Ուղղակի, միքիչ թեմայից շեղվելու համար, ասեմ թե ինչու՞ եմ ես գնալու հանրահավաքին:

Ես գնալու եմ լսեմ թե ինչի՞ մասին են խոսում: Հոգնել եմ արդեն այն փողոցային խոսակցությունները լսելով, որ «սրանք վատն են, դրանք էլ ավելին»: Ես էլ այդպիսի խոսքերին չեմ հավատում: Գնալու եմ ես ինքս իմ սեփական ականջներով լսեմ թե ինչ են խոսելու:

Եթե մեկը հակա-ընդդիմադիր է, նա էլ է պարտավոր գա ու լսի, քանի որ մարդը պետք է վստահ լինի իր գաղափարների վրա: Իսկ եթե այնքանվստահ ես քո գաղափարների վրա, որ դու կարող ես դիմացինին համոզել հակառակը, ապա խնդրեմ այցելեք հանրահավաքին և խորհրդակցեք: Այնտեղ ոչ ոք մարդակեր չի և նորմալ մարդու նման բոլորը հավաքվում են իրար հետ բանակցելու, լսել իրենցից ավելի գաղափարախոս անձանց, երբեմն վեճի բռնվել հակառակորդի հետ, բայց խաղաղ և մարդկային պայմաններում:

moj, կարծեմ դու էիր ասում, որ պետք է վերձնել լրատվության «ոսկե միջինը»: Հոկտեմբերի 26-ին քեզ հնարավորություն է տրվում գնալ հանրահավաքին և ինքդ լսես իրական լրատվությունը: Եթե չեք հավատում հեռուստատեսությանը և կարծում եք, որ ընդդիմադիր թերթերն էլ շատ են չափն անցնում, ապա եկեք և ինքներդ լսեք, թե ինչի՞ մասին են խոսելու հանրահավաքին: Մի՛ սպասեք հաջորդ օրվա հայլուրը նայելուն: