մարդ եղած վախտ-ի խոսքերից
Ճիշտն ասած մի քիչ չեմ պատկերացնում, թե ակումբում էս թեմայով քննարկումը ինչ տեսք կարա ունենա առանց ֆեմինիզմի/խտրականության կպնելու։ Էս թեմայի դիֆոլթը դիրքի անհավասարություն ենթադրող վիճակն ա։ Եթե կռիվ-դավին բացառում ենք, ապա տակը մնում ա ստատուս քվոն ամրապնդող, եղած ստերեոտիպներն առաջ բրթող փոխանակություն։ Օրինակ՝ մինչև էս պահը կռիվ-դավի չանողներից ոչ մեկ ստերեոտիպ կոտրող բառ չի ասել (բացի գուցե թիքեթից, ով ոնց-որ թե տողատակերում ակնարկում ա, որ ստատուս քվոն իրա դուրն էլ չի գալիս, որտև պատերազմի դեպքում իրանից սպասում են գնալ-մեռնել)։
- բայց մենք ընդամենը հայտնի փաստեր ենք արձանագրում, - կասեք դուք։
- իհարկե փաստեր եք արձանագրում, որտև համոզմունքը ստեղծում ա իրականություն, որը իրա հերթին ամրապնդում ա համոզմունքը, - կասեմ ես։
Ես էս իրականությունը չեմ սիրում ու իրականությունը փոխելու ձևը համարում եմ համոզմունք փոխելը, դրա համար ոչ մի ձև չեմ ընդունում էս պահին եղած դիտարկումները որպես “դե տենց էլ պետք ա լիներ“ իրականություն։ Էդ չընդունելու հետևանքը կռիվ-դավին ա… դե ի՞նչ արած։ Մի բան բաց ե՞մ թողնում։
Էջանիշներ