Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ու էս տարբեր վերաբերմունքի շնորհիվ ա, որ հոգեկերտվածքը տարբեր ա լինում, հետեւաբար նաեւ հոգեկան խնդիրները։ Աղջիկներն աուտիզմն ավելի լավ են ծածկում ու ադապտացվում, որովհետեւ իրանց խոսքը լավ ա զարգացել ավելի շատ ինփութի շնորհիվ, մարդկանց հետ ժամանակ անցկացնելու շնորհիվ իմիտացիային սկսել են լավ տիրապետել, ի տարբերություն տղաների։ Ուտելու խանգարումներն աղջիկների մոտ ավելի շատ են, որովհետեւ արտաքին տեսքի պարտադրանքը աղջիկների, ոչ թե տղաների նկատմամբ ա։ Ալկոհոլիզմը տղամարդկանց մոտ ավելի շատ ա, որտեւ փոքրուց հաղորդակցվել քիչ են սովորացրել, սովորացրել են էմոցիաներ ցույց չտալ, չկիսվել էմոցիաներով, ու արդյունքում ալկոհոլի մեջ են լուծում փնտրում։
Հասարակության դերն ու ազդեցությունը բոլոր թեմաներում էլ կա, համաձայն եմ, բայց միայն սոցիալական ֆակտորներով ամեն ինչ բացատրելու հետ էդքան էլ համաձայն չեմ կամ ավելի շուտ՝ համոզված չեմ։ Կարծում եմ, սեռերի հորմոնալ ու գենետիկ տարբերությունների ազդեցությունը՝ որպես ֆակտոր, ամեն դեպքում չարժի անտեսել։