User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: John. Ակումբի հավատարիմ հնաբնակը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ John. Ակումբի հավատարիմ հնաբնակը

    John. Ակումբի հավատարիմ հնաբնակը

    «Ակումբն իմ կյանքի անբաժանելի մասն է... »


    Ուլուանա
    Ակումբում դու քեզ լիարժեք կերպով բացահայտու՞մ ես։

    John
    Ավելի շատ, քան իրական կյանքում, բայց ոչ լիովին։ Այսինքն՝ ինքնաբացահայտումն իրական կյանքում ու Ակումբում (վիրտուալ) լրացնում են իրար, բայց էլի ամբողջական չեն. Մի տեսակ երրորդ ձևի պակասություն եմ զգում, դա էլ երևի սերն է։

    Ուլուանա
    Եթե համեմատես նախաակումբային Հովսեփին ու հետակումբային Հովսեփին, ի՞նչ տարբերություններ կգտնես։

    John
    Նախաակումբային Հովսեփը ահավոր կոմպլեքսավորված էր... Դա ամենամեծ տարբերությունն է։ Նա վախենում էր շփվել մարդկանց, հատկապես աղջիկների հետ, ամաչկոտ էր... Հաճախ էր կարմրում... Էդ Հովսեփից հիմա միայն հիշողությունն է մնացել։ Ահավոր շատ եմ փոխվել վերջին 15 ամիսների ընթացքում։

    Ուլուանա
    Ի՞նչ է տվել և/կամ տալիս քեզ Ակումբը։

    John
    Ակումբը... ինձ փրկել է լոքշից։ Ակումբում եթե նույնիսկ լոքշ է լինում, էդ ուրիշ կարգի լոքշ է, որ հաստատ ավելի գերադասելի է, քան հայ տղեքին բնորոշ լոքշը։ Ակումբն ինձ տվել է իմ լավագույն ընկերների 90%-ին... Ակումբն ինձ տվել ու տալիս է լիքը դրական ու բացասական լիցքեր։ Ակումբն իմ կյանքի անբաժանելի մասն է... Ակումբի շնորհիվ ես կենսուրախ մի պատանի եմ, ոչ թե թթված մի ծերուկ։

    Ուլուանա
    Իսկ ինչպիսի՞ն է Հովսեփը ընտանիքում և Ակումբում։ Տարբերություն կա՞։

    John
    Հա, ցավոք, կա տարբերություն։ Ակումբում ես ավելի անմիջական եմ, իսկ ընտանիքում ավելի փակ եմ։ Երևի այն պատճառով, որ ես ավելի շատ Ակումբում եմ, քան ընտանիքում՝ ավելի շատ ակումբցիներին եմ տեսնում, քան ծնողներիս... Դա նաև գալիս է նրանից, որ Ակումբում պարտավորություններ չունեմ (մոդերատորությունը չհաշված), ու ինձ ոչ ոք Ակումբում չի ասում՝ դաս արա, քիչ մտի Ակումբ (դե, էլի ասում են, բայց էդ էն չի, ինչ որ մամայիս ասածը)։

    Ուլուանա
    Փաստորեն, դու Ակումբի ամենակրտսեր հնաբնակն ես։ Հիշում եմ, երբ նոր էիր Ակումբ մտել, դեռ 15–դ էլ չէր լրացել, իսկ Ակումբի՝ այն ժամանակ դեռևս փոքրաթիվ անդամների շարքում քո տարիքի մարդիկ դեռ չկային, դու միակն էիր։ Ինչպե՞ս էիր քեզ զգում քեզանից տարիքով մեծերի միջավայրում։ Մի քիչ պատմիր առաջին տպավորություններիդ ու զգացողություններիդ մասին։

    John
    Սկզբում հետաքրքրեց «Սպորտ» բաժինը, որտեղ, ի տարբերություն ուրիշ ֆորումների, ակտիվ թեմաներ կային։ Հետո հետաքրքրեց «Ինչպե՞ս հրապուրել կանանց» թեման։ Զգացի, որ ակումբցիներից շատ բան կարող եմ սովորել։ Հատկապես էն պատճառով, որ ակումբցիները չէին վախենում օգտագործել «արգելված» բառեր... Քիչ–քիչ կապվածություն առաջացավ։ Սկսեցի իմ կարծիքը հայտնել տարբեր հարցերի շուրջ։ Զգացի, որ որոշ մարդիկ հավանում են ինձ Հետո որոշեցի հանդիպման գալ։ Ամաչում էի... Մի օր վերջապես եկա։ Ու տենց, էլի։ Իսկ էն փաստը, որ տարիքով փոքր էի մյուսներից, ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել, որովհետև իմ փոքր լինելը ոչ մի անգամ որպես թերություն չի ընդունվել ակումբցիների կողմից։

    Ուլուանա
    Երբևէ լրջորեն մտածե՞լ ես Ակումբից հեռանալու մասին:

    John
    Ոչ, իհարկե: Մի երկու անգամ պահի ազդեցությամբ որոշել եմ հեռանալ, բայց հետո զգացել եմ, որ դա հիմարություն է: Եթե նույնիսկ լիքը պատճառներ ունենայի հեռանալու, միայն այն, որ դրանից Չուկը թեկուզ մի քիչ վատ կզգա, ինձ հետ կպահեր հեռանալու մտքից:

    Ուլուանա
    Այսինքն՝ նույնիսկ եթե քեզ համար Ակումբում տհաճ լիներ, միևնույն է, հանուն Չուկի կշարունակեիր մնա՞լ:

    John
    Հա, կմնայի ու կաշխատեի այնպես անել, որ ինձ տհաճություն պատճառող հանգամանքները վերանային: Բայց որ չէի հեռանա, հաստատ է:

    Ուլուանա
    Իսկ ի՞նչն է պատճառ հանդիսացել այդպիսի մտքերի, թեկուզև անցողիկ:

    John
    Որոշակի ակումբցիների վատ վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Բայց հասկացա, որ ոչ թե հեռանալ է պետք, այլ մնալ ու հնարավորությունների մաքսիմալ չափով պայքարել նման դեպքերի պատճառով Ակումբի մասին սխալ կարծիք կազմվելու դեմ:

    Ուլուանա
    Իսկ դու ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:

    John
    Առայժմ համարյա չեմ պայքարում ժամանակի սղության պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ Ակումբ մտնելու ժամանակ չունեմ հիմա... Բայց կա մեկը, ում անունը ես չեմ տա, ով հիասթափվել էր ակումբից՝ մոդերներից մեկի վատ վերաբերմունքի պատճառով, ու ես կարծում եմ, որ կարողացա նրան համոզել, որ Ակումբում ոչ բոլորն են իր նման մտածում, այսինքն՝ որ էդ մոդերի վերաբերմունքը չի արտահայտում Ակումբի տեսակետը: Չեմ ուզում ծավալվել այս հարցի շուրջ...

    Ուլուանա
    Կուզենայի՞ր, որ բոլոր ինքնակամ հեռացածները վերադառնային:

    John
    Հա, դա իմ երազանքներից մեկն է: Համարյա ամեն հեռացողի տեղը բաց է մնում, ու միայն նրանց վերադառնալով էդ բացը կլրացվի:


    Ուլուանա
    Ո՞րն ես համարում կյանքումդ կատարած ամենահամարձակ քայլը։

    John
    Դասղեկիս համար հրաժարականի դիմում գրելը՝ ուղղված տնօրենին։ Դա, իհարկե, ահագին թանկ նստեց վրաս, բայց չեմ զղջում։ Արժանի էր։ Համ էլ էդ դեպքից հետո դասղեկիս վերաբերմունքն իմ նկատմամբ թեկուզ արտաքուստ, բայց փոխվեց։

    Ուլուանա
    Դպրոցում քեզ ավելի շուտ կարելի է բնութագրել որպես օրինակելի ու կարգապա՞հ, թե՞ անհնազանդ ու դասեր խանգարող աշակերտ։

    John
    Անհնազանդ ու դասեր խանգարող։ Հաճախ եմ ուսուցիչների հետ վիճում։ Իսկ որոշ դասերի ժամանակ վերջում եմ նստում ու խղճում եմ դասատուներին... որովհետև ես ամենաանկարգապահը չեմ։ Երբ վերջում նստում ենք «մերոնցով», դասատուն արդեն դիտորդի կարգավիճակն է ստանում... ի՞նչ կարող է անել։

    Ուլուանա
    Վերջին անգամ ե՞րբ ես ինքդ քեզնից հիասթափվել։

    John
    Երբ հերթական անգամ քաջությունս չներեց սկսածս գործն ավարտին հասցնել (խնդրում եմ չհարցնել, թե ինչ գործ էր)։ Մեկ էլ ինձնից հիասթափվում եմ էն ժամանակ, երբ խոստումս չեմ պահում... Վերջին անգամ խոստումս չեմ պահել, երբ Վերային խոստացել էի Ակումբ չմտնել մինչև քննությունների վերջը։

    Ուլուանա
    Բնութագրիր քեզ երեք բառով։

    John
    Գյումրեցի, ֆիզմաթցի, Ակումբցի։

    Ուլուանա
    Երբևէ լրջորեն սիրահարվե՞լ ես։

    John
    Եսիմ, չեմ կարող դասակարգել... Ես արդեն սկսել եմ կասկածել՝ արդյոք երբևէ սիրահարվե՞լ եմ, թե՞ իմ զգացմունքների մաքսիմում սահմանը առայժմ հրապուրանքն է։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դեռ լրջորեն չեմ սիրահարվել, բայց զգում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ կհամալրեմ սիրահարված (խելագարված) ամբոխների շարքերը։

    Ուլուանա
    Քեզ ի՞նչ է պետք կյանքից քիչ թե շատ գոհ լինելու համար։

    John
    Ինձ պետք է ընդամենը մի բան. որքան հնարավոր է շուտ ծանոթանալ ՆՐԱ հետ, ում հետ ապագայում ամուսնանալու եմ։ Մեքենա չեմ ուզում, ոչ էլ վերջին մոդելի հեռախոս, ոչ էլ շատ փող... ու ոչ էլ կայֆավատի համար նախատեսված լիքը ընկերուհիներ...


    Ուլուանա
    Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։

    John
    Ոչ մեկին։ Ինձ համապատասխան հերոս չկա։ Փոքր ժամանակ ինձ արքայազնի տեղն էի միշտ դնում, բայց հիմա... չեմ կողմնորոշվում... Երևի չկա ինձ համապատասխան հերոս։

    Ուլուանա
    Պատմվածք գրելը քեզ համար պարզապես ներքին պահա՞նջ է, թե՞ ինքնահաստատվելու եղանակ։

    John
    Ներքին պահանջ։ Եվ ոչ միան պատմվածքը, այլև գրելն ընդհանրապես։ Գրում եմ միայն այդ պատճառով։ Գուցե միաժամանակ նաև ինքնահաստատվում եմ գրելու միջոցով, բայց նպատակս դա չէ։

    Ուլուանա
    Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է քեզ ամենալավը հաջողվում անել։

    John
    Խորհուրդներ տալը։ Զգում եմ, որ կարող եմ լավ հոգեբան դառնալ, բայց, չգիտեմ ինչու, չեմ դառնա... Նաև լավ է ստացվում ժամանակ սպանելը։ Էլի բաներ կան... Աղջիկ կպցնելն է լավ ստացվում՝ մե՜ծ պոտենցիալ ունեմ էդ ասպարեզում, չնայած 1%–ն էլ չեմ օգտագործում... Լավ դարպասապահ եմ, լավ դաս եմ խանգարում, լավ պաշտպանվում եմ բանավիճելիս։

    Ուլուանա
    Կյանքում ամենաշատն ու՞մ կարծիքի հետ ես հաշվի նստում։

    John
    Ավագ ընկերներիս. ավելի կոնկրետ՝ ակումբցիների ու ծնողներիս։ Իսկ ամենա–ամենաշատը... ինձ համար շատ կարևոր են Սասունի կարծիքը և նրա խորհուրդները որոշ հարցերի վերաբերյալ։

    Ուլուանա
    Եթե քեզ բացառիկ հնարավորություն ընձեռվեր undo անել կատարածդ արարքներից որևէ մեկը, ո՞ր արածդ undo կանեիր։

    John
    Հետաքրքիր հարց էր։ Ծնողներիս ցավ պատճառելու պահերից գոնե մեկը։

    Ուլուանա
    Ի՞նչ ես մտածում այս պահին։

    John
    Մտածում եմ՝ տեսնես ե՞րբ հարցազրույցը կտեղադրվի։ Շատ եմ ուզում կարդալ, կողմնակի աչքով գնահատել պատասխաններս...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (09.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. John Շնորհավո՜ր բրո
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 07.07.2017, 15:05
  2. JOHN or NO JOHN
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.07.2016, 22:57
  3. John-ն ա ծնվե՜լ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 14.07.2011, 18:09
  4. John ջա՜ն, շնորհավոր :)))
    Հեղինակ՝ Փոքրիկ, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 54
    Վերջինը: 29.06.2009, 20:56
  5. ձեռք բերեք հավատարիմ ընկեր :o)
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.05.2009, 18:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •