User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    ivy
    Չեմ մտածում, որ այսպիսի հարց իրականում գոյություն ունի քո համար, հաշվի առնելով քո նախորդ գրառումները, որոնք մեծ հետքրքրությամբ ընթերցել եմ:
    Սակայն, քանի որ հայ աղջիկներից մեծ մասի համար իրականում այս հարցը ակտուալ է, ասեմ իմ կարծիքը:
    Այն ամենը, ինչ որ մարդկային է, չի կարող ունենալ սեռական պատկանելիության նախապայմաններ:

    Փիլիսոփայության մեջ կա մի տեսակետ, համաձայն որի "կեցությունն է որոշում գիտակցությունը": Եթե ընդհանուր դեպքում սա կիրարկենք անեմ ինչի վրա, ապա իհարկե անհեթեթության կհանգենք: Սակայն կոնկրետ այս դեպքում հարցն կարելի է նայել այս տեսանկյունից:

    Ես պատկերացնում եմ, որ հարցը այժմեական է այնքանով, որքանով այն հատվում է հասարակական-քաղաքական կյանքին:

    Եվ այսպիսով: Եթե ունես բավականաչափ կրթություն, տրամաբանություն, կամք, հռետորական ձիրք … ապա ինչու՞ ոչ:
    Այսօրվա տեխնիկան և տեխնոլոգիան կնոջը ազատել է իրեն պարտադրված բավականաչափ պրիմիտիվ գործառույթներից ՝ աման լվալ, շոր լվալ,… մարդու ոտքերը լվալ : Հա, հա: Մարդու ոտքերը լվալ: Հլա դեռ մի 50-60 տարի առաջ դա մտնում էր հայաստանաբնակ հայ կնոջ առօրյա պարտականությունների մեջ :

    Մի խոսքով, շատ աջ ու ձախ մի նայեք: Սա էն դեպքը չի: Հլա դեռ ավելին: Եթե ուզում եք, որ Հայաստանում մի ինչ որ բան դեպի լավը փոխվի, ապա ոչ մի դեպքում դա մի թողնեք ժամանակի հայ տղամարդուն վրա, որի մեջ էնքան "կեղտոտ արյուն" է հոսում, որ ժամանակ ու համապատասխան թանկարժեք բժշկական սարքավորումներ են պետք դա մաքրելու համար:

    Հ.Գ. Միշտ հիշեք, որ հայ տղաները շահախնդրիր են ձեզ "կուխնիից" դուրս չթողնելու համար, քանի որ էտ դեպքում դուք կտեսնեք որ "թագավորը մերկ է " :
    Էնպես որ էս դեպքում նրանք ձեզ լավ խորհրդատու չեն կարող լինել: Հասկանում եմ, որ գենետիկորեն բավականին պատասխանատու մարդ եք, բայց որոշումը կայացրեք ինքներտ:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 17.10.2007, 16:04:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Ինձ համար ակտուալ է այս հարցը այնքանով, որ գտնում եմ՝ իրականում կնոջ ու տղամարդու համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ:

    Անգամ էստեղ մեր բիզնեսի հոգեբանության դասընթացների ժամանակ նկատում եմ, որ «զարգացած եվրոպացիները» ամեն անգամ մենեջեր ասելիս՝ տղամարդ են պատկերացնում: Երբ նայում ես, թե կանանց քանի տոկոսն է ղեկավար պաշտոններ զբաղեցնում, ապշում ես... դա մի չնչին թիվ է:

    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ: Ես ինքս մի անգամ ստացել եմ նման մերժում, դեռ Հայասանում էի այն ժամանակ, բայց գործատուս անգլիացի էր՝ համաշխարհային շատ հայտնի կազմակերպության /անունը չտամ/ գործադիր տնօրեն...

    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 17.10.2007, 21:33: Պատճառ: մեջբերման ջնջում

  3. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  4. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    Ես չեմ էլ ասում, թե անհնար է... ասում եմ՝ կնոջ համար շատ ավելի դժվար է:

  5. #5
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ, ուստի շատ զբաղված կինը չի կարող այդ բոլոր հատկանիշները ունենալ, արդեն նրա հոգեբանությունը փոխվում է, նրա համար կարևորը դառնում է աշխատանքը , երեխաների խնամքը կարող է մղվել երկրորդ պլան , իսկ եթե կինը պաշտոն է ունենում , նա տանն էլ կարող է կրեն ղեկավար զգալ , քանի որ իշխող , տնօրինող գծերը արդեն նրա մեջ կան:Այս պարագայում ընտանիքում կարգավիճակների փոփոխությունը հնարավոր է դառնում ,անկախ ամուսնու կամքից:
    Հ.Գ.
    Ամուսինը պարտավոր է կաշվից դուրս գալով ցպահանջ ապահովել ընտանիքին ,իսկ կինը հոգա կենցաղի մասին ,սա է հայ ընտանիքի ներդաշնակությունը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.10.2007, 16:53:

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ, ուստի շատ զբաղված կինը չի կարող այդ բոլոր հատկանիշները ունենալ, արդեն նրա հոգեբանությունը փոխվում է, նրա համար կարևորը դառնում է աշխատանքը , երեխաների խնամքը կարող է մղվել երկրորդ պլան , իսկ եթե կինը պաշտոն է ունենում , նա տանն էլ կարող է կրեն ղեկավար զգալ , քանի որ իշխող , տնօրինող գծերը արդեն նրա մեջ կան:Այս պարագայում ընտանիքում կարգավիճակների փոփոխությունը հնարավոր է դառնում ,անկախ ամուսնու կամքից:
    Հ.Գ.
    Ամուսինը պարտավոր է կաշվից դուրս գալով ցպահանջ ապահովել ընտանիքին ,իսկ կինը հոգա կենցաղի մասին ,սա է հայ ընտանիքի ներդաշնակությունը:
    Եթե տան կինը կարիերիստ է կամ պաշտոնով է, դա դեռ չի նշանակում, որ տղան պօդկաբլուչնիկ կդառնա այդ կնոջ մոտ, եթե տղայի մեջ չլինի պօդկաբլուչնիկ դառնալու պոտենցիալ:
    Խելացի մարդիք ընտանիքում հավասարություն կդնեն, այլ ոչ թե իշխվող և իշխող, ԽԵԼԱՑԻ մարդիք տունն ու դուրսը՝ աշխատանքը, չեն խառնի, դրսի գործերը հոգսերը ու դրսի հետ կապված ամեն բան կթողնեն դռան դիմաց և նոր տուն կմտնեն, այդպես են վարվում իմ ծնողները և իմ ճանաչած ոչ շատ ընտանիքները այդպես կվարվեմ և ես…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Ես սպասում է նույնիմաս պատասխան ,քանի որ այլ կերպ չէիր կարող պատասխանել: Ուղղակի ոչ ոք չի կարող մի քանի քայլ առաջ հաշվել ,թե ինչպես կլին կյանքում `ի տարբերություն շախմատի

  8. #8
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Հավասարություն չի կարող լինել, որովհետև այն բերում է կանաց կողմից իրենց կանացիության կորուստին, իսկ տղամարդկանց կողմից՝ իրենց առնականության: Տղամարդ կին տարբերությունը քիչ-քիչ սկսում է վերանալ և կյանքը վերածվում է ինչ-որ անհեթեթության:
    Ես նկատի չունեմ այն, որ կինը պետք է ծառայի ամուսնուն, կամ հակառակը: Ո՛չ, դա սխալ է, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ի սկզբանե տարբեր ենք ստեղծվել ու տարբեր էլ կմնանք:
    Երբեմն դրսում քայլում ես ու ինչ-որ անհասկանալի սեռի անձնավորություն ես տեսնում ու այդպես էլ չես հասկանում դա տղա էր թե աղջիկ: Ես համարում եմ որ դա նորմալ չի: Մենք ֆիզիոլոգիապես տարբեր ենք, այդ տարբերությունը ստեղծված է բնության կողմից ու այն, որ մարդիկ փորձում են դա խախտել, բերում է բնության հավասարակշռության խախտմանը, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ակտուալ է այս հարցը այնքանով, որ գտնում եմ՝ իրականում կնոջ ու տղամարդու համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ:
    Այո, այդպես է: Իսկ եղել է ժամանակ, որ լրիվ հակառակն է եղել :
    Ես լիովին համաձայն եմ Apsara հետ, որ ընդհանուր առմամբ պայմմանները չեն տրվում իվերուստ, այլ նվաճվում են ըստ բնության օրենքների:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ էստեղ մեր բիզնեսի հոգեբանության դասընթացների ժամանակ նկատում եմ, որ «զարգացած եվրոպացիները» ամեն անգամ մենեջեր ասելիս՝ տղամարդ են պատկերացնում:
    Ինչ անես, հազարավոր տարիներով կերտված կաղապարները մի օրում չեն կոտրվում: Ոչինչ. սրան պետք է հանգիստ նայել: Կան բնական պրոցեսներ, որտեղ ոչ մի մահկանացու էլ ոչինչ փոխել չի կարող:
    Հ.Գ. Այստեղ կարծում եմ տեղին է կանայք իրենց շնորհակալությունը հայտնեն մարդկության մեծագույն գիտնական-տեծնոլոգներին. որոնք ստեղծեցին և շարունակում են զարգացնել կանանց հազարամյակներ տևող ազատագրումը /առաջին հեևթին մտավոր/ ստրկությունից:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ: Ես ինքս մի անգամ ստացել եմ նման մերժում, դեռ Հայասանում էի այն ժամանակ, բայց գործատուս անգլիացի էր՝ համաշխարհային շատ հայտնի կազմակերպության /անունը չտամ/ գործադիր տնօրեն...
    Իսկ միգուցե իրական պատճառները եղել են ու՞րիշ, և մատուցվել է մի ընկալելի հերթապահ պատճառաբանությու՞ն :
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Միմիայն պահանջվում է անկաղապարված, անկաշկանդ մտածողություն… և մնացած ամեն ինչը, ինչ կպահանջվի տղայից:

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ,
    Կներես, բայց մի հարց: Կարող է ոմն Պողոսը սիրում ու գնահատում է իր "կնոջը", որպես "պոլի տրյապկա", կամ "կաստրուլկի կափարիչ", կամ… չասեմ էլ ինչ:
    Հետո ի՞նչ :

    Թող ման գա, ու գտնի իր համար համապատասխան "պոլի տրյապկա" ու "կաստրուլկի կափարիչ": Իսկ մնացածների հետ Ճիշտ կլինի ոչ բարոյական նոտացիաներ կարդա, ոչ էլ անուն կպցնի:

    Հ.Գ. Պետք է փնտրել, ու կյանքը անպատճառ կպարգևի իրեն էտ հաճույքը: Ինքը անպատճառ կհանդիպի իր "տրյապկին" … Եվ անշուշտ՝ չաղ, ուրախ ու բախտավոր մի բարձի նրանք կծերանան: Երջանիկ ծերացում եմ մաղթում :
    /լեզուս էլ չի ֆռում ասեմ -"ոչինչ անձնական" /
    Վերջին խմբագրող՝ dvgray: 17.10.2007, 17:21: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ:
    Ես ինքս ականատես եմ եղել նման դեպքի երեք ամիս առաջ: Աշխատանքը շատ սովորական ֆինանսական ոլորտի աշխատանք էր՝ առանց յուրահատուկ պահանջների, որն ի սկզբանե ես էլ կցանկանայի ունենալ, բայց քանի որ ինձ ծանոթներիցս մեկն ասել էր, որ իրենք աղջիկ աշխատող չեն ուզում, ընդ որում պատճառաբանություն չկար, չեն ուզում և վերջ, ես էլ չդիմեցի, որովհետև անիմաստ էր դիմելս: Բայց ներկա էի բաժնի պետի ու մի աշխատողի խոսակցությանը, երբ հայտնել էին, որ վերոնշյալ պաշտոնի համար մի աղջիկ պետք է գա հարցազրույցի, ու, գիտե՞ք բաժնի պետն ինչ ասեց.« Ոնց գա, էնպես էլ կգնա, էնքան խառնիխուռն ու կողմնակի հարցեր տանք, որ ինքն էլ համաձայնի մեր՝ իրեն գործի չընդունելու հետ»: Ես ուղղակի ապշել էի
    Այսինքն տվյալ դեպքում ուրիշ ոչ մի ելք չկար այդ գործն ունենալու, որքան էլ որ աղջիկը նախաձեռնող, խելացի, ու իր գործի գիտակ լիներ
    Իրոք որ
    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ինչ անես, հազարավոր տարիներով կերտված կաղապարները մի օրում չեն կոտրվում:
    Բայց մերժելուց առաջ գործատուները պիտի մի քիչ էլ մտածեն, որ գուցե իրենց լավագույն կադրերին հենց այդ վայրկյանին կորցրեցին` վաղուց արդեն նավթալինի բուրմունք ունեցող մտածողության պատճառով

    Հ.Գ. Կինը երբևէ ընտանիքում լիդեր է ոչ թե այն պատճառով, որ նա բարձր պաշտոն ունի, այլ որովհետև 1. նրա էությունն է այդպիսին, անգամ եթե խոհանոցից դուրս չգա, 2. միգուցե ընտանիքն իրո՞ք ունի տան գլխավորի պակաս
    Հ.Գ.2. Հ.Գ.-ում գրված մտքիս, ինչպես նաև այս թեմայում արված մի քանի գրառումների վերաբերյալ ակումբի տարբեր բաժիններում կան համապատասխան թեմաներ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #11
    Սկսնակ անդամ Herates-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Այն, ինչ վերաբերում է աշխատանքի մեջ նշված տարբերություններին, կարծում եմ և' տղաները, և աղջիկները բավականին տհաճ միջադեպերի են հանդիպում: Այ օրինակ, դիմել էի մի հետաքրքող աշխատանքի համար... երբ սիրունացած, կոստըումով գնաի հարցազրւյցի, մինչ մտնելս մի աղջիկ մոտեցավ` երկար ոտքերով, արտահայտիչ գեղեցկությունով օժտված, հետաքրքրվելու համար, թե արդյոք ես ել եմ այդ պաշտոնի համար դիմել... Դե իմանալով որ այդպես է, գնաց, մի փոքր միջանցքներում "ֆռֆռաց", ու չդիմացավ, եկավ, ասեց որ տնօրենն իրեն արդեն հավանել է, ու պատրաստվում է նրան ընդունել... Դե չուղեցա զայրույթս ցույց տալ, բայց չդիմացա, մի երկու բառ ասացի երեսին մոտավորապես հետևյալ բեվանդակությամբ` կներեք արտահայտությանս համար "Դե բնական ա, որ իմ փռչոտ ոտքերը հաստատ չէր հավանի"... Դրանից հետո առանձնապես հետաքրքիր բան չեղավ, մի երկու հոգի կարգին ծիծիաղեցին, և այլն և այլն... բայց հետո իմացել եմ, որ հենց իրեն էլ ընդունել են... կաին նաև բաաավականին խելացի աղջիկներ, որոնք եթե ընդունվեին, թերևս այդքան ցավ չէի ապրի մեր գեղեցկադեմ իրականությունից...
    Ամեն դեպքում դուխներդ մի գցեք, վստահ եմ որ դեր շատ հնարավորություն կունենաք ձեր իսկ սրտին մոտ աշխատանք գտնելու...

  12. #12
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Ավելացվել է 10 րոպե անց

    Կներես, բայց մի հարց: Կարող է ոմն Պողոսը սիրում ու գնահատում է իր "կնոջը", որպես "պոլի տրյապկա", կամ "կաստրուլկի կափարիչ", կամ… չասեմ էլ ինչ:
    Հետո ի՞նչ :

    Թող ման գա, ու գտնի իր համար համապատասխան "պոլի տրյապկա" ու "կաստրուլկի կափարիչ": Իսկ մնացածների հետ Ճիշտ կլինի ոչ բարոյական նոտացիաներ կարդա, ոչ էլ անուն կպցնի:

    Հ.Գ. Պետք է փնտրել, ու կյանքը անպատճառ կպարգևի իրեն էտ հաճույքը: Ինքը անպատճառ կհանդիպի իր "տրյապկին" … Եվ անշուշտ՝ չաղ, ուրախ ու բախտավոր մի բարձի նրանք կծերանան: Երջանիկ ծերացում եմ մաղթում :
    /լեզուս էլ չի ֆռում ասեմ -"ոչինչ անձնական" /

    ՆԱԽ ,ես ոչ մեկին անուն չկպցրեցի` ի տարբերություն քեզ ,քանի որ ես իմ կարծիքն եմ հայտնում ,իսկ դու քո կարծիքը շատ գռեհիկ ես արտահայտում ,եթե կարծում ես ,որ նման կանայք ,ովքեր իրենց նվիրում են ընտանիքին <<տրյապակա >> են ուրեմն դու ՄԵԾ սխալ կարծիք ունես ,:
    Զգույշ եղիր համեմատություններումդ ու արտահայտություններիդ մեջ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •