Ինչպես միշտ, բոլոր ոգեւորվածներին կամ դժգոհներին խնդրում ենք դիմել APR group՝ 091-300-748 հեռախոսահամարով:
Եվ այսպես, եթե նախագահական ընտրություններ անցկացվեին «այս կիրակի օրը» (հոկտեմբերի 7-ին), քաղաքական գործիչներից ո՞ւմ օգտին կքվեարկեին Երեւանի ընտրողները: Արդյունքները հետեւյալն են. Սերժ Սարգսյան՝ 16,6%, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 9,8%, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 5,9%, Վազգեն Մանուկյան՝ 2,3%, Արթուր Բաղդասարյան՝ 2%, Վահան Հովհաննիսյան՝ 1,5%, Արտաշես Գեղամյան՝ 1,2%, Վարդան Օսկանյան եւ Տիգրան Կարապետյան՝ 1,1%: Մնացած գործիչները հավաքել են 1%-ից պակաս: Բոլորին դեմ է (չնայած նման վանդակ քվեաթերթիկում չի լինի) 16%-ը, չի պատրաստվում մասնակցել 5,3%-ը, իրենց ընտրությունը գաղտնի է պահում 3,6%-ը, չի կողմնորոշվել 31,4%-ը:
Էջանիշներ