User Tag List

Էջ 5 18-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

  1. #61
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    <<Կինը՝ Աստծո երկրորդ սխալն է>>: - Նիցշե
    Իսկ ով է առաջինը… տղամարդը…

  2. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    մ կարծիքը հուսով եմ հետո կհայտնեմ, իսկ հիմա ինձ մոտ հարցեր են առաջացել այս թեման կարդալուց ու կուզենայի նախ դրանք պարզել.

    1.Հոգին իսկզբանե սեռային պատկանելիություն ունի՞. այսինքն, տարբե՞ր են լինում կնոջ ու տղամարդու հոգիները մինչ աշխարհ գալն՝ այստեղ մարմին ստանալն ու դաստիարակվելը:

    2.(հիմնականում Բյուրին է ուղված հարցս) Աստված կնոջը տղամարդու կղոսկրից չստեղծե՞ց. եթե այո, ապա ինչպե՞ս եղավ այդ տարբերությունն, թե՞ ուզում ես ասես, որ Նիցշեն ճիշտ էր, երբ ասում էր.
    Աստված ի սկզբանե դրեց այդ տարբերությունը: Նա ոչ թե անհավասարություն, այլ տարբերություն դրեց:
    Այստեղ խոսքը հոգիների մասին չէ, իզուր ալիքները մի խառնիր: Հիսուսն ինքն էլ է հոգիների մասին ասում, որ հավիտենական կյանքում սեռ չեն ունենալու, այլ լինելու են հրեշտակների պես:
    Խոսքս այլ՝ հոգեբանական, կառուցվածքային, վարքագծային տարբերությունների մասին է: Դե կառուցվածքայինի մասին կարծում եմ, որ պետք չէ խոսել. դա ակնհայտ է: Իսկ մնացածը հնարավոր է եղել բացահայտել ուսումնասիրելով կնոջ և տղամարդու ուղեղները: Դրանց մասին հետո կգրեմ:

  3. #63
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Տղամարդ - կին

    Չէ Բյուրակն ջան ալիք խառնելուց հեռու եմ, բայց կամ լուրջ չես մտածել ասածներիս մասին, կամ էլ ես չեմ կարողացել ճիշտ արտահայտել հարցադրումներս:

    1. Անկախ այն բանից, թե ինչպես է ստեղծվում, առաջանում մարդու հոգին կամ ով է այն ստեղծում կամ կյանքի կոչում ուզում էի իմանալ թե ըստ Ձեզ մինչ ֆիզիկական մարմնի մեջ մտնելը տղամարդու ու կնոջ հոգիներն տարբերվու՞մ են իրարից ասենք ինչ որ կերպ, որը կարող է հետագայում նրանց միջև հոգեկան այլ տարբերությունների պատճառ հանդիսանա:

    2. Բժիշկները պետք է որ լավ իմանան, որ եթե (ըստ Աստվածաշնչի) կինը ստեղծվել է տղամարդու կղոսկրից, ապա պետք է որ վերջինս չունենար այն տարբերությունները (հորմոնալ և այլն) տղամարդու հետ ինչ դու նշել ես քո այս թեմայում կատարած գրառումներում: Այդ են վկայում (որքանով որ ես գիտեմ) նորագույն գենետիկայի ու կլոնավորման գիտական նվաճումները, այդպես չէ՞:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #64
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Լաավ էէ..հերիքա աբիժնիկ փիլիսոփաների գրածների նայեք… ինչպես թե 2-րդ սխալն էր կինը… աղջիկները,կանայք շատ լավն են…ես իրանց սիրում եմ…առանց իրանց չէր լինի ոչինչ… տղամարդիկ ու կանայք իհարկե տարբեր են և դա տենց էլ պիտի լիներ, որ նրանք միանային ու փոխլրացնեն միմյանց,որ 1+1=1 լինի…հասկանո՞ւմ եք…ու նրանց էտ տարբերություններն են ձգում միմյանց մեջ…

    պ.ս. ոնց չեմ սիրում,որ ամեն տեղ աստված-կրոն են խառնում…

  5. #65
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Տղամարդ - կին

    electrical_storm ջան հավանաբար ճիշտ չես ընկալել գրածիս իմաստն ու թե ինչու՞ հատկապես Բյուրին էի դիմել այդ հարցով այլ ոչ թե քեզ: Բյուրից՝ բժշկությամբ ու կրոնով հետաքրքրվող մի խելացի աղջկանից, ցանկացա որ ինքը գտներ ու ինձ էլ ցույց տար այս հակասությունն թե ինչի՞ց է, կամ դա հարցի իմ սխալ ընկալման պատճառով է՞: Դա էի ուզում ճշտեի միայն Հա չմոռանամ ասեմ, որ Նիցշեի ասածն որպես կատակ ու որպես մի մարդու կարծիք էի ներկայացրել ու բոլորովին էլ համաձայն չեմ նրա հետ այս հարցում, այլ համաձայն եմ քեզ հետ, քո կատարած բարձրագույն մաթեմատիկական հաշվարկներով 1+1=1 մի քանի հատ էլ քո թույլտվությամբ ու ներողամտությամբ ես ներկայացնեմ. 1+1=0 ### 1+1=3 ### 0,5+0,5=2 բայց ես էլ ոնց քցում ֆռնում եմ "1+1"-ը 2 չի լինում

    Հա մի կարևոր բան էլ ասեմ. ինձ մոտ էլ մագնիսական ձգողականությունն խախտված չի ու քեզ պես ես էլ եմ գտնում որ աղջիկներն ու կանայք շատ լավն են ու ես էլ նույնպես սիրում եմ Հա վերջին միտքս այստեղ. եթե տղամարդիկ մի քիչ խելոք լինեն ու թողնեն մեր մայրերը, կանայք, քույրերն ու սիրելի էակները՝ մեր գեղեցիկ մասը, աշխարհի կառավարմանն իրենց այդքան բարի ու սիրով լի սրտով մասնակցեին ու լսելի լինեին, ապա այս վիճակում չէինք լինի բոլորս... Չէ որ մայրն է աշխարհ բերում ու առաջին ու մեծ դերը խաղում մեր բոլորիս դաստիարակման ու ձևավորման մեջ և ինչու՞ չպետք է նրանք էլ իրենց ազդեցիկ ձայնն ունենան երկրի կառավարման գործում... Ո՞ր մի մայրը, կինը կուզենար պատերազմ լիներ... Կգա ժամանակը, երբ կինը կունենա իր ազդեցիկ ձայնը... Չմոռանանք, որ կինն ու տղամարդը փոխկապակցված են ու եթե մի սկզբունքն նսեմացնում ու ցածրացնում է մյուս սկզբունքին, ապա խախտվում է և ողջ հավասարակշռությունն ու ներդաշնակությունը նրանց ներքինի ու շրջապատի՝ ինչը տեսնում ենք մեր օրերում:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #66
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տղամարդ - կին

    Այսօրվա աշխարհը գնում է դեպի գենդերային հավասարության՝ չկա տարբերություն կանանց և տղամարդկանց միջև: Արագ տեմպերով զարգանում է ֆեմինիզմը՝ կանայք ու տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ:

    Բայց արդյո՞ք մենք իրականում կարող ենք ունենալ միևնույն հնարավորությունները: Գուցե կան հատկանիշներ, որոնք հատուկ են միայն տղամարդկանց կամ միայն կանանց, և դրանք վճռորոշ են հասարակության մեջ մեր գրաված դերերի ու դիրքի համար:
    Կարո՞ղ է կինը հասնել այն ամենին, ինչ տղամարդը: Կարո՞ղ է տղամարդը լիարժեք լինել այնպիսի դերերում, որոնք ի սկզբանե համարվում են «կանացի»:
    Արդյո՞ք այն ամենը, ինչ մարդկային է, կարող է իրականացվել ցանկացած սեռի ներկայացուցչի կողմից:

    Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը գենդերային հարցերի վերաբերյալ:

  7. #67
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Իմ կարծիքով այն ինչ նկարագրել ես նորմալ երևույթ է: Ինձ շատերն են ֆեմինստ կոչել, իսկ ես այդ բառի իմաստի և բովանդակության հետ ծանոթացել եմ վերջերս: Ուղղակի վերաբերմունքը կանանց և տղամարդկանց նկատմամբ նույնն է, նրանք ինչով են իրարից տարբերվում, կարծում եմ տարբերությունները ֆիզիոլոգիայի մեջ է, գուցե մի փոքր էլ հոգեբանության, բայց դե որպես մարդ նրանք հավասար ար են ըստ իս, պիտի ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ իրենց զարգացումը ապահովելու համար:
    Թե կանանց թե տղամարդկանց մեջ կան խելացի և անխելք մարդիք, բոլոր մասնագիտություններում հավասարապես կան թե տղամարդիք թե կանայք, թե լավ թե վատ մասնագետներ, ուրեմն ո՞րն է տարբերությունը. տարբերությունը ընտրության մեջ է թե ինչ կնտրի տվյալ մարդը իր համար՝ լինել ուժեղ և պայքարել հասնել ուզածին, ապրել հեշտ կյանքով, տանը նստել ու ամուսինը կամ կինը կկերակրի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #68
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Է՜հ չեք հոգնել էս թեման քննարկելու՞ց։ Ախր պատասխանը շատ պարզ ու հասարակ է։ Տղամարդը տղամարդ է, իսկ կինը կին։ Սենց թե նենց, մեր միջև երբեք հավասարություն չի լինելու։ Պայթում եմ, որ կանայք խոսում են հավասարության մասին (քո համար ապրի էլի)։

    Հ.Գ. մի բան հիշեցի
    Мужской оргазм в среднем длится около 6 секунд. Женский – 23 секунды. Интересно, говорили бы женщины о равенстве, узнав, что их оргазм длится в четыре раза дольше, чем мужской.

  9. #69
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Նման հարցադրումով «Տղամարդ - կին» թեմա կար մի ժամանակ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #70
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    նմանատիպ խոսակցությունների ժամանակ էլ, ես միշտ մի ասացվածք եմ հիշում ,որ ժամանակին իմ ստորագրությունն էր`
    <<Այն ինչ կարելի է Զևսին,չի կարելի եզին >>
    Իհարկե մի քիչ կոպիտ է, բայց ասացվածքը պետք չէ աղավաղել

    Հավասարության մասին խոսք գնալ չի կարող, բայց դե չեմ էլ ասում ,որ պետք է լինի այնպես ,ինչես ասենք XX դարի սկզբին էր... Սա օրինակի համար եմ ասում,քանի որ գրեռլ եմ կուրսային աշխատանք ազգագրություն առարկայից ,ուր խոսվում էր ծայրահեղ նիստուկացի մասին

  11. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    ivy
    Չեմ մտածում, որ այսպիսի հարց իրականում գոյություն ունի քո համար, հաշվի առնելով քո նախորդ գրառումները, որոնք մեծ հետքրքրությամբ ընթերցել եմ:
    Սակայն, քանի որ հայ աղջիկներից մեծ մասի համար իրականում այս հարցը ակտուալ է, ասեմ իմ կարծիքը:
    Այն ամենը, ինչ որ մարդկային է, չի կարող ունենալ սեռական պատկանելիության նախապայմաններ:

    Փիլիսոփայության մեջ կա մի տեսակետ, համաձայն որի "կեցությունն է որոշում գիտակցությունը": Եթե ընդհանուր դեպքում սա կիրարկենք անեմ ինչի վրա, ապա իհարկե անհեթեթության կհանգենք: Սակայն կոնկրետ այս դեպքում հարցն կարելի է նայել այս տեսանկյունից:

    Ես պատկերացնում եմ, որ հարցը այժմեական է այնքանով, որքանով այն հատվում է հասարակական-քաղաքական կյանքին:

    Եվ այսպիսով: Եթե ունես բավականաչափ կրթություն, տրամաբանություն, կամք, հռետորական ձիրք … ապա ինչու՞ ոչ:
    Այսօրվա տեխնիկան և տեխնոլոգիան կնոջը ազատել է իրեն պարտադրված բավականաչափ պրիմիտիվ գործառույթներից ՝ աման լվալ, շոր լվալ,… մարդու ոտքերը լվալ : Հա, հա: Մարդու ոտքերը լվալ: Հլա դեռ մի 50-60 տարի առաջ դա մտնում էր հայաստանաբնակ հայ կնոջ առօրյա պարտականությունների մեջ :

    Մի խոսքով, շատ աջ ու ձախ մի նայեք: Սա էն դեպքը չի: Հլա դեռ ավելին: Եթե ուզում եք, որ Հայաստանում մի ինչ որ բան դեպի լավը փոխվի, ապա ոչ մի դեպքում դա մի թողնեք ժամանակի հայ տղամարդուն վրա, որի մեջ էնքան "կեղտոտ արյուն" է հոսում, որ ժամանակ ու համապատասխան թանկարժեք բժշկական սարքավորումներ են պետք դա մաքրելու համար:

    Հ.Գ. Միշտ հիշեք, որ հայ տղաները շահախնդրիր են ձեզ "կուխնիից" դուրս չթողնելու համար, քանի որ էտ դեպքում դուք կտեսնեք որ "թագավորը մերկ է " :
    Էնպես որ էս դեպքում նրանք ձեզ լավ խորհրդատու չեն կարող լինել: Հասկանում եմ, որ գենետիկորեն բավականին պատասխանատու մարդ եք, բայց որոշումը կայացրեք ինքներտ:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 17.10.2007, 16:04:

  12. #72
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Ինձ համար ակտուալ է այս հարցը այնքանով, որ գտնում եմ՝ իրականում կնոջ ու տղամարդու համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ:

    Անգամ էստեղ մեր բիզնեսի հոգեբանության դասընթացների ժամանակ նկատում եմ, որ «զարգացած եվրոպացիները» ամեն անգամ մենեջեր ասելիս՝ տղամարդ են պատկերացնում: Երբ նայում ես, թե կանանց քանի տոկոսն է ղեկավար պաշտոններ զբաղեցնում, ապշում ես... դա մի չնչին թիվ է:

    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ: Ես ինքս մի անգամ ստացել եմ նման մերժում, դեռ Հայասանում էի այն ժամանակ, բայց գործատուս անգլիացի էր՝ համաշխարհային շատ հայտնի կազմակերպության /անունը չտամ/ գործադիր տնօրեն...

    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 17.10.2007, 21:33: Պատճառ: մեջբերման ջնջում

  13. #73
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #74
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Հավասարություն չի կարող լինել, որովհետև այն բերում է կանաց կողմից իրենց կանացիության կորուստին, իսկ տղամարդկանց կողմից՝ իրենց առնականության: Տղամարդ կին տարբերությունը քիչ-քիչ սկսում է վերանալ և կյանքը վերածվում է ինչ-որ անհեթեթության:
    Ես նկատի չունեմ այն, որ կինը պետք է ծառայի ամուսնուն, կամ հակառակը: Ո՛չ, դա սխալ է, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ի սկզբանե տարբեր ենք ստեղծվել ու տարբեր էլ կմնանք:
    Երբեմն դրսում քայլում ես ու ինչ-որ անհասկանալի սեռի անձնավորություն ես տեսնում ու այդպես էլ չես հասկանում դա տղա էր թե աղջիկ: Ես համարում եմ որ դա նորմալ չի: Մենք ֆիզիոլոգիապես տարբեր ենք, այդ տարբերությունը ստեղծված է բնության կողմից ու այն, որ մարդիկ փորձում են դա խախտել, բերում է բնության հավասարակշռության խախտմանը, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  15. #75
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,019
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    Ես չեմ էլ ասում, թե անհնար է... ասում եմ՝ կնոջ համար շատ ավելի դժվար է:

Էջ 5 18-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •