User Tag List

Նայել հարցման արդյունքները: Գնալո՞ւ եք հանրահավաքի

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    15 25.86%
  • Ոչ

    39 67.24%
  • Դեռ չեմ որոշել

    4 6.90%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասենք տպագիր տարբերակին, որն իհարկե պետք է բազմակողմանիորեն նայել ու քննարկել:
    Տպագիր տարբերակը արդեն կա, սակայն ցավում եմ, որ շատերի կասեն «խակ է»։ Ոչինչ, դնչները չի հասնում

    ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՒ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Տպագիր տարբերակը արդեն կա, սակայն ցավում եմ, որ շատերի կասեն «խակ է»։ Ոչինչ, դնչները չի հասնում

    ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ԵՒ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
    Մի քանի ժամ է , ինչ դրված է ակումբում
    սկսած 45 -րդ գրառումից
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 27.10.2007, 14:34:

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Վերլուծություն

    «Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացավ «Այլընտրանք» հասարակական–քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքը: Ինչպես և սպասվում էր, ելույթով հանդես եկան Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազատության հրապարակում հավաքված, որոշ գնահատականներով, մինչև 20 հազարի հասնող զանգվածը սպասում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Մինչ դրան անդրադառնալը նշենք, որ նրան նախորդած հռետորների կարճ ելույթը հիմնականում վերաբերում էր հոկտեմբրի 27-ի ահաբեկչությանը:
    Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա վերջինիս ժամուկես տևած ելույթն, ըստ էության, սեպտեմբերի 21-ի ելույթի կրկնությունն ու շարունակությունն էր` հիմնական թեզերի որոշ փաստարկումներով: Առաջ անցնելով նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի վերջում որոշակիություն մտցրեց սպասվող քաղաքական զարգացումների մեջ: «Իմ համակիրների նկատմամբ վերջերս իրականացված բռնությունները, և այս հանրահավաքի հսկայական էներգետիկան այլևս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը, ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու»,- իր ելույթի վերջում նշեց հանրապետության առաջին նախագահը` հորդորելով իրավապահ ու հարկային մարմիններին ձեռնպահ մնալ իր կողմնակիցների նկատմամբ հետապնդումներից` վստահեցնելով, որ դա դիտարկվելու է որպես «քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարում» և արժանի պատժի է հանգեցնելու:
    «Իրերը իրենց անուններով կոչելու և հաշիվ պահանջելու ժամանակը»: Այսպես էր վերնագրված Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որն իր իսկ խոսքերով ներկայացնում էր սեպտեմբերի 21-ին հնչեցված թեզերի փաստական հիմնավորումները, ամփոփում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներն ու արձանագրում էր Հայաստանի առջև ներկայում առկա մարտահրավերները: «Զգուշացնեմ, որ ես տալու եմ զուտ քաղաքական գնահատականներ` հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության ու մամուլում հրապարակված տվյալների վրա: Հետևաբար այս գնահատականները իրավական ուժ չունեն և ամենևին չեն սասանում ստորև շարադրվելիք անձանց անմեղության կանխավարկածը»,- այս զգուշացումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր իսկ բնորոշմամբ, «կլեպտոկրատիա», «գողապետություն», «ավազակապետություն» վարչակազմի կառուցվածքը, հանգուցային օղակները, զարգացման փուլերն ու նախադրյալները, տնտեսական, քաղաքական, սոցիալական ու բարոյական հետևանքները: Առաջին նախագահի նշած բոլոր փաստերը բազմիցս հնչեցվել են ընդդիմության նախորդ գործողությունների ընթացքում: Սակայն տեքստի տրամաբանական կառուցվածքի ու շեշտադրումների տարբերություններն ակնհայտ էին, որոնց անդրադառնալու առիթ կլինի:
    Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առանցքային կետերից երկուսը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էին: Շարադրելով իր տեսակետն ու գնահատականները տեղի ունեցածի վերաբերյալ` Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ կերպով մեղադրական սլաքն ուղղեց գործող նախագահի դեմ: «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել գործի լիակատար բացահայտման դեպքում»,- հայտարարեց հռետորը` նշելով, որ այդ գործի բացահայտումը լինելու է հանրապետության հաջորդ նախագահի գլխավոր պարտականություններից մեկը: «Իսկ եթե, Աստված չանի, որ Սերժ Սարգսյանը ընտրվի նախագահ, համարեք, որ այդ գործը մեռած է»:
    Լեռնային Ղարաբաղի խնդրում ևս, քննադատելով ներկայիս իշխանությունների վարքագիծը, որն ըստ նրա, ենթադրում է հարցի ձգձգում, Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի` բանակցություններին անմիջական մասնակցության, խնդիրը չի լուծվելու: «Հասկանալի է, որ դա անհնար է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու պարագայում»,- հայտարարեց նա: Իրավիճակը գնահատելով փակուղային` առաջին նախագահն ի տարբերություն սեպտեմբերի 21-ի հայտնի ելույթի, նշեց, որ ելքը տեսնում է, որը «հստակ է, բայց հեշտ չէ»:
    Առաջին նախագահը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում պատասխաններ հնչեցնել իրեն ուղղված և իր կառավարած տարիներին վերաբերող բոլոր մեղադրանքներին: «Անշուշտ ես չէի կարող իմ մեկ ելույթում տալ բոլոր հարցերի պատասխանները»,- նկատեց նա և վստահեցրեց, որ դրանց վերաբերյալ մանրամասն բացատրությունները հնչեցվելու են հետագա ելույթների, ասուլիսների ընթացքում:
    Ամփոփելով կայացած հանրահավաքի մասին տպավորությունները` կարելի է նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները գալիք քաղաքական պայքարում ապավինելու են հրապարակային պայքարի ձևերին, և իրենց իսկ կողմից նշված` «ժողովրդական ալիքի» աջակցությանը: Ամեն դեպքում շատ էր համեմատությունը 88-ի, նրա ձեռքբերումների ու հեղափոխական էներգետիկայի հետ: Նման էներգետիկայի առկայությունը, համենայն դեպս առաջին հայացքից, չէր երևում: Չնայած համեմատաբար մարդաշատ զանգվածին, պետք է նկատել, որ դրանց մեջ գերակշռում էին նախկին նախագահի կողմնակիցներն ու «Լևոնին տեսնելու համար եկած» հետաքրքրասերները:
    Թե ինչ ուղղությամբ կզարգանան քաղաքական գործընթացներն, այժմ դժվար է կանխատեսել: Սակայն պետք է փաստել, որ ի տարբերություն նախորդ տարիներին հնչած հեղափոխական կոչերի, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում հաշվեհարդարի էլեմենտը, կարծես թե, չկար: Ավելին, նրա խոսքով` և´ Ռոբերտ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Սամվել Բաբայանն ու Արկադի Ղուկասյանը մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի անկախության կերտման ու Արցախյան պատերազմում հաղթանակ կերտելու գործում: «1999-ից հետո նրանց դրսևորած վարքագիծը ամենևին չի կարող ջնջել նրանց անուրանալի և նշանակալից դերը ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ հայոց պետականության վերականգնման գործում»,- ընդգծեց նա` հավելելով, որ իր ձեռնարկած պայքարը ուղղված է գործող վարչակարգի վերարտադրությունը կանխելուն:

    Ով է սրում իրավիճակը Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպը հուշում է, որ քաղաքական պրոցեսների մասնակիցները և իշխանական, և ընդդիմադիր թևերից փորձում են պրոցեսները տանել ուժային հակադրման ճանապարհով: Սա ծանոթ սցենար է, և բազմիցս խոսվել է այն մասին, որ այն այլևս անկարող է արդյունավետ լինել: Սակայն մյուս կողմից կանխատեսելի են նման զարգացումների հետևանքները: Առանց մանրամասնելու կարելի է պնդել, որ ուժային լուծումները ստվեր են գցելու նախագահական ընտրությունների վրա՝ անկախ դրանց արդյունքներից:
    Բնականաբար հարց է ծագում՝ ո՞ւմ է ձեռնտու սա: Այս հարցին կարելի է բազում պատասխաններ գտնել ու հիմնավորել, սակայն առավել նպատակահարմար է հակառակ հարցի պատասխանի որոնումը: Ո՞ւմ այն ձեռնտու չի: Հաշվի առնելով վերը ասվածը, կարելի է միանշանակ պնդել, որ այն ձեռնտու չէ նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված լուրջ հավակնություններ ունեցող գործիչներին: Այս առումով առաջին պլան է մղվում վարչապետ Սերժ Սարգսյանը, նաև` Լևոն Տեր-Պետրոսյանը: Արդեն նշվեց, որ հակադրության սխեման այլևս իշխանական ռեսուրս չի ապահովում, հետևաբար նման զարգացումները չեն կարող բխել այս թիմի շահերից:
    Մյուս կողմից համեմատաբար հանգիստ մթնոլորտում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների փորձն ու ռեսուրսների ասիմետրիկ տիրապետումը (ի օգուտ Սերժ Սարգսյանի) նախագահական մրցավազքի գլխավոր հավակնորդներին իրավիճակը լարելու ոչ մի մոտիվացիա չեն տալիս: Ավելին, ինչպես նշվեց վերը, հակադրությունը ոչ միայն ռեսուրս չի ապահովելու, այլև՝ ստվեր է գցելու նախագահական ընտրությունների ողջ ընթացքի վրա: Փակագծերում նկատենք, որ ամենևին էլ պատահական չէ, որ նման զարգացումները սկիզբ են առել վարչապետի՝ երկրից բացակայելու ժամանակ: Մյուս կողմից պետք է արձանագրել, որ խնդրո առարկա տրամաբանությունն ընդդիմությանը ևս ոչինչ չի տալու: Փորձը ցույց է տալիս, որ առկա համակարգի պայմաններում հակադրության սխեման ոչ միայն չնպաստեց (ընդդիմության) առաջ քաշած խնդիրների լուծմանը, այլև մեծ հաշվով հեղինակազրկեց այդ ժամանակահատվածի գլխավոր գործող անձանց: Ակնհայտ է, որ սկիզբ առած գործընթացը Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերում է նույնչափ, որքան՝ Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից պարզ է, որ սրանով գործի է դրվում «շարքային ընդդիմադիր» դարձնելու մեխանիզմը: Սա պետք է գիտակցի նաև ընդդիմության այն հատվածը, որը փորձում է առաջին նախագահին ներքաշել այս խաղի մեջ: Ի վերջո բացառված չէ, որ ինչ-որ պահի կողմերից մեկը կկորցնի գործընթացների նկատմամբ վերահսկողությունը»:

    Հ.Գ. Շարոնակենք քաղաքակիրթ քննարկումները մեր սիրելի ակումբում, հարգելով ինչպես ակումբի հիմնադրին, այնպես էլ ինքներս մեզ...

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.07.2007
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում

    Այս պահին «Ազատություն» ռադիոկայանով թողարկում է, որտեղ քաղաքացիներից հետաքրքրվում են, թե ինչ են կարծում քաղաքացիները հանրահավաքում Լևոն Տեր-պետրոսյանի ելույթի վերաբերյալ:

    Հետաքրքրական է, որ հարցվածների կեսը չեն լսել կամ չեն կարդացել այդ ելույթը, քանի որ չի հետաքրքրում, իսկ նրանք, ովքեր լսել կամ կարդացել են, շատ վատ են վերաբերվում այդ ելույթիվ և Լևոն Տեր-Պետրոսյանին: Միայն երկու ընկերուհիներից կարողացան լսել Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ գովեստի խոսքեր: Չեմ կարծում, որ «Ազատություն» ռադիոկայանը հանրայանի կերպ վարկաբեկող թողարկում կհեռարձակեր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 106
    Վերջինը: 17.06.2018, 02:08
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Հրեական դրոշը Ազատության հրապարակում: Եղե՞լ է, թե՞ ոչ:
    Հեղինակ՝ Lion, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 05.08.2008, 22:08
  5. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •