Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Այսի՞նքն: Էդ ի՞նչի վրա են էդքան տարիներով աշխատում: Էդո, նմանատիպ մրցույթների համար պահանջվող հատկանիշները հիմնականում այնպիսին են, որ բնածին են կամ, եթե բնածին էլ չեն, համենայնդեպս, կախված չեն մարդուց: Օրինակ, չեմ կարծում, թե նրանք տարիներով աշխատել են բարձրահասակ լինելու, ուղիղ ու երկար ոտքերի, համապատասխան չափսի կուրծք ձեռք բերելու և, ի վերջո, գեղեցիկ աչքեր, շուրթեր, քիթ ու ընդհանրապես համաչափ ու ներդաշնակ դիմագծեր ունենալու վրա... Տարիներով նրանք կարող էին աշխատել միայն իրենց մտավոր զարգացման ու շարժուձևի վրա, այն էլ, ինչպես հիմնականում տեսնում ենք, նման բաների վրա այդպիսի գեղեցկուհիները կամ «գեղեցուհիները» սովորաբար չեն աշխատում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես մտավոր զարգացածության աստիճանը, խոսելաձևը և այլն նմանատիպ մրցույթներում բոլորովին էլ կարևոր չեն, որքան էլ որ հակառակը պնդողներ լինեն:
Համաձայն եմ, բնածին հատկանիշներն են օգտագործում, միայն թե Taurus - ի խոսքերում մի ճշմարտություն կար, որ իրենց կազմվածքին են հետևում