մ կարծիքը հուսով եմ հետո կհայտնեմ, իսկ հիմա ինձ մոտ հարցեր են առաջացել այս թեման կարդալուց ու կուզենայի նախ դրանք պարզել.

1.Հոգին իսկզբանե սեռային պատկանելիություն ունի՞. այսինքն, տարբե՞ր են լինում կնոջ ու տղամարդու հոգիները մինչ աշխարհ գալն՝ այստեղ մարմին ստանալն ու դաստիարակվելը:

2.(հիմնականում Բյուրին է ուղված հարցս) Աստված կնոջը տղամարդու կղոսկրից չստեղծե՞ց. եթե այո, ապա ինչպե՞ս եղավ այդ տարբերությունն, թե՞ ուզում ես ասես, որ Նիցշեն ճիշտ էր, երբ ասում էր.
Աստված ի սկզբանե դրեց այդ տարբերությունը: Նա ոչ թե անհավասարություն, այլ տարբերություն դրեց:
Այստեղ խոսքը հոգիների մասին չէ, իզուր ալիքները մի խառնիր: Հիսուսն ինքն էլ է հոգիների մասին ասում, որ հավիտենական կյանքում սեռ չեն ունենալու, այլ լինելու են հրեշտակների պես:
Խոսքս այլ՝ հոգեբանական, կառուցվածքային, վարքագծային տարբերությունների մասին է: Դե կառուցվածքայինի մասին կարծում եմ, որ պետք չէ խոսել. դա ակնհայտ է: Իսկ մնացածը հնարավոր է եղել բացահայտել ուսումնասիրելով կնոջ և տղամարդու ուղեղները: Դրանց մասին հետո կգրեմ: