User Tag List

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տղամարդ - կին

    Ձեր կարծիքով, բացի ֆիզիկական տարբերություններից, ի՞նչ էական տարբերություններ կան տղամարդու և կնոջ միջև վարքի, աշխարհընկալման, զգացմունքների, սովորությունների և այլնի տեսակետից։ Արդյոք այդպիսի էական բնածին տարբերությունները շա՞տ են։ Արդյո՞ք դրանց մեծ մասը ավելի շուտ պարզապես ապրելակերպի, հասարակության ազդեցության, կաղապարների ու արտաքին աշխարհի կողմից պարտադրված, հետևաբար որոշ առումով արհեստական բարոյական նորմերի հետևանք չեն։
    Ի՞նչ եք կարծում, մեր ֆորումի աղջիկներ և տղաներ։
    Եթե կարող եք, այդպիսի տարբերությունների կոնկրետ օրինակներ բերեք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.01.2009, 05:37:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Լիարժեք անդամ spec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ համալսարանում գենդերային հոգեբանությանը նվիրված դասախոսություն եր: Զեկուցողը պատմում էր, թե տարբեր հոգեբաններ ինչ վերաբերմունք ունեն հենց այս հարցի նկատմամբ: Ավելի շուտ, ինչ տարբերություններ ենք մենք նկատում մեր և հակառակ սեռի միջև առաջին հերթին:
    Ու ինչն էր, որ ինձ շոկի չափ զարմացրեց...
    Պարզվում է, ըստ Ֆրոյդի, տղամարդիկ ամենաշատը "նախանձում" են կանանց արգանդին: Ու սուբլիմացնելով այդ թերարժեքությունը, փաստորեն, անհամեմատ մեծ հաջողությունների են հասնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, արվեսը, գիտությունը...
    Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:

  3. #3
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում spec-ի խոսքերից
    Պարզվում է, ըստ Ֆրոյդի, ...
    Ֆրոյդի ասած բաների մեծ մասը սխալ դուրս եկավ։

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում spec-ի խոսքերից
    Մի երկու օր առաջ համալսարանում գենդերային հոգեբանությանը նվիրված դասախոսություն եր: Զեկուցողը պատմում էր, թե տարբեր հոգեբաններ ինչ վերաբերմունք ունեն հենց այս հարցի նկատմամբ: Ավելի շուտ, ինչ տարբերություններ ենք մենք նկատում մեր և հակառակ սեռի միջև առաջին հերթին:
    Ու ինչն էր, որ ինձ շոկի չափ զարմացրեց...
    Պարզվում է, ըստ Ֆրոյդի, տղամարդիկ ամենաշատը "նախանձում" են կանանց արգանդին: Ու սուբլիմացնելով այդ թերարժեքությունը, փաստորեն, անհամեմատ մեծ հաջողությունների են հասնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, արվեսը, գիտությունը...
    Ֆրոյդի ասածի շարունակությունն ինչու՞ չես ասում: Չգիտե՞ս, թե կանայք ինչին են նախանձում:
    Համենայնդեպս, ես դրա հետ համաձայն չեմ:
    Իմ կարծիքը հետևյալն է, որը շատ քիչ նման է Ֆրոյդի տարբերակին: Կանայք մարդ են ստեղծում, իսկ քանի որ տղամարդիկ դրա ընդունակությունը չունեն (խնդրում եմ չասեք, թե առանց տղամարդու կինը չի կարող մարդ ստեղծել, այդ տղամարդը չի 9 ամիս պտուղն իր արգանդի մեջ պահում), իսկ տղամարդկանց պետք է, որ իրենք էլ որևէ բան ստեղծեն, և զբաղվում են արվեստով ու գիտությամբ:
    Իսկ մեր գենդերային ուսուցման դասախոսը փորձում էր համոզել, որ տղամարդկանց ու կանանց միջև տարբերություններ չկան: Լավ, ուրիշ անգամ ավելի շատ կտարածվեմ:

  5. #5
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են եթե տղամարդուն հարցնես թե ինչքան է հավանականությունը, որ անկյունից մամոնտ դուրս կգա նա կնստի ու կսկսի հաշվել, իսկ կինը կասի 50-50 կամ դուրս կգա կամ էլ ոչ...
    Սա է միակ տարբերություն մեր և ձեր միջև
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  6. #6
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կա այսպիսի մի հիպոթեզ եւս, որ տղամարդ եւ կին` դա փաստորեն մեկ ընդհանուր օրգանական միասնության 2 կեսերն են...

  7. #7
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    spec, ես ել եմ այդ դասախոսությանը ներկա եղել: Ասեմ, որ ինձ էլ շատ զարմացրեց չնայաձ Ֆրոյդի մտքերը ինձ միշտ ել զարմացրել են, բայց այս մեկի մասին չէի սլել: ընդհանրապես, ես հատուկ վերաբերմունք ունեմ փիլիսոփայության նկատմամբ: բայց պետք է ընդունեմ, որ զեկուցողը ճիշտ մտքեր էլ արտայայտեց:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կեսեր...... Ալանիս Մորիսեթը շատ հետաքրքիր միտք է արտահայտել այդ "կեսերի" մասին. «Ես չեմ ուզում քո երկրորդ կեսը լինել, որովհետև վստահ եմ, որ 1+1=2»:

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով տղամարդու և կնոջ միջև տարբերությունները հիմնականում սխալ դաստիարակության, հասարակության կողմից պարտադրված արհեստական, կաղապարացած բարոյական նորմերի, սովորույթների ազդեցության հետևանք են։
    Ընդ որում այդ տարբերությունները մեծ մասամբ դրսևորվում են գիտակցության համեմատաբար ցածր մակարդակ ունեցող հասարակության մեջ, և գիտակցության ու բարոյականության բարձրացմանը համընթաց պակասում են նաև կնոջ և տղամարդու միջև տարբերությունները, քանի որ այդ դեպքում մարդն ազատվում է հասարակության կողմից պարտադրված կաղապարացած բարոյական նորմերի և սովորույթների ազդեցությունից։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, կարծում եմ, որ տղամարդու և կնոջ միջև որոշ ֆիզիկական տարբերություններ ևս արհեստածին են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    կեսեր...... Ալանիս Մորիսեթը շատ հետաքրքիր միտք է արտահայտել այդ "կեսերի" մասին. «Ես չեմ ուզում քո երկրորդ կեսը լինել, որովհետև վստահ եմ, որ 1+1=2»:
    Միշտ չէ, որ այդպես է
    Հաճախ 1+1=2,3,4… ( կին + տղամարդ = կին, տղամարդ, երեխա(ներ) )
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #12
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ավելի ընդհանրացնեմ. իմ կարծիքով, ողջ մոլորակն է հանդիսանում մի ամբողջական օրգանիզմ, ուղղակի մենք անտեսում ենք այդ փաստը,.. չէ?.. եւ կինն ու տղամարդը այդ միասնական օրգանիզմի բաղկացուցիչ տարրերն են ընդամենը,.. հիշենք գենետիկական կոդավորման մասին, որպիսի փոխանցես քո ինֆորմացիոն ժառանգությունը քո ապագա զավակներին, հարկավոր է իրագործել 23+23=46-23 ֆորմուլան, որից միայն 23-ն ես դու,.. ուրեմն միասնական օրգանիզմ ենք,..
    Վերջին խմբագրող՝ Koms: 26.03.2006, 20:04:

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով տղամարդու և կնոջ միջև տարբերությունները հիմնականում սխալ դաստիարակության, հասարակության կողմից պարտադրված արհեստական, կաղապարացած բարոյական նորմերի, սովորույթների ազդեցության հետևանք են։
    Ընդ որում այդ տարբերությունները մեծ մասամբ դրսևորվում են գիտակցության համեմատաբար ցածր մակարդակ ունեցող հասարակության մեջ, և գիտակցության ու բարոյականության բարձրացմանը համընթաց պակասում են նաև կնոջ և տղամարդու միջև տարբերությունները, քանի որ այդ դեպքում մարդն ազատվում է հասարակության կողմից պարտադրված կաղապարացած բարոյական նորմերի և սովորույթների ազդեցությունից։
    Չէ, այդպես միանշանակ չի կարելի ասել: Տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են, քան կանայք (եթե չհաշվենք բացառությունները), իսկ դա պայմանավորված է տղամարդկանց՝ ավելի լավ զարգացած մկաններով: Հենց միայն ֆիզիկական ուժի տարբերության պաճառով բազմաթիվ տարբերություններ են առաջանում տղամարդկանց և կանանց միջև:

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա', եթե վերջին գրառումս ձեզ համար կասկածելի թվա, բացատրեմ: Տղամարդկանց օրգանիզմում արական սեռական հորմոնները շատ ավելի շատ են առաջանում, քան կանանց օրգանիզմում (եթե խորանանք, կարելի է ասել, որ իգական հորմոններն արականից են առաջանում), ինչն էլ պայմանավորում է նաև երկրորդական սեռական հատկանիշները, որոնց թվում է զարգացած մկանունքը:

  15. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Չէ, այդպես միանշանակ չի կարելի ասել: Տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են, քան կանայք (եթե չհաշվենք բացառությունները), իսկ դա պայմանավորված է տղամարդկանց՝ ավելի լավ զարգացած մկաններով: Հենց միայն ֆիզիկական ուժի տարբերության պաճառով բազմաթիվ տարբերություններ են առաջանում տղամարդկանց և կանանց միջև:
    Դե ես միանշանակ չեմ ասում (դրա համար էլ օգտագործել եմ հիմնականում, մեծ մասամբ բառերը)
    Իսկ ինչ վերաբերվում է ֆիզիկական ուժին, ապա այնքան էլ համոզված չեմ, որ դա դաստիարակության ու հասարակության պարտադրած բարոյական նորմերի ազդեցության հետևանք չէ։ Տղաներին դեռ մանկուց ներշնչում են, որ տղամամարդը ֆիզիկապես ուժեղ պետք է լինի, ու որ շատ հարցեր տղամարդը պետք է լուծի ֆիզիկական ուժի կիրառմամբ։ Իսկ աղջիկների առաջ նման խնդիր չի դրվում։ Նույնիսկ հակառակը՝ հաճախ աղջիկներին համոզում են, որ աղջիկները մեծ ֆիզիկական ուժի կարիք չունեն, ու որ աղջիկները չպետք ֆիզիկական ուժ կիրառեն։
    Այդ պատճառով աղջիկները չեն էլ փորձում ֆիզիկապես ուժեղ լինել։ Նրանք համոզված են, որ իգական սեռը թույլ սեռ է։ Իսկ բացառությունները լինում են այն դեպքում, երբ կինը ըմբոստանում է այդ հասարակական ընդունված կարծիքի դեմ։
    Եվ տղաների մկանները ծնված օրվանից չեն ավելի զարգացած լինում։ Դրանք զարգանում են, քանի որ մարդկանց ներկա ապրելակերպի պայմաններում տղաները ավելի շատ են օգտագործում իրենց մկանները։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 18-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •