User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էս տարբեր վերաբերմունքի շնորհիվ ա, որ հոգեկերտվածքը տարբեր ա լինում, հետեւաբար նաեւ հոգեկան խնդիրները։ Աղջիկներն աուտիզմն ավելի լավ են ծածկում ու ադապտացվում, որովհետեւ իրանց խոսքը լավ ա զարգացել ավելի շատ ինփութի շնորհիվ, մարդկանց հետ ժամանակ անցկացնելու շնորհիվ իմիտացիային սկսել են լավ տիրապետել, ի տարբերություն տղաների։ Ուտելու խանգարումներն աղջիկների մոտ ավելի շատ են, որովհետեւ արտաքին տեսքի պարտադրանքը աղջիկների, ոչ թե տղաների նկատմամբ ա։ Ալկոհոլիզմը տղամարդկանց մոտ ավելի շատ ա, որտեւ փոքրուց հաղորդակցվել քիչ են սովորացրել, սովորացրել են էմոցիաներ ցույց չտալ, չկիսվել էմոցիաներով, ու արդյունքում ալկոհոլի մեջ են լուծում փնտրում։
    Հասարակության դերն ու ազդեցությունը բոլոր թեմաներում էլ կա, համաձայն եմ, բայց միայն սոցիալական ֆակտորներով ամեն ինչ բացատրելու հետ էդքան էլ համաձայն չեմ կամ ավելի շուտ՝ համոզված չեմ։ Կարծում եմ, սեռերի հորմոնալ ու գենետիկ տարբերությունների ազդեցությունը՝ որպես ֆակտոր, ամեն դեպքում չարժի անտեսել։

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակության դերն ու ազդեցությունը բոլոր թեմաներում էլ կա, համաձայն եմ, բայց միայն սոցիալական ֆակտորներով ամեն ինչ բացատրելու հետ էդքան էլ համաձայն չեմ կամ ավելի շուտ՝ համոզված չեմ։ Կարծում եմ, սեռերի հորմոնալ ու գենետիկ տարբերությունների ազդեցությունը՝ որպես ֆակտոր, ամեն դեպքում չարժի անտեսել։
    Կարդա իմ ասած գիրքը, էնտեղ տես, թե գենետիկն ու հորմոնալն ինչքան են, շատ լավ բացատրում ա։ Համենայնդեպս, էնքան չեն, ինչքան շատերը կարծում են

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.05.2023)

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդա իմ ասած գիրքը, էնտեղ տես, թե գենետիկն ու հորմոնալն ինչքան են, շատ լավ բացատրում ա։ Համենայնդեպս, էնքան չեն, ինչքան շատերը կարծում են
    Ճիշտն ասած, չգիտեմ, կհասցնեմ կարդալ, թե չէ․ հազար ու մի ուրիշ բան ունեմ կարդալու։
    Դրա համար քեզ հարցնեմ։ Իսկ ո՞նց է բացատրված (եթե բացատրված է), որ կենդանիների մեջ արուների ու էգերի վարքը ահագին տարբերվում է իրարից, էնտեղ էլ կա՞ն ենթադրյալ հասարակության նորմեր ու սոցիալական ազդեցություն։
    Գուցե ճիշտ չի համեմատել, բայց դե մենք էլ ի վերջո բնությունից դուրս եկած էակներ ենք՝ սեռերի բաժանված ու ըստ այդմ՝ բնությունից ստացած տարբեր «փաթեթներով»։
    Ու ես բացարձակ չեմ կարծում, թե մի սեռի «փաթեթը» մյուսից պակաս է կամ մի սեռը չի կարող անել էն, ինչ մյուսը, բայց որ մենք բնությունից տարբեր ենք ծրագրավորված, դա կարծում եմ, էդպես է։

  5. #4
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց տպավորություն ա, որ գենդերային տարբերությունները զոռում են, որ կանայք մնան որպես ձրի սպասարկող անձնակազմ։ Կարևոր ա հասկանալ, թե էդ տարբերությունները զոռելը ինչ հետևանքներ ա ունենում էն մարդկանց խմբի վրա, որին զոռում են էդ։
    Ես էս թեմայով ծանր փորձեր եմ ունեցել։ Գորիսում սովորելով տարված ընկերուհիներ ունեի, ու միասին մաթեմ էինք պարապում, բայց ընտանիքը լուրջ չէր վերաբերվում իրանց կրթությանը, հիմնական ներդրումը տղա երեխեքի վրա էր գնում։
    Վերջում էդ ընկերուհիներից մեկը ուղղակի ամուսնացավ ու սաղ օրը սկեսուրի հետ պայքարի մեջ ա, մյուսն էլ բանասիրական գնաց ու խանութպան ա աշխատում։

    Խաղալիքների մասով բախտս բերել ա՝ բոլոր֊բոլոր խաղալիքնեիից ունեցել եմ, փոքր ժամանակ բռի ձևով արտաքինիս վրա չեն կենտրոնացրել շորիկներ֊բանտիկներ դեմ տալով, ոչ էլ ասել են աղջիկը ինչ պիտի անի կամ ինչից լավ լինի, մամաս չի ստիպել իրան տան գործերում օգնեմ, որ սովորեմ ճաշ եփել ու մաքրություն անել (մեր բակի երեխեքից շատերը իրանց տանը տղամարդկանց համար ծառա էին, թե չէ իր շուրջը մաքուր պահել սովորեցնելը երեխային հեչ էլ վատ բան չի), մամաս նաև ինքը փափուկ ու խոցելի էակ չէր, ոչ էլ ինձ էր տենց վերաբերվում, սիրելի խաղալիքներից լիքը բան եմ հիշում ասենք հրացան, գնդակներիս բազմապիսի տեսականին (որովհետև լիքը խաղեր կարելի էր խաղալ), փայտի լեգո բլոկերը, տնակը, որի մինիատյուր ամեն ինչ կար սկսած տիկնիկից վերջացրած փոքր թեյնիկով։
    Հիմա անցնեմ մեծ ժամանակ ինչին եմ ականատես եղել շուրջս։ Էս դիտարկումները Հայաստանյան իրականությունից են, չեմ կարա ասեմ ուրիշ տեղ ինչ ա կատարվում։ Հոռի նախապաշարմունքների հետ առնչվել եմ համ գործի տեղը, համ կենցաղում, համ շփման մեջ։ Կանանց համոզել են, որ իրանք թույլ են, շատախոս են, անտեղի էմոցիոնալ են, եթե մի բան մտավոր ջանք ա պահանջում, կողքի տղամարդը անպայման պիտի խցվկի, եթե կարծիք ա հայտնում էն թեմաների շուրջ, որ տղամարդիկ են «քննարկում» կարան քմծիծաղ տան և այլն։ Մի խոսքով սաղ գալիս ա նրան, որ կանայք ի վիճակի չեն հստակ տրամաբանորեն մտածելու, իրանք մենակ կարում են էմոցիոնալ սփոփեն։

    - Կենցաղի պլանավորելը, կառավարելը ու անելն էլ կնոջ վրա ա։ Լոգիստիկան տղամարդու, այսինքն կինը սարքի, մաքրի, պլանավորի ինչա պետք տանը, տղամարդը մեկումեջ պտիչկա դնելու համար գնա խանութ յանի մեծ գործ արեց։ Տան հետ կապված մաքրություն բան, նույնիսկ իր թափածը հավաքել, տղամարդու պատվից ցածր ա, հենա էլի հետևիցս հավաքում են։
    ֊ ընտանիքում որոշում կայացնողը տղամարդն ա, կնոջ ցանկությունները, զգացածները երկրորդական են ու լուրջ չեն, դե կանայք անկապ տեղը սաղ վախտ խոսու՞մ են, չէ՞։ Նույնիսկ իմաստ չկա լսելու, կարաս գլխով անես զուտ։
    ֊ Երեխա՞ ես բերել, հիմա քո վրա ա նաև երեխու հետ կապված սաղ մտածելը / ինչ ուտի, ինչ հագնի, երբ բժշկի գնալ, մնգո ման գալ, դասավորել, հետևել, որ մնգոյում սաղ օքեյ լինի և այլն, այլն/, հաշվարկելը, էմոցիոնալ աջակցելը երեխայիդ, զուգահեռ ամուսնու թափածը հավաքել, տան հետ կապված սաղ շարունակել անելը։ Հանկարծ մի բան չե՞ս հասցնում, «շալվարս չե՞ս հարթուկել», լավ պլանավորեիր հասցնեիր։ Ամուսինդ տրամադրոթյուն չունի՞ ու էմոցիոնալ տհա՞ս ա, սաղ գալու ա քո գլխին թափի։ Ամեն օր էլ հետը խոսալ չի լինելու ոչ մի թեմայի շուրջ /նաև երեխայի/, որովհետև մարդ ա հոգնած ա գործից եկել ա տուն։ Շաբաթ-կիրակի էլ ուզում ա հանգստանա, մի խանգարի։
    ֊ Երեխա՞ ես բերել, հիմա ֆինանսապես կախվա՞ծ ես ամուսնուցդ։ Քո ծախսերի համար գումար ուզելը֊ստանալը քեզ լավություն են անում։ «Տանը նստած ես» սաղ օրը հերիք չի, մի հատ էլ ուզում ես թազա հողաթափ առնես քեզ։ Տանը նստած, երեխա ու կենցաղ վարող կանանց դեպքում, ամուսինները մի այլ կարգի թագավորի կարգավիճակ են ստանում ու կինը դառնում ա ձայնազուրկ, ինքս տեսել եմ ոնց են նման կանանց ամուսինները իրանց կանանց մասին խոսում ու աջուձախ ֆռֆռալը արդարացնում։
    ֊ Դեկրետից գնու՞մ ես գործի, հիմա գործին զուգահեռ էն մնացածն էլ պիտի անես ու մրցես էն տղամարդկանց հետ, ովքեր գործից դուրս համեմատած քեզ շատ քիչ լրացուցիչ բաներ ունեն մտածելու
    ֊ Գործի տեղը կապ չունի, որ կողքիդ ընդունված ջունիորը սաղ քեզնից ա հարցնում, մեկ ա ինքը ավելի մեծ շանսեր ունի թիմլիդ դառնալու, դե որովհետև գնում մենեջերի հետ ծխում ու ավտոներից են զավզակում, մեկ֊մեկ էլ խուժան հումորներ են անում։ Միթինգի 80%֊ը տղամարդ ա ու սեքսիստ կատակների վրա խնդալուց բացի կարծի՞ եք հայտնում, ոչ մեկ չի լսելու, մի 20 վայրկյանից մի ուրիշը քո ասածը կասի, ծափ կտան էդ ասողին, դե որովհետև աղջկա ասածը ասնավանի չի երևի՞ ։Ճճճ
    ֊ Տղամա՞րդ ես, կարաս գործից գաս սաղ եղած֊չեղածդ փռես ու ու ժամերով հեռախոսիդ մեջ մտնես, քնես, առավոտ հելնես գնաս գործի ու հեչ էլ չմտածես գետնին թափած նասկինեիդ ոնց հավաքվեցին, լվացվեցին, ոնց կերածդ ափսեները մաքրվեցին, սառնարանի ձվի ու շաքարի պաշարները ոնց հետ լցվեցին, ոնց բաղնիքն ու զուգարանը ք**ի մեջ կորած չեն, դե դու գալուց հաց ես առել, էդ հերիքա ։)) հա, մեկ էլ մարտի ութին թազա թավա ես առել նվեր
    - Տղամա՞րդ ես ու մեկումեջ թափածդ հավաքու՞մ ես, քեզ պետք ա ծափահարեն ու ասեն՝ տես է ինչ տղամարդ ա, որ տան գործերում օգնում ա, թե չէ հաջորդ անգամ չես անի, շատ պե՞տքդ ա ։Ճ


    Դե էդքանի գլխին արի հոբբիներ ունեցի, մտածի ինքդ քո մասին, համարձակվի կարիերա անես ու գործի տեղը թույլ տաս երկար մնալ, կամ ընդհանրապես սպասարկելուց բացի ուրիշ բաներ ուզես ։Ճ եթե փոքր ժամանակ ինձ ասեին, որ պապայի համար կոֆե դնեմ, ուրիշ տղամարդկանց կերած-խմած սեղանը հավաքեմ ու շուրջս անընդհատ ամուսնանալուց խոսային, ես էլ սպասեի սպիտակ ասպետին, իհարկե հեշտությամբ էս ամեն ինչին նորմալ կվերաբերվեի /ու լուռ կտառապեի, մեկ-մեկ էլ պասիվ ագրեսիվ կլինեի սաբոտաժ կանեի ու հարսիս գլխին կթափեի/, կդառնայի էս նկարագրածս ցիկլի մի մաս ու երևի թե դեռ լիքը հարցերում դրա մեջ եմ։

    Վերջին խմբագրող՝ enna: 07.05.2023, 12:58:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (08.05.2023), StrangeLittleGirl (07.05.2023), մարդ եղած վախտ (07.05.2023)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նանեի ասածին էլ ավելացնեմ, որ դարեր շարունակ մեզ փորձում են համոզել, թե տուն մաքրել, ճաշ էփելն ու էրեխա պահելը կնոջը բնականից տրված նախասիրություն ա։ Մեկ էլ հոպ, հարցումներ են անում, պարզվում ա ոչ տղամարդիկ, ոչ կանայք տուն մաքրել չեն սիրում։ Պարզվում ա՝ լիքը կանայք ճաշ էփել չեն սիրում, լիքը տղամարդիկ սիրում են։ Պարզվում ա՝ տղամարդիկ էրեխա պահել չեն սիրում, բայց որ պահում են, սկսում են սիրել։

    Հայ տղամարդկանց հետ որ վիճում ես, միանգամից դեմ են տալիս, թե տան գործերը կանայք բնությունից են սիրում, տղամարդիկ չեն սիրում։ Որ ասում եմ՝ Սկանդինավիայում ավելի շատ են անում, ասում են՝ դե իրանց տեստոստերոնը քիչ ա։

    Բայց մշակութային տարբերությունների հարցում ամենախոխմը մաթեմն ա։ Հայաստանում ձեւավորված համոզմունք կա, որ կանայք մաթեմից վատ են, տղամարդիկ լավ։ Պարզվում ա՝ Դանիայում հակառակ համոզմունքն ա։ Ասում եմ՝ բա էդ ո՞նց ա ստացվում, որ կանայք ՏՏ չեն գնում։ Պարզվում ա՝ ՏՏ-ն ու մաթեմն իրար հետ չեն կապում, այլ ՏՏ-ն ու գեյմինգն են կապում, իսկ վերջինս տղաների մենաշնորհն ա։

    Բայց ինչն ա ամենահետաքրքիրը. Դանիայում կանայք իսկապես մաթեմից ավելի լավ են, ինչն էլի գալիս ա մինչեւ դպրոցական տարիքը ոնց են տղաներին ու աղջիկներին վերաբերվել։ Աղջիկները սովորել են ուշադիր լինել, խելոք նստել, իսկ տղաները՝ անընդհատ էքշընի մեջ։ Արդյունքում աղջիկները կարում են մաթեմ ընկալել, տղաները՝ չէ։ Ու ծրագրավորող դառնում են տղաները, աղջիկները գնում են ավելի «աղջկական» մասնագիտությունների, օրինակ՝ մաթեմատիկական մոդելավորում (որն էլի ՏՏ ա, բայց գեյմինգի ստերեոտիպը չկա, մաթեմ ա, աղջիկները գնում են)

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #6
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Enna Adoly-ի դիտարկումների հետ համաձայն եմ կնոջ տեսակետից, բայց տղամարդկանց նկատմամբ այն անարդար է։ Ավանդական հասարակության մեջ տղամարդը միայն տան ներսում է թագավոր, իսկ ընդհանրապես իր վզին լիքը պարտականություններ է դրած։ Շատերի համար աշխատանքը ոչ թե մենեջերի հետ ծխել ու զավզակություններ անելն է, այլ տաժանակիր ֆիզիկական աշխատանք՝ կոպեկների դիմաց։ Ու բացի աշխատանքից եթե ծորակը հոսում է, պիտի կարողանաս սարքել, որովհետև տղամարդ ես։ Եթե հարևանդ իրեն լավ չի պահում, պիտի կարողանաս տեղը դնել, որովհետև տղամարդ ես, և այլն։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.05.2023), մարդ եղած վախտ (07.05.2023)

  11. #7
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Enna Adoly-ի դիտարկումների հետ համաձայն եմ կնոջ տեսակետից, բայց տղամարդկանց նկատմամբ այն անարդար է։ Ավանդական հասարակության մեջ տղամարդը միայն տան ներսում է թագավոր, իսկ ընդհանրապես իր վզին լիքը պարտականություններ է դրած։ Շատերի համար աշխատանքը ոչ թե մենեջերի հետ ծխել ու զավզակություններ անելն է, այլ տաժանակիր ֆիզիկական աշխատանք՝ կոպեկների դիմաց։ Ու բացի աշխատանքից եթե ծորակը հոսում է, պիտի կարողանաս սարքել, որովհետև տղամարդ ես։ Եթե հարևանդ իրեն լավ չի պահում, պիտի կարողանաս տեղը դնել, որովհետև տղամարդ ես, և այլն։
    Շատ կանանց համար էլ աշխատանքը համ ֆիզիկապես, համ էմոցիոնալ ծանր ա, օրը տասերկու ժամ ոտքի վրա սպասարկում ու տեղն ընկած տեղը բռի քյալա տվող հաճախորդին հանդուրժել, հավաքարարների մեծ մասը, եթե ոչ բոլորը կանայք են։ Նույն տիպի գործերի դիմաց տղամարդու ստացած կոպեկներից վստահ եմ ավելի ցածր են ստանում։

    Այսինքն տղամարդը խնդրից խնդիր գլուխը զոռի ու հատկապես անտեխնիկա դզելու հարցերում, իսկ կինը ամեն օր ու մնացած ոչ սանտեխնիկակկան հարցերի մեծ մասում ։Ճ Էն հարևանը լավ չպահելու հետ կապված կոնֆլիկտների մեջ կանայք էլ են վստահեցնում եմ հայտնվում, պռոստը ուրիշ ձևով ու ուրիշ կանանց հետ։
    Հ.գ. մենք մեր տանը սանտեխնիկան ու մնացած խնդիրները միահամուռ ուժերով ենք լուծում ։Դ համ արագ ա ստացվում, համ հետաքրքիր ու հաճելի ա իրար հետ
    Վերջին խմբագրող՝ enna: 07.05.2023, 14:58:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (07.05.2023)

  13. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կանանց համար էլ աշխատանքը համ ֆիզիկապես, համ էմոցիոնալ ծանր ա, օրը տասերկու ժամ ոտքի վրա սպասարկում ու տեղն ընկած տեղը բռի քյալա տվող հաճախորդին հանդուրժել, հավաքարարների մեծ մասը, եթե ոչ բոլորը կանայք են։ Նույն տիպի գործերի դիմաց տղամարդու ստացած կոպեկներից վստահ եմ ավելի ցածր են ստանում։

    Այսինքն տղամարդը խնդրից խնդիր գլուխը զոռի ու հատկապես անտեխնիկա դզելու հարցերում, իսկ կինը ամեն օր ու մնացած ոչ սանտեխնիկակկան հարցերի մեծ մասում ։Ճ Էն հարևանը լավ չպահելու հետ կապված կոնֆլիկտների մեջ կանայք էլ են վստահեցնում եմ հայտնվում, պռոստը ուրիշ ձևով ու ուրիշ կանանց հետ։
    Հ.գ. մենք մեր տանը սանտեխնիկան ու մնացած խնդիրները միահամուռ ուժերով ենք լուծում ։Դ համ արագ ա ստացվում, համ հետաքրքիր ու հաճելի ա իրար հետ
    Հա, էն որ կանայք պիտի համ աշխատանքի գնան, համ էլ տան գործերն իրենց վրա լինի, անշուշտ այլասեռվածություն է։ Երևի Սովետի օրոք է առաջացել, երբ ավանդական կարգերը խաչասերվել են կոմունիզմի հետ։
    Ի դեպ, ամենակարորևը մոռացա։ Եթե տղամարդ ես, պիտի բանակում ծառայես։ Ու անհրաժեշտության դեպքում կյանքդ զոհես հայրենիքի խաթր։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #9
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    466
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի մի քանի գրառումը էնքան լավն էին, որ էս գրառումս մի քիչ չոր, տեխնիկական ա, բայց քանի որ գրել եմ, բերում եմ։

    Ինչ եմ մտածում էս թեմայով.

    1. Երբ ասում ենք տարբերություն, էդ ի՞նչ ա նշանակում։ Համարենք՝ մարդիկ պայմանականորեն ունեն ասենք 1.000 ոչ ֆիզիկական հատկանիշ, ու դրանցից 1-ը, 10-ը, 50-ը տարբեր են, էդ շատ ա՞ թե քիչ, տարբերություն ա՞ թե չէ։ Ես վստահեցնում եմ, որ եթե փողոցից ընտրենք պատահական 2000 մարդ, իրանց բաժանենք երկու խմբի ու նայենք իրանց 1.000 հատկանիշներին, ապա էդ պատահական խմբերը իրարից տարբեր կլինեն մի քանի տասնյակ հատկանիշով, զուտ որտև ստատիստիկան տենց ա աշխատում։ Նույն կերպ, եթե տարբեր մաշկի գույնով մարդկանց ենք վերցնում, կան տասնյակ տարբերություններ։ Բայց իրականում, քանակական առումով, ավելի մեծ թվով տարբեր հատկանիշներ ի հայտ կգան, եթե համեմատենք տարբեր սեռի ու գույնի ֆուտբոլիստների խմբին երաժիշտների խմբի հետ։ Էդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ ֆուտբոլը/երաժշտությունը ավելի դոմինանտ հատկանիշ ա, քան սեռը կամ մաշկի գույնը։ Հա, կարող ենք։ Ֆուտբոլի նման կարելի ա ընտրել լիքը այլ մասնագիտական կամ սոցիալական ատրիբուտներ, որ մարդկանց ավելի շատ են բաժանում, քան սեռը։ Տարբերություններ բացատրելու առումով զուտ կենսաբանական սեռը մնացած ատրիբուտների համեմատ էդքան էլ ուժեղ գործոն չի, ուղղակի սեռը ունիվերսալ ա, դրսից երևում ա (ու դիսկրիմինացիայի բուն ա իրա բոլոր հետևանքներով)։
    2. Ասենք թե կան շատ էական տարբերություններ կամ չկան էական տարբերություններ։ Էդ տարբերությունները հասկանալու նպատակը ո՞րն ա։ Միակ նպատակը, որ իմ համար ընդունելի ա, մարդկանց ավելի արդյունավետ աջակցություն տալն ա (հիշացնեմ, որ սեռից շատ ավելի դոմինանտ հատկանիշներ կան (չէ բայց աղքատ լուզերների առողջությունը ում ա հետաքրքիր), որ անտեսված են, բայց համարենք, որ քանի որ հարցը առողջությանն ա վերաբերվում, ապա նույնիսկ սեռով պայմանավորված տարբերությունները հասկանալը կարևոր ա)։ Հոգեկան առողջության խնամքը երկու սեռերի համար էլ անտանելի ցածր մակարդակի վրա ա գրեթե ամբողջ աշխարհում, ու ինչ-որ չեմ տեսնում, թե կանանց ու տղամարդկանց տարբերությունների վրա ֆիքսվելը առհասարակ էդ նպատակը ունի կամ դրան ծառայում ա։ Էդ տարբերությունների քննարկման դոմինանտ ֆունկցիան հիերարխիաներ կառուցելն ա (հա, գիտեմ, մարդիկ ակումբում արդեն ասել են, որ չէ, հավասար հնարավորութուն, բան) ու արդեն եղած սոցիալական կարգերը պահպանելը (որտև դե արդեն սովոր ենք, հիմա էս ա, հո չի պարզվելու, որ մեր աշխարհայացքը ջուր ա թողում)։
    3. Արդեն ստեղ էլ ասվել ա, որ համարյա բոլոր հատկանիշները գետետիկ ու միջավայրային գործոնների ազդեցությամբ են ձևավորվում, էլ չասած՝ վարքային հատկանիշները, որ էնքան բարդ ու բազմագործոն են, որ պարզ էլ չի, թե իրանց ոնց կարելի ա նորմալ ուսումնասիրել։ Էս բարդությունը լիքը մանևրելու տեղ ա թողնում, ու ցանկացած հատկանիշի համար կարելի ա ասել էս գենետիկ ա, կամ չէ, միջավայրի գործոններից ա - ճաշակի հարց (հիմա, իհարկե, լիքը հետազոտություններ կան ու լիքը “փաստերի” համար՝ հակափաստարկներ, բայց մեկ ա հարցերի մեծ մասը բաց ա)։ Ու էս նշանակում ա, որ մարդիկ կարան հիերարխիան “բացատրեն“ (վայ չէ, միայն հատկանիշները) աստծուց կամ գենետիկայից տրված շնորհներով (քանի որ մարդիկ չեն հասկանում ինչի մասին են խոսում, աստված կամ գենետիկա, նույն բանն ա), ու նաև խնդրային վարք արդարացնեն կամ պատասխանատվությունից խուսափեն, դե որտև աստծուց ա (էհ, բնությունից)։
    4. StrangeLittleGirl-ի գրառումից, անձնական փորձից, գրքերից, շփումներից իմ հետևություն էն ա, որ գենետիկ կոմպոնենտի դերի մասին պատկերացումները ուռճացված են։
    5. Քանի որ սեռով պայմանավորված ու զուտ գենետիկ հիմքով հատկանիշների ցուցակ չկա, ես համարում եմ, որ ցանկացած վարքային հատկանիշ ունի էական միջավայրային բաղադրիչ, առավել ևս եթե խոսքը գնում ա խնդրային հատկանիշի մասին (որը օրինակ՝ արհեստական հիերարխիա ա ենթադրում) ու որ ավելի կարևոր ա, պարտավորություն ա դնում հասարակության ու անհատի վրա էդ խնդրայինությունը շտկելու։ Իսկ “անմեղ“ հատկանիշներով (թե ասենք՝ րոպեում ով քանի անգամ ա թարթում) մի պարապ կիրակիի կարամ զմայլվեմ, բայց եթե դրանց մասին երբեք չիմանամ էլ, վեջս չի լինի։
    Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 07.05.2023, 14:59:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (07.05.2023), Freeman (07.05.2023), StrangeLittleGirl (07.05.2023)

  17. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայով մանկական խաղերից նաեւ Լեգոն ա հետաքրքիր։ Ուրեմն Լեգոն ստեղծվել ա Դանիայում որպես ունիսեքս խաղալիք։ Երեխաների բազմաթիվ սերունդներ՝ աղջիկներ ու տղաներ հավասարապես խաղացել են, ու երբեք որեւէ մեկը չի ասել, թե սա տղայի խաղալիք ա։ Բայց չգիտես ինչու հենց ԱՄՆ ա ներմուծվել, մենակ տղաների խաղալիք ա դարձել։ Հետո սկսել են աղջիկների լեգո արտադրել, ու Դանիայում էլ հաջորդ սերունդներին արդեն սկսել են տղաների ու աղջիկների լեգո տալ։ Բայց լեգոն էլ մտավոր ռոտացիան լավացնող խաղալիք ա։
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մշակութային տարբերությունների հարցում ամենախոխմը մաթեմն ա։ Հայաստանում ձեւավորված համոզմունք կա, որ կանայք մաթեմից վատ են, տղամարդիկ լավ։ Պարզվում ա՝ Դանիայում հակառակ համոզմունքն ա։ Ասում եմ՝ բա էդ ո՞նց ա ստացվում, որ կանայք ՏՏ չեն գնում։ Պարզվում ա՝ ՏՏ-ն ու մաթեմն իրար հետ չեն կապում, այլ ՏՏ-ն ու գեյմինգն են կապում, իսկ վերջինս տղաների մենաշնորհն ա։

    Բայց ինչն ա ամենահետաքրքիրը. Դանիայում կանայք իսկապես մաթեմից ավելի լավ են, ինչն էլի գալիս ա մինչեւ դպրոցական տարիքը ոնց են տղաներին ու աղջիկներին վերաբերվել։ Աղջիկները սովորել են ուշադիր լինել, խելոք նստել, իսկ տղաները՝ անընդհատ էքշընի մեջ։ Արդյունքում աղջիկները կարում են մաթեմ ընկալել, տղաները՝ չէ։ Ու ծրագրավորող դառնում են տղաները, աղջիկները գնում են ավելի «աղջկական» մասնագիտությունների, օրինակ՝ մաթեմատիկական մոդելավորում (որն էլի ՏՏ ա, բայց գեյմինգի ստերեոտիպը չկա, մաթեմ ա, աղջիկները գնում են)
    Մի անեկդոտիկ դեպք էլ լեգոյա-մաթեմախառը թեմաներով պատմեմ։ Ուրեմն էս լեգոն մի բազմատարյա ծրագիր ա ֆինանսավարում՝ Play@Heart, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ու ադմինիստրատորներին (կրթիչներին) ի մի բերեն ու ծրագրեր կազմեն, թե ոնց հանրաին դպրոցների կրթական ծրագրերում խաղային ու տեխնոլոգիական միջամտություններ ներառեն։ Ու սենց մի տասքանի դպրոցներից կրթիչներ են ընտրել, ու տարբեր կոնֆերանս-սեմինար բաներ են անցկացնում, ու նաև ուղարկում այլ երկրներ՝ իննովացիոն մոտեցումներով ներշնչվելու։ Ու սրանց խումբը՝ մի 50 դանիական կրթիչ, մեր մոտ էլ էին եկել՝ իննովացիաներին մոտիկից տեսնելու։ Հավես ժողովուրդ էին, լիքը ներշնչվեցին, մի քիչ էլ իրենց առօրյայից կիսվեցին։ Պարզվեց, որ Դանիայում հանրային կրթական միջավայրն ահագին ողորմերլի վիճակում ա՝ թե օրինական դաշտի տեսանկյունից, թե ռեսուրսների սղության, ու թե ծնողների թերի ներգրավվածության․․․ դե համենայն դեպս էս կրթիչներն իրենց փորձից էին կիսվում՝ մեծ մասն էլ մաթեմի ուսուցիչներ (ու դե կոնտեքստն էլ արևմուտքի զարգացած երկրներն էին)։ Բայց ամենազարհուրելին էն էր, որ այդ ծրագրի մասնակից մի 50 հոգուց երևի մի 12ն էին կանայք, այնինչ Դանիայում ուսուցիչների մի 53%-ը կանայք են, ինչն ի դեպ գազան պրոգրեսիվ ցուցանիշ ա։ Կասկածում եմ, որ այս ծրագրի մասնակցելու պահանջները՝ ներառյալ աշխարով մեկ ճամփորդությունները, շատ կին կրթիչների համար դժվարամարս էին։ Արդյունքում ունենք գժոտ կարիերային հնարավորություն զարգացած երկրի կրթիչների համար, բայց դրանից օգտվողներն անհամաչափ մեծամասնությամբ տղամարդիկ են։

    Հ․Գ․
    Էս ծրագրի մասնակից կանանցից մեկն էլ մի դիպուկ նկատում արեց, որ չնայած ծրագիրը լավ արդյունքերի կարա բերի Դանիայի բոլոր աշակերտների համար, բայց դե Լեգոյին էլ վատ չի լինի, քանի որ իրենց արտադրանքը լավ կօգտագործվի ու կգովազդվի, վերջում էլ իրենց համար կադրերի նոր սերունդներ կապահովեն։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.05.2023, 06:41:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (08.05.2023)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •