User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ

    Ժողովուրդ էսօր անցնում էի օպերայի հարևանությամբ գտնվող «Կազիրյոկ» սրճարանի մոտով և տեսա, որ մի 10 մետր այն կողմ լիքը մարդ է հավաքված: Մոտեցա և տեսա, որ պատրաստված էին հետաքրքիր արձաններ, Մհեր Մկրտչյան, Ազատ Շերենց և մեկել էտ դերասանի անունը չեմ հիշում (հիմիկվա երգիչ Արամոյի հայրը): Երեքով կանգնած են ու աշխատանքը շատ գեղեցիկա կատարված: Խորհուրդ կտամ գնաք նայեք: Էնքան լավ էին արել, որ մոտ 20 րոպե շշմած կանգնած նայում էի: Ապրի սարքողը: Գնացեք նայեք... շատ լավնա:
    Մեր քաղաքում ինչքան շատ տենց հետաքրքիր բաներ անեն, էնքան ավելի կսիրունանա քաղաքը ու տուրիստները գոնե նայելու բան կունենան, ոչթե ինչ-որ Giani ակումբներ և դրա նման զիբիլություններ:
    Վերջին խմբագրող՝ Adam: 17.10.2007, 15:09:

  2. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ

    Դա ինչքան գիտեմ «Տղամարդիկ» ֆիլմի դերասաններին է նվիրված: Շատ շատ եմ սիրում այդ ֆիլմը: Իսկական ընկերության .....

  3. #3
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ

    Մենք էլ 4 ընկեր ենք, ու նման էդ պատմությանը: Շատ գեղեցիկ արձաններ են, շատ եմ սիրում: Էն մի ընկերս էլ գա, գնանք իրար հետ նկարվենք էդ արձանների հետ:
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #4
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի հետաքրքիր արձանները օպերայի հարևանությամբ

    Քանի որ խոսք գնաց իմ սիրելի դերասանի՝ Մհեր Մկրտչյանի արձանի մասին, ես էլ տեղադրեմ իմ պատրաստած ռեպորտաժը:
    Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Արցախ պուրակը մարդաշատ էր. կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Մհեր Մկրտչյանի հուշատախտակի տեղադրմանը և փողոցի անվանակոչմանը:
    Պուրակում տեղադրված էին դերասանի հայտնի և անհայտ նկարները`վերցված տարբեր դերակատարումներից: Հնչում էր մանսուրյանական հոգեպարար երաժշտությունը: Հայ բեմի նվիրյալի շունչը թևածում էր աշնանային պուրակում:
    Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց շարքում էր Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը: Ինչպես նշեց Ալբերտ Մկրտչյանը, Մհերը շատ էր սիրում Կիրովականի թատրոնը և դերասանների հետ շատ էր գնում հյուրախաղերի: «Նա մի անգամ ասել է, որ վերցնում է ժողովրդից, իր մեջ խառնում, հետո նորից վերադարձնում է ժողովրդին» շարունակեց դերասանի եղբայրը։
    Անվանի դերասանի արձանը կտեղադրվի մյուս տարի` հուլիսի 4-ին` Մհեր Մկրտչյանի 80-ամյակի առթիվ:
    Հուսամ, որ մյուս տարի այս օրերին Վանաձորում նույնպես կհիանանք Մկրտչյանի նոր արձանով:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (03.11.2009), Tig (03.11.2009), Ռուֆուս (02.11.2009), Ֆոտոն (02.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Կինո
    Գրառումներ: 55
    Վերջինը: 07.04.2016, 00:36
  2. Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կինո
    Գրառումներ: 16
    Վերջինը: 06.06.2011, 23:12
  3. Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.08.2010, 10:41
  4. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •