User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք, մի քիչ ծանր գրառում եմ բերել



    Քո սկզբնական փոստը, որ ենթադրաբար կենսաբանական ու վարքային հատկանիշներ ա իրար կապում ու իբր ընդամենը ակնհայտ ճշմարտության անմեղ արձանագրում ա, այլ բառերով, բայց մոտավորապես սենց ա հնչում։ Ասում ա - բարեկամներ, տղամարդիկ ունեն որոշակի էմոցիոնալ ինկոմպետենտություն, այն է - տղամարդիկ չեն կարող տալ առանց պայմանականությունների սեր (whatever that means, բայց ես դրա տակ հասկանում եմ ինչ-որ տիպի էմոցիոնալ աջակցություն ու վալիդացիա. ուղղի եթե ուրիշ բանի հետ ես)։ Ու չնայած‘ իրանք էդ սերը չեն կարող տալ, բայց պիտի անպայման ստանան կնոջից։ Ու չէ, չմտածեք, թե էդ էմոցիոնալ ինկոմպետենտությունը տղամարդկանց խնդիրն ա։ Բացարձակապես։ Ուղղակի ձևն ա տենց։ Այսպես ասած‘ բագ չի, ֆիչըր ա։ Արգանդ չունեն, չեն ծննդաբերել, դրանից ա (ի միջի այլոց լիքը կանայք էլ չեն ծննդաբերել, բայց չգիտես ոնց էդ մոգական կարողությունները ունեն)։ Ու ի՞նչ պիտի անեն կանայք։ Դե իհարկե ոչ մի բան, այսինքն‘ շարունակեն տալ էդ էմոցիոնալ աջակցությունը առանց ստանալու, որտև դե հո չեն կարող իրանց տղամարդուց պահանջել մի բան, որը խեղճը ուղղակի ունակ չի տալու։ Հո կնիկ չի դառնալու, հո արգանդ չի՞ բուսնելու։ Այ տենց պողպատյա արգումենտով քո գրառումը արդարացնում ա, թե ինչի ա լրիվ “նորմալ“ համարվում, երբ կանայք էմոցիոնալ առումով ստիպված պահում են մի քանի փոքր երեխա ու մի մեծ երեխա, փոխանակ իրանց կողքը ունենալու ուրիշ հասուն ու իրանց աջակցող զուգընկերոջ։
    Այ տենց բաներ։
    Վախ մեռնեմ ջանիդ։ Բնականաբար distort ես արել գրածս, բայց արի թեկուզ վերցնենք որ հենց էդ եմ ասել։ Ի՞նչ խնդիր կա։ Տղամարդիկ էլ կանաց էն լիքը բաներ տալիս, որոնք որ կանայք չեն կարող տալ, ի՞նչումն ա խնդիրը։ Արդյոք համագործակցության իմաստը էն չի, որ փոխլրացնեք իրար։

    Լավ սպաս մի հատ հասկանամ էլի, այսինքն դու կարծում ես, որ տղամարդիկ ինչ տալիս են կնոջը, կինը լրիվ նույն բանները հետ ա տալիս հերիք չի, մի հատ էլ հավելյալ բաներ ա տալիս տղամարդուն, որը տղամարդը հետ չի տալիս՞։

    Ես չեմ հասկանում քո համար մի հատ սեռ գոյություն ունի հա՞։ Ասենք կանայք են, իրանք ամենինչ ճիշտ են անում, իսկ մնացած բոլոր խնդիրները տղամարդիկ են։ Էս ինչ մոտեցում ա չեմ հասկանում։ Իմ ամբողջ պնդումը կայանում ա նրանում, որ բաներ կան որ տղամարդիկ են մեծամասամբ կարող տալ, բաներ կա որ կանայք են մեծամասմաբ կարող տալ, պետք ա դրանք խմբավորել ու էֆֆեկտիվ համագործակցություն սարքել, ոչ թե բերել ասել, գիտես ինչ կա, ես քեզ էս եմ տալիս, նույն բանը ինձ պիտի տաս։ Էդ դեստրուկտիվ ուտոպյա ա, հաշվի առնելով, որ բիլոգիապես մենք տարբեր խնդիրներ տարբեր էֆեկտիվությամբ ենք լուծում։

    Հ։Գ։ Էդ ներեղություն ես խնդրում, որ իմ գրառումն ես մեջբերում? Կներեն, չմտածես, ստեղ բոլորս խայտառակ տոլեռանտ ենք։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 08.05.2023, 11:20:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •