User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչ եք կարծում Էմմիի` Հայաստանը 2011-ին Եվրատեսիլում ներկայացնելու վերաբերյալ...

Քվեարկողներ
38. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Շատ լավ է

    4 10.53%
  • Ընդհանրապես չէի ուզի

    12 31.58%
  • Ինչ արած, մեր դրոշն է ներկայացնելու

    3 7.89%
  • Ինձ համար տարբերություն չկա

    16 42.11%
  • Ոչ մի կերպ չեմ համակերպվում

    3 7.89%
Էջ 1 27-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 402 հատից

Թեմա: Եվրատեսիլ

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրատեսիլ

    Այս տարի Հայաստանն էլ է մասնակցելու: Կարծիքնե՞ր

  2. #2
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց հիմա գլխումս ա Անդրեի էդ երգը, սենց բաներ եմ մենակ հիշում էդ երգից ուլե ա ուլե ա ուլե օ ա: Կուզեի, որ Անդրեն խայտառակ լիներ, բայց ախր եթե ինքը խայտառակ եղավ, Հայաստանն ա խայտառակ լինելու:

  3. #3
    Մարդ մը lateralis-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ջհանդամի գյոռ
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական երգ չէր մնացել... Հետո էլ բողոքում են, թե սրանք են մեզանից երգ գողացել, նրանք են մեզանից երգ գողացել:

    Բայց մեղք է: Թող հաղթի. շուն-գել մեր հայն է: (-:
    Հեռու ես, մոռանա՛լ մի

  4. #4
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    37
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք տխուր բաներից չխոսենք

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ չեմ լսել այդ երգը, բայց էսօր երևի կլսեմ ու կարծիքս կհայտնեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես նոր վերջապես լսեցի:
    Անկեղծ ասած շատ ավելի վատ բան էի սպասում, այնքան կարծիքներ էի լսել:
    Կարճ կասեմ, իմ ճաշակով չէ, բայց գնահատական չեմ տա:
    Ամեն դեպքում շատ կուրախանամ եթե Եվրատեսիլից Անդրեն հաղթանակով վերադառնա: Հաջողություն եմ ցանկանում նրան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ լսեցի Անդրեի երգը...
    Հենց սկզբից լրիվ թուրքական երգ էր հիշեցնում, իսկ ընթացքում երբեմն Տարկանի երգերն էի հիշում։ Ո՞նց ասեմ... ոնց որ մի աջափսանդալ... Տարբեր ոճերի համադրությունը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր ստացվել. նախ, իմ կարծիքով, հեչ չէր սազում, որ էդ երգի բառերը անգլերեն լինեին, չգիտեմ, դա իմ կարծիքն է... Հետո հայկական մոտիվները, որ տեղ-տեղ խցկած էին մեջը, ոնց որ մի տեսակ արհեստականորեն ներմուծված լինեին... Իսկ կրկներգը՝ "Should I ...", չափազանց պրիմիտիվ մեղեդի ուներ, ուղղակի նյարդայնացնելու աստիճանի պրիմիտիվ, համենայնդեպս, ինձ համար... Ընդհանուր առմամբ, երգը թուրքականի էր նման...
    Բայց, ինչպես շատերն ասեցին, իհարկե, ուրախ կլինեի, եթե Անդրեն հաղթեր, չնայած որ հույսը քիչ է...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.03.2006, 10:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Երեկ լսեցի Անդրեի երգը...
    Հենց սկզբից լրիվ թուրքական երգ էր հիշեցնում, իսկ ընթացքում երբեմն Տարկանի երգերն էի հիշում։ Ո՞նց ասեմ... ոնց որ մի աջափսանդալ... Տարբեր ոճերի համադրությունը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր ստացվել. նախ, իմ կարծիքով, հեչ չէր սազում, որ էդ երգի բառերը անգլերեն լինեին, չգիտեմ, դա իմ կարծիքն է... Հետո հայկական մոտիվները, որ տեղ-տեղ խցկած էին մեջը, ոնց որ մի տեսակ արհեստականորեն ներմուծված լինեին... Իսկ կրկներգը՝ "Should I ...", չափազանց պրիմիտիվ մեղեդի ուներ, ուղղակի նյարդայնացնելու աստիճանի պրիմիտիվ, համենայնդեպս, ինձ համար... Ընդհանուր առմամբ, երգը թուրքականի էր նման...
    Երգի մեկնաբանության հետ լրիվ համաձայն եմ
    Չեմ ուզում, որ խայտառակ լինի, որովհետև այնուամենայնիվ Հայաստանն է ներկայացնում, բայց նաև չեմ ուզում որ հաղթի, քանի որ այդ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանա, ու արտասահմանում շատերը հայկական երաժշտության մասին սխալ կարծիք կարող է կազմեն. կմտածեն, որ հայկական երաժշտությունը թուրքականի նման է ։
    Բացի դրանից եթե Անդրեն հաղթանակով վերադառնա, հայերն էլ կսկսեն անընդհատ այդ երգը լսել։ Շատ ուրիշ երգիչներ էլ, Անդրեից օրինակ վերցնելով, կսկսեն դրա նման երգեր երգել… Այդ ամենը հայկական էստրադայի զարգացման վրա վատ ազդեցություն կունենա։
    Այնպես որ, ուզում եմ, որ Անդրեի երգը ոչ մի բանով աչքի չընկնի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Երգի մեկնաբանության հետ լրիվ համաձայն եմ
    Չեմ ուզում, որ խայտառակ լինի, որովհետև այնուամենայնիվ Հայաստանն է ներկայացնում, բայց նաև չեմ ուզում որ հաղթի, քանի որ այդ դեպքում ավելի մեծ ուշադրության կարժանանա, ու արտասահմանում շատերը հայկական երաժշտության մասին սխալ կարծիք կարող է կազմեն. կմտածեն, որ հայկական երաժշտությունը թուրքականի նման է ։
    Բացի դրանից եթե Անդրեն հաղթանակով վերադառնա, հայերն էլ կսկսեն անընդհատ այդ երգը լսել։ Շատ ուրիշ երգիչներ էլ, Անդրեից օրինակ վերցնելով, կսկսեն դրա նման երգեր երգել… Այդ ամենը հայկական էստրադայի զարգացման վրա վատ ազդեցություն կունենա։
    Այնպես որ, ուզում եմ, որ Անդրեի երգը ոչ մի բանով աչքի չընկնի։
    Գրածներդ կարդալուց հետո մտափոխվեցի. չեմ ուզում որ հաղթի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ես կուզեմ որ Անդրեն հաղթի (առանց մեկնաբանության)

  11. #11
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ախր սենց չի ստացվի եթե մենք մենակք վատ բաներ ասենք Անդրեի մասին:
    Պետք է իհարկե սկսել որ նա ՊՈՓ աստղ է "շատ եմ ծիծաղել այդ բառի վրա"

    Բայց դա նշանակություն չունի, եթե ՀԱՅ գնում է ներկայացնելու մեզ ուրեմն մենք պետք է կարողանանք գոնե подержка անենք մե հայրենակցին, չնայած այն հանգամանքի որ նա ՀՀ քաղաքացի չԷ:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  12. #12
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ նրանից, որ եվրոտեսիլ կոչվածը իրականում ոչ թե երգի, այլ շոուի ու քաղաքական մրցույթ է: ու բոլորովին չի պահանջում լուրջ ու որակյալ կատարում: Իրականում պրիմիտիվ ու հնարավորինս պարզ էստրադային երգը հենց այն է ինչ պետք է, այդ առումով երգը ճիշտ է գրված, հաշվի առնելով նաև այն, որ հիմա շատ տարածված ու սիրված է այդ ոձը: Ուրիշ հարց է թե սազական է արդյոք մեզ այդ երգի ոճը...այս առումով լիովին համաձայն եմ... թուրքական չասեմ, արևելյան մոտիվները ամեն սլելուց ավելի են նյարդայնացնում...
    Անդրեի հաղթանակի մասին, որպես իրատես, չեմ խոսի, որովհետև գտնում եմ անիմաստ: Բացատրությունը ` վերը նշված պատճառներով:
    Համենայն դեպս այն, որ արդեն մասնակցելու ենք, բավականին լավ է

  13. #13
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտ մեկնաբանություն է տվել այս ամենին Արշակը,
    իսկ երգը անհասկանալի, արաբա-թուրքական պատճենահանված ելեւեջներ է պարունակում, որն իրոք հայկական չի...

  14. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անշուշտ, գնահատումը քաղաքական բնույթ ունի, բայց համաձայն չեմ, որ բոլոր երկրներն էլ անորակ կատարումներ են այնտեղ ուղարկում: Դրա վառ օրինակ է իմ սիրած խմբերից մեկը՝ Brainstorm-ը: Բազմաթիվ այլ որակյալ ևրոպական փոփ խմբեր հենց Եվրատեսիլով են հայտնի դարձել: Ինչ խոսք, շատ երկրներ անորակ կատարումներ են ուղարկում: Եթե ուզում եք, որ Հայաստանը դրանցից մեկը լինի, դեմ չեմ:

  15. #15
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես տեղեկացա թերթերից, Անդրեի երգը արդեն քննադատում են Ազգային Ժողովի պատգամավորները /եւ բավականին խիստ/, բառացի անվանելով այն "թաթարա-մոնղոլական", ինչպես նաեւ այդ նույն երգը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի մշակույթի հայտնի գործիչները… Ասեմ, որ այս ամենը սպասելի էր, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից…

Էջ 1 27-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2018
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 26.03.2019, 14:52
  2. Եվրատեսիլ 2013
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 21.05.2013, 23:40
  3. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ A.M., բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 1635
    Վերջինը: 11.09.2010, 15:08
  4. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •