User Tag List

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

  1. #226
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած մի քիչ չեմ պատկերացնում, թե ակումբում էս թեմայով քննարկումը ինչ տեսք կարա ունենա առանց ֆեմինիզմի/խտրականության կպնելու։ Էս թեմայի դիֆոլթը դիրքի անհավասարություն ենթադրող վիճակն ա։ Եթե կռիվ-դավին բացառում ենք, ապա տակը մնում ա ստատուս քվոն ամրապնդող, եղած ստերեոտիպներն առաջ բրթող փոխանակություն։ Օրինակ՝ մինչև էս պահը կռիվ-դավի չանողներից ոչ մեկ ստերեոտիպ կոտրող բառ չի ասել (բացի գուցե թիքեթից, ով ոնց-որ թե տողատակերում ակնարկում ա, որ ստատուս քվոն իրա դուրն էլ չի գալիս, որտև պատերազմի դեպքում իրանից սպասում են գնալ-մեռնել)։

    - բայց մենք ընդամենը հայտնի փաստեր ենք արձանագրում, - կասեք դուք։
    - իհարկե փաստեր եք արձանագրում, որտև համոզմունքը ստեղծում ա իրականություն, որը իրա հերթին ամրապնդում ա համոզմունքը, - կասեմ ես։

    Ես էս իրականությունը չեմ սիրում ու իրականությունը փոխելու ձևը համարում եմ համոզմունք փոխելը, դրա համար ոչ մի ձև չեմ ընդունում էս պահին եղած դիտարկումները որպես “դե տենց էլ պետք ա լիներ“ իրականություն։ Էդ չընդունելու հետևանքը կռիվ-դավին ա… դե ի՞նչ արած։ Մի բան բաց ե՞մ թողնում։
    Նայած կռիվ-դավին ինչքան է քո վրա նստում։ Վերջերս կակ ռազ թեմա կար բարոյական խիզախության մասին, սա ավելի շատ դրա մասին է։
    Ասենք, հա, Հայաստանի ստատուս քվոն ինձ դուր չի գալիս, ու ես հեշտ ճանապարհն եմ ընտրել՝ հեռացել եմ։ Փոխելու ոչ մի ցանկություն չունեմ։

    StrangeLittleGirl-ի անտեսանելի կնոջ պահով, ես կակ ռազ սպիտակ տղամարդու չափանիշներով բավական կարճ եմ, հենց միջին կնոջ բոյ ունեմ, նենց որ կարող եմ ձեր տեսանկյունից նայել։
    Էդ մեքենայում ոտքի՝ արգելակին չհասնելը երևի բլթ է։ Նույնիսկ սովետական մեքենաներում նստարանն առաջ տալու հնարավորություն կար։ Ավելի շուտ անհարմարություն է այն, որ ճանապարհն ավելի վատ ես տեսնում, քան բոյով մարդը (մայրամուտին էլ արևն ավելի շատ է աչքերիդ խփում), իսկ նստարանը բարձրացնել չես կարող հենց այն պատճառով, որ այդ դեպքում պեդալներին ու ղեկին հասնելն է դժվարանալու։ Դրա համար ես ժամանակին պարզապես ավելի բարձր մեքենա եմ գնել (crossover), ինչը խնդիրը լուծել է։

    Մեկ այլ օրինակ՝ հագուստի իմ չափը S-ն է կամ XS-ը (կախված brand-ից ու fit-ից)։ Նենց չի որ շատ մանր եմ, պարզապես սիրում եմ slim fit, համ էլ դա ստիմուլ է փոր չհավաքել, թե չէ միանգամից ոչ մի շոր հագդ չի լինում ու ստիպված ես Վիշապի կետոյից անել, բայց ոնց որ շեղվեցի։ Ինչ էի ասում, եթե S-ի հետ խանութներում որպես կանոն խնդիր չկա, ապա XS հազվադեպ կհանդիպես։ Ես էլ գտել եմ իմ վրա լավ նստող մոդելները, օնլայն եմ պատվիրում։ Բա ի՞նչ անեմ, աջ ու ձախ գոռամ, թե XS հագնողներին դիսկրիմինացնու՞մ են։ Շատ պետք է, ես ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեմ։
    Էդ գոռալով ինչ-որ բան փոխելուն ես սկեպտիկորեն եմ վերաբերվում։ Ինչ-որ դեպքերում գուցե օգնում է, ինչ-որ դեպքերում հակառակը․ մարդիկ խելոք գնում Մելոնիին կամ Թրամփին են ընտրում։ Ինձ թվում է՝ դրա իրական իմաստը հաճախ ոչ թե ինչ-որ բան փոխելն է, այլ եթե հարցը քեզ համար այդքան սկզբունքային է, ապա հայելու մեջ ինքդ քեզ նայես հանգիստ խղճով․ ինչ կարող էիր, արեցիր։

  2. #227
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    StrangeLittleGirl-ի անտեսանելի կնոջ պահով, ես կակ ռազ սպիտակ տղամարդու չափանիշներով բավական կարճ եմ, հենց միջին կնոջ բոյ ունեմ, նենց որ կարող եմ ձեր տեսանկյունից նայել։
    Էդ մեքենայում ոտքի՝ արգելակին չհասնելը երևի բլթ է։ Նույնիսկ սովետական մեքենաներում նստարանն առաջ տալու հնարավորություն կար։ Ավելի շուտ անհարմարություն է այն, որ ճանապարհն ավելի վատ ես տեսնում, քան բոյով մարդը (մայրամուտին էլ արևն ավելի շատ է աչքերիդ խփում), իսկ նստարանը բարձրացնել չես կարող հենց այն պատճառով, որ այդ դեպքում պեդալներին ու ղեկին հասնելն է դժվարանալու։ Դրա համար ես ժամանակին պարզապես ավելի բարձր մեքենա եմ գնել (crossover), ինչը խնդիրը լուծել է։
    Տես, դու ասում ես սպիտակ տղամարդու ստանդարտներով բավականին կարճ ես, ու համարենք տղամարդկանց 20% ա քո բոյի ու քեզնից կարճ։ Իսկ եթե միջին կինը հենց քո բոյի ա, ստացվում ա տղամարդկանց 20% ա բախվում էդ անհարմարությանը, իսկ կանանց 50%֊ը։

  3. #228
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես, դու ասում ես սպիտակ տղամարդու ստանդարտներով բավականին կարճ ես, ու համարենք տղամարդկանց 20% ա քո բոյի ու քեզնից կարճ։ Իսկ եթե միջին կինը հենց քո բոյի ա, ստացվում ա տղամարդկանց 20% ա բախվում էդ անհարմարությանը, իսկ կանանց 50%֊ը։
    Ճիշտ ես։ Բայց մյուս կողմից, բոյով տղամարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն։ Ինքնաթիռում թռնելն իրենց համար հաճախ տանջանքի է վերածվում։ Կամ պիտի կրկնակի վճարեն exit row-ի համար։

  4. #229
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես։ Բայց մյուս կողմից, բոյով տղամարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն։ Ինքնաթիռում թռնելն իրենց համար հաճախ տանջանքի է վերածվում։ Կամ պիտի կրկնակի վճարեն exit row-ի համար։
    ահա, բայց հարաբերակցությունների հարց ա․ էդ invisible women֊ում հսկայական թվով օրինակներ ա բերում մեծ ու մանր դիսկրիմինացիաների ու, իհարկե, կարաս ասես շատ տարբեր խմբերի համար ա լիքը բան անհարմար (բոյով, կարճ, ավելորդ քաշ, կարմրամազ և այլն), էդ ճիշտ ա, բայց կանայք բնակչության կեսն են։ Ինչի՞ պետք ա աշխարհում կյանքը համարացված լինի մենակ մի կեսին հաշվի առնելով։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.05.2023)

  6. #230
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էի ասում, եթե S-ի հետ խանութներում որպես կանոն խնդիր չկա, ապա XS հազվադեպ կհանդիպես։ Ես էլ գտել եմ իմ վրա լավ նստող մոդելները, օնլայն եմ պատվիրում։ Բա ի՞նչ անեմ, աջ ու ձախ գոռամ, թե XS հագնողներին դիսկրիմինացնու՞մ են։
    Իսկ պատճառը XS-ի հազվադեպության, նկատե՞լ ես, որն է։ Համենայն դեպս քո երբեմնի բնակության վայր Ավստրալիայում պիտի որ նկատած լինեիր․ փոքրամարմին չինացիներն են տանում, իսկ նրանք շատ են։ Սա էլ ազգային առանձնհատկությունների վրա հիմնված անհավասարության առաջ է կանգնեցնում մյուսներին։
    Ասել կուզեմ՝ բացարձակ հավասարություն ակնկալելը կնշանակի անտեսել գոյություն ունեցող իրական տարբերությունները, և առավելագույնը, որ կարելի է անել հավասարակշռելն է equity vs equality (որոնք հայերենում, ի դեպ, երևի թե նույն բառն են)։

  7. #231
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա նոր ա, էդ ամբողջ շուխուռներից հետո։
    Նույն շուխուռներից հետո նաեւ BMI չափելուց սկսեցին փորի շրջագիծ չափել, որտեւ կանայք բնականից ավելւ շատ ճարպ ունեն ստեղընդեղ կուտակած, բայց առողջական նշանակություն փորի ճարպն ունի։ Նույն շուխուռներից հետո կլինիկական հետազոտություններում կանանց էլ սկսեցին ներառել, որտեւ էն դոզաները, որ թերապեւտիկ էին կանանց համար, կարային արդյունք չտային կամ տոքսիկ լինեին կանանց համար։ Ու սենց շարունակ։ Էս բաների մասին երբ չես խոսում, չի լուծվում։
    Փաստորեն տարբերություն կա էլի կանանց ու տղամարդկանց միջև

    Հավես թեմա ա ակտիվացել․․․ ու էս թեմայով իմ մոտեցումները չեն փոխվել (էն հարևան թեմայի ականջը կանչի), նենց որ փիլիսոփայություններովս գլուխներդ չտանեմ, բայց մի թարմ անեկդոտիկ դեպք պատմեմ։ Ուրեմն էս ուիքենդին հոկեյի մրցման էինք թիմովս, ու երեկվա խաղերից մեկից առաջ արագ մարզման (warm-up հայերեն ո՞նց կասեք) ժամանակ տեսանք, որ հակառակորդի դարպասապահը չափերով պուճուր-մուճուր ա, ինչը հոկեյում մեծ նշանակություն ունի, քանի որ ավելի շատ բաց տարածք կա տափողակը խցկելու։ Ու սենց ներշնչված, որ էս ա սրանց դարպասապահին փռելու ենք չորանա, սկսեցինք խաղը։ Ընդհանուր ուժեղ թիմ էր, սաղ սաույցով մեկ լարված ֆիզիկական խաղ էր գնում, բաց լիքը հնարավորություններ էինք ստանում հակաակորդի գոտում, ու ոնց սեթափ էինք անում, էդ անտեր տափողակը ներս չէր գնում՝ էս պուճուր-մուճուր դարպասապահը նենց էր շարժվում ու խաղը տեսնում, որ միշտ տափողակի դիմացն էր։ Մենք էլ գնալով կատաղում էինք, ու վերջին պերիոդում մի հատ տեղատարափ բերինք էս դարպասապահի գլխին՝ գնդակահարություն թե մոտիկից, թե հեռվից, տարբեր անկյունների տակ, խափելով ու իրար պասեր տալով, բայց մեկ ա էս մի պուճուր-մուճուր դարպասապահը իրա գազան խաղով էդ խաղը ձեռներիցս տարավ։ Մի արտահայտություն կա հոկեյում՝ got goalied, որ ուժեղ թիմը պարտվում ա, որովհետև հակաակորդի դարպասապահը խաղը «գողանում» ա։ Ու սենց մանթո պարտված խաղից հետո շարվում ենք, որ հակառակորդ թմի խաղացողներին fist bump անենք (հոկեյի ավանդույթ ա),ու էս հակառակորդի դարպասապահը սաղավարտը վերև քաշած մեծ ժպիտով ա բոլորիս ողջունում, ու նոր ջոգում ենք, որ կին էր։ Նենց որ, թող այս աշխարհի անարդարություններն երբեք հետ չպահեն կանանց՝ ամենատղամարդկային բաներն անելուց էլ, թե սեր ու կիրք ունեն դրանց նկատմամբ։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (08.05.2023), StrangeLittleGirl (08.05.2023), մարդ եղած վախտ (08.05.2023)

  9. #232
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչևէ, մենակ էն որ նշում եք, որ տղամարդիկ կայֆավատ են լինում, սաղ բեռը կանանց վրա ա՝ նայեք ինքնասպանների հարաբերակցությունը, ալկոհոլիզմով ու թմրանյութերով տարբերվողների քանակը, բանտերում հարաբերակցության քաննակը, քար շարող կանաց քանակը, պատերազմում մահացողների քանակը։ Էն ինչով որ հիմա գրում ես, ինչի աթոռի վրա նստած ես, էդ աթոռը ինչ տան մեջ դրած ա, էդ տունը, որ փողոցում ա, էդ փողոցի ասֆալտը և այլն և այլն կառուցված են մեծամասամբ տղամարդկանց կողմից։ Կարելի ա գոնե ձեր [/FONT][/COLOR]աշխարհի մասին պատկերացումների մեջ մասին, էս "նյուանս"-երն էլ ինել։
    զվիզդեց, բլյած․․․ էն ինչով որ հիմա գրում ես, ինչի աթոռի վրա նստած ես, էդ աթոռը ինչ տան մեջ դրած ա, էդ տունը, որ փողոցում ա, էդ փողոցի ասֆալտը և այլն և այլն կառուցված են մեծամասամբ տղամարդկան կողմից, ում բոլորին «կառուցել» ու էս աշխարհ են բերել մենակ կանայք, ու կերակրել, մեծացրել, դպրոցներում էլ դասավանդել են մեծամասնությամբ կանայք։

    Իսկ հայ հասարակության մեջ տղամարդն իսկապես միջինում թամբալ ու կայֆավատ լինող կերպար ա, մանավանդ հետ-սովետական ժամանակաշրջանում։ Ամեն մի ասֆալտ փռողի ու տուն շինողի վրա գալիս ա երևի մի 20 բակում նարդի-բլոտ խաղացող։ Ու ի դեպ էդ շինարարների ու ասֆալտ փռողների մեծ մասն էլ շինարարություն ու ասֆալտագործություն անում էին ուսաստաններում, կայֆավատներն էլ անպակաս՝ բոլոր իմաստներով, քանի իրենց ընտանիքների կանայք տուն-տեղ էին պահում ու երեխաներին էին Հայաստանում մեծացնում։

    Ամեն դեպում, տղամարդկանց շահերն էս ակումբում պաշտպանելուդ համար աբրիս․․․

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (08.05.2023), Բարեկամ (08.05.2023)

  11. #233
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայով մանկական խաղերից նաեւ Լեգոն ա հետաքրքիր։ Ուրեմն Լեգոն ստեղծվել ա Դանիայում որպես ունիսեքս խաղալիք։ Երեխաների բազմաթիվ սերունդներ՝ աղջիկներ ու տղաներ հավասարապես խաղացել են, ու երբեք որեւէ մեկը չի ասել, թե սա տղայի խաղալիք ա։ Բայց չգիտես ինչու հենց ԱՄՆ ա ներմուծվել, մենակ տղաների խաղալիք ա դարձել։ Հետո սկսել են աղջիկների լեգո արտադրել, ու Դանիայում էլ հաջորդ սերունդներին արդեն սկսել են տղաների ու աղջիկների լեգո տալ։ Բայց լեգոն էլ մտավոր ռոտացիան լավացնող խաղալիք ա։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մշակութային տարբերությունների հարցում ամենախոխմը մաթեմն ա։ Հայաստանում ձեւավորված համոզմունք կա, որ կանայք մաթեմից վատ են, տղամարդիկ լավ։ Պարզվում ա՝ Դանիայում հակառակ համոզմունքն ա։ Ասում եմ՝ բա էդ ո՞նց ա ստացվում, որ կանայք ՏՏ չեն գնում։ Պարզվում ա՝ ՏՏ-ն ու մաթեմն իրար հետ չեն կապում, այլ ՏՏ-ն ու գեյմինգն են կապում, իսկ վերջինս տղաների մենաշնորհն ա։

    Բայց ինչն ա ամենահետաքրքիրը. Դանիայում կանայք իսկապես մաթեմից ավելի լավ են, ինչն էլի գալիս ա մինչեւ դպրոցական տարիքը ոնց են տղաներին ու աղջիկներին վերաբերվել։ Աղջիկները սովորել են ուշադիր լինել, խելոք նստել, իսկ տղաները՝ անընդհատ էքշընի մեջ։ Արդյունքում աղջիկները կարում են մաթեմ ընկալել, տղաները՝ չէ։ Ու ծրագրավորող դառնում են տղաները, աղջիկները գնում են ավելի «աղջկական» մասնագիտությունների, օրինակ՝ մաթեմատիկական մոդելավորում (որն էլի ՏՏ ա, բայց գեյմինգի ստերեոտիպը չկա, մաթեմ ա, աղջիկները գնում են)
    Մի անեկդոտիկ դեպք էլ լեգոյա-մաթեմախառը թեմաներով պատմեմ։ Ուրեմն էս լեգոն մի բազմատարյա ծրագիր ա ֆինանսավարում՝ Play@Heart, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ու ադմինիստրատորներին (կրթիչներին) ի մի բերեն ու ծրագրեր կազմեն, թե ոնց հանրաին դպրոցների կրթական ծրագրերում խաղային ու տեխնոլոգիական միջամտություններ ներառեն։ Ու սենց մի տասքանի դպրոցներից կրթիչներ են ընտրել, ու տարբեր կոնֆերանս-սեմինար բաներ են անցկացնում, ու նաև ուղարկում այլ երկրներ՝ իննովացիոն մոտեցումներով ներշնչվելու։ Ու սրանց խումբը՝ մի 50 դանիական կրթիչ, մեր մոտ էլ էին եկել՝ իննովացիաներին մոտիկից տեսնելու։ Հավես ժողովուրդ էին, լիքը ներշնչվեցին, մի քիչ էլ իրենց առօրյայից կիսվեցին։ Պարզվեց, որ Դանիայում հանրային կրթական միջավայրն ահագին ողորմերլի վիճակում ա՝ թե օրինական դաշտի տեսանկյունից, թե ռեսուրսների սղության, ու թե ծնողների թերի ներգրավվածության․․․ դե համենայն դեպս էս կրթիչներն իրենց փորձից էին կիսվում՝ մեծ մասն էլ մաթեմի ուսուցիչներ (ու դե կոնտեքստն էլ արևմուտքի զարգացած երկրներն էին)։ Բայց ամենազարհուրելին էն էր, որ այդ ծրագրի մասնակից մի 50 հոգուց երևի մի 12ն էին կանայք, այնինչ Դանիայում ուսուցիչների մի 53%-ը կանայք են, ինչն ի դեպ գազան պրոգրեսիվ ցուցանիշ ա։ Կասկածում եմ, որ այս ծրագրի մասնակցելու պահանջները՝ ներառյալ աշխարով մեկ ճամփորդությունները, շատ կին կրթիչների համար դժվարամարս էին։ Արդյունքում ունենք գժոտ կարիերային հնարավորություն զարգացած երկրի կրթիչների համար, բայց դրանից օգտվողներն անհամաչափ մեծամասնությամբ տղամարդիկ են։

    Հ․Գ․
    Էս ծրագրի մասնակից կանանցից մեկն էլ մի դիպուկ նկատում արեց, որ չնայած ծրագիրը լավ արդյունքերի կարա բերի Դանիայի բոլոր աշակերտների համար, բայց դե Լեգոյին էլ վատ չի լինի, քանի որ իրենց արտադրանքը լավ կօգտագործվի ու կգովազդվի, վերջում էլ իրենց համար կադրերի նոր սերունդներ կապահովեն։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.05.2023, 06:41:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.05.2023)

  13. #234
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    զվիզդեց, բլյած․․․ էն ինչով որ հիմա գրում ես, ինչի աթոռի վրա նստած ես, էդ աթոռը ինչ տան մեջ դրած ա, էդ տունը, որ փողոցում ա, էդ փողոցի ասֆալտը և այլն և այլն կառուցված են մեծամասամբ տղամարդկան կողմից, ում բոլորին «կառուցել» ու էս աշխարհ են բերել մենակ կանայք, ու կերակրել, մեծացրել, դպրոցներում էլ դասավանդել են մեծամասնությամբ կանայք։
    Հլը մի վարկյան, էդ ուզում ես ասես, որ համաձայն ես որ աշխարհում ամեն ինչ տղամարդիկ են կառուցում, կանայք էլ մենակ երեխա պահել մեծացնելու համար են? Բյուր հլը գնահատի։

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հայ հասարակության մեջ տղամարդն իսկապես միջինում թամբալ ու կայֆավատ լինող կերպար ա, մանավանդ հետ-սովետական ժամանակաշրջանում։ Ամեն մի ասֆալտ փռողի ու տուն շինողի վրա գալիս ա երևի մի 20 բակում նարդի-բլոտ խաղացող։ Ու ի դեպ էդ շինարարների ու ասֆալտ փռողների մեծ մասն էլ շինարարություն ու ասֆալտագործություն անում էին ուսաստաններում, կայֆավատներն էլ անպակաս՝ բոլոր իմաստներով, քանի իրենց ընտանիքների կանայք տուն-տեղ էին պահում ու երեխաներին էին Հայաստանում մեծացնում։
    Ախպոր պես, Հայաստանը ստեղ ինչ կապ ունի, ամբողջ աշխարհում ա տենց։ Էս աշխարհը դոմինացվել ու դոմինացվում ա, 0.001% տղամարդկանց կողմից, էդ վերցնում են, կամ էս քո բերած նման օրինակները վերցնում են ու սկսում են պրոեկտել ԲՈԼՈՐ տղամարդկանց վրա։ Շատ վտանգավոր բան ա սա անելու։ Էդ նույն բանն ա ոնց որ տղամարդիկ ասեն, նայեք կանանաց մեջ մարմանավճառներ կան, բերեք բոլոր կանաց արգելենք սեքսով զբաղվելը։ Էհու՜յ։ Ասենք էն ինչը տղամարդուն, տղամարդ ա սարքում, բոլոր բաների դեմ պայքարում են, էդ պայքար ա որ կանայք հավասար իրավունքներ ունենա, թե որ կանայք հայտնվեն էդ 0.0001% position in power-ում։

    Ասենք հա էլի, էդ 0.0001% տղամարդիկ, մեր նման սովորական մարդ չեն է, իրանք սեռ/տարիք/տեսակ պալյուբոմու դոմինացնելու են, ինչ ուզում ես արա, կարաս իհարկե գնաս մի հատ բաբլ ստեղծես, էդ բաբլումդ մտածես, որ դա գոյուոթյուն չունի, ապրես, բայց իրականությունը դրանից չի փոխվելու։ Կյանքը բրուտալ պայքար ա, ընդեղ հաստատ մի հոգի կա, որ օր ու գիշեր սպասում ա հնարավորության քեզնից ինչ որ բան խլելու։ Չի կարելի թույլ տալ էդ հնարավորությունները։

    Ամեն դեպում, տղամարդկանց շահերն էս ակումբում պաշտպանելուդ համար աբրիս․․․
    Խնդրեմ ցավդ տանեմ։ Բլոտիս սաստավը արձակուրդ ա, մի բանով պիտի զբաղվեմ, գոնե մեր դոմինանտ սեռին պաշտպանեմ էս անհավատներից։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 08.05.2023, 09:04:

  14. #235
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կներեք, մի քիչ ծանր գրառում եմ բերել

    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կասես իմ ռակուրսը ի՞նչ ա։ Մենակ ասել եմ, որ հաստատ տղամարդիկ ու կանայք բիլոգիապես տարբերվում են, ինչից էլ որոշ behavioral բաներ ա բխում։ Ես ուրիշ ռակուրս ստեղ չեմ բերել, ընդամենը ձեր բերած առգումենտները challange եմ արել, կոնկրետ ձեր իսկ բերած օրինկաներով։
    Քո սկզբնական փոստը, որ ենթադրաբար կենսաբանական ու վարքային հատկանիշներ ա իրար կապում ու իբր ընդամենը ակնհայտ ճշմարտության անմեղ արձանագրում ա, այլ բառերով, բայց մոտավորապես սենց ա հնչում։ Ասում ա - բարեկամներ, տղամարդիկ ունեն որոշակի էմոցիոնալ ինկոմպետենտություն, այն է - տղամարդիկ չեն կարող տալ առանց պայմանականությունների սեր (whatever that means, բայց ես դրա տակ հասկանում եմ ինչ-որ տիպի էմոցիոնալ աջակցություն ու վալիդացիա. ուղղի եթե ուրիշ բանի հետ ես)։ Ու չնայած‘ իրանք էդ սերը չեն կարող տալ, բայց պիտի անպայման ստանան կնոջից։ Ու չէ, չմտածեք, թե էդ էմոցիոնալ ինկոմպետենտությունը տղամարդկանց խնդիրն ա։ Բացարձակապես։ Ուղղակի ձևն ա տենց։ Այսպես ասած‘ բագ չի, ֆիչըր ա։ Արգանդ չունեն, չեն ծննդաբերել, դրանից ա (ի միջի այլոց լիքը կանայք էլ չեն ծննդաբերել, բայց չգիտես ոնց էդ մոգական կարողությունները ունեն)։ Ու ի՞նչ պիտի անեն կանայք։ Դե իհարկե ոչ մի բան, այսինքն‘ շարունակեն տալ էդ էմոցիոնալ աջակցությունը առանց ստանալու, որտև դե հո չեն կարող իրանց տղամարդուց պահանջել մի բան, որը խեղճը ուղղակի ունակ չի տալու։ Հո կնիկ չի դառնալու, հո արգանդ չի՞ բուսնելու։ Այ տենց պողպատյա արգումենտով քո գրառումը արդարացնում ա, թե ինչի ա լրիվ “նորմալ“ համարվում, երբ կանայք էմոցիոնալ առումով ստիպված պահում են մի քանի փոքր երեխա ու մի մեծ երեխա, փոխանակ իրանց կողքը ունենալու ուրիշ հասուն ու իրանց աջակցող զուգընկերոջ։
    Այ տենց բաներ։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (08.05.2023), StrangeLittleGirl (08.05.2023), Ծլնգ (08.05.2023)

  16. #236
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք, մի քիչ ծանր գրառում եմ բերել



    Քո սկզբնական փոստը, որ ենթադրաբար կենսաբանական ու վարքային հատկանիշներ ա իրար կապում ու իբր ընդամենը ակնհայտ ճշմարտության անմեղ արձանագրում ա, այլ բառերով, բայց մոտավորապես սենց ա հնչում։ Ասում ա - բարեկամներ, տղամարդիկ ունեն որոշակի էմոցիոնալ ինկոմպետենտություն, այն է - տղամարդիկ չեն կարող տալ առանց պայմանականությունների սեր (whatever that means, բայց ես դրա տակ հասկանում եմ ինչ-որ տիպի էմոցիոնալ աջակցություն ու վալիդացիա. ուղղի եթե ուրիշ բանի հետ ես)։ Ու չնայած‘ իրանք էդ սերը չեն կարող տալ, բայց պիտի անպայման ստանան կնոջից։ Ու չէ, չմտածեք, թե էդ էմոցիոնալ ինկոմպետենտությունը տղամարդկանց խնդիրն ա։ Բացարձակապես։ Ուղղակի ձևն ա տենց։ Այսպես ասած‘ բագ չի, ֆիչըր ա։ Արգանդ չունեն, չեն ծննդաբերել, դրանից ա (ի միջի այլոց լիքը կանայք էլ չեն ծննդաբերել, բայց չգիտես ոնց էդ մոգական կարողությունները ունեն)։ Ու ի՞նչ պիտի անեն կանայք։ Դե իհարկե ոչ մի բան, այսինքն‘ շարունակեն տալ էդ էմոցիոնալ աջակցությունը առանց ստանալու, որտև դե հո չեն կարող իրանց տղամարդուց պահանջել մի բան, որը խեղճը ուղղակի ունակ չի տալու։ Հո կնիկ չի դառնալու, հո արգանդ չի՞ բուսնելու։ Այ տենց պողպատյա արգումենտով քո գրառումը արդարացնում ա, թե ինչի ա լրիվ “նորմալ“ համարվում, երբ կանայք էմոցիոնալ առումով ստիպված պահում են մի քանի փոքր երեխա ու մի մեծ երեխա, փոխանակ իրանց կողքը ունենալու ուրիշ հասուն ու իրանց աջակցող զուգընկերոջ։
    Այ տենց բաներ։
    Վախ մեռնեմ ջանիդ։ Բնականաբար distort ես արել գրածս, բայց արի թեկուզ վերցնենք որ հենց էդ եմ ասել։ Ի՞նչ խնդիր կա։ Տղամարդիկ էլ կանաց էն լիքը բաներ տալիս, որոնք որ կանայք չեն կարող տալ, ի՞նչումն ա խնդիրը։ Արդյոք համագործակցության իմաստը էն չի, որ փոխլրացնեք իրար։

    Լավ սպաս մի հատ հասկանամ էլի, այսինքն դու կարծում ես, որ տղամարդիկ ինչ տալիս են կնոջը, կինը լրիվ նույն բանները հետ ա տալիս հերիք չի, մի հատ էլ հավելյալ բաներ ա տալիս տղամարդուն, որը տղամարդը հետ չի տալիս՞։

    Ես չեմ հասկանում քո համար մի հատ սեռ գոյություն ունի հա՞։ Ասենք կանայք են, իրանք ամենինչ ճիշտ են անում, իսկ մնացած բոլոր խնդիրները տղամարդիկ են։ Էս ինչ մոտեցում ա չեմ հասկանում։ Իմ ամբողջ պնդումը կայանում ա նրանում, որ բաներ կան որ տղամարդիկ են մեծամասամբ կարող տալ, բաներ կա որ կանայք են մեծամասմաբ կարող տալ, պետք ա դրանք խմբավորել ու էֆֆեկտիվ համագործակցություն սարքել, ոչ թե բերել ասել, գիտես ինչ կա, ես քեզ էս եմ տալիս, նույն բանը ինձ պիտի տաս։ Էդ դեստրուկտիվ ուտոպյա ա, հաշվի առնելով, որ բիլոգիապես մենք տարբեր խնդիրներ տարբեր էֆեկտիվությամբ ենք լուծում։

    Հ։Գ։ Էդ ներեղություն ես խնդրում, որ իմ գրառումն ես մեջբերում? Կներեն, չմտածես, ստեղ բոլորս խայտառակ տոլեռանտ ենք։
    Վերջին խմբագրող՝ Արամ: 08.05.2023, 11:20:

  17. #237
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պատճառը XS-ի հազվադեպության, նկատե՞լ ես, որն է։ Համենայն դեպս քո երբեմնի բնակության վայր Ավստրալիայում պիտի որ նկատած լինեիր․ փոքրամարմին չինացիներն են տանում, իսկ նրանք շատ են։ Սա էլ ազգային առանձնհատկությունների վրա հիմնված անհավասարության առաջ է կանգնեցնում մյուսներին։
    Ասել կուզեմ՝ բացարձակ հավասարություն ակնկալելը կնշանակի անտեսել գոյություն ունեցող իրական տարբերությունները, և առավելագույնը, որ կարելի է անել հավասարակշռելն է equity vs equality (որոնք հայերենում, ի դեպ, երևի թե նույն բառն են)։
    Ավստրալիայում նույնիսկ S-ն էր պրոբլեմ։ Այն, որ չինացիները միանգամից տանում են, մտքովս չէր անցել, դա ամեն ինչ բացատրում է։

  18. #238
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք, մի քիչ ծանր գրառում եմ բերել



    Քո սկզբնական փոստը, որ ենթադրաբար կենսաբանական ու վարքային հատկանիշներ ա իրար կապում ու իբր ընդամենը ակնհայտ ճշմարտության անմեղ արձանագրում ա, այլ բառերով, բայց մոտավորապես սենց ա հնչում։ Ասում ա - բարեկամներ, տղամարդիկ ունեն որոշակի էմոցիոնալ ինկոմպետենտություն, այն է - տղամարդիկ չեն կարող տալ առանց պայմանականությունների սեր (whatever that means, բայց ես դրա տակ հասկանում եմ ինչ-որ տիպի էմոցիոնալ աջակցություն ու վալիդացիա. ուղղի եթե ուրիշ բանի հետ ես)։ Ու չնայած‘ իրանք էդ սերը չեն կարող տալ, բայց պիտի անպայման ստանան կնոջից։ Ու չէ, չմտածեք, թե էդ էմոցիոնալ ինկոմպետենտությունը տղամարդկանց խնդիրն ա։ Բացարձակապես։ Ուղղակի ձևն ա տենց։ Այսպես ասած‘ բագ չի, ֆիչըր ա։ Արգանդ չունեն, չեն ծննդաբերել, դրանից ա (ի միջի այլոց լիքը կանայք էլ չեն ծննդաբերել, բայց չգիտես ոնց էդ մոգական կարողությունները ունեն)։ Ու ի՞նչ պիտի անեն կանայք։ Դե իհարկե ոչ մի բան, այսինքն‘ շարունակեն տալ էդ էմոցիոնալ աջակցությունը առանց ստանալու, որտև դե հո չեն կարող իրանց տղամարդուց պահանջել մի բան, որը խեղճը ուղղակի ունակ չի տալու։ Հո կնիկ չի դառնալու, հո արգանդ չի՞ բուսնելու։ Այ տենց պողպատյա արգումենտով քո գրառումը արդարացնում ա, թե ինչի ա լրիվ “նորմալ“ համարվում, երբ կանայք էմոցիոնալ առումով ստիպված պահում են մի քանի փոքր երեխա ու մի մեծ երեխա, փոխանակ իրանց կողքը ունենալու ուրիշ հասուն ու իրանց աջակցող զուգընկերոջ։
    Այ տենց բաներ։
    Էս գրառմանը վարկանիշ էլ եմ տվել, բայց մի հատ էլ ստեղ ասեմ. ընտիր ա ասված։ Երեւի ակումբի պատմության մեջ ամենալավ գրառումներից ա։ Էնքան լավն ա, որ մի հատ էլ ամուսնուս համար կարդացի, ասեց ճիշտ ա ասում, ավելացրեց, որ առանց պայմանների սիրո պահով էլ սաղ տղամարդկանց անունից չխոսեն, ինքը լավ էլ կարողանում ա էմոցիոնալ աջակցություն ցույց տա ու առանց պայմանների սիրի

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  20. #239
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառմանը վարկանիշ էլ եմ տվել, բայց մի հատ էլ ստեղ ասեմ. ընտիր ա ասված։ Երեւի ակումբի պատմության մեջ ամենալավ գրառումներից ա։ Էնքան լավն ա, որ մի հատ էլ ամուսնուս համար կարդացի, ասեց ճիշտ ա ասում, ավելացրեց, որ առանց պայմանների սիրո պահով էլ սաղ տղամարդկանց անունից չխոսեն, ինքը լավ էլ կարողանում ա էմոցիոնալ աջակցություն ցույց տա ու առանց պայմանների սիրի
    Զուտ ի գիտություն էլի, ոչ մեկ սաղ տղամարդկանց անունից չի խոսել։ Ասենք մի հատ գրառում ցույց տվեք, որ ասել եմ սաղ տղամարդիկ տենց են, լիքը տղամարդ կա, որ տենց չի։ Նույնիսկ լիքը տղամարդ կա, որ կին ա, լիքը տղամարդ կա, որ անասուն ա, ոչ մի բան իրա կնոջը չի կարում տրամադրի։ Ո՞վ ա սաղ տղամարդկանց անունից խոսել, որ ամուսինդ էլ հեռավոր հորդորներ ա ուղարկում։

  21. #240
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ ի գիտություն էլի, ոչ մեկ սաղ տղամարդկանց անունից չի խոսել։ Ասենք մի հատ գրառում ցույց տվեք, որ ասել եմ սաղ տղամարդիկ տենց են, լիքը տղամարդ կա, որ տենց չի։ Նույնիսկ լիքը տղամարդ կա, որ կին ա, լիքը տղամարդ կա, որ անասուն ա, ոչ մի բան իրա կնոջը չի կարում տրամադրի։ Ո՞վ ա սաղ տղամարդկանց անունից խոսել, որ ամուսինդ էլ հեռավոր հորդորներ ա ուղարկում։
    Եթե դու վարքը կենսաբանությամբ ես պայմանավորում, ուրեմն չի՞ ստացվում, որ խոսքը սաղ տղամարդկանց մասին չի։ Թե՞ էմոցիոնալ ունակություններ ունեցող տղամարդու կենսաբանության հետ մի բան էն չի, ըստ քեզ։

Էջ 16 18-ից ԱռաջինԱռաջին ... 612131415161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •