Ընդհանրապես «Հայլուր» հազվադեպ եմ նայում, բայց դե... նայելուց միանգամից նենց բաներ եմ տեսնում, որ... Կամ իմ բախտն է բերում, կամ «Հայլուրը» իր տարերքում միշտ է;
Այսօր առաջին լուրը Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումն էր: Այստեղ պետք է կանգ առնել մի պահ և խոսել հարցումն անցակցրած կազմկերպության մասին: Կազմակերպությունը պետական ֆինանսավորում ունի, այսինքն դժվար չէ կռահել, որ այն աշխատում է նույն Հ1-ի պրինցիպներով: Ասոցիացիայի վեբ կայքի հասցեն շատ բան է ասում (www.asa.am), ինչը չեմ կարող ասել բովանդակության վերաբերյալ, քանի որ կայքը չի աշխատում: Սփյուռ
Ինչևիցե Խնդիրը նրանում է, որ բուն հարցումը որևէ ձևով չէր տարբերվում անցյալ հարցումներից և նամանավանդ մատուցման ձևից: Նույն Տաթևիկ Բաղդասարյանը, նույն Հ1-ի եթերում, նույն զարմացած ու հիացած դեմքով հպարտանում էր, որ «Սերժ Սարգսյանը մոտ 3 անգամ ( WoW ու նման դեմք) գերազանցել է մերձակա հավակնորդին»: Դե, հարցը կռահել դժվար չէ: «Ո՞ւմ կընտրեիք, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի»:
Մի հարց է, թե հարցում ընդհանրապես անց է կացվել թե չէ: Քանի որ կարելի է հեշտ ու հանգիստ ՀՀԿ-ականների համարներով զանգել ու մի 1000 հոգի հավաքել: Ի դեպ հենց 1000 հոգի էլ հարցվել է, Հ1-ի փոխանցմամբ, սակայն լրիվ այլ հարց է, թե որքանո՞վ է այս հարցումը արտացոլում իրականությունը:
Ընդհանրապես, ինչի՞ն են ծառայում նման հարցումները: Սա հոգեբանորեն ինքնահաստատման խնդի՞ր է, թե՞ զուտ քաղաքական քարոզչական մեթոդ: Սա շատ կարևոր ու տարօրինակ երևույթ է, այլապես օրվա գլխավոր թողարկումը չէր սկսվի «ինչ որ» սոցհարցումով, ամենակարևոր լուր դարձնելով այն:
Էջանիշներ