթա Սիմոնյանը «Հ1»‑ի էկրանից անարգում ա Կոմիտասին։ Բայց վրդովվելուց առաջ, կամ գոնե հետո, արժի հարց տալ՝ էդ ո՞նց ա լինում, որ Կոմիտասը մնում ա անպաշտպան։ Ու ո՞նց անել, որ չմնա։ Որովհետեւ առաջին հարցի պատասխանից ա կախված երկրորդ հարցի պատասխանը։ Եթե կարծում ենք, թե Կոմիտասի նահանջը օտար երաժշտության ներխուժումով ա պայմանավորված, Կոմիտասին պաշտպանելու համար պետք ա համապատասխան հակահարված տանք էդ ներխուժմանը։ Հանրային ռադիոյում ոնց որ թե հենց դա էլ անում են. վերջերս հայտարարեցին, որ սրանից հետո իրանց եթերից հնչող երգերի, եթե ճիշտ եմ հիշում, 80 տոկոսը կլինեն «հայերեն երգեր»։ Վատ որոշում չի, բայց դժվար թե դրա արդյունքում Կոմիտաս սիրողների թիվն ավելանա։ Որովհետեւ Կոմիտասի ֆենոմենը շատ ավելի լայն ա, քան «հայերեն երգ», «հայկական երգ» եւ նույնիսկ՝ հայկական երաժշտություն հասկացությունները։ Կոմիտասը համակարգ ա ստեղծել։ Հայ գյուղացու երգածը դրել ա նոր համակարգի մեջ՝ օգտագործելով եվրոպական մտածողության սկզբունքները։ Իսկ Սայաթ-Նովայի երգերը, ինչքան էլ հանճարեղ լինեն, տեղավորվում են աշուղական ավանդույթի շրջանակներում։ Ու Թաթայի հարձակումը Կոմիտասի վրա՝ Սայաթ‑Նովայի «անունից», ոչ թե պատահականություն ա, այլ օրինաչափություն։ Օրինաչափությունը հենց նրանում ա, որ հարձակումը կատարվում ա «Հ1»‑ի եթերում, եւ չի հնչում որեւէ պատասխան, այսինքն` խոսակցություն չի սկսվում։ Որպեսզի խոսակցություն սկսվի, պետք ա լինի հակառակ կողմ, իսկ մեր «հանրային» հեռուստատեսությունում բացառված ա հենց դա՝ հակառակ կողմը։ Հակառակ կողմի չգոյությունը անհնար ա դարձնում մտքի գոյությունը, իսկ վերջին հաշվով՝ անհնար ա դառնում նաեւ կյանքը, որովհետեւ դեռ Դեկարտն էր ասում՝ «Ես մտածում եմ, ուրեմն կամ»։ Սա՝ ըստ եվրոպական մտքի դիալեկտիկական ավանդույթի։ Բայց կան նաեւ ուրիշ ավանդույթներ։ Մուսուլմանական ավանդույթը, օրինակ, աշխարհն ընկալում ա որպես միլիոնավոր նախշերից հյուսած սիրուն պատկեր։ Սիրուն ու անփոփոխ։ Նախշ ասածը հենց էն ա, որ իմաստային ծանրություն չի կրում, դրա համար էլ նախշերը չեն կարող հակադիր լինել իրար, եւ դրանց անվերջ հերթագայությունը չի բերում ոչ մի փոփոխություն. պատկերը մնում ա նույնը։ Էս խոհերն իմ մեջ արթնացան կիրակի օրը, երբ որ նայում էի «32 ատամի» պոստսկանդալային թողարկումը։ Լրագրողներին հրավիրել, շարել էին դահլիճում, բեմից հարցեր էին տալիս՝ առանց պատասխանելու հնարավորություն տալու։ Ոմանք որպես պատասխան ինչ‑որ բան էին գոռում, բայց առանց բարձրախոսի ոչինչ չէր լսվում։ Լրագրողները, փաստորեն, վերածվել էին նախշի։ Էս որ նկատեցի, հանկարծ միանգամից տեսա, որ անկապ թվացող հաղորդումը շատ հստակ ներքին կոնցեպցիա ունի՝ ամեն ինչ վերածելու նախշի եւ էդ ճանապարհով զրկելու իմաստից։ Լրագրողներին ուղղված հումորային հարցերում եւ դիմումներում, օրինակ, ցավոտ խնդիրները հիշատակվում էին հենց էդ սկզբունքով։ «Ժամանակ‑Երեւան» թերթի ներկայացուցչին խնդրեցին փոխանցել Արման Բաբաջանյանին, որ իրա բանտ նստելու համար ոչ ոքի չմեղադրի, մեղավորը ազգանունն ա՝ բոլոր Բաբաջանյանները միշտ փորձանքի են գալիս, օրինակ՝ Առնո Բաբաջանյանը, որի արձանի գլխին ինչ ասես էկավ, ինքը՝ «32 ատամի» պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը, որի հաղորդումը «քիչ մնաց փակեին»։ Ու էս հումորի վրա դահլիճը ծիծաղեց։ Ավելի ճիշտ՝ տեսախցիկը ցույց տվեց նրանց, ովքեր ծիծաղում էին։ Երեւի հենց դրա համար էլ լրագրողներին բարձրախոս չէին տվել, որովհետեւ կարող էր գտնվել գոնե մեկը, որ ասեր. «Հնչած համեմատությունը հեչ ծիծաղելի չի ու կարգին զզվելի ա, որովհետեւ ձեր գլխին էկած «փորձանքի» արդյունքում մենակ ակումբի եկամուտն ավելացավ, իսկ «Ժամանակ‑Երեւանի» խմբագիրը բանտում դեռ նստած ա»։ Նույն Կարեն Բաբաջանյանը «32 ատամի» սարքած սկանդալի հաջորդ օրը ռադիոյով հպարտ-հպարտ ասում էր. «Կատարվածը ցույց տվեց, թե ինչքան համարձակն են մեր տղաները»։ Որ ճիշտն ասեմ, սկզբում չէի կողմնորոշվում՝ մարդն իսկապե՞ս կարծում ա, թե ռեյտինգը բարձրացնելու համար կասկադյորներ կանչելը համարձակության նշան ա, թե՞ ասվածն ավելի «խորը» բովանդակություն ունի։ Կիրակի օրը էս հարցի պատասխանն ինձ համար հստակ դարձավ, որովհետեւ «խորը բովանդակությունը» բացահայտվեց հենց հաղորդման սկզբում։ Բաբաջանյանը նորից հպարտացավ, էս անգամ էն փաստով, որ երեքշաբթի օրվա մամուլում, իրա ասելով, երկու «կենտրոնական թեմա» կար՝ մեկ իրանց սարքած սկանդալը, մեկ էլ Լեւոն Տեր‑Պետրոսյան-Վազգեն Մանուկյան հանդիպումը։ Ավելի պարզ երեւի հնարավոր չէր արտահատվել։ «32 ատամի» սարքած սկանդալը, փաստորեն, նույնպես նախշ էր՝ «Հ1»‑ի հյուսած նախշերի մեջ ամենածղրտանն ու ճչացողը։ Քանի Հայաստանի քաղաքական կյանքի վերազարթնումը առաջ գնա, էնքան մեր «հանրային» հեռուստատեսության նախշային գրոհը սաստկանալու ա։ Եւ էդ գրոհի մեջ օգտագործվելու ա հնարավոր ամեն ինչ՝ առանց բացառության։ Բայց Կոմիտասին դժվար թե հնարավոր լինի օգտագործել։ Որովհետեւ Կոմիտասն անզարդ ա։ Նախշ չունի։

    ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    Սա Հայկական Ժամանակից է:
    Չնայած որ ես գաղափարապես չեմ ընդունում ՀԺ-ի մոտեցումները, բայց մի հարցում համաձայն եմ: « Եղիր հիմար, կլինես երջանիկ» իսկը Հ1-ի կարգախոսն է:

    Լիակատար ապուշացում շոուներով, օտար խաղերով ու ամեն տեսակ տափակ լատինաամերիկյան սերիալներով:

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Հայկական Ժամանակից է:
    Չնայած որ ես գաղափարապես չեմ ընդունում ՀԺ-ի մոտեցումները, բայց մի հարցում համաձայն եմ: « Եղիր հիմար, կլինես երջանիկ» իսկը Հ1-ի կարգախոսն է:

    Լիակատար ապուշացում շոուներով, օտար խաղերով ու ամեն տեսակ տափակ լատինաամերիկյան սերիալներով:
    Առանց մեկնաբանությունների. համաձայն եմ քո հետ

  3. #3
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա Հայկական Ժամանակից է:
    Չնայած որ ես գաղափարապես չեմ ընդունում ՀԺ-ի մոտեցումները, բայց մի հարցում համաձայն եմ: « Եղիր հիմար, կլինես երջանիկ» իսկը Հ1-ի կարգախոսն է:

    Լիակատար ապուշացում շոուներով, օտար խաղերով ու ամեն տեսակ տափակ լատինաամերիկյան սերիալներով:
    Դզեց, բայց ինչ օգուտ, երջանիկ ապուշներին այս նյութը չի հետաքրքրում...
    ...ներկերս վերջացել են...

  4. #4
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    ոչինչ կգա մի օր և դժբախտ խելոքները կհաղթեն երջանիկ ապուշներին
    ...

  5. #5
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչինչ կգա մի օր և դժբախտ խելոքները կհաղթեն երջանիկ ապուշներին
    Բայց կգա

  6. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կգա
    կգա բայց շատ հնարավոր է հաղթանակից հետո նրանք նման լինեն երջանիկ ապուշների
    ...

  7. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    vardagujn aknocner@ hanel e petq.....:...cavoq....ajlapes hiastuputjunner@ xor@ jev cavot karox en linel...sorry

    Մոդերատորական: Դար ակումբում տրանսլիտով գրառումներն արգելվում են, գրիր հայերեն ու հայատառ:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 19.10.2007, 11:39:
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Եղիր հեզ, բանող եզ և վարիր այս անվերջ սևահողը։
    Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա քո բաժին խոտը, մինչև կբացվի առավոտը…
    Ռուբեն Հախվերդյան
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,378
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Էս պատին՝ էս ծեփը

    Երևի Հ1 նայողները, սերիալների ու Օտար խաղերի բուռն սիրահարները, Երկու աստղի բովանդակալից կատակներով ու 32 ատամի տաղանդավոր սցենարներով հիացողները խելոք, ինտելիգենտ մարդիկ են, որոնց դավադրաբար ապուշացնում են: Երևի Հայաստանյան հասարակության համար այնքան խորթ է առավոտ կանուխ աշխարհի տակ եղած արդուզարդով, կիսամերկ հագուստներով, եվրոռեմոնտ մազերով ու գաջած դեմքերով իրենցից գոհ ֆռֆռալը. հենց միայն Հ1 դա կարելի է տեսնել, չէ՞, էլ ուրիշ մի տեղ: Երևի Երևանյան ջահել տղաները, որ ցից քթերով սև կոշիկներից, չաթում աղջիկ կպցնելուց, «իրգունը հելնենք Օպեռա ֆռֆռանք»-ից ու լիակատար անմակարդակությունից շաաաատ հեռու գտնվող Կոմիտասասեր, գրականասեր եռանդուն երիտասարդներ են, որոնց փորձում են ապուշացնել Հ1-ի ծրագրերով:
    Երևի մեր տանտիկիններն էլ երազում են բարձունքների մասին, զբաղված են ինքնակատարելագործմամբ, օտար լեզուներ սովորելով՝ հարևանների հետ կոֆեի բաժակի շուրջը Սեռոժից ու Վառթուշից բամբասելու փոխարեն. և այդ զարգացման եռանդով տարված տիկնանց ուզում են հիմարացնել սերիալներով: Իսկ մեր մշակույթի նախարարն էլ երևի գործարար կին է, որը ոչ թե կենսաբանության ուսուցչուհի լինելուց հետո 20 տարի ԱՕՔՍ–ի դատարկ պատերի մեջ նստած մուկ էր տշում, այլ մշակութային խորիմաստ ծրագրեր էր իրականացնում. հիմա էլ չի հասկանում, թե ոնց կարելի է Կոմիտասին ստորացնել, ախր ինքը էնքան բան է արել նրան «բարձրացնելու» համար:

    Էստեղ են ասել՝ էս պատին էս ծեփն է սազում: Պահանջարկն է պայմանավորում առաջարկը: Ու շատ կասկածում եմ, թե վիրուսը տարածվում է Հ1-ից դեպի հանրություն, այլ ոչ թե ճիշտ հակառակ ուղղությամբ... Հ1 Հայաստանյան իրականության արտացոլումն է, ոչ ավելին:

    Իսկ նրանք, ովքեր դեռ կարող են իրարից տարբերել Բաբաջանյաններին, որոնք Կոմիտաս ասելիս հասկանում են նրա նախշազուրկ արվեստի արժեքը, ովքեր մտածող են, ոչ թե կայֆերով տժժացող, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում շուրջը... այ նրանք են ապուշ կտրած ման գալիս ու փորձում մի կերպ փրկել իրենց մաքուր աշխարհը շուջը տիրող ապականությունից... Մեկը հեռանում է, մեկը հետզհետե կլանվում է համատարած վիրուսի կողմից, մեկը փորձում է ուշադրություն չդարձնել իր դեպրեսված ու ֆրուստրացված կեցությանը... մեկն էլ ստեղծում է իր փոքրիկ ու լուսավոր աշխարհը Դար ակումբում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.10.2007, 13:06:

  10. #10
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    43
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ նրանք, ովքեր դեռ կարող են իրարից տարբերել Բաբաջանյաններին, որոնք Կոմիտաս ասելիս հասկանում են նրա նախշազուրկ արվեստի արժեքը, ովքեր մտածող են, ոչ թե կայֆերով տժժացող, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում շուրջը... այ նրանք են ապուշ կտրած ման գալիս ու փորձում մի կերպ փրկել իրենց մաքուր աշխարհը շուջը տիրող ապականությունից... Մեկը հեռանում է, մեկը հետզհետե կլանվում է համատարած վիրուսի կողմից, մեկը փորձում է ուշադրություն չդարձնել իր դեպրեսված ու ֆրուստրացված կեցությանը... մեկն էլ ստեղծում է իր փոքրիկ ու լուսավոր աշխարհը Դար ակումբում:
    Սիրտս ցավում է "ուրիշների" համար. "մենակ" մնալու դատապարտվելուց եմ վախենում: Վերը թվարկվածների շարքերում բոլորս էլ ծանոթ ու բարեկամ ունենք, մեկուսանալը լուծում չէ…

  11. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրտս ցավում է "ուրիշների" համար. "մենակ" մնալու դատապարտվելուց եմ վախենում: Վերը թվարկվածների շարքերում բոլորս էլ ծանոթ ու բարեկամ ունենք, մեկուսանալը լուծում չէ…
    Ճիշտ ես մակ. :

  12. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,856
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրտս ցավում է "ուրիշների" համար. "մենակ" մնալու դատապարտվելուց եմ վախենում: Վերը թվարկվածների շարքերում բոլորս էլ ծանոթ ու բարեկամ ունենք, մեկուսանալը լուծում չէ…
    Մեկուսանալը լուծում չէ, բայց ի՞նչ անել: Հավատա, որ էդպիսի մարդկանց երբեք փոխել չես կարող: Եթե 2 տարեկանում խնամակալությունը հանձնեին քեզ, նոր ճիշտ կդաստիարակեիր: Մենակ էդպես կարող ես սերունդը ինչ-որ ձևող փոխել: Խնամողները լինեն խելոք, կլասիկ երաժշտություն լսող, կարդացող մարդիկ: Բայց նրանք այսօր քիչ են...
    Վերջին խմբագրող՝ Adam: 19.10.2007, 14:59:

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պատին՝ էս ծեփը

    Երևի Հ1 նայողները, սերիալների ու Օտար խաղերի բուռն սիրահարները, Երկու աստղի բովանդակալից կատակներով ու 32 ատամի տաղանդավոր սցենարներով հիացողները խելոք, ինտելիգենտ մարդիկ են, որոնց դավադրաբար ապուշացնում են...
    Գիտե՞ս, երևի համաձայն կլինեի հետդ, եթե չլիներ մի մեծ ու կարևոր եթե: Եթե խոսքը լիներ ԱԼՄ-ի, Առմենիայի, ԱՐ-ի և այլ որևէ կոմերցիոն ալիքի, որոնք շահույթ են հետապնդում իրենց գործունեությամբ (համենայն դեպս նորմալ երկրում այպդես պիտի լինի): Խոսքը տվյալ դեպքում Հանրային, այսինքն հանրության կողմից ֆինանսավորվող, ՀՀ քաղաքացիների (և ոչ միայն) կողմից վճարվող հարկերի հաշվին ապրող ալիք է (համենայն դեպս նորմալ երկրում այպդես է)։ Այսինքն այս ալիքի բուն պարտականությունը հասարակության բոլոր խավերի պահանջարկը առաջարկով ապահովելն է։ Այս ալիքը շահույթ չպիտի հետապնդի, չնայած գովազդ կարող է տեղադրել իր եթերում, բայց շատ ավելի քիչ, քան մյուս ալիքներն են տեղադրում։ Հանրային կոչվող ալիքը պարտավոր է ունենալ բոլոր մեծաքանակ ազգային փոքրամասնություններին (եղդիներ, ռուսներ) հատկացված եթեր իրենց լեզվով։ Պարտավոր է նաև դաստիարակել հասարակությանը և առաջ տանել նրան, այլ ոչ հակառակը ինչպես Հ1-ի դեպքում: Հանրային կոչվող ալիքը պարտավոր է բավարարել բոլոր հարկատուների պահանջները, լինեն նրանք Կոմիտասի, թե ռաբիզի սիրահար: Այլ ոչ, Հ1-ի պես միայն վերջիններից մուղամները հեռարձակեն: Հ1-ը պարտավոր է անել այս ամենը, քանի որ ստանձնել է Հանրային կոչվելու վեհ պարտականությունը:
    Սակայն, Հ1-ի Հայաստանին հասցվող վնասը միայն սրանով չի սահմանափակվում, կան էլի լիքը ուրիշ հարցեր, որոնց մասին առայժմ չեմ խոսի։

    Հ.Գ. Ի դեպ, Հ1-ը բավականին շատ է աղբ է լցնում Վրաստանի վրա, միգուցե պատճառներից մեկը հենց Վրաստանի Հանրային Հեռուստաալիքի հանրային լինե՞լն է: Ամեն օր, այս ալիքով հեռարձակվում է լրատվական ծրագիր տարբեր լեզուներով (ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն, օսերեն) : Կա հատուկ ծրագիր «Իտալական բակ», որտեղ խոսվում է բազմազգ Թբիլիսիում և Վրաստանում ապրող ազգերի խնդիրների մասին: Ամեն կիրակի 17.00-ին «Բազմազգ Վրաստան» երկիրն է, որն այս կիրակի ի դեպ, պատմելու է հայերի մասին։ BBC, Discovery ու National Geographic ալիքների պատրաստած ծրագրերի մասին էլ չեմ էլ խոսում: Հ1-ը գոնե մի հատիկ այդպիսի ծրագիր գոնե ձևի համար ցուցադրե՞լ է:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.10.2007, 14:56:

  14. #14
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    43
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Ինչի՞ մասին կարող է խոսք գնալ, եթե Հ1-ը ոչ միայն եղած թերությունները չի վերացնում, այլ նաև գնալով ավելացնում է: 2008-ին արդեն Հ1-ը կսկսի նկարահանել հայկական սերիալ, որի ֆինանսավորումը կատարում ենք ես ու դու… Չգիտեմ դու ինչպես, բայց ես դեմ եմ, որ իմ բյուջե վճարած գումարները գնան սերիալի նկարահանմանը, կտրականապես դեմ եմ: Ինձ բավական է արդեն եղած սերիալն էլ, գոհ եմ, էլ չեմ ուզում…
    Հետո մեծ-մեծ խոսում են մշակույթի մասին… խեղճ Արտո, նա էլ կարծում է, թե "…ոսկի չունենք, փեթրոլ չունենք, մենք արվեստներ ենք…"
    Հ.Գ. Մի պահ նույնիսկ ցանկություն առաջացավ որպես ստորագրություն վերցնել երգի շարունակությունը "…քեփչուփ, քոլա կարևոր չի, մենք շատ համով ենք…", բայց հետո միտքը թողեցի, քանի որ դժվարացա ինքս ինձ պատասխանել, թե այդ ովքեր ենք "մենք"…

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ

    Համաձայնվելով Արթուրի հետ նորից շեշտեմ, որ հանրային, պետական ալիքը պարտավոր է կրթել հասարակությանը, բարձրացնել նրա ճաշակը, այլ ոչ թե հասարակության ամենա անմակարդակ ու անճաշակ հատվածի նախասիրությունները իդեալ դարձնել ու հրամցնել ողջ հանրությանը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժբախտ իմաստու՞ն, թե՞ երջանիկ հիմար
    Հեղինակ՝ Ուստա Գրիշ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 06.04.2011, 16:01
  2. Երջանիկ Վալենտինի օր՜...
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 22.02.2011, 23:45
  3. Երջանիկ մահ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 05.02.2010, 16:42
  4. Գրառումներ: 25
    Վերջինը: 03.11.2008, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •